Գլխավոր տեղեկություն
Номер
N 1849-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.12.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.12.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.12.2022
Дата вступления в силу
02.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 դեկտեմբերի 2022 թվականի N 1849-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 8-րդ մասը, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և 25-րդ հոդվածը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1067-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետի 1-ին ենթակետը, 8-րդ և 20-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի աշխատակազմին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Պռոշյան 35 հասցեում գտնվող, 2021 թվականի հոկտեմբերի 25-ի դրությամբ 27 500 000 դրամ գնահատված շուկայական արժեքով, 241.1 քառ. մետր մակերեսով վարչական շենքը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.018 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ՝ գույք) (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 2464213 վկայական, տրված՝ 06.02.2009 թ.) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) Գոռ Թումանյանի անվան արվեստի դպրոց հիմնելու նպատակով «Գոռ Թումանյանի անվան կրթամշակութային կենտրոն» հասարակական կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն) (գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ, քաղ. Աշտարակ, Նարեկացու փողոց, տուն 66, պետական գրանցման վկայական՝ 211.171.1249115, գրանցման ամսաթիվ՝ 04.07.2022 թ.)՝ համաձայն վերջինիս կողմից ներկայացված հանրօգուտ ծրագրին նվիրաբերելու համար, որը համարվում է պայմանագրի անբաժանելի մասը։

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի հետ համատեղ ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել գույքի նվիրաբերության պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ՝

ա. նվիրաբերվող գույքը հիմնովին վերակառուցելու և որպես արվեստի դպրոց շահագործելու նպատակով կազմակերպության կողմից 5 տարվա ընթացքում կիրականացվի 26 000 000 դրամի ներդրում՝

1-ին տարվա համար նախատեսված ներդրումային ծախսերը՝ 5 մլն դրամ,

2-րդ տարվա համար նախատեսված ներդրումային ծախսերը՝ 6 մլն դրամ,

3-րդ տարվա համար նախատեսված ներդրումային ծախսերը՝ 5 մլն դրամ,

4-րդ տարվա համար նախատեսված ներդրումային ծախսերը՝ 5 մլն դրամ,

5-րդ տարվա համար նախատեսված ներդրումային ծախսերը՝ 5 մլն դրամ,

բ. սույն որոշման 1-ին կետից բխող նվիրաբերության հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին,

գ. նվիրաբերության պայմանի խախտման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության պահանջով նվիրաբերությունը կհամարվի վերացված և նվիրաբերություն ստացողը պարտավոր է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել նվիրաբերված գույքը՝ դրա վրա կատարված անբաժանելի բարելավումների հետ միասին:

3. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին՝ սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագրի կնքումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

01.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ