Basic information
Number
N 294-Ա
Type
Որոշում
Act type
Исходный акт (11.03.2022-по сей день)
Status
Գործում է
Source
Опубликован на едином сайте
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
10.03.2022
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
10.03.2022
Effective date
11.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 մարտի 2022 թվականի N 294-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 1478-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 16-ի «Գեոկոսմոս» փակ բաժնետիրական ընկերություն հիմնադրելու մասին» N 1478-Ա որոշման՝

1) 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության» բառերով.

2) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Ընկերության բաժնետոմսերի կառավարումն իրականացնող մարմնին լիազորել հաստատել բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքները և կանոնադրությունը, ընտրել ընկերության տնօրենների խորհրդի (կանոնադրությամբ նախատեսված լինելու դեպքում) և վերստուգող հանձնաժողովի (վերստուգող) անդամներ, ձևավորել ընկերության գործադիր մարմին:»:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ապահովել ընկերության բաժնետիրոջ լիազորություններից բխող գործառույթների իրականացմանն առնչվող անհրաժեշտ տեղեկատվության փոխանցումը Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը:

       

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

   

10.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ