Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 53
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (01.01.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
11.07.2016
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
11.07.2016
Дата вступления в силу
15.09.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հուլիսի 2016 թվականի

թիվ 53

քաղ. Աստանա

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՇԱՐԺԻՉՆԵՐՈՎ ՇԱՐԺԻՉԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի 1-ին հավելվածի 4-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԽ 14.09.21 թիվ 80)

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշումներում կատարել փոփոխություններ՝ համաձայն 4-րդ հավելվածի:

3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն 2016 թվականի սեպտեմբերի 2-ից ոչ շուտ։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի

Հանրապետությունից

Բելառուսի

Հանրապետությունից
 

Ղազախստանի

Հանրապետությունից

Ղրղզստանի

Հանրապետությունից

Ռուսաստանի

Դաշնությունից

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Բ. Սագինտաև

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի

2016 թվականի հուլիսի 11-ի թիվ 53 որոշման

 

ԵՆԹԱԴԻՐՔ,

 

որը հանվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից

 

ԱՏԳ ԱԱ ծածկագիր

Դիրքի անվանում

Լրացուցիչ չափման միավորներ

8704 90 000 0

– այլ

հատ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի

2016 թվականի հուլիսի 11-ի թիվ 53 որոշման

 

ԴԻՐՔԵՐ,

 

որոնք ընդգրկվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում

 

ԱՏԳ ԱԱ ծածկագիր

Դիրքի անվանում

Լրացուցիչ չափման միավորներ

8704 90 000

- այլ`

 

8704 90 000 1

- - տրանսպորտային միջոցի՝ 5 տ-ից ոչ ավելի լրիվ զանգվածով, որոնց ընթացային մասը բացառապես էլեկտրաշարժիչներն են (մեկ կամ մի քանի)

հատ

8704 90 000 9

- - այլ

հատ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի

2016 թվականի հուլիսի 11-ի թիվ 53 որոշման

 

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի

 

ԱՏԳ ԱԱծածկագիր

Դիրքի անվանում

Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ (մաքսային արժեքից տոկոսներով կամ եվրոյով, կամ ԱՄՆ դոլարով)

8703 90 109 1

- - - - ավտոմոբիլներ, որոնց ընթացային մասը բացառապես էլեկտրաշարժիչներ են (մեկ կամ մի քանի)

1644Դ)

8704 90 000 1

- - տրանսպորտային միջոցի՝ 5 տ-ից ոչ ավելի լրիվ զանգվածով, որոնց ընթացային մասը բացառապես էլեկտրաշարժիչներ են (մեկ կամ մի քանի)

1545Դ)

8704 90 000 9

- - այլ

15

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 4

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի

2016 թվականի հուլիսի 11-ի թիվ 53 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշումներում կատարվող

 

1.  (կետն ուժը կորցրել է 23.11.20 թիվ 114)

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի թիվ 16 որոշմամբ հաստատված՝ այն զգայուն ապրանքների ցանկում, որոնց նկատմամբ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի փոփոխության մասին որոշումն ընդունվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8704 90 000 0» ծածկագրով դիրքը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

 

«8704 90 000 1

- - տրանսպորտային միջոցի՝ 5 տ-ից ոչ ավելի լրիվ զանգվածով, որոնց ընթացային մասը բացառապես էլեկտրաշարժիչներ են (մեկ կամ մի քանի)

8704 90 000 9

- - այլ»:

 

3.  (կետն ուժը կորցրել է 14.09.21 թիվ 84)

4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 59 որոշմամբ հաստատված՝ այն ապրանքների ցանկում, որոնց նկատմամբ Ղազախստանի Հանրապետության կողմից, որպես Առևտրի համաշխարհային կազմակերպությանը միանալու պայման ստանձնած պարտավորություններին համապատասխան, կիրառվում են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի տուրքերի դրույքաչափերի համեմատ ավելի ցածր ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր, և այդ տուրքերի դրույքաչափերի ցանկում «**» նշանով ծանոթագրության մեջ «2016 թվականի հունվարի 1-ից» բառերը փոխարինել «2017 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերով:

 (հավելվածը փոփ. 23.11.20 թիվ 114, 14.09.21 թիվ 84)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.09.2021, թիվ 80 01.01.2022, թիվ 53
14.09.2021, թիվ 84 05.11.2021, թիվ 53
23.11.2020, թիվ 114 09.01.2021, թիվ 53
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան