Գլխավոր տեղեկություն
Номер
N 845-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.12.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
30.11.2022
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
30.11.2022
Дата вступления в силу
01.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 845-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 764-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Զինվորի տուն» բարեգործական հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ` 00904586) կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի դեկտեմբերի 7-ի «Զինվորի տուն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հիմնանորոգում, վերազինում և կահավորում» ծրագրի մասին» N 764-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «ԱՐՄՓԻԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 00912335) 2022 թվականի հոկտեմբերի 31-ին կնքված՝ N 31102022 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է էլեկտրական սարքավորումների ձեռքբերում և դրանց տեղակայման, մոնտաժման ու կարգաբերման աշխատանքների իրականացում` 20,448,667 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Իքս-Արթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 01237555) 2022 թվականի հոկտեմբերի 28-ին կնքված՝ N 28/10/22-1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է անխափան սնուցման աղբյուրների (UPS), սերվերային պահարանների և սերվերային պահարանի դարակների ձեռքբերում` 7,071,579.71 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

հ. Մաթևոսյան

 

Երևան

 

 

30.11.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան