Գլխավոր տեղեկություն
Номер
N 1112-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.10.07/65(1154) Հոդ.880
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.09.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.10.2015
Дата вступления в силу
17.10.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 սեպտեմբերի 2015 թվականի N 1112-Ն

 

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 10.11.22 N 1744-Ն)

 

Համաձայն «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ մասի և 30-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝

1) երեխաների խնամքի տրամադրման կարգն ու պայմանները՝ համաձայն N 1 հավելվածի:

2) (ենթակետն ուժը կորցրել է 10.11.22 N 1744-Ն)

(1-ին կետը փոփ. 10.11.22 N 1744-Ն)

2. (կետն ուժը կորցրել է 10.11.22 N 1744-Ն)

3. Ուժը կորցրած ճանաչել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 9-ի «Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունում (մանկատուն, գիշերօթիկ) երեխաների տեղավորման կարգը հաստատելու մասին» N 1735-Ն որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 7-ի «Երեխաներին ցերեկային խնամք տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 1877-Ն որոշումը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 7-ի «Ծեր և հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին խնամքի տրամադրման կարգն ու ծեր և հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 1874-Ն որոշումը:

4. Սահմանել, որ 2017 թվականի հունվարի 1-ից սույն որոշման 1-ին կետում նշված անձանց խնամք տրամադրող՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո չգտնվող կազմակերպությունները պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերում կարող են ընդգրկվել և (կամ) սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հետ համագործակցության շրջանակներում՝ սոցիալական ոլորտում իրականացվող ծրագրերին մասնակցել միայն «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասում նշված` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով տվյալ սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեությունը սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնում հավաստագրելու դեպքում:

5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում համատեղ հաստատել՝

1) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում և սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում երեխաների խնամքի տրամադրման բժշկական ժամանակավոր հակացուցումների ցանկը.

2) բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի և հատուկ (մասնագիտացված) հաստատություններում ու տնային պայմաններում խնամքի տրամադրման համար դիմած անձի բժշկական քարտի ձևը:

6. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել՝

ա. տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման համար անհրաժեշտ նվազագույն չափորոշիչները,

բ. երեխաների խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ նվազագույն չափորոշիչները.

2) հաստատել՝

ա. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացվող՝ երեխայի խնամքի տրամադրման մասին եզրակացության, երեխային բնակչության սոցիալական պաշտպանության խնամքի գիշերօթիկ հաստատություն ուղեգրելու մասին եզրակացության և բնակչության սոցիալական պաշտպանության խնամքի գիշերօթիկ հաստատությունից երեխայի ծնողների (ծնողի) կամ այլ օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա երեխայի դուրսգրման մասին եզրակացության ձևերը,

բ. բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունից երեխայի՝ կենսաբանական ընտանիք վերադառնալու համար տրվող եզրակացության ձևը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հոկտեմբերի 2

Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշման

 

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի, հատուկ (մասնագիտացված), խնամքի գիշերօթիկ հաստատություններում ու սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում երեխաների խնամքի տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի դրույթները չեն տարածվում «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետով և 6-րդ մասի 4-րդ կետով սահմանված կազմակերպություններում, ինչպես նաև նախադպրոցական հաստատություններում, պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում երեխաների խնամքի տրամադրման հետ կապված հարաբերությունների վրա, եթե այլ բան սահմանված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

3. Երեխաներին խնամք տրամադրում են «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունները (այսուհետ` կազմակերպություն):

4. Խնամք տրամադրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխաներին, Հայաստանի Հանրապետությունում բնակվող՝ բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացի համարվող երեխաներին, քաղաքացիություն չունեցող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող երեխաներին՝ օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:

 

II. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀՈԳԱԾՈՒԹՅԱՆ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

5. Բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի, հատուկ (մասնագիտացված), խնամքի գիշերօթիկ հաստատություններում և սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում խնամքը կարող է տրամադրվել ինչպես պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո գտնվող կազմակերպության կողմից, այնպես էլ՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո չգտնվող կազմակերպության կողմից:

6. Բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի հաստատություններն ապահովում են երկարաժամկետ կամ որոշակի ժամկետով կացարան, շուրջօրյա լրիվ խնամք «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների (այսուհետ՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ) համար:

7. Բնակչության սոցիալական պաշտպանության հատուկ (մասնագիտացված) հաստատություններն ապահովում են երկարաժամկետ կամ որոշակի ժամկետով կացարան, շուրջօրյա լրիվ խնամք առանց ծնողական խնամքի մնացած այն երեխաների համար, ովքեր ունեն ծանր սահմանափակ կարողություններ՝ կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ու ֆունկցիոնալ ախտահարումներ, բնածին և ձեռքբերովի ֆիզիկական ու մտավոր արատներ:

8. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո գտնվող՝ բնակչության սոցիալական պաշտպանության խնամքի գիշերօթիկ հաստատություններն ապահովում են երկարաժամկետ կամ որոշակի ժամկետով կացարան, շուրջօրյա լրիվ խնամք ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված՝ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար:

9. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո չգտնվող՝ բնակչության սոցիալական պաշտպանության խնամքի գիշերօթիկ հաստատությունները կարող են խնամք տրամադրել սույն կարգի 8-րդ կետում չնշված այլ երեխաների՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կարգով, այլ նորմատիվ իրավական ակտերով և խնամք տրամադրող կազմակերպության ներքին իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան:

10. Բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի և հատուկ (մասնագիտացված) հաստատությունները կարող են դասակարգվել ըստ դրանցում խնամք ստացող երեխաների տարիքային խմբերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

11. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունները և սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնները պետք է ապահովված լինեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները բավարարող կոմունալ, սանիտարահիգիենիկ և հակահրդեհային անվտանգության անհրաժեշտ պայմաններով, ունենան դասապատրաստման ու խմբային աշխատանքների համար նախատեսված սենյակներ, երեխաների տարիքային խմբերի առանձնահատկություններին համապատասխանող անվտանգ և բարեկարգ խաղահրապարակներ ու խաղասենյակներ: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող են սահմանվել բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների և սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնների գործունեության համար անհրաժեշտ ընդհանուր ու բնակելի մակերեսին, անձնակազմին (աշխատողների թվին և հաստիքներին), նրանց աշխատանքային պայմաններին, միաժամանակյա խնամք ստացողների առավելագույն թվին, նրանց տրամադրվող սննդի չափաքանակին, դրա էներգետիկ արժեքին, հագուստի, սպիտակեղենի, կոշկեղենի, անկողնային ու անձնական հիգիենայի պարագաների չափորոշիչներին, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների և սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնների անվտանգության ապահովմանը և այլ պայմանների ներկայացվող պահանջներ: Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում և սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում, սույն կետում նշված պայմաններից բացի, պետք է ապահովվի նաև երեխայի խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ սոցիալական նվազագույն չափորոշիչների կիրառումը:

12. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունները և սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնները պետք է ունենան ներքին կարգապահական և (կամ) համակեցության կանոններ (այսուհետ՝ կանոններ)՝ հաստատված խնամք տրամադրող կազմակերպության՝ համապատասխան լիազորություններով օժտված մարմնի (կամ պաշտոնատար անձի) կողմից:

 

III. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԻՊԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ (ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ) ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՒՂԵԳՐՈՒՄԸ

 

13. Խնամակալության և հոգաբարձության մարմիններն առանց ծնողական խնամքի մնացած երեխաների մասին տեղեկություններ կարող են ստանալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից (այսուհետ՝ ոստիկանություն), պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, նախադպրոցական կրթական, հանրակրթական, բժշկական կազմակերպություններից, «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններից, այլ իրավաբանական ու ֆիզիկական անձանցից, զանգվածային լրատվության միջոցներից և այլ աղբյուրներից:

14. Խնամակալության և հոգաբարձության մարմինը (իսկ Երևանում՝ Երևանի քաղաքապետի անունից խնամակալության և հոգաբարձության մարմիններին վերապահված լիազորություններն իրականացնող՝ Երևանի վարչական շրջանների ղեկավարները) սույն կարգի 13-րդ կետով նախատեսված տեղեկատվությունն ստանալուց հետո ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում իրականացնում է իրավիճակի ուսումնասիրություն՝ տեղեկատվությամբ հայտնի դարձած վայրում երեխայի հայտնաբերման կամ երեխային տեսակցելու նպատակով և ստացած տեղեկատվության հավաստիության դեպքում`

1) նույն օրը կազմում է երեխայի հայտնաբերման (տեսակցելու) մասին արձանագրություն, կազմակերպում (ապահովում) է երեխայի առաջնային բուժզննումը և երեխային անհրաժեշտ օգնության տրամադրումը, ընդ որում, հիվանդության կասկածի կամ անհետաձգելի բժշկական օգնության տրամադրման անհրաժեշտության դեպքում, խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից անմիջապես կազմակերպվում է երեխային անհրաժեշտ բժշկական օգնություն տրամադրելու նպատակով համապատասխան բժշկական հաստատություն տեղափոխելը.

2) երեք օրվա ընթացքում՝

ա. դրա մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության մարզպետարանին (Երևանում` Երևանի քաղաքապետարանին)՝ բացառությամբ այն դեպքի, երբ այդ երեխայի մասին տեղեկատվությունն ստացվել է տվյալ մարզպետարանից (Երևանում` Երևանի քաղաքապետարանից),

բ. դրա մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ երեխայի գտնվելու վայրի տարածքն սպասարկող միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնին (այսուհետ՝ տարածքային կենտրոն)՝ բացառությամբ այն դեպքի, երբ այդ երեխայի մասին տեղեկատվությունն ստացվել է տվյալ տարածքային կենտրոնի կողմից,

գ. դրա մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը (այսուհետ՝ ոստիկանություն), եթե անհայտ է երեխայի ծնողների կամ նրանցից որևէ մեկի կամ միակ ծնողի գտնվելու վայրը կամ անհայտ են երեխայի ծնողները՝ բացառությամբ այն դեպքի, երբ այդ երեխայի մասին տեղեկատվությունն ստացվել է ոստիկանությունից,

դ. հետազոտում է երեխայի կյանքի պայմանները, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացնում է երեխայի սկզբնական հաշվառումը՝ որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա, կազմակերպում է համապատասխան բժշկական հաստատության կողմից երեխայի բժշկական զննությունը, ապահովում է այդ երեխայի ժամանակավոր (որոշակի ժամկետով) տեղավորումը (այդ թվում՝ բնակչության սոցիալական պաշտպանության համապատասխան հաստատությունում կամ շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող այլ կազմակերպությունում), ընդ որում, սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքում երեխային հիվանդանոցային բժշկական հաստատություն տեղափոխելիս, երեխայի ժամանակավոր տեղավորումն իրականացնում է հիվանդանոցային բժշկական հաստատությունից երեխայի դուրսգրումից անմիջապես հետո, եթե մինչ այդ չի ապահովվել երեխայի տեղավորման հարցի վերջնական լուծումը:

(14-րդ կետը փոփ. 25.03.21 N 396-Ն)

15. Խնամակալության և հոգաբարձության մարմինն ապահովում է երեխայի իրավունքների և շահերի պաշտպանությունը՝ մինչև նրա տեղավորման հարցի վերջնական լուծումը (բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն կամ շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող այլ կազմակերպություն ընդունվելը կամ խնամատար ընտանիքում տեղավորելը, կամ կենսաբանական ընտանիք վերադառնալը, կամ որդեգրումը, կամ խնամակալ կամ հոգաբարձու նշանակելը):

16. Երեխայի կյանքի պայմանների հետազոտությունից հետո, բայց ոչ ուշ, քան սույն կարգի 13-րդ կետով նախատեսված տեղեկատվությունն ստանալուց հետո յոթնօրյա ժամկետում խնամակալության և հոգաբարձության մարմինը Հայաստանի Հանրապետության մարզպետարան (իսկ Երևանում՝ Երևանի քաղաքապետարան) է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

1) երեխայի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու դեպքում՝ անձը հաստատող փաստաթուղթը (ծննդյան վկայական կամ անձնագիր, կամ նույնականացման քարտ)՝ առկայության դեպքում.

2) երեխայի՝ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ հանդիսանալու դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը (կացության քարտը)` առկայության դեպքում, իսկ փախստականի կարգավիճակ ունենալու դեպքում՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը` առկայության դեպքում.

3) երեխայի հայտնաբերման (տեսակցելու) մասին արձանագրությունը, որում, ի թիվս այլ տեղեկությունների, նշվում են երեխայի անունը, ազգանունը, տարիքը՝ անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում, երեխայի հայտնաբերման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և (կամ) փաստացի գտնվելու (վերջին բնակության) վայրը, երեխայի մասին տեղեկատվության տրամադրման աղբյուրը և տեղեկատվությունը տրամադրած անձի (մարմնի) մասին տվյալները՝ դրանց առկայության դեպքում, ինչպես նաև երեխայի անհատականացման համար անհրաժեշտ այլ տվյալներ (մազերի, աչքերի գույնը, հասակը, մոտավոր տարիքը)` անձը հաստատող փաստաթղթի բացակայության դեպքում.

4) համապատասխան բժշկական հաստատության (հաստատությունների) կողմից տրված՝ երեխայի առողջական վիճակի մասին բժշկական եզրակացություն, ինչպես նաև քաղվածք երեխայի հիվանդության պատմությունից կամ հոգեբուժական դիսպանսերի բժշկական քարտից՝ դրանց առկայության դեպքում.

5) երեխայի ընտանիքի անդամների մասին (հնարավորության դեպքում) տեղեկանք բնակության վայրից.

6) բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տրված տեղեկանք երեխայի բնակության վայրի հասցեի, իսկ հաշվառման մեջ չգտնվելու դեպքում՝ վերջին կամ նախկին հայտնի հաշվառման հասցեի մասին՝ այդպիսի տեղեկատվության առկայության դեպքում.

7) ծնողների կամ նրանցից յուրաքանչյուրի կամ միակ ծնողի`

ա. մահվան դեպքում՝ մահվան վկայականը կամ դրա պատճենը,

բ. ծնողական իրավունքից զրկված լինելու դեպքում՝ ծնողական իրավունքից զրկելու մասին դատարանի վճիռը կամ դրա պատճենը, կամ «Դատալեքս» էլեկտրոնային կառավարման և տեղեկությունների տրամադրման հանրային տեղեկատվական համակարգից արտածված՝ տվյալ վճռի օրինակը,

գ. անգործունակ ճանաչված լինելու դեպքում՝ անգործունակ ճանաչելու մասին դատարանի վճիռը կամ դրա պատճենը, կամ «Դատալեքս» էլեկտրոնային կառավարման և տեղեկությունների տրամադրման հանրային տեղեկատվական համակարգից արտածված՝ տվյալ վճռի օրինակը,

դ. անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված լինելու դեպքում՝ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու մասին դատարանի վճիռը կամ դրա պատճենը, կամ «Դատալեքս» էլեկտրոնային կառավարման և տեղեկությունների տրամադրման հանրային տեղեկատվական համակարգից արտածված՝ տվյալ վճռի օրինակը,

ե. նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու կամ պատիժը ազատազրկման ձևով կրելու դեպքում՝ դրա մասին իրավասու մարմնի կողմից տրված տեղեկանքը,

զ. հիվանդանոցային բուժման մեջ գտնվելու դեպքում՝ համապատասխան բժշկական հաստատության կողմից տրված տեղեկանքը,

է. ծնողական իրավունքներից ինքնակամ հրաժարվելու և որդեգրության հանձնելու մասին կամահայտնության դեպքում՝ ծնողների (կամ միակ ծնողի) գրավոր հայտարարագիրը` վավերացված նոտարի կողմից,

ը. անհայտ լինելու կամ երեխաների դաստիարակությունից կամ նրանց իրավունքների ու շահերի պաշտպանությունից խուսափելու և սույն ենթակետի «է» պարբերությամբ սահմանված հայտարարագիրը չներկայացնելու կամ նրանց գտնվելու վայրն անհայտ լինելու դեպքում՝ դրա մասին խնամակալության և հոգաբարձության մարմնի գրավոր հայտարարությունը.

8) ծնողի կամ երեխայի այլ օրինական ներկայացուցչի անձը և ընտանեկան կարգավիճակը հաստատող փաստաթուղթ (առկայության դեպքում).

9) տեղեկանք դպրոց հաճախելու մասին` դպրոցահասակ երեխաների համար.

10) երեխայի լուսանկարը՝ չորս օրինակից:

17. Հայաստանի Հանրապետության մարզպետարանը (Երևանում՝ Երևանի քաղաքապետարանը) սույն կարգի 16-րդ կետով նախատեսված փաստաթղթերն ստանալուց հետո՝ ոչ ուշ, քան մեկօրյա ժամկետում դրանք հասցեագրում է մարզպետարանի աշխատակազմի (Երևանում՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի) ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժին և տարածքային կենտրոն:

(17-րդ կետը փոփ. 25.03.21 N 396-Ն)

18. Տարածքային կենտրոնը սույն կարգի 16-րդ կետով նախատեսված փաստաթղթերն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում կատարում է այդ փաստաթղթերի լրիվ, օբյեկտիվ և համակողմանի ուսումնասիրություն, գնահատում է երեխայի սոցիալական կարիքները, կազմում երեխայի անհատական սոցիալական ծրագիրը և ստացված փաստաթղթերի ու տեղեկատվության համադրման, վերլուծության արդյունքում Հայաստանի Հանրապետության մարզպետարանի (Երևանում՝ Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժին ու խնամակալության և հոգաբարձության մարմին է ներկայացնում իր նախնական եզրակացությունը (դիրքորոշումը) երեխայի հետագա խնամքը տրամադրելու (կենսաբանական ընտանիք վերադարձնելու, խնամակալ կամ հոգաբարձու նշանակելու, որդեգրման հանձնելու, խնամատար ընտանիքում տեղավորելու, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն կամ շուրջօրյա խնամք տրամադրող այլ կազմակերպություն ընդունելու նպատակահարմարության) վերաբերյալ:

(18-րդ կետը փոփ. 26.05.16 N 551-Ն, 25.03.21 N 396-Ն)

19. Հայաստանի Հանրապետության մարզպետարանի (Երևանում՝ Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը, սույն կարգի 16-րդ կետով նախատեսված փաստաթղթերն ստանալուց հետո՝

1) եռօրյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 962-Ն որոշմամբ սահմանած կարգով կազմակերպում է երեխայի տարածքային հաշվառումը՝ որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա.

2) յոթնօրյա ժամկետում իրականացնում է երեխայի կենսապայմանների և սոցիալ-հոգեբանական ուսումնասիրություն, կատարում է սույն կարգի 16-րդ կետով նախատեսված փաստաթղթերի, ինչպես նաև տարածքային կենտրոնի նախնական եզրակացության լրիվ, օբյեկտիվ ու համակողմանի ուսումնասիրություն և ստացված փաստաթղթերի ու տեղեկատվության համադրման, վերլուծության արդյունքում կազմում է եզրակացություն (երկու օրինակից)՝ երեխայի հետագա խնամքը տրամադրելու (կենսաբանական ընտանիք վերադարձնելու, խնամակալ կամ հոգաբարձու նշանակելու, որդեգրման հանձնելու, խնամատար ընտանիքում տեղավորելու, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն կամ շուրջօրյա խնամք տրամադրող այլ կազմակերպություն ընդունելու նպատակահարմարության) մասին, ընդ որում, այդ եզրակացությունը պետք է ներառի դրույթներ՝

ա. երեխայի մերձավոր ազգականների և այլ անձանց կողմից երեխայի նկատմամբ խնամակալություն կամ հոգաբարձություն ստանձնելու ցանկության բացակայության կամ անհնարինության մասին,

բ. երեխային խնամատարության որևէ ձևում տեղավորելու անհնարինության մասին,

գ. այլընտրանքային խնամքի ընտանեկան տիպի այլ ձևերի միջոցով երեխայի խնամքը կազմակերպելու ոչ նպատակահարմար լինելու կամ անհնարինության մասին:

(19-րդ կետը փոփ., լրաց. 26.05.16 N 551-Ն, փոփ. 25.03.21 N 396-Ն)

20. Սույն կարգի 19-րդ կետով նախատեսված եզրակացության կազմումից հետո մեկ օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության մարզպետարանը (իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարանը) դրա մեկ օրինակը ներկայացնում է խնամակալության և հոգաբարձության մարմին, իսկ մյուս օրինակը և սույն կարգի 16-րդ և 18-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը` սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին (այսուհետ՝ լիազորած պետական մարմին):

21. Սույն կարգի 19-րդ կետով նախատեսված եզրակացությունն ստանալուց հետո եռօրյա ժամկետում լիազորած պետական մարմինը՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացնում է երեխայի կենտրոնացված հաշվառումը՝ նրա մասին համապատասխան տվյալները մուտքագրելով առանց ծնողական խնամքի մնացած երեխաների տվյալների կենտրոնացված շտեմարան.

2) երեխային ուղեգրում է բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի կամ հատուկ (մասնագիտացված) հաստատություն՝ հաշվի առնելով սույն կարգի 6-րդ, 7-րդ և 10-րդ կետերով նախատեսված պահանջները, եթե ներկայացվել է երեխայի հետագա խնամքը բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում տրամադրելու մասին հիմնավորված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող եզրակացություն:

22. Երեխայի խնամքը բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում կամ խնամք տրամադրող այլ կազմակերպությունում կազմակերպելու մասին եզրակացությունն ուսումնասիրվում է լիազորած պետական մարմնի կողմից՝ անդրադառնալով ընտանեկանին մոտ այլընտրանքային խնամքի տեսակներից յուրաքանչյուրի հնարավորության բացակայության մասին դրանում նշված դրույթների հիմնավորվածությանը: Այն դեպքում, երբ սույն կարգի 19-րդ կետով նախատեսված եզրակացությունն օրենսդրորեն հիմնավորված (իրավաչափ) չէ, կամ լիազորած պետական մարմնի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ սույն կարգի 16-րդ կետով նախատեսված փաստաթղթերից որևէ մեկում առկա են ոչ հավաստի տեղեկություններ, կամ լիազորած պետական մարմինը հիմնավորված չի համարում երեխայի հետագա խնամքը բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում կազմակերպելու մասին դիրքորոշումը, ապա սույն կարգի 21-րդ կետով նախատեսված ժամկետում՝ լիազորած պետական մարմինը երեխայի փաստաթղթերը վերադարձնում է Հայաստանի Հանրապետության մարզպետարան (իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարան)` տեղեկացնելով փաստաթղթերի վերադարձման պատճառների և լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտության մասին:

(22-րդ կետը լրաց. 26.05.16 N 551-Ն)

23. Եթե սույն կարգի 19-րդ կետով նախատեսված եզրակացությունում առկա է օրենսդրորեն հիմնավորված դիրքորոշում երեխայի հետագա խնամքը բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում չկազմակերպելու վերաբերյալ, ապա լիազորած պետական մարմինն այն ստանալուց հետո եռօրյա ժամկետում երեխայի փաստաթղթերը վերադարձնում է Հայաստանի Հանրապետության մարզպետարան (իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարան) և դրա մասին տեղեկացնում տարածքային կենտրոնին: Սույն կետով նախատեսված դեպքում երեխայի հետագա խնամքի այլ ձևերը (վերադարձ կենսաբանական ընտանիք, որդեգրում, խնամակալի կամ հոգաբարձուի նշանակում, տեղավորում խնամատար ընտանիքում) կազմակերպվում են Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ նորմատիվ իրավական ակտերին համապատասխան, իսկ լիազորած պետական մարմինը և տարածքային կենտրոնը Հայաստանի Հանրապետության օրենքներով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աջակցում են երեխայի հետագա տեղավորմանը և խնամքի տրամադրմանը՝ առաջնորդվելով երեխայի իրավունքների և շահերի առաջնային պաշտպանությունն ապահովելու սկզբունքով:

(23-րդ կետը փոփ. 25.03.21 N 396-Ն)

 

IV. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԻՊԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ (ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ) ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

24. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունները կազմակերպում են այնտեղ բնակվող (խնամվող) երեխաների`

1) առաջնային բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը.

2) սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրումը.

3) իրավական խորհրդատվության տրամադրումը.

4) պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով ապահովումը.

5) բժշկասոցիալական փորձաքննությունը.

6) հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն ուղեգրումը.

7) ազատ ժամանցը.

8) ուսումնադաստիարակչական ծառայությունների մատուցումը.

9) աշխատանքային թերապիան` 16 տարեկանից բարձր երեխաների համար:

25. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններն այնտեղ բնակվող (խնամվող) երեխաներին տրամադրում են՝

1) առողջ, անհրաժեշտ քանակի և տարիքին համապատասխանող սնունդ, ընդ որում, բժշկի գրավոր ցուցումով հատուկ սննդակարգի կարիք ունեցող երեխաների համար նշանակվում է դիետիկ սնունդ, իսկ հիվանդ, թերսնվող և գերսնվող երեխաների նկատմամբ ապահովվում է անհատական մոտեցում.

2) մահճակալ և այլ անհրաժեշտ կահույք.

3) հագուստ, սպիտակեղեն, կոշկեղեն` տարիքասեռային առանձնահատկություններին և եղանակային պայմաններին համապատասխան.

4) անկողնային պարագաներ.

5) խաղալիքներ.

6) անձնական հիգիենայի պարագաներ (սրբիչ, օճառ, ատամի մածուկ, խոզանակ և այլն):

26. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններն առանձնացված պայմաններում ապահովում են այնտեղ բնակվող (խնամվող) երեխաների անձնական հիգիենան ինքնուրույն կամ անհրաժեշտության դեպքում` աշխատողների օգնությամբ հոգալու հնարավորությունը:

27. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններն իրականացնում են երեխաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ու խնամքի տրամադրմանն ուղղված՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կարգով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ գործառույթներ:

28. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում երեխայի ժամանակավոր (որոշակի ժամկետով) տեղավորման դեպքում երեխայի ընդունելությունն իրականացվում է շուրջօրյա, այդ թվում՝ նաև ոչ աշխատանքային օրերին: Լիազորած պետական մարմնի կողմից երեխային բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն ուղեգրելու դեպքում երեխայի ընդունելությունն իրականացվում է աշխատանքային օրերին, ժամը 9.00-18.00-ն ընկած ժամանակահատվածում:

29. Նույն ընտանիքի երեխաներին (քույրեր և եղբայրներ) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում խնամք տրամադրելու անհրաժեշտության դեպքում նրանք ընդունվում (տեղավորվում) են բնակչության սոցիալական պաշտպանության միևնույն հաստատություն՝ բացառությամբ այն դեպքերի, երբ՝

1) բժշկական ժամանակավոր հակացուցումներով պայմանավորված՝ այդ երեխաների խնամքն անհնար է իրականացնել բնակչության սոցիալական պաշտպանության միևնույն հաստատությունում.

2) երեխաներից մեկը կամ մի քանիսը, բայց ոչ բոլորը, տառապում են սույն կարգի 7-րդ կետով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով, որի դեպքում բոլոր երեխաների խնամքը հնարավոր չէ իրականացնել բնակչության սոցիալական պաշտպանության միևնույն տիպի հաստատությունում:

30. Բնակչության սոցիալական պաշտպանության այլ հաստատություններից, շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող այլ կազմակերպություններից, հիվանդանոցային բժշկական հաստատություններից տեղափոխման դեպքում երեխան անմիջապես տեղավորվում է համապատասխան տարիքային խմբում: Մնացած բոլոր այլ դեպքերում բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն երեխայի տեղափոխվելուց անմիջապես հետո` համապատասխան իրավասություններ ունեցող աշխատողը (կամ պաշտոնատար անձը) վերցնում է նրա հագուստը և անձնական իրերը՝ ախտահանման նպատակով, այնուհետև նրան զննում է այդ հաստատության բժիշկը, որոշում ընդունելության համար բժշկական հակացուցումների առկայությունը կամ բացակայությունը և տալիս եզրակացություն երեխային սանիտարական մշակման ուղարկելու և հատուկ առանձնացված սենյակում (մեկուսարանում) տեղավորելու անհրաժեշտության (կամ դրա բացակայության) վերաբերյալ: Ժամը 18.00-ից հետո կամ ոչ աշխատանքային օրերին բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն տեղափոխվելու դեպքում երեխան՝ մինչև տվյալ հաստատության բժշկի կամ համապատասխան բժշկական հաստատության կողմից նրա առողջական վիճակի մասին եզրակացության տրամադրումը, բայց ոչ ավելի, քան երկու օրով, տեղավորվում է հատուկ առանձնացված սենյակում (մեկուսարանում):

31. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն երեխային ընդունելիս՝ զննման արդյունքում կամ համապատասխան բժշկական հաստատության կողմից տրամադրված եզրակացության համաձայն երեխայի օրգանիզմում վարակիչ հիվանդություն կամ շրջապատի համար վտանգ ներկայացնող այլ հիվանդություն հայտնաբերելու կամ դրանց առկայության վերաբերյալ կասկածի դեպքում տվյալ հաստատության բուժաշխատողը սահմանված կարգով դրա մասին շտապ հաղորդում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչություն և իրականացնում հաշվառում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի N 35-Ն հրամանով հաստատված՝ Վարակիչ հիվանդությունների «իրական ժամանակում» էլեկտրոնային համաճարակաբանական հսկողության 3.1.1-018-10 սանիտարահամաճարակային նորմերի և կանոնների պահանջների (բացառությամբ հոգեկան խանգարումների և էպիլեպսիայի դեպքերի), ինչպես նաև ապահովում է երեխայի մեկուսացումն ու, անհրաժեշտության դեպքում, նաև հոսպիտալացումն ինֆեկցիոն հիվանդանոցում (բաժանմունքում) կամ այլ մասնագիտացված բժշկական հաստատությունում: Հոսպիտալացման դեպքում բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության համապատասխան լիազորություններով օժտված աշխատողը (կամ պաշտոնատար անձը) ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է տվյալ վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին, Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնին, տարածքային կենտրոնին և երեխայի օրինական ներկայացուցչին (առկայության դեպքում):

(31-րդ կետը փոփ. 25.03.21 N 396-Ն)

32. Չի թույլատրվում բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն բերել հրազեն, այդ համալրող մանրամասեր (դետալներ), սառը զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր, դյուրավառ կամ այրիչ նյութեր, ռադիոակտիվ նյութեր, թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր (բացառությամբ բժշկի կողմից նշանակված հոգեմետ (հոգեներգործուն) դեղամիջոցների), ինչպես նաև շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող այլ սարքեր: Սույն կետում նշված առարկաների կամ նյութերի հայտնաբերման դեպքում՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության համապատասխան լիազորություններով օժտված աշխատողը (կամ պաշտոնատար անձը) դրա մասին անմիջապես իրազեկում է ոստիկանությանը:

33. Երեխան կարող է իր հետ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն բերել խաղալիքներ և շրջապատի համար վտանգ չներկայացնող այլ իրեր ու ընտանի կենդանիներ, եթե դա արգելված չէ տվյալ հաստատության կանոններով, և այդ հաստատության պայմաններն ընձեռում են դրա հնարավորությունը:

34. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո գտնվող՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն երեխայի ընդունելությունը ձևակերպվում է այդ հաստատության ղեկավարի հրամանով: Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո չգտնվող՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն երեխայի ընդունելությունը ձևակերպվում է բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում խնամք տրամադրող կազմակերպության՝ համապատասխան լիազորություն ունեցող պաշտոնատար անձի հրամանով: Երեխային բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն ընդունելու մասին հրամանն ընդունվում է սույն կարգի 30-րդ կետով նախատեսված եզրակացությունն ստանալուց հետո, բայց ոչ ուշ, քան մինչև տվյալ եզրակացությունն ստանալու օրվա ավարտը:

35. Սույն կարգի 34-րդ կետում նշված հրամանի ընդունումից անմիջապես հետո՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության համապատասխան լիազորություններով օժտված աշխատողը (կամ պաշտոնատար անձը) հաստատություն ընդունված երեխայի մասին տվյալները գրանցում է բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության հաշվառման մատյանում, որի ձևը հաստատում է բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության ղեկավարը կամ խնամք տրամադրող կազմակերպության՝ համապատասխան լիազորություն ունեցող այլ պաշտոնատար անձ (կամ մարմինը):

36. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության հաշվառման մատյանը կարող է վարվել ինչպես թղթային, այնպես էլ՝ էլեկտրոնային եղանակով՝ անհրաժեշտ տվյալները և տեղեկությունները համակարգչում մուտքագրելու միջոցով: Ընդ որում, հաշվառման մատյանը միաժամանակ թղթային և էլեկտրոնային եղանակներով կազմելու և վարելու դեպքում՝ դրանցում ներառված տվյալներն ու տեղեկություններն ամբողջությամբ պետք է համապատասխանեն միմյանց: Թղթային եղանակով վարվող հաշվառման մատյանը պետք է լինի համարակալված և էջակարված (թելակարված): Թղթային եղանակով վարվող հաշվառման մատյանը լրացվում է մուգ կապույտ կամ սև գույնի թանաք ունեցող գրիչով, ընթեռնելի ձեռագրով, առանց անհարկի հապավումներ և ջնջումներ կատարելու: Սխալ գրառման դեպքում այն երկու կողմից վերցվում է փակագծերի մեջ, որից հետո կատարվում է ճիշտ գրառումը, և տվյալ էջի աջ անկյունում՝ հաշվառման մատյանում գրառում կատարող համապատասխան աշխատողի (պաշտոնատար անձի) կողմից լրացվում են «Ուղղումը կատարված է իմ կողմից» բառերը, և ուղղումը հավաստվում է ստորագրությամբ:

37. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության հաշվառման մատյանում գրանցվում են երեխայի մասին հետևյալ տեղեկությունները՝

1) անունը, հայրանունը, ազգանունը.

2) ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և վայրը.

3) սեռը.

4) անձը հաստատող փաստաթղթի անվանումը, սերիան և համարը (առկայության դեպքում).

5) մինչև բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն տեղափոխվելը տվյալ երեխայի հաշվառման հասցեն, իսկ հաշվառման մեջ չգտնվելու դեպքում՝ վերջին կամ նախկին բնակության վայրի հասցեն.

6) երեխայի հայտնաբերման կամ մինչև բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն տեղափոխվելը երեխայի փաստացի գտնվելու (վերջին բնակության) վայրը.

7) տեղեկություններ երեխայի ծնողների կամ ազգականների մասին (առկայության դեպքում).

8) երեխային բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն ընդունելու պատճառները.

9) երեխայի մասին տեղեկատվության տրամադրման աղբյուրը և տեղեկատվությունը տրամադրած անձի (մարմնի) տվյալները.

10) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն ընդունման և դուրսգրման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը.

11) սույն կարգի 38-րդ և 39-րդ կետերում նշված դեպքերում՝ երեխայի անհատականացման համար անհրաժեշտ այլ տվյալներ:

38. Ընկեցիկ երեխային բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն ընդունելիս՝ սույն կարգի 37-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված տվյալների փոխարեն հաշվառման մատյանում գրանցվում են ընկեցիկ երեխայի հայտնաբերման մասին արձանագրության համարը, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը: Այդ դեպքում, հաշվառման մատյանը լրացնող աշխատողի (պաշտոնատար անձի) անձնական դիտարկման արդյունքում, հաշվառման մատյանում գրանցվում են նաև երեխայի մազերի, աչքերի գույնը, հասակը, սեռը, մոտավոր տարիքը և այլ անհատականացման նշաններ:

39. Եթե երեխան ընկեցիկ չէ, բայց չունի անձը հաստատող փաստաթուղթ, ապա հաշվառման մատյանում երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, սեռը, բնակության վայրի հասցեի մասին տվյալները գրանցվում են երեխայի բանավոր հայտարարության կամ այդ երեխայի մասին տեղեկատվություն տրամադրած մարմնի (անձի) հայտարարության հիման վրա: Այդ դեպքում, հաշվառման մատյանը լրացնող աշխատողի (պաշտոնատար անձի) անձնական դիտարկման արդյունքում, հաշվառման մատյանում գրանցվում են նաև երեխայի մազերի, աչքերի գույնը, հասակը և այլ անհատականացման նշաններ, ինչպես նաև նշվում է երեխայի անհատական տվյալների տրամադրման աղբյուրը: Երեխայի կողմից իր մասին սույն կետում նշված համապատասխան տվյալները չհայտնելու և այդ երեխայի անհատական տվյալների մասին այլ տեղեկատվության բացակայության դեպքում՝ հաշվառման մատյանը լրացնող աշխատողի (պաշտոնատար անձի) անձնական դիտարկման արդյունքում, հաշվառման մատյանում գրանցվում են նաև երեխայի սեռը և մոտավոր տարիքը:

40. Երեխային բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն կրկին ընդունելու (դուրս գրելու) դեպքում հաշվառման մատյանում դրա մասին կատարվում է համապատասխան գրառում, և, անհրաժեշտության դեպքում, փոփոխվում են հաշվառման մատյանում գրանցված տվյալները:

41. Որդեգրման հանձնված երեխայի դուրսգրման դեպքում հաշվառման մատյանի համապատասխան սյունակում նշվում է միայն «որդեգրված» բառը, իսկ նրան վերաբերող բոլոր փաստաթղթերը պահվում են չհրկիզվող պահարանում` առանձին կնքված ծրարով, և հրապարակման ենթակա չեն:

42. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում բնակվող (խնամվող) յուրաքանչյուր երեխայի համար բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության սոցիալական աշխատանքի մասնագետը կամ համապատասխան լիազորություններով օժտված այլ աշխատող (կամ պաշտոնատար անձը) լրացնում է հաշվառման քարտ, որի ձևը հաստատում է բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության ղեկավարը կամ խնամք տրամադրող կազմակերպության՝ համապատասխան լիազորություն ունեցող պաշտոնատար անձը (կամ մարմինը): Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում երեխայի բնակվելու (խնամվելու) ամբողջ ժամանակահատվածում երեխայի հաշվառման քարտը պահվում է քարտարանում, իսկ երեխային բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունից դուրս գրելու դեպքում հաշվառման քարտը պահվում է տվյալ երեխայի անձնական գործում:

43. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունը կազմակերպում է այնտեղ բնակվող (խնամվող) երեխաների առաջնային բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը՝ նրանց այնտեղ բնակվելու (խնամվելու) ամբողջ ժամանակահատվածում: Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում բնակվող (խնամվող) երեխաների առաջնային բժշկական օգնությունն իրականացնում է այդ հաստատության բժիշկը և բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության գտնվելու վայրի համապատասխան բժշկական հաստատությունը, իսկ անհրաժեշտության դեպքում կազմակերպվում է համապատասխան բժշկական հաստատություններ կամ առողջարան երեխայի ուղեգրման գործընթացը: Երեխային հիվանդանոցային բժշկական հաստատություն տեղափոխելու դեպքում բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունը կազմակերպում է երեխայի խնամքի (այդ թվում՝ նաև սննդի) ապահովումը:

44. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում բնակվող (խնամվող) յուրաքանչյուր երեխայի համար լրացվում է բժշկական քարտ, որտեղ գրանցվում են նրա անձնական տվյալները, ինչպես նաև կատարված բժշկական զննության, իրականացված կլինիկալաբորատոր հետազոտությունների արդյունքները, ցույց տրված բժշկական օգնությունը, կանխարգելիչ պատվաստումները և այլ անհրաժեշտ տվյալներ: Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում երեխայի բնակվելու (խնամվելու) ամբողջ ժամանակահատվածում երեխայի բժշկական քարտը պահվում է քարտարանում, իսկ երեխային բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունից դուրս գրելու դեպքում այն պահվում է տվյալ երեխայի անձնական գործում:

45. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության բժիշկը յուրաքանչյուր օր կազմակերպում է այնտեղ բնակվող (խնամվող) բոլոր երեխաների համայց, գնահատում նրանց առողջական վիճակը, գրառումներ կատարում երեխաների բժշկական քարտերում և առնվազն յուրաքանչյուր երկու ամիսը մեկ անգամ իրականացնում այդ հաստատությունում բնակվող (խնամվող) բոլոր երեխաների բժշկական զննություն` օբյեկտիվ քննություն, ինչպես նաև լաբորատոր-գործիքային ընդհանուր բնույթի (անհրաժեշտության դեպքում՝ նաև լրացուցիչ) հետազոտություններ, անհրաժեշտ դեպքերում ուղեգրում է համապատասխան բժշկական կազմակերպություններ` մասնագիտացված բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով: Հնարավորության սահմաններում ճշտվում է երեխաների պատվաստումային կարգավիճակը, և պատվաստումների բացակայության կամ անավարտ լինելու դեպքում դրանք կատարվում են ըստ պատվաստումների ազգային օրացույցի:

46. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում բնակվող (խնամվող) երեխայի օրգանիզմում վարակիչ հիվանդություն հայտնաբերելու կամ դրա առկայության վերաբերյալ կասկածի դեպքում տվյալ հաստատության բուժաշխատողը սահմանված կարգով դրա մասին շտապ հաղորդում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչություն և իրականացնում հաշվառում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի N 35-Ն հրամանով հաստատված՝ Վարակիչ հիվանդությունների «իրական ժամանակում» էլեկտրոնային համաճարակաբանական հսկողության 3.1.1-018-10 սանիտարահամաճարակային նորմերի և կանոնների պահանջների, ինչպես նաև ապահովում է երեխայի մեկուսացումն ու, անհրաժեշտության դեպքում, նաև հոսպիտալացումն ինֆեկցիոն հիվանդանոցում (բաժանմունքում): Հոսպիտալացման դեպքում՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության համապատասխան լիազորություններով օժտված աշխատողը (կամ պաշտոնատար անձը) ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է երեխայի օրինական ներկայացուցչին (առկայության դեպքում):

47. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում բնակվող (խնամվող) յուրաքանչյուր երեխայի համար կազմվում է անձնական գործ, որում ներառվում են երեխային բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն ընդունելու մասին հրամանը (դրա պատճենը), երեխայի անձը հաստատող փաստաթուղթը, երեխայի լուսանկարը, երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագիրը, տվյալ երեխային և նրան տրամադրվող սոցիալական ծառայություններին վերաբերող այլ փաստաթղթեր (դրանց պատճենները): Յուրաքանչյուր երեխայի անձնական գործի համարը պետք է նույնությամբ համապատասխանի հաշվառման մատյանում տվյալ երեխայի վերաբերյալ կատարված գրանցման հերթական համարին: Երեխայի՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունից բնակչության սոցիալական պաշտպանության մեկ այլ հաստատություն կամ շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող այլ կազմակերպություն տեղափոխվելու դեպքում երեխայի անձնական գործը փոխանցվում է այն հաստատություն կամ կազմակերպություն, որտեղ տեղափոխվում է երեխան, իսկ անձնական գործում ներառված փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև երեխային բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն ընդունելու մասին հրամանը պահպանվում են բնակչության սոցիալական պաշտպանության այն հաստատությունում, որտեղից տեղափոխվել է երեխան: Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունից երեխայի դուրսգրման այլ դեպքերում երեխայի անձնական գործը պահպանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում:

48. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն երեխայի ընդունումից հետո եռօրյա ժամկետում տվյալ հաստատության սոցիալական աշխատողը գնահատում է երեխայի սոցիալական կարիքները, իր իրավասությունների սահմաններում իրականացնում է նրա՝ «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհատական սոցիալական ծրագրով նախատեսված միջոցառումները, դրանում նշված ժամկետներում մասնակցում է մասնագիտական քննարկումներին և, տվյալ երեխայի սոցիալական կարիքներին համապատասխան, նրան մատուցում է սոցիալական ծառայություններ:

49. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության սոցիալական աշխատողը և համապատասխան լիազորություններով օժտված այլ աշխատողներ (հոգեբան, բժիշկ, մանկավարժ և այլն) երեխային սոցիալ-հոգեբանական օգնություն տրամադրելու, սոցիալական նոր միջավայրին հարմարվելու նպատակով՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն երեխայի ընդունումից հետո եռօրյա ժամկետում կազմում են երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագիրը, պարբերաբար վերանայում այն, և յուրաքանչյուրն իր իրավասությունների սահմաններում իրականացնում է երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնման համար անհրաժեշտ միջոցառումներ: Ծնողական իրավունքներից չզրկված ծնող (ծնողներ) կամ այլ օրինական ներկայացուցիչներ կամ ազգականներ ունեցող երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագիրը կազմելիս` հաշվի է առնվում նրանց կարծիքը, եթե այն բացասաբար չի ազդի երեխայի վերականգնման գործընթացի վրա կամ չի խոչընդոտի դրա արդյունավետ իրականացմանը:

50. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունն այնտեղ երեխայի բնակվելու (խնամվելու) ամբողջ ժամանակահատվածում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան, երեխային ապահովում է անվտանգ միջավայրով՝ զերծ պահելով ցանկացած բռնությունից, շահագործումից, իրավունքների և օրինական շահերի այլ ոտնահարումից:

51. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունն այնտեղ երեխայի բնակվելու (խնամվելու) ամբողջ ժամանակահատվածում ապահովում է երեխայի բազմակողմանի և ներդաշնակ զարգացումը` հաշվի առնելով նրա հոգեկան, սեռատարիքային, ազգային և էթնիկական առանձնահատկությունները, երեխայի նախասիրությունները, հետաքրքրությունները, ընդունակությունները և պահանջմունքները:

52. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունն ապահովում է այնտեղ բնակվող (խնամվող) երեխաների կրթությունն ու դաստիարակումը, այդ թվում՝ կազմակերպում է երեխաներին հիմնական կրթություն մատուցելը, որն իրականացվում է հանրակրթական դպրոցներում, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ հատուկ դպրոցներում աշակերտելու միջոցով:

53. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված՝ երեխայի խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ սոցիալական նվազագույն չափորոշիչներին համապատասխան՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունն այնտեղ բնակվող (խնամվող) և դպրոցում սովորող երեխային ապահովում է անձնական մանր ծախսեր կատարելու համար անհրաժեշտ գումարով, սովորեցնում է խելամիտ և արդյունավետ օգտագործել ունեցած գումարը:

54. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունն ապահովում է այնտեղ բնակվող (խնամվող) երեխայի առողջ ապրելակերպի (սնունդ, սպորտ, անձնական հիգիենա, ազատ ժամանց) համար անհրաժեշտ պայմաններ: Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունը կազմակերպում է երեխաների մասնակցությունը մարզական, մշակութային միջոցառումներին, մրցույթներին, երգի, պարի, նկարչության, կարուձևի, մարզական և այլ խմբակների պարապմունքներին՝ ըստ նրանց հակումների և հետաքրքրությունների:

55. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունն աջակցում է այնտեղ բնակվող (խնամվող) երեխային՝ կենսաբանական ընտանիքի հետ սոցիալական կապերը վերականգնելու և (կամ) ամրապնդելու և նրան ընտանիք վերադարձնելու հարցում, եթե դա բխում է երեխայի շահերից: Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում բնակվող (խնամվող) երեխաներին կարող են այցելել նրանց ծնողները (ծնողը)՝ ծնողական իրավունքից զրկված չլինելու դեպքում, ընտանիքի այլ անդամներ, ազգականները, ծանոթները և ընկերները, աջակցող ցանցի անդամները (նրանց ներկայացուցիչները), պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ և անձինք՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այդ անձինք գտնվում են ոչ սթափ կամ հակահիգիենիկ վիճակում, կամ, եթե դա բացասաբար չի ազդի երեխայի առողջության, դաստիարակման, սոցիալ-հոգեբանական վերականգնման գործընթացի վրա կամ չի խոչընդոտի դրա արդյունավետ իրականացմանը: Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում բնակվող (խնամվող) երեխաների մոտ սույն կետում նշված անձանց ընդունելությունն իրականացվում է կանոններով սահմանված ընթացակարգին համապատասխան:

56. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում բնակվող (խնամվող) երեխայի կողմից այն ինքնակամ լքելու կամ երեխայի անհետանալու (գտնվելու վայրն անհայտ լինելու) դեպքում բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության ղեկավարը կամ համապատասխան լիազորություններով օժտված այլ աշխատող (պաշտոնատար անձը) տվյալ հանգամանքի մասին հայտնի դառնալուց հետո անմիջապես դրա մասին տեղեկացնում է ոստիկանությանը և երեխայի օրինական ներկայացուցիչներին (առկայության դեպքում):

57. Անկախ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում երեխային խնամք տրամադրելու հանգամանքից՝ տարածքային կենտրոնը, «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ միջգերատեսչական համագործակցության և աջակցող ցանցի այլ անդամներ ձեռնարկում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված միջոցներ՝ հասանելի ռեսուրսների որոնման միջոցով երեխայի հետագա խնամքն ընտանիքում կազմակերպելու նպատակով:

(57-րդ կետը փոփ. 25.03.21 N 396-Ն)

58. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում երեխային խնամք տրամադրելու ամբողջ ժամանակահատվածում տվյալ հաստատության պաշտոնատար անձինք, տարածքային կենտրոնը, Հայաստանի Հանրապետության մարզպետարանի (Երևանում՝ Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը երեխային ընտանիքում տեղավորելու հնարավորության մասին համապատասխան տեղեկատվություն ստանալուց հետո յոթնօրյա ժամկետում դրա մասին տեղեկացնում են բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին:

(58-րդ կետը փոփ. 25.03.21 N 396-Ն)

59. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում բնակվող (խնամվող) այն երեխայի ծնողների (կամ նրանցից որևէ մեկի կամ միակ ծնողի), որոնց գտնվելու վայրն անհայտ էր, ինչպես նաև երեխայի անհայտ ծնողների հայտնաբերման դեպքում ոստիկանությունը դրա մասին գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության մարզպետարանին (Երևանում՝ Երևանի քաղաքապետարանին), տարածքային կենտրոնին և բնակչության սոցիալական պաշտպանության այն հաստատությանը, որում բնակվում (խնամվում) է տվյալ երեխան:

(59-րդ կետը փոփ. 25.03.21 N 396-Ն)

60. Խնամակալության և հոգաբարձության մարմինը կամ Հայաստանի Հանրապետության մարզպետարանի (Երևանում՝ Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում ժամանակավոր տեղավորվող երեխայի ծնողներին (կամ այլ օրինական ներկայացուցչին) նախազգուշացնում է այն մասին, որ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում երեխային տեղավորելու հիմքերի վերացումից հետո երեխային ընտանիք վերադարձնելուց խուսափելու դեպքում երեխան օրենքով սահմանված դեպքերում և կարգով կարող է որդեգրվել կամ դաստիարակության հանձնվել խնամատար ընտանիքի, կամ նրա նկատմամբ կարող է սահմանվել խնամակալություն կամ հոգաբարձություն:

61. Բացառությամբ սույն կարգով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերի՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունը, նրա պաշտոնատար անձինք ու աշխատողները պարտավոր են որևէ կերպ չհրապարակել, չտարածել խնամքի տրամադրման ընթացքում երեխաների և նրանց օրինական ներկայացուցիչների վերաբերյալ իրենց հայտնի դարձած անհատական տվյալները, այդ երեխաների և նրանց ընտանիքների վերաբերյալ այնպիսի տեղեկություններ ու տվյալներ, որոնք հնարավորություն կընձեռեն նույնականացնելու այդ երեխաներին, ինչպես նաև երրորդ անձանց չընձեռել այդ տվյալները ու տեղեկությունները հայթայթելու այնպիսի հնարավորություն, որ կարող է առաջանալ թույլատրելու, չխոչընդոտելու կամ նման տեղեկությունների պահպանման կարգի խախտման հետևանքով:

 

V. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԻՊԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ (ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ) ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՐԵԽԱՅԻ ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ

 

 62. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունից երեխան՝ մինչև 18 տարին լրանալը, կարող է դուրս գրվել՝

1) նրան կենսաբանական ընտանիք վերադարձնելու, կամ՝

2) որդեգրման հանձնելու, կամ ՝

3) բնակչության սոցիալական պաշտպանության մեկ այլ հաստատություն կամ շուրջօրյա խնամք տրամադրող այլ կազմակերպություն տեղափոխվելու, կամ՝

4) խնամատար ընտանիք` դաստիարակության հանձնելու կամ՝

5) այլ անձի՝ երեխայի խնամակալ կամ հոգաբարձու նշանակվելու և նրա ընտանիքում տեղավորվելու դեպքում կամ՝

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

63. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում բնակվող (խնամվող) երեխան կենսաբանական ընտանիք է վերադարձվում երեխայի ծնողների (ծնողի) կամ ընտանիքի չափահաս այլ անդամի գրավոր դիմումի և ընտանիքի բնակության վայրի՝ Հայաստանի Հանրապետության մարզպետարանի (Երևանում՝ Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում տրված եզրակացության հիման վրա, որից մեկական օրինակներ ուղարկվում են նաև լիազորած պետական մարմին և ընտանիքի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմին:

64. Երեխան բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունից բնակչության սոցիալական պաշտպանության մեկ այլ հաստատություն կամ շուրջօրյա խնամք տրամադրող այլ կազմակերպություն կարող է տեղափոխվել այն հաստատության ղեկավարի հիմնավորված առաջարկությամբ, որում տվյալ պահին բնակվում (խնամվում) է երեխան՝ հաշվի առնելով երեխայի տարիքը և առողջական վիճակը: Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունից բնակչության սոցիալական պաշտպանության մեկ այլ հաստատություն կամ շուրջօրյա խնամք տրամադրող այլ կազմակերպություն երեխան տեղափոխվում է լիազորած պետական մարմնի վերաուղեգրման միջոցով: Սույն կետով սահմանված դեպքերում երեխայի անձնական գործը փոխանցվում է այն հաստատությանը կամ կազմակերպությանը, որտեղ տեղափոխվում է երեխան:

65. Երեխային որդեգրման հանձնելու, խնամատար ընտանիք` դաստիարակության հանձնելու և այլ անձի՝ երեխայի խնամակալ կամ հոգաբարձու նշանակվելու դեպքում բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունից երեխան դուրս է գրվում՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով և նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված պահանջներին համապատասխան:

66. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունից երեխայի դուրսգրման մասին տվյալները գրանցվում են սույն կարգի 37-րդ կետի 10-րդ ենթակետին, 40-րդ և 41-րդ կետերին համապատասխան:

 

VI. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԱՄՔԻ ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՅՆՏԵՂ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

67. Երեխայի ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչ անձամբ կամ ներկայացուցչի միջոցով կարող է բնակչության սոցիալական պաշտպանության խնամքի գիշերօթիկ հաստատությունում խնամք տրամադրելու վերաբերյալ գրավոր դիմումը ներկայացնել՝

1) տարածքային կենտրոն (իսկ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի առկայության դեպքում՝ միասնական ընդունարան)՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո գտնվող բնակչության սոցիալական պաշտպանության խնամքի գիշերօթիկ հաստատության կողմից խնամքի տրամադրման համար.

2) խնամք տրամադրող կազմակերպություն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո չգտնվող բնակչության սոցիալական պաշտպանության խնամքի գիշերօթիկ հաստատության կողմից խնամքի տրամադրման համար:

(67-րդ կետը փոփ. 25.03.21 N 396-Ն)

68. Սույն կարգի 67-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքում՝ խնամքի տրամադրման համար դիմումին կից, բացառությամբ սույն կարգի 69-րդ կետով նախատեսված դեպքի, անձը տարածքային կենտրոն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

1) երեխայի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու դեպքում՝ անձը հաստատող փաստաթուղթը (ծննդյան վկայական կամ անձնագիր կամ նույնականացման քարտ) և դրա պատճենը.

2) երեխայի՝ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ հանդիսանալու դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը (կացության քարտը) և դրա պատճենը, իսկ փախստականի կարգավիճակ ունենալու դեպքում՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը և դրա պատճենը.

3) համապատասխան բժշկական հաստատության (հաստատությունների) կողմից տրված՝ երեխայի առողջական վիճակի մասին բժշկական եզրակացությունը.

4) երեխայի ընտանիքի անդամների մասին տեղեկանք բնակության վայրից.

5) բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տրված տեղեկանք երեխայի բնակության վայրի հասցեի մասին.

6) դիմումը ներկայացնողի անձը հաստատող փաստաթուղթը, ինչպես նաև՝

ա. երեխայի ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչը հանդիսանալու դեպքում՝ այդ փաստը հավաստող համապատասխան փաստաթուղթը,

բ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող լիազորագրի հիման վրա երեխայի ծնողի կամ օրինական ներկայացուցչի ներկայացուցիչը լինելու դեպքում՝ լիազորագիրը, իսկ այն դեպքում, երբ ներկայացուցիչը փաստաբան է, նաև՝ փաստաբանական գործունեության արտոնագրի պատճենը:

(68-րդ կետը փոփ. 25.03.21 N 396-Ն)

69. Խնամքի տրամադրման համար տարածքային կենտրոն ներկայացվող դիմումին կից չեն պահանջվում սույն կարգի 68-րդ կետում նշված այն փաստաթղթերը, որոնցում ներառված տվյալներն առկա են համապատասխան մարմինների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարաններում (բազաներում):

(69-րդ կետը փոփ. 25.03.21 N 396-Ն)

70. Տարածքային կենտրոնը սույն կարգի 68-րդ կետով նախատեսված փաստաթղթերն ստանալուց հետո՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում կատարում է տնային այցելություն՝ տվյալ ընտանիքի կարիքների գնահատման (կենսապայմանների ուսումնասիրության) նպատակով, և Հայաստանի Հանրապետության մարզպետարան (Երևանում` Երևանի քաղաքապետարան) է ներկայացնում սույն կարգի 68-րդ կետով նախատեսված փաստաթղթերը (դրանց պատճենները) և բնակչության սոցիալական պաշտպանության խնամքի գիշերօթիկ հաստատություն ուղեգրելու հնարավորության վերաբերյալ իր առաջարկությունը (եզրակացության տեսքով)՝ նշում կատարելով ընտանիքների անապահովության գնահատման համակարգում տվյալ ընտանիքի հաշվառված լինելու (կամ չլինելու) և սոցիալապես անապահով լինելու (կամ չլինելու) վերաբերյալ:

(70-րդ կետը փոփ. 25.03.21 N 396-Ն)

71. Հայաստանի Հանրապետության մարզպետարանի (Երևանում` Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը սույն կարգի 68-րդ կետով նախատեսված փաստաթղթերը և տարածքային կենտրոնի առաջարկությունն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում՝ խնամքի տրամադրում հայցող երեխայի ընտանիքի՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված լինելու և սոցիալապես անապահով լինելու դեպքում ուսումնասիրում է բնակչության սոցիալական պաշտպանության խնամքի գիշերօթիկ հաստատությունում երեխային տեղավորելու այլընտրանքային տարբերակները և դրանց բացակայության դեպքում ներկայացնում գրավոր եզրակացություն երեխային բնակչության սոցիալական պաշտպանության խնամքի գիշերօթիկ հաստատություն ուղեգրելու վերաբերյալ:

(71-րդ կետը փոփ. 25.03.21 N 396-Ն)

72. Հայաստանի Հանրապետության մարզպետարանը (Երևանում` Երևանի քաղաքապետարանը) երեխային բնակչության սոցիալական պաշտպանության խնամքի գիշերօթիկ հաստատություն ուղեգրելու վերաբերյալ եզրակացությունը՝ այն կազմելուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնում է լիազորած պետական մարմին՝ դրան կցելով սույն կարգի 68-րդ կետով նախատեսված փաստաթղթերը և տարածքային կենտրոնի առաջարկությունը:

(72-րդ կետը փոփ. 25.03.21 N 396-Ն)

73. Լիազորած պետական մարմինը Հայաստանի Հանրապետության մարզպետարանի (կամ Երևանի քաղաքապետարանի) կողմից սույն կարգի 72-րդ կետով նախատեսված փաստաթղթերն ստանալուց հետո եռօրյա ժամկետում՝

1) երեխային ուղեգրում է բնակչության սոցիալական պաշտպանության խնամքի գիշերօթիկ հաստատություն կամ՝

2) փաստաթղթերը վերադարձնում է Հայաստանի Հանրապետության մարզպետարան (իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարան), եթե երեխային բնակչության սոցիալական պաշտպանության խնամքի գիշերօթիկ հաստատություն ուղեգրելու վերաբերյալ եզրակացությունն օրենսդրորեն հիմնավորված չէ, կամ լիազորած պետական մարմնի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ սույն կարգի 68-րդ կետով նախատեսված փաստաթղթերից որևէ մեկում առկա են ոչ հավաստի տեղեկություններ, տեղեկացնելով վերադարձման պատճառների և լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտության մասին:

74. Հայաստանի Հանրապետության մարզպետարանի (Երևանում՝ Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը բնակչության սոցիալական պաշտպանության խնամքի գիշերօթիկ հաստատությունում տեղավորվող երեխայի ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցչի գրավոր նախազգուշացնում է այն մասին, որ տվյալ հաստատությունում երեխային տեղավորելու հիմքերը վերանալուց հետո երեխային ընտանիք վերադարձնելուց կամ երեխային այցելելուց կամ ուսումնական արձակուրդների ժամանակահատվածում երեխային ընտանիքում պահելուց խուսափելու կամ օրենքով նախատեսված այլ դեպքերում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է կիրառվել երեխային հետագա խնամքի տրամադրման այլ ձևերից որևէ մեկը (բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում խնամքի տրամադրում, որդեգրում, խնամակալի կամ հոգաբարձուի նշանակում, տեղավորում խնամատար ընտանիքում):

75. Բնակչության սոցիալական պաշտպանության խնամքի գիշերօթիկ հաստատություն երեխայի ընդունելությունն իրականացվում է աշխատանքային օրերին, ժամը 9.00-18.00-ն ընկած ժամանակահատվածում:

76. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո գտնվող՝ բնակչության սոցիալական պաշտպանության խնամքի գիշերօթիկ հաստատություն երեխայի ընդունելությունը ձևակերպվում է այդ հաստատության ղեկավարի հրամանով: Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո չգտնվող՝ բնակչության սոցիալական պաշտպանության խնամքի գիշերօթիկ հաստատություն երեխայի ընդունելությունը ձևակերպվում է խնամք տրամադրող կազմակերպության՝ համապատասխան լիազորություն ունեցող պաշտոնատար անձի հրամանով:

77. Բնակչության սոցիալական պաշտպանության խնամքի գիշերօթիկ հաստատությունը վարում է այնտեղ բնակվող (խնամվող) երեխաների հաշվառման մատյան, որի ձևը հաստատում է տվյալ հաստատության ղեկավարը կամ խնամք տրամադրող կազմակերպության՝ համապատասխան լիազորություն ունեցող այլ պաշտոնատար անձ (կամ մարմինը): Հաշվառման մատյանը կարող է վարվել ինչպես թղթային, այնպես էլ՝ էլեկտրոնային եղանակով: Հաշվառման մատյանում գրանցվում են երեխայի մասին հետևյալ տեղեկությունները՝

1) անունը, հայրանունը, ազգանունը.

2) ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և վայրը.

3) սեռը.

4) անձը հաստատող փաստաթղթի անվանումը, սերիան և համարը (առկայության դեպքում).

5) մինչև բնակչության սոցիալական պաշտպանության խնամքի գիշերօթիկ հաստատություն տեղափոխվելը տվյալ երեխայի բնակության վայրի հասցեն.

6) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն ընդունման և դուրսգրման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը:

78. Հաշվառման մատյանում կարող են լրացվել նաև սույն կարգի 77-րդ կետում չնշված՝ երեխայի մասին այլ անհրաժեշտ տվյալներ:

79. Բնակչության սոցիալական պաշտպանության խնամքի գիշերօթիկ հաստատությունն այնտեղ բնակվող (խնամվող) երեխաների հիմնական կրթությունն ապահովում է տվյալ հաստատության տեղակայման վայրին մոտ գտնվող հանրակրթական դպրոցներից որևէ մեկում:

80. Բնակչության սոցիալական պաշտպանության խնամքի գիշերօթիկ հաստատությունում երեխայի խնամքի տրամադրման հետ կապված մյուս հարաբերությունները կարգավորվում են սույն կարգի IV բաժնով նախատեսված պահանջներին համապատասխան, եթե այլ բան չի բխում դրանց կարգավորման առանձնահատկություններից:

81. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո գտնվող՝ բնակչության սոցիալական պաշտպանության խնամքի գիշերօթիկ հաստատությունից երեխան՝ մինչև 18 տարին լրանալը, կարող է դուրս գրվել՝

1) երեխայի ծնողների (ծնողի) կամ այլ օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի և ընտանիքի բնակության վայրի՝ Հայաստանի Հանրապետության մարզպետարանի (Երևանում՝ Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում տրված եզրակացության հիման վրա, որից մեկական օրինակներ ուղարկվում են նաև լիազորած պետական մարմին և տարածքային կենտրոն, կամ՝

2) սույն կարգի 74-րդ կետով նախատեսված դեպքերում՝ երեխային հետագա խնամք տրամադրելու այլ ձևերից որևէ մեկի կիրառման դեպքում.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

(81-րդ կետը փոփ. 25.03.21 N 396-Ն)

 

 

VII. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀՈԳԱԾՈՒԹՅԱՆ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՅՆՏԵՂ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

82. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո գտնվող կամ լիազորած պետական մարմնի հետ համապատասխան պայմանագիր կնքած սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում խնամքը տրամադրվում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կամ հաշմանդամություն ունեցող երեխաներին:

83. Լիազորած պետական մարմնի հետ համապատասխան պայմանագիր չկնքած՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո չգտնվող սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնները կարող են խնամք տրամադրել սույն կարգի 82-րդ կետում չնշված այլ երեխաների՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կարգով, այլ նորմատիվ իրավական ակտերով և խնամք տրամադրող կազմակերպության ներքին իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան:

84. Սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնը (այսուհետ՝ կենտրոն) խնամքը տրամադրում է կենտրոնում, ցերեկային ժամերին, կենտրոնի կանոնադրությամբ կամ ներքին իրավական այլ ակտերով սահմանված ժամանակահատվածում:

85. Ելնելով երեխաների առանձնահատուկ կարիքներից, տարիքային կազմից, իրենց կանոնադրությամբ ամրագրված նպատակներից և այլ գործոններից՝ կենտրոնները կարող են ունենալ տարատեսակ ուղղվածություն` նախատեսված երեխաների առանձին խմբերի (հաշմանդամություն ունեցող, դաստիարակության դժվարություններ ունեցող, ծնողական խնամքից զրկված երեխաների) համար:

86. Կենտրոնում խնամքը տրամադրվում է՝

1) երեխայի ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա.

2) կենտրոնի նախաձեռնությամբ:

87. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո գտնվող կամ լիազորած պետական մարմնի հետ համապատասխան պայմանագիր կնքած կենտրոնում խնամք տրամադրելու մասին գրավոր դիմումը երեխայի ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչն անձամբ կամ ներկայացուցչի միջոցով կարող է ներկայացնել տարածքային կենտրոն (իսկ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի առկայության դեպքում՝ միասնական ընդունարան) կամ կենտրոն (կենտրոնում խնամք տրամադրող կազմակերպություն):

(87-րդ կետը փոփ. 25.03.21 N 396-Ն)

88. Լիազորած պետական մարմնի հետ համապատասխան պայմանագիր չկնքած՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո չգտնվող կենտրոնում խնամք տրամադրելու մասին գրավոր դիմումը երեխայի ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչն անձամբ կամ ներկայացուցչի միջոցով ներկայացնում է կենտրոն (կամ կենտրոնում խնամք տրամադրող կազմակերպություն):

89. Սույն կարգի 87-րդ կետով նախատեսված դեպքում գրավոր դիմումին կից ներկայացվում են՝

1) երեխայի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու դեպքում՝ երեխայի անձը հաստատող փաստաթուղթը (ծննդյան վկայական կամ անձնագիր կամ նույնականացման քարտ) և դրա պատճենը.

2) երեխայի՝ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ հանդիսանալու դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը (կացության քարտը) և դրա պատճենը, իսկ փախստականի կարգավիճակ ունենալու դեպքում՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը և դրա պատճենը.

3) համապատասխան բժշկական հաստատության (հաստատությունների) կողմից տրված՝ երեխայի առողջական վիճակի մասին բժշկական եզրակացությունը.

4) հաշմանդամության մասին տեղեկանքը` տրված բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող մարմնի կողմից, եթե երեխան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է որպես հաշմանդամություն ունեցող երեխա:

90. Խնամքի տրամադրման համար տարածքային կենտրոն ներկայացվող դիմումին կից չեն պահանջվում սույն կարգի 89-րդ կետում նշված այն փաստաթղթերը, որոնցում ներառված տվյալներն առկա են համապատասխան մարմինների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարաններում (բազաներում):

(90-րդ կետը փոփ. 25.03.21 N 396-Ն)

91. Տարածքային կենտրոնը սույն կարգի 89-րդ կետով նախատեսված փաստաթղթերն ստանալուց հետո՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում գնահատում է տվյալ ընտանիքի սոցիալական կարիքները: Տարածքային կենտրոնի կողմից երեխային կենտրոն ուղղորդելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով:

(91-րդ կետը փոփ. 25.03.21 N 396-Ն)

92. Սույն կարգի 87-րդ կետով նախատեսված դեպքում, երեխային խնամք տրամադրելու մասին գրավոր դիմումը կենտրոն (կենտրոնում խնամք տրամադրող կազմակերպություն) ներկայացնելիս, կենտրոնը դիմումն ստանալուց հետո տասնօրյա ժամկետում ուսումնասիրում է դրան կից ներկայացված փաստաթղթերը, կենտրոնի սոցիալական աշխատանքի մասնագետից, բժշկից և հոգեբանից կազմված մասնագիտական խմբի միջոցով իրականացնում է երեխայի կենսապայմանների ուսումնասիրություն և կենտրոնի ղեկավարին կամ համապատասխան լիազորություններ ունեցող պաշտոնատար անձին (մարմին) է ներկայացնում կենտրոնում երեխային խնամք տրամադրելու (կամ չտրամադրելու) վերաբերյալ եզրակացություն:

93. Սեփական նախաձեռնությամբ երեխային կենտրոնում խնամք տրամադրելու նպատակով կենտրոնը կարող է իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված միջոցառումներ՝ այդ երեխայի ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնության դեպքում:

94. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո գտնվող կենտրոն երեխայի ընդունելությունը ձևակերպվում է կենտրոնի ղեկավարի հրամանով: Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո չգտնվող կենտրոն երեխայի ընդունելությունը ձևակերպվում է կենտրոնում խնամք տրամադրող կազմակերպության՝ համապատասխան լիազորություն ունեցող պաշտոնատար անձի հրամանով:

95. Կենտրոնում խնամքը տրամադրվում է հիմնականում հետևյալ սոցիալական ծառայությունների մատուցման միջոցով՝

1) սնունդ՝ օրական մեկ անգամ.

2) սոցիալ-հոգեբանական օգնություն, այդ թվում՝ երեխայի ընտանիքի անդամներին.

3) իրավական խորհրդատվություն.

4) ուսումնադաստիարակչական ծառայություններ.

5) մասնագիտական կողմնորոշում.

6) արվեստի միջոցով թերապիա.

7) օկուպացիոն թերապիա (շտկիչ վարժանքներով թերապիա):

96. Կենտրոնը կազմակերպում է խնամք ստացող երեխաների՝

1) աշխատանքային թերապիան (16 տարեկանից բարձր երեխաների համար).

2) առաջնային բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը.

3) ժամանցը, ինչպես նաև իրականացնում է մշակութային միջոցառումներ.

4) սոցիալական ներառմանն ուղղված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ միջոցառումներ:

97. Կենտրոնում երեխայի խնամքը տրամադրվում է նրա՝ գնահատված սոցիալական կարիքներին համապատասխան:

98. Կենտրոն երեխայի ընդունելությունից հետո եռօրյա ժամկետում կենտրոնի սոցիալական աշխատանքի մասնագետը և համապատասխան լիազորություններով օժտված այլ աշխատողներ (հոգեբան, բժիշկ, մանկավարժ և այլն) կազմում են երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագիրը, պարբերաբար վերանայում այն, և յուրաքանչյուրն իր իրավասությունների սահմաններում իրականացնում է երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնման համար անհրաժեշտ միջոցառումներ:

99. Կենտրոնը երեխայի առաջնային բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը կազմակերպում է կենտրոնի գտնվելու վայրի համապատասխան ամբուլատոր բժշկական հաստատությունում:

100. Կենտրոնը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ` ուսումնական հաստատություններից դուրս մնացած երեխաներին կրթական հաստատություններում տեղավորելու համար, կազմակերպում է դպրոցահասակ երեխայի դասապատրաստումը դպրոցական ժամերից հետո, աջակցում երեխաների աշխատանքային հմտությունների ձևավորմանը, կազմակերպում երեխայի ազատ ժամանցը` մարզական և մշակութային միջոցառումներին մասնակցելու միջոցով, ինչպես նաև աջակցում է նրանց իրավունքների պաշտպանությանն ուղղված աշխատանքներին:

101. Կենտրոնում խնամվող յուրաքանչյուր երեխայի համար կենտրոնի սոցիալական աշխատանքի մասնագետը կամ համապատասխան լիազորություններով օժտված այլ աշխատող (կամ պաշտոնատար անձը) լրացնում է հաշվառման քարտ, որտեղ գրանցում է կենտրոնում խնամվող երեխայի մասին հետևյալ տեղեկությունները՝

1) անունը, հայրանունը, ազգանունը.

2) ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և վայրը.

3) սեռը.

4) անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը.

5) երեխայի բնակության վայրի հասցեն.

6) կենտրոնում խնամք տրամադրելու պատճառները.

7) կենտրոն երեխայի ընդունման և կենտրոնից դուրսգրման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը.

8) երեխայի ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների հետ հետադարձ կապն ապահովելու համար անհրաժեշտ տվյալներ:

102. Երեխային կենտրոն կրկին ընդունելու (դուրս գրելու) դեպքում նրա հաշվառման քարտում դրա մասին կատարվում է համապատասխան գրառում, և անհրաժեշտության դեպքում փոփոխվում են հաշվառման քարտում գրանցված տվյալները:

103. Կենտրոնը վարում է այնտեղ խնամվող երեխաների հաշվառման մատյան, որի ձևը հաստատում է տվյալ կենտրոնի ղեկավարը կամ խնամք տրամադրող կազմակերպության՝ համապատասխան լիազորություն ունեցող այլ պաշտոնատար անձ (կամ մարմինը):

104. Կենտրոնում խնամվող յուրաքանչյուր երեխայի համար կազմվում է անձնական գործ, որում ընդգրկվում են երեխային կենտրոն ընդունելու մասին հրամանը (դրա պատճենը), երեխայի անձը հաստատող փաստաթղթի պատճենը, երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագիրը, երեխայի լուսանկարը, տվյալ երեխային և նրան տրամադրվող սոցիալական ծառայություններին վերաբերող այլ փաստաթղթեր (դրանց պատճենները):

105. Կենտրոնում խնամքի տրամադրումը դադարեցվում է՝

1) խնամք ստացող երեխայի ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա.

2) բժշկական ժամանակավոր հակացուցումներով պայմանավորված՝ կենտրոնում խնամք տրամադրելու անհնարինության դեպքում՝ մասնագիտացված բժշկական հաստատության եզրակացության հիման վրա.

3) երեխայի՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն կամ շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող այլ կազմակերպություն ընդունվելու դեպքում.

4) կենտրոնի բազմամասնագիտական խմբի կողմից տրված եզրակացության հիման վրա՝ երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնման դեպքում.

5) կենտրոնում խնամք տրամադրելու հիմքերի վերացման դեպքում.

6) երեխայի մահվան դեպքում.

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

106. Կենտրոնում երեխայի խնամքի դադարեցումը ձևակերպվում է սույն կարգի 94-րդ կետում նշված պաշտոնատար անձի հրամանով:

107. Երեխային տրամադրվող խնամքը դադարեցնելուց հետո կենտրոնը վեց ամսվա ընթացքում այցելությունների կամ հանդիպումների միջոցով պահպանում է կապը երեխայի և նրա ընտանիքի հետ:

 

VIII. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼԻԱԶՈՐԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ

 

108. Բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի, հատուկ (մասնագիտացված), խնամքի գիշերօթիկ հաստատությունները և սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններն իրենց գործառույթների իրականացման շրջանակներում համագործակցում են լիազորած պետական մարմնի, ոստիկանության, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման այլ մարմինների, նախադպրոցական կրթական, հանրակրթական, բժշկական կազմակերպությունների, տարածքային մակարդակում գործող աջակցող ցանցի անդամների, այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ:

109. Բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի, հատուկ (մասնագիտացված), խնամքի գիշերօթիկ հաստատությունները և սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնները, «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում և կարգով՝ լիազորած պետական մարմին են ներկայացնում խնամքի տրամադրման մասին տեղեկատվություն:

110. Սույն կարգով նախատեսված դեպքերում տարածքային կենտրոնի և լիազորած պետական մարմնի միջև տեղեկատվությունը փոխանակվում և փաստաթղթերն առաքվում են թղթային եղանակով՝ փոստային առաքմամբ կամ առձեռն հանձնելու միջոցով, կամ էլեկտրոնային փոստի միջոցով կամ առցանց եղանակով՝ սոցիալական աջակցության բնագավառի տեղեկատվական շտեմարանների միջոցով, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

(110-րդ կետը փոփ. 25.03.21 N 396-Ն)

(հավելվածը փոփ., լրաց. 26.05.16 N 551-Ն, փոփ. 25.03.21 N 396-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշման

 

ՏԱՐԵՑ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

(հավելվածն ուժը կորցրել է 10.11.22 N 1744-Ն)

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2015 թվականի
սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՏԱՐԵՑ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

(հավելվածն ուժը կորցրել է 10.11.22 N 1744-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան