ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ (ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ) ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.2-րդ կետով և «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 15.3-րդ հոդվածի, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում գտնվող սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը (հեռավորությանը) ներկայացվող պահանջները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Կողմ -8 ԱԴԱՄՅԱՆ ՍՈՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐՏՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԶԱՔԱՐՅԱՆ ԲԱԳՐԱՏ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐԵՎԻԿ ՎԱՆԵՍՅԱՆ ԱՆԺԵԼԱ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -2 ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԱՐՏՈՒՇ ՄԻՆԱՍՅԱՆ ՇԱՀԵՆ |
Համայնքի ղեկավար`
2022 թվականի դեկտեմբերի 27 ք. Մեղրի |
Բ. ԶԱՔԱՐՅԱՆ |
Հավելված ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2022 թ. դեկտեմբերի 27-ի N 131-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ (ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ) ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Սույն հավելվածով սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը (հեռավորությանը) ներկայացվող պահանջները:
2. Սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների գործունեության թույլտվությունը տրամադրում կամ մերժում է Մեղրի համայնքի ղեկավարը։
3․ Սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտները բազմաբնակարան շենքի բնակելի և (կամ) ոչ բնակելի, անհատական բնակելի տների, կրթական և մշակութային հաստատությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, մարզական և սոցիալական կազմակերպությունների, բժշկական հաստատությունների, այլ հիմնարկների, գրասենյակների ու հաստատությունների, հյուրանոցների, հանրային սննդի օբյեկտների, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների վարչական շենքերի, զբոսայգիների, այգիների, պուրակների, հանգստի կամ ժամանցի համար նախատեսված այլ վայրերի տարածքներում տեղակայելն արգելվում է:
4․ Սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտները՝ կարաոկե, դիսկոտեկ, հեստապարային ակումբ, բաղնիք, շոգեբաղնիք, սաունա, մերսման սրահ (բացառությամբ բուժական մերսման սրահների) Մեղրի համայնքում պետք է տեղակայվեն՝
1) կարաոկե՝ սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտ, որտեղ հաճախորդը, օգտագործելով նախապես ընտրված երգի ինտերակտիվ նվագակցությունը, ցուցադրում է սիրողական երգեցողություն՝ սույն հավելվածի 3-րդ կետում նշված տարածքներից՝ ոչ պակաս, քան 50 մետր հեռավորության վրա:
2) դիսկոտեկ՝ սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտ, որտեղ բարդ ձայնային և լուսավորման համակարգերի ներքո, մշտական պարահրապարակի առկայությամբ, ինչպես նաև վերարտադրված երաժշտության մատուցմամբ, կազմակերպվում են պարային միջոցառումներ՝ սույն հավելվածի 3-րդ կետում նշված տարածքներից՝ ոչ պակաս, քան 50 մետր հեռավորության վրա:
3) հեստապարային ակումբ՝ սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտ, որտեղ կազմակերպվում է հեստապար, հեստապար` պարերով և (կամ) երաժշտությամբ ուղեկցվող բեմական ներկայացում, որի մասնակիցները ներկայացման ընթացքում աստիճանաբար մասամբ կամ լրիվ մերկանում են՝ սույն հավելվածի 3-րդ կետում նշված տարածքներից՝ ոչ պակաս, քան 100 մետր հեռավորության վրա:
4) բաղնիք, սաունա և շոգեբաղնիք՝ «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված հյուրանոցային տնտեսության օբյեկտների մաս չկազմող սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտ՝ սույն հավելվածի 3-րդ կետում նշված տարածքներից՝ ոչ պակաս, քան 20 մետր հեռավորության վրա:
5) մերսման սրահ՝ սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտ, որտեղ մկանային լարվածությունը թուլացնելու նպատակով մերսողի ձեռքերի կամ հատուկ սարքերի միջոցով մեխանիկական և չափավոր ազդեցություն է ներգործվում մարդու մարմնի վրա՝ սույն հավելվածի 3-րդ կետում նշված տարածքներից՝ ոչ պակաս, քան 20 մետր հեռավորության վրա:
Համայնքի ղեկավար` |
Բ. ԶԱՔԱՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հունվարի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|