600.0562.28.12.22
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
28 դեկտեմբերի 2022 թվականի |
N 562-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 517-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի ի N 358-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 517-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում (այսուհետ՝ ԷՄԱ կանոններ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) ԷՄԱ կանոնների 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին ենթակետով.
«2.1) Արտադրող` Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության իրավունք ունեցող և փաստացի արտադրող անձ, բացառությամբ կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում գտնվող կայանի և ԻԷԱ-ի.»,
2) ԷՄԱ կանոնների 52-րդ կետի 3-րդ ենթակետի «ե» պարբերության «ստանալու» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ԻԷԱ-ի կողմից, որպես մրցակցային պայմաններով գործող արտադրող գրանցման կամ Որակավորված սպառողի կարգավիճակ ստանալու» բառերը,
3) ԷՄԱ կանոնների 107-րդ՝
ա. կետում «բնակչության» բառից հետո լրացնել «և Արտադրողի» բառերը, իսկ «պարտավոր են» բառերից հետո՝ «իրենց տվյալ լարման հաշվառման կետերի մասով» բառերը,
բ. կետի 1-ին ենթակետում «ինչպես նաև» բառերը փոխարինել «կամ» բառով, «իրենց բոլոր» բառերը՝ «իրենց Հաղորդման ցանցի կամ Արտադրողի կամ 110 կՎ լարման բոլոր» բառերով,
գ. 2-րդ ենթակետում «իրենց բոլոր» բառերը փոխարինել «իրենց 35 կՎ լարման բոլոր» բառերով,
դ. 3-րդ ենթակետում «իրենց բոլոր» բառերը փոխարինել «իրենց 6(10) կՎ լարման բոլոր» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ՝ |
Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ |
28 դեկտեմբերի 2022 թ. ք. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|