ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2022 թվականի N 2085-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրաբերություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել Կովկասի բնության հիմնադրամի կողմից տրամադրված գույքը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին՝ ընդերքի օգտագործման և պահպանության ուղղությունով կամ բնապահպանական վերահսկողության մյուս ուղղություններով իրականացվող վերահսկողության գործընթացում այն օգտագործելու նպատակով:
3. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Կովկասի բնության հիմնադրամի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրաբերության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ դրանց հետ կապված, ինչպես նաև գույքի պետական հաշվառման ծախսերն իրականացնելով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
29.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2085-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN ը/կ |
Գույքի նկարագրությունը |
Քանակը |
Միավորի գինը |
Ընդհանուր գինը |
1. |
Անօդաչու թռչող սարք DJI M30T (ներառյալ 2 հատ մարտկոց (TB 30), 1 հատ մարտկոցների լիցքավորման կայան (BS 30), 1 հատ կոշտ պայուսակ, 1 հատ կառավարման վահանակ (DJI RC Plus), 2 զույգ պտուտակներ, 2 հատ USB մալուխներ, 1 հատ պտուտակահան և պտուտակներ) |
1 |
6,060,000․00 դրամ |
6,060,000․00 դրամ |
2. |
Անօդաչու թռչող սարքի մարտկոց (DJI TB 30 ) |
2 |
220,000․00 դրամ |
440,000․00 դրամ |
3. |
Համակարգիչ (Thermaltake Versa H17, Thermaltake 1000W, Asus H270+ series for server, Intel i7 7Qtr series server processor, RAM 32GB, Video card Geforce RTX 3060TI Dual 8GB, HDD 2TB Seagate, SSD 500GB) |
1 |
1,200,000․00 դրամ |
1,200,000․00 դրամ |
4. |
Մոնիթոր (Philips 27inch V-line 273V7Q ips Ful HD) |
1 |
100,000․00 դրամ |
100,000․00 դրամ |
5. |
Քարտեզագրման համակարգչային PIX4D mapper ծրագրի լիցենզիա |
1 |
800,000․00 դրամ |
800,000․00 դրամ |
Ընդամենը |
8,600,000․00 դրամ |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
29.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |