ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 դեկտեմբերի 2022 թվականի N 1901-Ա
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՆՈՐ ԴԻԶԵԼ-ԳԵՆԵՐԱՏՈՐԱՅԻՆ ԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԵՎ ԹՈՂԱՐԿՄԱՆ-ԿԱՐԳԱԲԵՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՒՄ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների շրջանակներում Հայկական ատոմային էլեկտրակայանի նոր դիզել-գեներատորային կայանի կառուցման նախագծի մշակման, սարքավորումների մատակարարման, շինմոնտաժային և թողարկման-կարգաբերման աշխատանքների կատարման բաց մրցույթով գնման ընթացակարգում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 32-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությամբ սահմանված որակավորման ապահովում ներկայացնելու պահանջի փոխարեն, կիրառել մասնակիցների որակավորման չափանիշներ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
08.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 8-ի N 1901-Ա որոշման |
Ո Ր Ա Կ Ա Վ Ո Ր Մ Ա Ն Չ Ա Փ Ա Ն Ի Շ Ն Ե Ր
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱԷԿ-Ի ՆՈՐ ԴԻԶԵԼ-ԳԵՆԵՐԱՏՈՐԱՅԻՆ ԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԵՎ ԹՈՂԱՐԿՄԱՆ-ԿԱՐԳԱԲԵՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ
Գործոն |
Մասնագիտական փորձառություն | ||||
Չափանիշ |
Պահանջվող փաստաթղթերը | ||||
Պահանջ |
Մասնակից |
||||
Մեկ կազմակեր- պություն |
Համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով), և/կամ ենթակապալառու(ներ)ի ներգրավմամբ մասնակիցներ (կոնսորցիումի անդամները և ենթակապալառուն(երը), այսուհետ՝ գործընկեր) | ||||
Բոլոր գործընկերները միասին |
Յուրաքանչյուր գործընկեր |
||||
Փորձառություն |
1. Մասնակիցը պետք է ներկայացնի հայտի ներկայացմանը նախորդող տասը տարիների ընթացքում իրականացված ԱԷԿ-ների միջուկային անվտանգության տեսանկյունից կարևոր (ըստ գնման մասնակցի իրավաբանական գրանցման և/կամ սարքավորման արտադրման և/կամ սարքավորման կիրառման երկրի նորմերի և կանոնների) սարքավորումների մատակարարման փորձ՝ ոչ պակաս, քան 10 000 000,00 ԱՄՆ դոլար (մեկ դիզել-գեներատորի մոտավոր արժեք) ընդհանուր արժեքով: (Հաշվի է առնվում միայն մասնակցի փորձառությունը, մասնակցի կողմից պայմանագրի կատարման համար ներգրավվող այլ իրավաբանական անձանց փորձը հաշվի չի առնվում): |
Պետք է բավարարի պահանջին |
Այն մասնակիցը, ով հանդիսանում է կոնսորցիումի առաջատար մասնակից և լիազորված է հանդես գալ կոնսորցիումի անունից և վարել ընդհանուր գործերը |
- |
«Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության ՀԱԷԿ-ի նոր դիզել-գեներա-տորային կայանի կառուցման նախագծի մշակման, անվտան- գության հիմնավորման, սար- քավորումների մատակարարման, շինմոնտաժային և թողարկման-կարգաբերման աշխատանքների կատարման գնման ընթացակարգի մասնակիցների որակավորումը հիմնավորող փաստաթղթի ձևանմուշ` համաձայն կից ներկայացվող օրինակելի ձևի: Ձևանմուշին կից մասնակիցը պետք է ներկայացնի համապատասխան պայմանագրերի պատճենները, ինչպես նաև այդ պայմանա- գրերի շրջանակներում պատվիրատուի (ով հանդիսանում է պայմանագրի առարկայի վերջնական սպառողը) կողմից տրված ապրանքների պատշաճ մատակարարման վկայականի կամ իր պատվիրատուի կողմից տրված պայմանագրի ավարտումը հավաստող այլ փաստաթղթի պատճենները: Պայմանագրերում պետք է հստակ արտացոլված լինեն ապրանքի տեխնիկական բնութագիրը, կատարման ժամկետները և պայմանագրի արժեքը՝ հիմնավորվող որակավորման մասով: |
2. Մասնակիցը պետք է ներկայացնի գնման ընթացակարգի շրջանակ- ներում մատակարարման համար իր կողմից նախատեսվող դիզել-գեներա- տորների արտադրողների հետ պայմանագրային հարաբերություն- ների առկայության փաստաթղթային հիմնավորում, եթե մատակարարը չի հանդիսանում տվյալ դիզել- գեներատորների արտադրողը: |
Պետք է բավարարի պահանջին |
Պետք է բավարարեն պահանջին |
- |
Մասնակիցը պետք է ներկայացնի համապատասխան պայմանագրի պատճենը կամ տվյալ դիզել-գեներատորների արտադրողը հանդիսանալու հավաստումը: | |
3. Մասնակիցը պետք է ներկայացնի հայտի ներկայացմանը նախորդող տասը տարիների ընթացքում ավարտված՝ ԱԷԿ-ի միջուկային անվտանգության տեսանկյունից կարևոր (ըստ գնման մասնակցի իրավաբանական գրանցման և/կամ սարքավորման արտադրման և/կամ սարքավորման կիրառման երկրի նորմերի և կանոնների) օբյեկտների նախագծման իր կամ ներգրավվող գործընկերոջ (կցելով գործընկերության պայմանագիրը) փորձառությունը հավաստող փաստաթղթային հիմնավորում: |
Պետք է բավարարի պահանջին |
Պետք է բավարարեն պահանջին |
Պետք է բավարարի պահանջին՝ համատեղ գործունեության կամ կապալի պայմանագրով իրեն վերապահվող գործառույթի մասով: |
«Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության ՀԱԷԿ-ի նոր դիզել-գեներա- տորային կայանի կառուցման նախագծի մշակման, անվտան- գության հիմնավորման, սար- քավորումների մատակարարման, շինմոնտաժային և թողարկման-կարգաբերման աշխատանքների կատարման գնման ընթացակարգի մասնակիցների որակավորումը հիմնավորող փաստաթղթի ձևանմուշ` համաձայն կից ներկայացվող օրինակելի ձևի: Ձևանմուշին կից մասնակիցը պետք է ներկայացնի համա- պատասխան պայմանագրերի պատճենները, ինչպես նաև այդ պայմանագրերի շրջա- նակներում պատվիրատուի (ով հանդիսանում է պայմանագրի առարկայի վերջնական սպառողը) կողմից տրված աշխատանքների ավարտման վկայականի կամ իր պատվիրատուի կողմից տրված պայմանագրի պատշաճ ավարտումը հավաստող այլ փաստաթղթի պատճենները: Պայմանագրերում պետք է հստակ արտացոլված լինի ծառայության տեխնիկական բնութագիրը (չնշելով գաղտնիք պարունակող տեղեկատվությունը)՝ հիմնավորվող որակավորման մասով: | |
3.1. Մասնակիցը կամ ներգրավվող գործընկերը (կցելով գործընկե- րության պայմանագիրը) պետք է ներկայացնի շինմոնտաժային և թողարկման-կարգաբերման աշխատանքների կատարման փորձառություն հավաստող փաստաթղթային հիմնավորում: |
Պետք է բավարարի պահանջին |
Պետք է բավարարի պահանջին |
Ձևանմուշին կից պետք է ներկայացվեն համապատասխան պայմանագրերի պատճենները, ինչպես նաև այդ պայմանագրերի շրջանակներում պատվիրատուի (ով հանդիսանում է պայմանագրի առարկայի վերջնական սպա- ռողը) կողմից տրված աշխատանքների ավարտման վկայականի կամ իր պատվիրատուի կողմից տրված պայմանագրի պատշաճ ավարտումը հավաստող այլ փաստաթղթի պատճենները: | ||
4. Մասնակիցը պարտավոր է ներկա- յացնել իր դրական ֆինանսական վիճակը հավաստող փաստաթուղթ (վերջին հինգ տարիների տարեկան շրջանառություն) և սակարկություն- ների անցկացման պահի դրությամբ բոլոր մակարդակի հարկերի գծով վճարման ժամկետանց պարտա- վորությունների բացակայության վերաբերյալ փաստաթուղթ: |
Պետք է բավարարի պահանջին |
Պետք է բավարարեն պահանջին |
Պետք է բավարարի պահանջին |
Մասնակիցը պետք է ներկայացնի ֆինանսական պարտավորությունների բացակայությունը հավաստող համապատասխան փաստաթղթեր: | |
4.1. Անցած ժամանակահատվածի ֆինանսական գործունեությունը |
Պետք է բավարարի պահանջը |
Կիրառելի չէ (N/A) |
Պետք է բավարարի պահանջը |
Ներկայացնել աուդիտ անցած հաշվապահական հաշվեկշիռը կամ, եթե դա չի պահանջվում մրցույթի մասնակցի երկրի օրենսդրությամբ, այլ ֆինանսական հաշվետվություններ, որոնք ընդունելի են Գործատուի համար, վերջին հինգ [5] տարվա համար՝ հաստատելու մրցույթի մասնակցի ընթացիկ կայուն ֆինանսական վիճակը և նրա հեռանկարային երկարաժամկետ շահութաբերությունը: Իրացվելիության միջին գործակից ≥ 1.0
Ընթացիկ ակտիվներ Ընթացիկ պարտավորություններ ≥ 1.0 | |
4.2. Միջին տարեկան շրջանառությունը |
Պետք է բավարարի պահանջի առնվազն յոթանասուն- հինգ տոկոսը (75 %) |
Պետք է բավարարի պահանջին |
Պետք է բավարարի պահանջի առնվազն հիսուն տոկոսը (50 %) |
28 մլն ԱՄՆ դոլարի նվազագույն միջին տարեկան շրջանառություն՝ հաշվարկված որպես վերջին հինգ (5) տարվա ընթացքում իրականացվող կամ ավարտված պայմանագրերի համար ստացված հավաստագրված վճարումների հանրագումար | |
4.3. Ֆինանսական ռեսուրսներ |
Պետք է բավարարի պահանջի առնվազն յոթանասուն- հինգ տոկոսը (75 %) |
Պետք է բավարարի պահանջին |
Պետք է բավարարի պահանջի առնվազն հիսուն տոկոսը (50 %) |
Մրցույթի մասնակիցը պետք է ցույց տա ֆինանսական ռեսուրսների հասանելիություն կամ առկայություն, ինչպիսիք են իրացվելի ակտիվները, չգրավադրված իրական ակտիվները, վարկային գծերը և այլ ֆինանսական միջոցները՝ բացառությամբ պայմանագրային կանխավճարների, որոնք բավարարում են դրամական միջոցների հոսքի հետևյալ պահանջը՝ 14 մլն ԱՄՆ դոլար | |
4.4. Պայմանագրի կատարման երաշխիք |
Պետք է բավարարի պահանջին |
Պետք է բավարարեն պահանջին |
Մասնակցության հայտով ներկայացվում է հաստատված հավաստում՝ ընտրված մասնակից ճանաչվելու դեպքում, 10 աշխատանքային օրվա ընթացքում, պայմանագրի կատարման երաշխիք ներկայացնելու պարտավորության մասին՝ պայմանագրի 40% տոկոսի չափով: Ընտրված մասնակցի հետ պայմանագիր կնքվում է, եթե վերջինս ներկայացնում է պայմանագրի կատարման երաշխիք: Պայմանագրի կա- տարման երաշխիք ներկա- յացվում է կանխիկ փողի կամ բանկերի կողմից տրամա- դրված երաշխիքների ձևով: Ընդ որում պայմանագրի կատարմանը զուգընթաց կատարման երաշխիքը կարող է նվազեցվել՝ հասցնելով մինչև 10%, իսկ 10%-ի չափով երաշխիքը պետք է վավեր լինի առնվազն մինչև պայմանագրի կատարման արդյունքը պատվիրատուի կողմից ամբողջական ընդունվելու օրվան հաջորդող երաշխիքի ժամկետում: |
Օրինակելի ձև
ՁԵՎԱՆՄՈՒՇ
«Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության ՀԱԷԿ-ի նոր դիզել-գեներատորային կայանի կառուցման նախագծի մշակման, սարքավորումների մատակարարման, շինմոնտաժային և թողարկման-կարգաբերման աշխատանքների կատարման գնման ընթացակարգի մասնակիցների որակավորումը հիմնավորող փաստաթղթի
(լրացվում է յուրաքանչյուր գործընկերոջ կողմից)
Մասնակցի անվանումը՝ ______________ Ամսաթիվ ________________
Որակավորումը հիմնավորող գործընկերոջ անվանումը՝ ________________
Տեղեկություն | ||
Պայմանագրի անվանումը և |
__________________________________ | |
Ստորագրման ամսաթիվ Ավարտման ամսաթիվ |
__________________________________ | |
Դերը պայմանագրում |
□ Կապալառու |
□ Ենթակապալառու |
Պատվիրատուի անվանումը՝ |
__________________________________ | |
Գտնվելու վայրը՝ Հեռախոս/Ֆաքս՝ Էլ. փոստ՝ |
__________________________________ __________________________________ __________________________________ | |
Մանրամասն ներկայացնել |
Մասնակից (լրացնել անվանումը) _______________________
(Լիազորված անձի անուն, ազգանուն, ստորագրություն, կնիք)
Հայաստանի Հանրապետության |
Բ. Բադալյան |
08.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|