Գլխավոր տեղեկություն
Номер
N 1351-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.11.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
14.11.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.11.2022
Дата вступления в силу
15.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1351-Ա

 

ՏԱԹԵՎԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության մոնիթորինգի բաժնի գլխավոր մասնագետ Տաթևիկ Խաչատրյանին 2022 թվականի նոյեմբերի 27-29-ը գործուղել Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա)՝ Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի անդամ երկրների վեհաժողովի 11-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:

2. Տաթևիկ Խաչատրյանի` Ավստրիայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ավստրիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

14.11.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ