Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 196-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.06.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.11.14-2022.11.27 Պաշտոնական հրապարակման օրը 24.11.2022
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
15.11.2022
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
22.11.2022
Дата вступления в силу
01.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

15 նոյեմբերի 2022 թվականի

թիվ 196-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  

Նպատակ ունենալով բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի հաշվարկման կարգը համապատասխանեցնել կարգավորման դաշտում կատարված փոփոխություններին,

հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 54.1-րդ հոդվածի 2-րդ մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2019 թվականի փետրվարի 4-ի ««Բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման և հաշվարկման կարգը» հաստատելու մասին» թիվ 16-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման և հաշվարկման» կարգում (այսուհետ՝ Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունը.

1) Կարգի 8-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«8. Բանկը բավարարում է համախմբված շեմի պահանջին, եթե ստորև նշված տարբերություններից յուրաքանչյուրը մեծ կամ հավասար է համախմբված շեմից.

Ներմուծեք նկարագրությունը_22463

որտեղ՝

 Ն11փ, Ն12փ, Ն1փ – Կանոնակարգ 2-ով սահմանված կարգով հաշվարկված համապատասխանաբար առաջին մակարդակի հիմնական կապիտալի համարժեքության նորմատիվի, առաջին մակարդակի կապիտալի համարժեքության նորմատիվի, ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվի փաստացի մեծությունն է՝ տոկոսային արտահայտությամբ,

 Ն11ն, Ն12ն, Ն1ն – Կանոնակարգ 2-ով սահմանված համապատասխանաբար առաջին մակարդակի հիմնական կապիտալի համարժեքության նորմատիվի, առաջին մակարդակի կապիտալի համարժեքության նորմատիվի, ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվի նվազագույն մեծությունն է՝ տոկոսային արտահայտությամբ,

 Հշ - համախմբված շեմի մեծությունն է՝ հաշվարկված սույն կարգի 7-րդ կետի համաձայն:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող վեցերորդ ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Մ. Գալստյան

 

2022 թ. նոյեմբերի 22

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 նոյեմբերի 2022 թվական: