Գլխավոր տեղեկություն
Номер
N 293-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (14.01.2023-16.12.2023)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2005.07.15/18(195) Հոդ.204
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
08.06.2005
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
08.06.2005
Дата вступления в силу
01.08.2005

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 hունվարի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 05005230

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

8 հունիսի 2005 թ.

 N 293-Ն

 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Մասնագիտացված անձանց կողմից հաճախորդներին արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները հավաստիացնող փաստաթղթերի տրամադրման կարգը»` համաձայն հավելված 1-ի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2000 թվականի հոկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից հաճախորդներին տրամադրվող անդորրագրերի և դրանց պարտադիր վավերապայմանների մասին» թիվ 259 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի օգոստոսի 1-ից:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2002 թ. հունիսի 10
Երևան

 

 

 

Հավելված 1
 

 

 Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2005 թվականի հունիսի 8-ի
թիվ 293-Ն որոշմամբ

 

ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի առք ու վաճառքի կանխիկ գործառնություններ իրականացնող մասնագիտացված անձանց կողմից արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները հավաստիացնող փաստաթղթերը (այսուհետև` անդորրագիր) հաճախորդներին տրամադրելու կարգը և ձևը, ինչպես նաև անդորրագրերի նվազագույն վավերապայմանները:

(1-ին կետը փոփ. 17.04.07 N 120-Ն)

2. Սույն կարգի իմաստով մասնագիտացված անձ են համարվում «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված անձինք՝ բացառությամբ արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառք իրականացնողների:

(2-րդ կետը լրաց. 17.04.07 N 120-Ն)

3. (3-րդ կետը փոփ. 12.09.06 N 536-Ն, ուժը կորցրել է 17.04.07 N 120-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԱՆԴՈՐՐԱԳՐԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

4. Մասնագիտացված անձանց կողմից հաճախորդներին տրամադրվող արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները հաստատող անդորրագիրը առնվազն պետք է պարունակի հետևյալ վավերապայմանները (տեղեկատվությունը).

ա) մասնագիտացված անձի անվանումը (մասնաճյուղերի կողմից իրականացվող գործարքների դեպքում նաև մասնաճյուղի անվանումը),

բ) մասնագիտացված անձի (մասնաճյուղերի կողմից իրականացվող գործարքների դեպքում` մասնաճյուղի) գտնվելու վայրը,

գ) մասնագիտացված անձի լիցենզիայի համարը,

դ) հարկ վճարողի հաշվառման համարը,

ե) հերթական համարը,

զ) համակարգչի գրանցման համարը,

է) գործարքի կատարման ամսաթիվը և ժամը,

ը) գործարքի տեսակը («արտարժույթի առք» կամ «արտարժույթի վաճառք»),

թ) գործարքի փոխարժեքը ՀՀ դրամով,

ժ) գնված գումարը (գումարը թվերով և բառերով), արժույթը (արտարժույթի կոդ),

ժա) վաճառված գումարը (գումարը թվերով և բառերով), արժույթը (արտարժույթի կոդ),

ժբ) հաճախորդի անունը, ազգանունը (իրավաբանական անձանց ներկայացուցիչների համար նաև կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը և կազմակերպության դրոշմակնիքը),

ժգ) հաճախորդի անձը հաստատող փաստաթղթի տվյալները,

ժդ) հաճախորդի ստորագրությունը,

ժե) կատարողի/աշխատակցի ստորագրությունը և/կամ մասնագիտացված անձի դրոշմակնիքը:

5. Սույն կարգի 4-րդ կետի «ժբ», «ժգ» և «ժդ» ենթակետերով սահմանված տեղեկատվության առկայությունը անդորրագրերի վրա պարտադիր է մեկ հարյուր հազար դրամ գումարը գերազանցող առք ու վաճառքի գործառնությունների համար։ Ընդ որում, սույն կարգի 4-րդ կետի «ժդ» ենթակետի պահանջը կհամարվի բավարարված նաև այն դեպքում, եթե բացակայում է անդորրագրի ձևաթերթիկի «հաճախորդի ստորագրություն» դաշտը, սակայն անդորրագրի վրա առկա է հաճախորդի ստորագրությունը:

(5-րդ կետը փոփ.12.09.06 N 536-Ն, խմբ. 12.03.15 թիվ 49-Ն, 27.12.22 թիվ 249-Ն)

6. Սույն կարգի 4-րդ կետում նշված վավերապայմաններից բացի մասնագիտացված անձինք կարող են իրենց ներքին ակտերով սահմանել անդորրագրերի լրացուցիչ վավերապայմաններ:

6'. Չի թույլատրվում արժութային գործարքը բաժանել երկու կամ ավելի մասերի՝ սույն կարգով նախատեսված պահանջներից խուսափելու կամ դրանք չկատարելու նպատակով: Արժութային վերահսկողություն իրականացնելու ընթացքում բաժանված գործարքները կարող են դիտարկվել որպես մեկ գործարք:

(6'-ին կետը լրաց. 12.09.06 N 536-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԱՆԴՈՐՐԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ

 

7. Մասնագիտացված անձը պարտավոր է հաճախորդին տրամադրել արտարժույթի առք ու վաճառքի յուրաքանչյուր գործարքի կատարման վերաբերյալ անդորրագիր:

8. Անդորրագրերը պետք է կազմվեն էլեկտրոնային եղանակով` համակարգիչների կամ հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով: Ընդ որում, սույն կարգի 4-րդ կետի «ա», «բ», «գ», «դ», «ե», «զ», «է» ենթակետերով սահմանված տվյալների առկայությունը անդորրագրում մասնագիտացված անձի համակարգչային ծրագիրը կարող է ապահովել ավտոմատ կերպով (ենթակա չէ մուտքագրման արտարժույթի առք ու վաճառքի յուրաքանչյուր գործառնություն իրականացնելիս): Անդորրագրի հերթական համարը, համակարգչի գրանցման համարը, գործարքի կատարման ամսաթիվը և ժամը պետք է ֆիքսվեն համակարգչի կողմից և ենթակա չլինեն փոփոխման:

9. Արտարժույթի առք ու վաճառքի գործարքի փոխարժեքը ՀՀ դրամով կարող է մուտքագրվել համակարգ կամ փոփոխվել միայն մասնագիտացված անձի լիազորված աշխատակցի կողմից, ընդ որում` բանկերի, օտարերկրյա բանկերի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի և վարկային կազմակերպությունների դեպքում սույն կետով նշված լիազորված աշխատակիցը չպետք է հանդիսանա հաճախորդին սպասարկող աշխատակից:

10. Արտարժույթի առք ու վաճառքի գործարքը իրականացնելիս մասնագիտացված անձի աշխատակցի կողմից անհրաժեշտ տվյալները մուտքագրվում են համակարգ և այնուհետև անդորրագիրը տպվում է երկու օրինակից:

11. Անդորրագրի մեկ օրինակը պետք է տրամադրվի հաճախորդին:

12. Արտարժույթի առք ու վաճառքի կանխիկ գործառնությունների իրականացման ժամանակ անդորրագրի օրինակը պետք է տրամադրվի հաճախորդին նախքան վաճառված կանխիկի տրամադրումը, կամ առնվազն կանխիկի հետ միաժամանակ:

13. Անդորրագրի երկրորդ օրինակը պահպանվում է լիցենզավորված անձի մոտ թղթային և (կամ) էլեկտրոնային տարբերակով` լազերային կրիչի վրա` 3 տարի ժամկետով` բացառությամբ փոխանակման կետերի և արժութային դիլերների: Փոխանակման կետերի և արժութային դիլերների մոտ անդորրագրերի երկրորդ օրինակը պահպանվում է թղթային և (կամ) էլեկտրոնային տարբերակով` լազերային կրիչի վրա` 1 տարի ժամկետով:

(13-րդ կետը փոփ. 06.06.06 N 226-Ն, խմբ. 18.09.07 N 295-Ն)

(հավելվածը փոփ. 06.06.06 N 226-Ն, փոփ., լրաց. 12.09.06 N 536-Ն, 17.04.07 N 120-Ն, խմբ. 18.09.07 N 295-Ն, 12.03.15 թիվ 49-Ն, 27.12.22 թիվ 249-Ն)

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան