Գլխավոր տեղեկություն
Номер
N 2043-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.12.2022-07.02.2023)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.12.12-2022.12.25 Պաշտոնական հրապարակման օրը 23.12.2022
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.12.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.12.2022
Дата вступления в силу
24.12.2022
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 դեկտեմբերի 2022 թվականի N 2043-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 1812-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 57-րդ կետին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման 2-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 3 աղյուսակում կատարել փոփոխություններ, N 6 հավելվածում կատարել փոփոխություններ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 և 10 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի նոյեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև մի շարք գնման պայմանագրերում փոփոխություններ կատարելու թույլտվություն տալու մասին» N 1812-Ն որոշման NN 1, 2, 6 և 7 հավելվածների աղյուսակներում «1146. Հանրակրթության ծրագիր» ծրագրի «11005. Հիմնական հատուկ հանրակրթություն» միջոցառումից նվազեցվող գումարն արտացոլող սյունակում «26,303.4» թվերը փոխարինել «26,434.3» թվերով:

3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝

1) 138,491.7 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Գ. Սունդուկյանի անվան ազգային թատրոն» ՊՈԱԿ-ին` թատրոնի շենքի տանիքի վերակառուցման աշխատանքների ձեռքբերման համար.

2) 57,909.7 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ին` «Արամ Խաչատրյան» համերգասրահի գրասենյակային հատվածի և փորձասենյակների վերանորոգման աշխատանքների ձեռքբերման համար.

3) 29,335.3 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին` «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի թանգարանային մասնաշենքի տանիքի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման համար.

4) 13,918.2 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ին՝ թատրոնի սառնամատակարարման և ջրամատակարարման համակարգերի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար.

5) 1,502.7 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Բերդի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին՝ դպրոցի տանիքի նորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար.

6) 1,550.9 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Երևանի հ. 190 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին՝ դպրոցի ճաշարանի նորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար.

7) 99,602.2 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ին, որից՝ 80,310.0 հազար դրամը՝ վերելակների ձեռքբերման համար, իսկ 19,292.2 հազար դրամը՝ պատկերասրահի էլեկտրականության բաշխման սարքերի էլեկտրական մոնտաժման աշխատանքների ձեռքբերման համար.

8) 69,100.0 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին` անհրաժեշտ լաբորատոր գործիքակազմի ձեռքբերման համար.

9) 156,920.2 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «ք. Վանաձորի գյուղատնտեսական պետական քոլեջ» հիմնադրամին՝ լսարանային, լաբորատոր և գրասենյակային գույքի ձեռքբերման համար.

10) 56,358.7 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Գյումրու N 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ին` անհրաժեշտ գույքի և նյութատեխնիկական բազայի ձեռքբերման համար.

11) 9,923.8 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջ» ՊՈԱԿ-ին՝ մասնագիտական նյութատեխնիկական բազայի ձեռքբերման համար.

12) 18,017.8 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ին՝ լսարանային, մարզական և վարչական գույքի ձեռքբերման համար.

13) 7,743.6 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ին՝ ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղին անհրաժեշտ գույքի ձեռքբերման համար.

14) 15,179.0 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ գրասենյակային գույքի և տեխնիկայի ձեռքբերման համար.

15) 8,959.5 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել Հայաստանի Հանրապետության ԳԱԱ-ի Ա. Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտին՝ քաղ. Երևան, Աճառյան 1 հասցեի շենքի (525.0 քմ մակերես) հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար.

16) 286,107.1 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն» ՊՈԱԿ-ին՝ լուսաձայնային սարքավորումների ձեռքբերման համար.

17) 4,100.0 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Հայաստանի երգի պետական թատրոն» ՊՈԱԿ-ին՝ դահլիճի աթոռների ձեռքբերման համար:

4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը Դիլիջան համայնքի Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արհեստների թանգարանի նորոգման, ամրակայման նպատակով կատարել ձեռք բերվող աշխատանքների ծավալների ավելացում՝ փոփոխություններ կատարելով 2022 թվականի ապրիլի 20-ին «ԱՐԹՄԱՇԻՆ» ՍՊԸ-ի հետ կնքված՝ N ՀՀԿԳՄՍՆԲՄԱՇՁԲ-22/3 պայմանագրում՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի 2-րդ նախադասության պահանջները:

5. Թույլատրել «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» հասարակական կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի «1041. Մեծ նվաճումների սպորտ» ծրագրի «11012. Եվրոպայի երիտասարդության օլիմպիական փառատոներին մասնակցության ապահովում» միջոցառման շրջանակներում ստացված դրամաշնորհից չօգտագործված գումարներից 6,128.1 հազար դրամի հաշվին կատարել 2022 թվականին Պեկինում կայացած ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցության ապահովման գծով իր միջոցների հաշվին իրականացրած ծախսերի փոխհատուցում:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

22.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 22-ի N 2043-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 22-ի N 2043-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 22-ի N 2043-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 22-ի N 2043-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 22-ի N 2043-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 22-ի N 2043-Ն որոշման

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 22-ի N 2043-Ն որոշման

 

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 22-ի N 2043-Ն որոշման

 

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 22-ի N 2043-Ն որոշման

 

 

Հավելված N 10

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 22-ի N 2043-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 դեկտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.07.2023, N 1271-Ն 28.07.2023, N 2043-Ն
29.12.2022, N 2113-Ն 07.02.2023, N 2043-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան