Գլխավոր տեղեկություն
Номер
N 275-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.12.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.12.12-2022.12.25 Պաշտոնական հրապարակման օրը 13.12.2022
Принят
Արտաշատ համայնքի ավագանի
Дата принятия
06.12.2022
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
06.12.2022
Дата вступления в силу
23.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ

 

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

06 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2022 թվականի N 275-Ն

 

2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է․

1. 2023 թվականի համար սահմանել Արտաշատ համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը` համաձայն հավելվածի:

2. Իրավունք վերապահել համայնքի ղեկավարին, համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների համար կիրառել արտոնություններ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Կողմ -24

ԱԶԱՏՅԱՆ ԱՆԻ
ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀԵՐՄՈՆ
ԲԱԲԱՅԱՆ ՄԱՐԻԱՄ
ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՆԱՐԵԿ
ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ
ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ
ԿՈՍՏԱՆՅԱՆ ԱԼԲԵՐՏ
ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՀԱՐ
ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ՀՈՎԻԿ
ՀՈՎՍԵՓՅԱՆ ՍՈԿՐԱՏ
ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ
ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ
ՄԱՐԳԱՐՅԱՆ ԳՈՌ
ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԱՐՈ
ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐԹՈՒՐ
ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՌԼԵՆ
ՆԻԿՈԼՅԱՆ ՄԱՐԻԱՄ
ՈՍԿԱՆՅԱՆ ՍՈՖԻԱ
ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՏՅՈՄ
ՍԱՀԱԿՅԱՆ ԻՇԽԱՆ
ՍԱՅԱԴՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ
ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐԱՄ
ՍԱՐԳՍՅԱՆ ՍԵԴՐԱԿ
ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆԱՐԻՆԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

 

 

Հավելված

Արտաշատ համայնքի ավագանու

2022 թվականի դեկտեմբերի 6-ի

N 275-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ

ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄ

06 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ N 275-Ն

 

2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ/Հ

Համայնքի կողմից մատուցվող ծառայության անվանումը

Սահմանված դրույքաչափերը

/ՀՀ դրամ/

1

Սահմանել Արտաշատ համայնքի մշակույթային կազմակերպությունների վարչական շենքերից օգտագործման նպատակով տարածքներ տրամադրելու համար վճարներ`

 

1.1)

«Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Շ. Ազնավուրի անվան մշակույթի կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության վարչական շենքի մեծ դահլիճը օգտագործման տրամադրելու համար` մեկ օրվա համար

100000

1.2)

«Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Շ. Ազնավուրի անվան մշակույթի կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության վարչական շենքի փոքր դահլիճը օգտագործման տրամադրելու համար` մեկ օրվա համար

30000

1.3)

Արտաշատ համայնքի գյուղական բնակավայրերի մշակույթի տների /ակումբների/ դահլիճները օգտագործման տրամադրելու համար` մեկ օրվա համար

15000

1.4)

«Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Շ. Ազնավուրի անվան մշակույթի կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության վարչական շենքից օգտագործման նպատակով տարածքներ տրամադրելու համար` մինչև 100 քմ մակերեսը ներառյալ՝ 1 քմ-ի համար ամսական

 1000

101 քմ –ից ավելի մակերես ունեցող տարածքների համար՝ 100000 դրամ և ավել յուրաքանչյուր 1 քմ մակերեսի համար հավելյալ՝

 500

1.5)

Արտաշատ համայնքի գյուղական բնակավայրերի մշակույթի տների /ակումբների/ շենքերից օգտագործման նպատակով տարածքներ տրամադրելու համար` մինչև 100 քմ մակերեսը ներառյալ՝ 1 քմ-ի համար ամսական

 200

 1.6)

101 քմ-ից ավելի մակերես ունեցող տարածքների համար՝ 20000 դրամ և ավել յուրաքանչյուր 1 քմ մակերեսի համար հավելյալ՝

 100

2

Սահմանել «Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի գեղագիտական կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության վարչական շենքից օգտագործման նպատակով տարածքներ տրամադրելու համար վճարներ`

 

2.1)

«Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի գեղագիտական կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության վարչական շենքի դահլիճը օգտագործման տրամադրելու համար` մեկ օրվա համար

100000

2.2)

«Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի գեղագիտական կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության վարչական շենքից օգտագործման նպատակով տարածքներ տրամադրելու համար` մինչև 100 քմ մակերեսը ներառյալ 1 քմ-ի համար ամսական

1000

101քմ-ից ավելի մակերես ունեցող տարածքների համար՝ 100000 դրամ և ավել յուրաքանչյուր 1 քմ մակերեսի համար հավելյալ՝

500

3.

«Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության մարզադաշտը օգտագործման տրամադրելու համար՝ մեկ օրվա համար

100000

4.

Արտաշատ համայնքի գյուղական բնակավայրերի մարզադաշտերը օգտագործման տրամադրելու համար` մեկ օրվա համար

20000

5.

«Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Ռ. Գոլեցյանի անվան ըմբշամարտի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության մարզադահլիճները օգտագործման տրամադրելու համար՝ յուրաքանչյուրին մեկ օրվա համար

50000

6.

Արտաշատ համայնքի գյուղական բնակավայրերի մարզադահլիճները օգտագործման տրամադրելու համար` մեկ օրվա համար

15000

7.

Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող հենասյուները վարձակալությամբ տրամադրելու դեպքում յուրաքանչյուր հենասյան համար վարձավճարը սահմանել` ամսական

500

8.

Արտաշատ համայնքի գյուղական բնակավայրերի համայնքի սեփականություն հանդիսացող հենասյուները վարձակալությամբ տրամադրելու դեպքում յուրաքանչյուր հենասյան համար վարձավճարը սահմանել` ամսական

300

9.

Արտաշատի համայնքապետարանի վարչական շենքի առաջին հարկից օգտագործման նպատակով տարածքներ տրամադրելու համար 1 քմ-ի համար սահմանել ամսական

2000

10.

Արտաշատ համայնքի գյուղական բնակավայրերի վարչական ղեկավարի նստավայրի վարչական շենքերից օգտագործման նպատակով տարածքներ տրամադրելու համար 1 քմ-ի համար սահմանել ամսական

800

11.

Արտաշատի համայնքապետարանի վարչական շենքի երկրորդ հարկից օգտագործման նպատակով տարածքներ տրամադրելու համար 1 քմ-ի համար սահմանել ամսական

700 դրամ

12.

Համայնքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի /շենք-շինությունների/ գործառնական նշանակության փոփոխության ծառայության վճար, ֆիզիկական և իրավաբանական անձանց համար, սահմանել 30000 դրամ, գումարած յուրաքանչյուր քառակուսի մետրի համար հավելյալ`

300 դրամ

13.

Համայնքի վարչական տարածքում, բնակավայրերում գտնվող բնակելի և հասարակական կառուցապատման հողամասի գործառնական նշանակության փոփոխության ծառայության վճար, ֆիզիկական և իրավաբանական անձանց համար, սահմանել 30000 դրամ, գումարած յուրաքանչյուր քառակուսի մետրի համար հավելյալ`

100 դրամ

14.

Միջմարզային և ներմարզային ուղևորափոխադրումներ իրականացնող երթուղային ավտոբուսների և միկրոավտոբուսների համար համայնքի ավտոկանգառներից օգտվելու ծառայության վճար սահմանել տարեկան`

100000 դրամ

15.

Համայնքի տարածքում համայնքապետարանի կողմից ծառայությունների մատուցման համար /այն աշխատանքների համար, որոնք օրենքով սահմանաված կարգով չեն պահանջում շինարարության թույլտվություն/ սահմանել տեղական վճար` մեկ միավորի համար

3000 դրամ

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 դեկտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան