Գլխավոր տեղեկություն
Номер
N 192-Ն
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (-26.09.2023)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.01.09-2023.01.22 Պաշտոնական հրապարակման օրը 09.01.2023
Принят
Աբովյան համայնքի ավագանի
Дата принятия
28.12.2022
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
28.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ

 

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 դեկտեմբերի 2022 թվականի N 192-Ն

 

2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ, 10-րդ, 13-րդ, 14-րդ և 16-րդ հոդվածների, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի, Աբովյան համայնքի ավագանին որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքում (այսուհետ՝ համայնք) տեղական վճարների տեսակները, դրանց դրույքաչափերը և արտոնությունները 2023 թվականի համար`

1) համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 14 000 (տասնչորս հազար) դրամ.

2) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 14 000 (տասնչորս հազար) դրամ.

3) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 14 000 (տասնչորս հազար) դրամ.

4) hամայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ.

5) համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 14 000 (տասնչորս հազար) դրամ.

6) համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 1 000 (հազար) դրամ.

7) ջրմուղ-կոյուղու համար, որոնք ներառված չեն ջրմուղ-կոյուղու ծառայություններ մատուցող օպերատոր կազմակերպությունների սպասարկման տարածքներում, ջրամատակարարման և ջրահեռացման համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ Գեղաշեն գյուղում բնակելի տնտեսության յուրաքանչյուր ծորակի համար՝ 500 (հինգ հարյուր) դրամ, իսկ արտադրական տնտեսության յուրաքանչյուր ծորակի համար 3 000 (երեք հազար) դրամ, Կամարիս գյուղում՝ բնակելի և արտադրական տնտեսությունների համար յուրաքանչյուր ծորակի համար՝ 1 500 (հազար հինգ հարյուր) դրամ՝ մայիսից սեպտեմբեր ամիսների համար.

8) համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց մեկ քառակուսի մետրի համար փոխհատուցման վճար՝ ամսական 10 (տասը) դրամ.

9) համայնքապետարանի աշխատակազմի արխիվից փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար՝ մեկ փաստաթղթի համար փոխհատուցման վճար՝ 1 000 (հազար) դրամ.

10) համայնքում աղբահանության դիմաց գանձվող տեղական վճարների տեսակները, դրանց դրույքաչափերը և արտոնությունները ՝ համաձայն հավելված 1-ի.

11) համայնքում շինարարական և խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման և փոխադրման համար Աբովյան համայնքի ղեկավարի կողմից տրամադրվող թույլտվության համար գանձվող տեղական վճարի դրույքաչափերը՝ համաձայն հավելված 2-ի.

12) Համայնքային ենթակայության մանկապարտեզների ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի ամսական չափը և արտոնությունները՝ համաձայն հավելված 3-ի.

13) «Աբովյանի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոց» արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայություններից օգտվողների համար համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի ամսական չափը և արտոնությունները` համաձայն հավելված 4-ի.

14) «Աբովյանի գեղարվեստի դպրոց» արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայություններից օգտվողների համար համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի ամսական չափը և արտոնությունները՝ համաձայն հավելված 5-ի.

15) «Գագիկ Ծառուկյանի անվան Աբովյանի սպորտի և մշակույթի համալիր կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության և «Աբովյանի շախմատի դպրոց» ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի նկատմամբ կիրառել զրոյական դրույքաչափ։

16) Գեղաշենի «Մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայություններից օգտվողների համար՝ համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայություններից օգտվողների համար համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի ամսական չափը և արտոնությունները՝ համաձայն հավելված 6-ի.

17) «ՀՀ Կոտայքի մարզի Արամուսի մարզամշակութային կենտրոն» հիմնարկի ծառայություններից օգտվողների համար՝ համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայություններից օգտվողների համար համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի ամսական չափը և արտոնությունները՝ համաձայն հավելված 7-ի.

18) «Կամարիսի մշակույթի տուն» մշակութային հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայություններից օգտվողների համար՝ համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայություններից օգտվողների համար համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի ամսական չափը և արտոնությունները՝ համաձայն հավելված 8-ի.

19) Համայնքի բնակավայրերն սպասարկող անասնաբույժի ծառայությունների դիմաց՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 1 000 (հազար) դրամ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

 

Կողմ -14
ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵԴԱ

ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՌԱԶՄԻԿ

ԲԱԲԱՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ

ԲԱԴԱԼՅԱՆ ԱՏՈՄ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ

ԶԱՐԳԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ԶԱՐՈՅԱՆ ԴԱՎԻԹ

ԹԵՆԵՔԵՋՅԱՆ ԱՆԻ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԷԴՎԻՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ

ՄԵՂՐՅԱՆ ԱՐՄԱՆ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՍՊՈՒՐԱԿ

ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Է. ԲԱԲԱՅԱՆ

  

2022 թ. դեկտեմբերի 28

ք. Աբովյան

 

Հավելված 1

Աբովյան համայնքի ավագանու

2022 թվականի դեկտեմբերի 28-ի

N 192-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ

 

N

Աղբահանության վճարի տեսակները

Աբովյան քաղաք

Կաթնաղբյուր գյուղ

Վերին Պտղնի գյուղ

Գեղաշեն գյուղ

Պտղնի գյուղ

Կամարիս գյուղ

Արամուս գյուղ

Առինջ գյուղ

Գետարգել գյուղ

Մայակովսկի գյուղ

Բալահովիտ գյուղ

1.

Բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար աղբահանության վճարը՝

                     

1)

Ըստ հաշվառված անձանց քանակի՝ համայնքում անձնագրային հաշվառման կանոններով, ըստ հասցեի հաշվառում ունեցող և (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար

250
(երկու հարյուր հիսուն)

150
(հարյուր հիսուն)

150
(հարյուր հիսուն)

150
(հարյուր հիսուն)

150
(հարյուր հիսուն)

150
(հարյուր հիսուն)

150
(հարյուր հիսուն)

200
(երկու հարյուր)

150
(հարյուր հիսուն)

150
(հարյուր հիսուն)

150
(հարյուր հիսուն)

2)

Ըստ բնակելի շինության կամ բնակարանի ընդհանուր մակերեսի՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար

20
(քսան)

20
(քսան)

20
(քսան)

20
 (քսան)

20
(քսան)

20
(քսան)

20
(քսան)

20
(քսան)

20
(քսան)

20
(քսան)

20
(քսան)

2.

Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում աղբահանության վճարը՝ ըստ շինության ընդհանուր մակերեսի

                     

1)

Առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների մատուցման շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝

50
(հիսուն)

50
(հիսուն)

50
(հիսուն)

50
(հիսուն)

50
(հիսուն)

50
(հիսուն)

50
(հիսուն)

50
(հիսուն)

50
(հիսուն)

50
(հիսուն)

50
(հիսուն)

N

Աղբահանության վճարի տեսակները

Աբովյան քաղաք

Կաթնաղբյուր գյուղ

Վերին Պտղնի գյուղ

Գեղաշեն գյուղ

Պտղնի գյուղ

Կամարիս գյուղ

Արամուս գյուղ

Առինջ գյուղ

Գետարգել գյուղ

Մայակովսկի գյուղ

Բալահովիտ գյուղ

2)

Հյուրանոցային տնտեսության օբյեկտների, տրանսպորտի բոլոր տիպերի կայանների (ավտոկայանների, երկաթուղային կայարանների), հանգստյան տների, բազաների ու ճամբարների, սպորտի համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝

20
(քսան)

20
(քսան)

20
(քսան)

20
(քսան)

20
(քսան)

20
(քսան)

20
(քսան)

20
(քսան)

20
(քսան)

20
(քսան)

20
(քսան)

3)

Վարչակառավարչական, ֆինանսական, կապի, ինչպես նաև առողջապահության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝

15
(տասնհինգ)

15
(տասնհինգ)

15
(տասնհինգ)

15
(տասնհինգ)

15
(տասնհինգ)

15
(տասնհինգ)

15
(տասնհինգ)

15
(տասնհինգ)

15
(տասնհինգ)

15
(տասնհինգ)

15
(տասնհինգ)

4)

Գիտական, կրթական և ուսումնական նշանակության, սոցիալական ապահովության, մշակույթի, արվեստի, կրոնական, պաշտամունքային, քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝

3
(երեք)

3
(երեք)

3
(երեք)

3
(երեք)

3
(երեք)

3
(երեք)

3
(երեք)

3
(երեք)

3
(երեք)

3
(երեք)

3
(երեք)

5)

Արտադրական՝ արդյունաբերական և գյուղատնտեսական նշանակության շենքերի և շինությունների մասով (այդ թվում՝ ավտոկայանատեղի)` մեկ քառակուսի մետր մակերեսի համար`

5
(հինգ)

5
(հինգ)

5
(հինգ)

5
(հինգ)

5
(հինգ)

5
(հինգ)

5
(հինգ)

5
(հինգ)

5
(հինգ)

5
(հինգ)

5
(հինգ)

N

Աղբահանության վճարի տեսակները

Աբովյան քաղաք

Կաթնաղբյուր գյուղ

Վերին Պտղնի գյուղ

Գեղաշեն գյուղ

Պտղնի գյուղ

Կամարիս գյուղ

Արամուս գյուղ

Առինջ գյուղ

Գետարգել գյուղ

Մայակովսկի գյուղ

Բալահովիտ գյուղ

6)

Զորանոցների համար

     

8 (ութ)

           

8 (ութ)

3.

Շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝

50
(հիսուն)

50
(հիսուն)

50
(հիսուն)

50
(հիսուն)

50
(հիսուն)

50
(հիսուն)

50
(հիսուն)

50
(հիսուն)

50
(հիսուն)

50
(հիսուն)

50
(հիսուն)

4.

Ոչ կենցաղային աղբի համար, ինչպես նաև ոչ բնակելի տարածքների վերաբերյալ սույն որոշման 2-րդ կետի 1-6-րդ ենթակետերով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում աղբահանության վճարը՝

                     

1)

Ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝

3 000
(երեք հազար)

3 000
(երեք հազար)

3 000
(երեք հազար)

3 000
(երեք հազար)

3 000
(երեք հազար)

3 000
(երեք հազար)

3 000
(երեք հազար)

3 000
(երեք հազար)

3 000
(երեք հազար)

3 000
(երեք հազար)

3 000
(երեք հազար)

2)

Ըստ զանգվածի՝ մեկ տոննա աղբի համար՝

10 000
(տասը հազար)

10 000
(տասը հազար)

10 000
(տասը հազար)

10 000
(տասը հազար)

10 000
(տասը հազար)

10 000
(տասը հազար)

10 000
(տասը հազար)

10 000
(տասը հազար)

10 000
(տասը հազար)

10 000
(տասը հազար)

10 000
(տասը հազար)

 

 5. Շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի առանձնացված տնտեսական գործունեություն, աղբահանության վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր հատվածի համար՝ ըստ տվյալ հատվածում իրականացվող գործունեության տեսակի, համաձայն սույն հավելվածի 2-րդ կետի 1-5-րդ ենթակետերով սահմանված դրույքաչափերի, եթե աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին գրավոր տեղեկացնում է համայնքի ղեկավարին՝ կցելով նշված հատվածների մակերեսների նշումով սխեման, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է սույն հավելվածի 2-րդ կետի 1-5-րդ ենթակետերով սահմանված դրույքաչափով։

 6. Շինություններում (այդ թվում՝ առանձնացված տնտեսական գործունեության համար նախատեսված շինությունների առանձին հատվածներում), որտեղ որևէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում, եթե շինությունում մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին գրավոր տեղեկացնում է համայնքի ղեկավարին, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է սույն հավելվածի 2-րդ կետի 1-5-րդ ենթակետերով սահմանված դրույքաչափով:

7. Շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, կենցաղային ծառայությունների մատուցման վայրերում, որտեղ որևէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում, եթե շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերում մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին գրավոր տեղեկացնում է համայնքի ղեկավարին:

8. Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքի և (կամ) շինության սեփականատերը անհամաձայնության մասին գրավոր ներկայացնում է համայնքի ղեկավարին՝ աղբահանության ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:

9. Սույն հավելվածի 1-ին կետով սահմանված աղբահանության վճարի դրույքաչափի 50%-ի չափով նվազեցման արտոնությունից օգտվում են հետևյալ սոցիալական խմբերը`

1) հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձիք, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) անձանց ընտանիքը (ամուսինը, ծնողները, ինչպես նաև ընտանիքի` կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անդամները).

2) Հայրենական մեծ պատերազմի վետերանները և արցախյան պատերազմի մասնակիցները:

10. Սույն հավելվածի 9-րդ կետով նախատեսված արտոնությունը կիրառվում է աղբահանության վճարի դրույքաչափի մնացած 50 %-ը վճարելու պայմանով:

 

Հավելված 2

Աբովյան համայնքի ավագանու

2022 թվականի դեկտեմբերի 28-ի

N 192-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ԽՈՇՈՐ ԵԶՐԱՉԱՓԻ ԱՂԲԻ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՀԱՎԱՔՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎՈՂ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ

 

N

Թույլտվության վճարի տեսակը

Դրույքաչափերը
(դրամ)

1.

Շինարարական և խոշոր եզրաչափի աղբի` ըստ ծավալի մեկ խորանարդ մետրի հավաքման և տեղափոխման թույլտվության համար

600
(վեց հարյուր)

2.

Շինարարական և խոշոր եզրաչափի աղբի` ըստ զանգվածի մեկ տոննայի հավաքման և տեղափոխման թույլտվության համար

2 000
(երկու հազար)

 

Հավելված 3

Աբովյան համայնքի ավագանու

2022 թվականի դեկտեմբերի 28-ի

N 192-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ԱՄՍԱԿԱՆ ՉԱՓԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ

 

 1. Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի թիվ 2 մանկապարտեզ», Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի թիվ 3 մանկապարտեզ», Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի թիվ 4 մանկապարտեզ, Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի թիվ 5 մանկապարտեզ», Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի թիվ 6 մանկապարտեզ», Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի թիվ 7 մանկապարտեզ», Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի թիվ 9 մանկապարտեզ», Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի թիվ 10 մանկապարտեզ», Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի թիվ 12 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ՝ մանկապարտեզներ) ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը 2023 թվականի համար սահմանել ամսական 8 000 (ութ հազար) դրամ։

2. Աբովյան համայնքի «Մայակովսկի գյուղի «Զեփյուռ» մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը 2023 թվականի համար սահմանել ամսական 7 000 (յոթ հազար) դրամ։

3. Աբովյան համայնքի «Կամարիս գյուղի «Կակաչ» մանկապարտեզ» և Աբովյան համայնքի «Գեղաշեն գյուղի «Հեքիաթ» մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը 2023 թվականի համար սահմանել ամսական 5 000 (հինգ հազար) դրամ։

4. Աբովյան համայնքում մշտական կամ փաստացի հաշվառում չունեցող երեխաների համար համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը սահմանել սույն հավելվածի 1-3 կետերում սահմանված գումարի կրկնակիի չափով։

5. 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած Արցախի Հանրապետության տարածքներից Աբովյան համայնք տեղափոխված ընտանիքների երեխաների համար համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը սահմանել սույն հավելվածի 1-3 կետերում նշված գումարի չափով։

6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայող (անկախ հաշվառման վայրից) անձանց երեխաների համար համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը 2023 թվականի համար սահմանել սույն հավելվածի 1-3 կետերում սահմանված գումարի չափով։

7. Մանկապարտեզների ծառայություններից օգտվողների համար համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի 100 %-ի չափով նվազեցման արտոնություն սահմանել՝

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայության ժամանակ, մարտական գործողությունների ժամանակ, զոհված կամ հաշմանդամ դարձած անձանց երեխաների համար՝ անկախ հաշվառման վայրից։

2) երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար՝ եթե ունեն Աբովյան համայնքում մշտական կամ փաստացի հաշվառում:

8. Մանկապարտեզների ծառայություններից օգտվող` Աբովյան համայնքում մշտական կամ փաստացի հաշվառում ունեցող երեխաների համար, համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի 50 %-ի չափով նվազեցման արտոնություն սահմանել՝

1) միակողմանի ծնողազուրկ (մահացած ծնող ունեցող) ունեցող երեխաների համար,

2) 1-ին և (կամ) 2-րդ կարգի հաշմանդամ ծնող ունեցող երեխաների համար,

3) երեք և ավելի անչափահաս երեխա ունեցող և ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքի երեխաների համար,

4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայող երեք և ավելի անչափահաս երեխա ունեցող անձանց երեխաների համար՝ անկախ հաշվառման վայրից,

5) նույն կազմակերպություն հաճախող 3 և ավելի երեխաների համար,

6) հաշմանդամ, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար։

9. Մանկապարտեզների ծառայություններից օգտվողների համար կիրառվում է համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարների նվազեցման միայն մեկ արտոնություն։

10. Իրավունք վերապահել համայնքի ղեկավարին համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի համար կիրառելու 50-ից 100 տոկոսի չափով նվազեցման արտոնություն՝ ավագանու կողմից սահմանված կարգին, պայմաններին և չափորոշիչներին համապատասխան:

 

Հավելված 4

Աբովյան համայնքի ավագանու

2022 թվականի դեկտեմբերի 28-ի

N 192-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ԱԲՈՎՅԱՆԻ ԶԱՐԵՀ ՍԱՀԱԿՅԱՆՑԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ԱՄՍԱԿԱՆ ՉԱՓԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ

 

 1. «Աբովյանի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոց» արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը 2021 թվականի սեպտեմբերի 1-ից նոր ընդունվող երեխաների համար սահմանել 4 000 (չորս հազար) դրամ՝ բոլոր բաժինների համար, իսկ արդեն ընդունված և հաճախող երեխաների համար սահմանել՝

 

N

Բաժիններ

Մասնակի փոխհատուցման գումարի ամսական չափը (դրամ)

1

Դաշնամուր

4 000 ( չորս հազար )

2

Վոկալ

3 000 ( երեք հազար )

3

Լարային նվագարաններ (թավջութակ, ջութակ, կիթառ )

2 000 ( երկու հազար )

4

Ազգային նվագարաններ (քանոն, շվի, դուդուկ, թառ, ուդ, դհոլ)

2 000 ( երկու հազար )

5

Փողային նվագարաններ

2 000 ( երկու հազար )

 2. Աբովյան համայնքում մշտական կամ փաստացի հաշվառում չունեցող երեխաների համար համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը սահմանել սույն հավելվածի 1-ին կետում սահմանված գումարի կրկնակիի չափով։

3. 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած Արցախի Հանրապետության տարածքներից Աբովյան համայնք տեղափոխված ընտանիքների երեխաների համար համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը սահմանել սույն հավելվածի 1-ին կետում նշված գումարի չափով։

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայող (անկախ հաշվառման վայրից) անձանց երեխաների համար համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը 2023 թվականի համար սահմանել սույն հավելվածի 1-ին կետում սահմանված գումարի չափով։

5. Ազգային, լարային և փողային նվագարանների բաժիններում պետության կողմից նվիրաբերության (սուբվենցիայի) հատկացման պայմանագրով նախատեսված քանակով լավագույն սովորողներն ազատվում են ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի վճարումից։

6. Կազմակերպության ծառայություններից օգտվողների համար համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի 100 %-ի չափով նվազեցման արտոնություն սահմանել՝

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայության ժամանակ, մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած անձանց երեխաների համար՝ անկախ հաշվառման վայրի։

2) երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար՝ եթե ունեն Աբովյան համայնքում մշտական կամ փաստացի հաշվառում:

7. Կազմակերպության ծառայություններից օգտվողների համար՝ Աբովյան համայնքում մշտական կամ փաստացի հաշվառում ունեցող երեխաների համար, համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի 50 %-ի չափով նվազեցման արտոնություն սահմանել՝

1) միակողմանի ծնողազուրկ երեխաների համար,

2) 1-ին և (կամ) 2-րդ կարգի հաշմանդամ ծնող ունեցող երեխաների համար,

3) չորս և ավելի անչափահաս երեխա ունեցող և ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքի երեխաների համար,

4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայող երեք և ավելի անչափահաս երեխա ունեցող անձանց երեխաների համար՝ անկախ հաշվառման վայրից։

5) նույն կազմակերպություն հաճախող 3 և ավելի երեխաների համար,

6) հաշմանդամ երեխաների համար, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար

8. Կազմակերպության ծառայություններից օգտվողների համար կիրառվում է համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարների նվազեցման միայն մեկ արտոնություն։

10. Իրավունք վերապահել համայնքի ղեկավարին համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի համար կիրառելու 50-ից 100 տոկոսի չափով նվազեցման արտոնություն՝ ավագանու կողմից սահմանված կարգին, պայմաններին և չափորոշիչներին համապատասխան:

 

Հավելված 5

Աբովյան համայնքի ավագանու

2022 թվականի դեկտեմբերի 28-ի

N 192-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ԱԲՈՎՅԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ» ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ԱՄՍԱԿԱՆ ՉԱՓԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ

 

1. «Աբովյանի գեղարվեստի դպրոց» արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը 2021 թվականի սեպտեմբերի 01-ից նոր ընդունված երեխաների համար սահմանել 4 000 (չորս հազար) դրամ՝ բոլոր բաժինների և նախապատրաստական խմբերի համար, իսկ արդեն ընդունված և հաճախող երեխաների համար սահմանել 3 000 (երեք հազար) դրամ։

2. Աբովյան համայնքում մշտական կամ փաստացի հաշվառում չունեցող երեխաների համար համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը սահմանել սույն հավելվածի 1-ին կետում սահմանված գումարի կրկնակիի չափով։

3. 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած Արցախի Հանրապետության տարածքներից Աբովյան համայնք տեղափոխված ընտանիքների երեխաների համար համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը սահմանել սույն հավելվածի 1-ին կետում նշված գումարի չափով։

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայող (անկախ հաշվառման վայրից) անձանց երեխաների համար համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը 2023 թվականի համար սահմանել սույն հավելվածի 1-ին կետում սահմանված գումարի չափով։

5. Կազմակերպության ծառայություններից օգտվողների համար համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի 100 %-ի չափով նվազեցման արտոնություն սահմանել՝

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած անձանց երեխաների համար՝ անկախ հաշվառման վայրից։

2) երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար՝ եթե ունեն Աբովյան համայնքում մշտական կամ փաստացի հաշվառում:

6. Կազմակերպության ծառայություններից օգտվողների համար՝ Աբովյան համայնքում մշտական կամ փաստացի հաշվառում ունեցող երեխաների համար, համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի 50 %-ի չափով նվազեցման արտոնություն սահմանել՝

1) միակողմանի ծնողազուրկ երեխաների համար,

2) 1-ին և (կամ) 2-րդ կարգի հաշմանդամ ծնող ունեցող երեխաների համար,

3) չորս և ավելի անչափահաս երեխա ունեցող և ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքի երեխաների համար,

4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայող երեք և ավելի անչափահաս երեխա ունեցող անձանց երեխաների համար՝ անկախ հաշվառման վայրի,

5) նույն կազմակերպություն հաճախող 3 և ավելի երեխաների համար,

6) հաշմանդամ երեխաների համար, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար:

7. Կազմակերպության ծառայություններից օգտվողների համար կիրառվում է համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարների նվազեցման միայն մեկ արտոնություն։

8. Իրավունք վերապահել համայնքի ղեկավարին համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի համար կիրառելու 50-ից 100 տոկոսի չափով նվազեցման արտոնություն՝ ավագանու կողմից սահմանված կարգին, պայմաններին և չափորոշիչներին համապատասխան:

Հավելված 6

Աբովյան համայնքի ավագանու

2022 թվականի դեկտեմբերի 28-ի

N 192-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՂԱՇԵՆԻ «ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ԱՄՍԱԿԱՆ ՉԱՓԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ

 

 1. Գեղաշենի «Մշակույթի տուն» հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը 2023 թվականի համար սահմանել 3 000 (երեք հազար) դրամ։

2. Աբովյան համայնքում մշտական կամ փաստացի հաշվառում չունեցող երեխաների համար համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը սահմանել սույն հավելվածի 1-ին կետում սահմանված գումարի կրկնակիի չափով։

3. 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած Արցախի Հանրապետության տարածքներից Աբովյան համայնք տեղափոխված ընտանիքների երեխաների համար համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը սահմանել սույն հավելվածի 1-ին կետում նշված գումարի չափով։

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայող (անկախ հաշվառման վայրից) անձանց երեխաների համար համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը 2023 թվականի համար սահմանել սույն հավելվածի 1-ին կետում սահմանված գումարի չափով։

5. Կազմակերպության ծառայություններից օգտվողների համար համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի 100 %-ի չափով նվազեցման արտոնություն սահմանել՝

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած անձանց երեխաների համար՝ անկախ հաշվառման վայրից։

2) երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար՝ եթե ունեն Աբովյան համայնքում մշտական կամ փաստացի հաշվառում:

6. Կազմակերպության ծառայություններից օգտվողների համար՝ Աբովյան համայնքում մշտական կամ փաստացի հաշվառում ունեցող երեխաների համար, համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի 50 %-ի չափով նվազեցման արտոնություն սահմանել՝

1) միակողմանի ծնողազուրկ (մահացած ծնող ունեցող) երեխաների համար,

2) 1-ին և (կամ) 2-րդ կարգի հաշմանդամ ծնող ունեցող երեխաների համար,

3) չորս և ավելի անչափահաս երեխա ունեցող և ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքի երեխաների համար,

4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայող երեք և ավելի անչափահաս երեխա ունեցող անձանց երեխաների համար՝ անկախ հաշվառման վայրի։

5) նույն կազմակերպություն հաճախող 3 և ավելի երեխաների համար,

6) հաշմանդամ երեխաների համար, կրթության առաձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար,

7) կազմակերպության 3 և ավելի բաժին հաճախելու դեպքում նույն ընտանիքի 2 երեխաների համար:

7. Կազմակերպության ծառայություններից օգտվողների համար կիրառվում է համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարների նվազեցման միայն մեկ արտոնություն։

8. Իրավունք վերապահել համայնքի ղեկավարին համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի համար կիրառելու 50-ից 100 տոկոսի չափով նվազեցման արտոնություն՝ ավագանու կողմից սահմանված կարգին, պայմաններին և չափորոշիչներին համապատասխան:

 

Հավելված 7

Աբովյան համայնքի ավագանու

2022 թվականի դեկտեմբերի 28-ի

N 192-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՄՈՒՍԻ ՄԱՐԶԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱՐԿԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ԱՄՍԱԿԱՆ ՉԱՓԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ

 

 1. «ՀՀ Կոտայքի մարզի Արամուսի մարզամշակութային կենտրոն» հիմնարկի (այսուհետ՝ հիմնարկ) ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը 2023 թվականի համար սահմանել՝

 

N

Բաժիններ

Մասնակի փոխհատուցման գումարի ամսական չափը (դրամ)

1

1-3 դասարան (երաժշտական բաժին)

1 500 (հազար հինգ հարյուր)

2

4-7 դասարան (երաժշտական բաժին)

2 000 (երկու հազար)

3

Վոկալ

1 000 (հազար)

4

Պար

4 000 (չորս հազար)

5

Ֆուտբոլ

0 (զրո)

6

Վոլեյբոլ

0 (զրո)

7

Ժող. գործիքներ

0 (զրո)

2. Աբովյան համայնքում մշտական կամ փաստացի հաշվառում չունեցող երեխաների համար համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը սահմանել սույն հավելվածի 1-ին կետում սահմանված գումարի կրկնակիի չափով։

3. 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած Արցախի Հանրապետության տարածքներից Աբովյան համայնք տեղափոխված ընտանիքների երեխաների համար համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը սահմանել սույն հավելվածի 1-ին կետում նշված գումարի չափով։

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայող (անկախ հաշվառման վայրից) անձանց երեխաների համար համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը 2023 թվականի համար սահմանել սույն հավելվածի 1-ին կետում սահմանված գումարի չափով։

5. Կազմակերպության ծառայություններից օգտվողների համար համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի 100 %-ի չափով նվազեցման արտոնություն սահմանել՝

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած անձանց երեխաների համար՝ անկախ հաշվառման վայրի։

2) երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար՝ եթե ունեն Աբովյան համայնքում մշտական կամ փաստացի հաշվառում:

6. Կազմակերպության ծառայություններից օգտվողների համար՝ Աբովյան համայնքում մշտական կամ փաստացի հաշվառում ունեցող երեխաների համար, համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի 50 %-ի չափով նվազեցման արտոնություն սահմանել՝

1) միակողմանի ծնողազուրկ (մահացած ծնող ունեցող) երեխաների համար,

2) 1-ին և (կամ) 2-րդ կարգի հաշմանդամ ծնող ունեցող երեխաների համար,

3) չորս և ավելի անչափահաս երեխա ունեցող և ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքի երեխաների համար,

4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայող երեք և ավելի անչափահաս երեխա ունեցող անձանց երեխաների համար՝ անկախ հաշվառման վայրից։

5) նույն կազմակերպություն հաճախող 3 և ավելի երեխաների համար,

6) հաշմանդամ երեխաների համար, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար։

7. Կազմակերպության ծառայություններից օգտվողների համար կիրառվում է համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարների նվազեցման միայն մեկ արտոնություն։

8. Իրավունք վերապահել համայնքի ղեկավարին համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի համար կիրառելու 50-ից 100 տոկոսի չափով նվազեցման արտոնություն՝ ավագանու կողմից սահմանված կարգին, պայմաններին և չափորոշիչներին համապատասխան։

 

Հավելված 8

Աբովյան համայնքի ավագանու

2022 թվականի դեկտեմբերի 28-ի

N 192-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ԿԱՄԱՐԻՍԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ԱՄՍԱԿԱՆ ՉԱՓԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ

 

 1. «Կամարիսի մշակույթի տուն» մշակութային հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը 2023 թվականի համար սահմանել՝

 

N

Բաժիններ

Մասնակի փոխհատուցման գումարի ամսական չափը (դրամ)

1

Դաշնամուր

3 000 ( երեք հազար )

2

Պար

3 000 ( երեք հազար )

3

Դհոլ

3 000 ( երեք հազար )

4

Շախմատ

3 000 ( երեք հազար )

2. Աբովյան համայնքում մշտական կամ փաստացի հաշվառում չունեցող երեխաների համար համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը սահմանել սույն հավելվածի 1-ին կետում սահմանված գումարի կրկնակիի չափով։

3. 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած Արցախի Հանրապետության տարածքներից Աբովյան համայնք տեղափոխված ընտանիքների երեխաների համար համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը սահմանել սույն հավելվածի 1-ին կետում նշված գումարի չափով։

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայող (անկախ հաշվառման վայրից) անձանց երեխաների համար համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը 2022 թվականի համար սահմանել սույն հավելվածի 1-ին կետում սահմանված գումարի չափով։

5. Կազմակերպության ծառայություններից օգտվողների համար համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի 100 %-ի չափով նվազեցման արտոնություն սահմանել՝

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած անձանց երեխաների համար՝ անկախ հաշվառման վայրից։

2) երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար՝ եթե ունեն Աբովյան համայնքում մշտական կամ փաստացի հաշվառում:

6. Կազմակերպության ծառայություններից օգտվողների համար՝ Աբովյան համայնքում մշտական կամ փաստացի հաշվառում ունեցող երեխաների համար, համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի 50 %-ի չափով նվազեցման արտոնություն սահմանել՝

1) միակողմանի ծնողազուրկ (մահացած ծնող ունեցող) երեխաների համար,

2) 1-ին և (կամ) 2-րդ կարգի հաշմանդամ ծնող ունեցող երեխաների համար,

3) չորս և ավելի անչափահաս երեխա ունեցող և ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքի երեխաների համար,

4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայող երեք և ավելի անչափահաս երեխա ունեցող անձանց երեխաների համար՝ անկախ հաշվառման վայրից։

5) նույն կազմակերպություն հաճախող 3 և ավելի երեխաների համար,

6) հաշմանդամ երեխաների համար, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար։

7. Կազմակերպության ծառայություններից օգտվողների համար կիրառվում է համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարների նվազեցման միայն մեկ արտոնություն։

8. Իրավունք վերապահել համայնքի ղեկավարին համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի համար կիրառելու 50-ից 100 տոկոսի չափով նվազեցման արտոնություն՝ ավագանու կողմից սահմանված կարգին, պայմաններին և չափորոշիչներին համապատասխան:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հունվարի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.09.2023, N 130-Ն 26.09.2023, N 192-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան