Գլխավոր տեղեկություն
Номер
N 886-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.12.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
12.12.2022
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
12.12.2022
Дата вступления в силу
13.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 886-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 183-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի ապրիլի 1-ի «Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից իրականացվող «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մալաթիա-Սեբաստիա Հայորդյաց տան վերանորոգում» ծրագրի մասին» N 183-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 9-րդ կետի 3-րդ սյունակի 5-րդ կետի 5.1-ին ենթակետում «424,274,064», 6-րդ կետում «131,000,000» և 9-րդ կետում «35,000,000» թվերը համապատասխանաբար փոխարինել «449,274,064», «141,000,000», «50,000,000» թվերով.

2) 10-րդ կետի 3-րդ սյունակի 5-րդ կետի 5.1-ին ենթակետում «424,274,064», 6-րդ կետում «131,000,000» և 9-րդ կետում «35,000,000» թվերը համապատասխանաբար փոխարինել «449,274,064», «141,000,000», «50,000,000» թվերով.

3) 9-րդ և 10-րդ կետերի 3-րդ սյունակների 5-րդ կետերի 5.5-րդ ենթակետերից համապատասխանաբար հանել «ա. ապրանքների ներմուծում՝ 50,000,000 դրամի չափով» և «ա. ապրանքների ներմուծում՝ 50,000,000 առանց ԱԱՀ-ի» բառերը.ուղղ.

4) 9-րդ և 10-րդ կետերի 3-րդ սյունակների 6-րդ կետերը «մոնտաժային աշխատանքներ» բառերից հետո լրացնել «և կոնվեկտորների ու ջերմակագավորիչների մատակարարում» բառերով:

2. Սահմանել, որ Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից (ՀՎՀՀ՝ 00006479) «Կարին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02529731) 2022 թվականի նոյեմբերի 1-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ապրանքների մատակարարում՝ 15,493,300 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի ապրիլի 1-ի «Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից իրականացվող «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մալաթիա-Սեբաստիա Հայորդյաց տան վերանորոգում» ծրագրի մասին» N 183-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

 

12.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ