Գլխավոր տեղեկություն
Номер
N 1420-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.12.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
30.11.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.11.2022
Дата вступления в силу
01.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1420-Ա

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. 2022 թվականի դեկտեմբերի 6-7-ը աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝

1) Մհեր Գրիգորյանինը և Արման Ղազարյանինը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Մնացական Սաֆարյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին.

3) Արմեն Սիմոնյանինը և Աշոտ Մուրադյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

4) Արման Մարալչյանինը՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության միջոցների հաշվին.

5) Սերգեյ Պետրոսյանինը՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

30.11.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 1420-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

 Մ. Գրիգորյան  - ՀՀ փոխվարչապետ
 Մ. Սաֆարյան  - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
 Ա. Սիմոնյան  - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
 Ա. Մուրադյան  - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
 Ա. Մարալչյան  - ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար
 Ս. Պետրոսյան  - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ
 Ա. Ղազարյան  - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

01.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ