ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 դեկտեմբերի 2022 թվականի N 1879-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-Ի N 525-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 10-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՆՅՈՒՊԼԱՍՏ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 525-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) 5-րդ կետի «Քանակը» սյունակի «1 000» թիվը փոխարինել «2 000» թվով.
2) 9-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակը «160 մմ» բառերից հետո լրացնել «75 մմ» բառերով.
3) 10-րդ կետի «Քանակը» սյունակի «28 000» թիվը փոխարինել «38 000» թվով.
4) 11-րդ կետի «Քանակը» սյունակի «27 000» թիվը փոխարինել «37 000» թվով.
5) 13-րդ կետի «Քանակը» սյունակի «3 000» թիվը փոխարինել «8 000» թվով։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
08.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |