ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0219 Ն. 14.12.22
14 դեկտեմբերի 2022 թվականի |
թիվ 219-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 285-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով նպաստել ղեկավարների որակավորման մասնագիտացված գործառույթի զարգացմանը և կայացման խթանների ստեղծմանը, համապատասխանեցնել ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների որակավորման մոտեցումները վերահսկողության միջազգային սկզբունքներին, հնարավորություն տալ ֆինանսական կազմակերպություններին իրենց գործունեության բնույթին և ղեկավարների պարտականություններին բնորոշ որակավորման համակարգ ձևավորել, բարձրացնել ֆինանսական կազմակերպությունների շահագրգիռ մասնակցությունն ու պատասխանատվությունը ղեկավարների ընտրության հարցում, ներդնել ֆինանսական կազմակերպություններում ղեկավարների փոխարինելիության ճկուն մեխանիզմներ, ինչպես նաև սահմանել կարգավորումներ, որոնք ուղղված են լիցենզավորման գործընթացում կանխարգելելու հանցագործությունների համար դատվածություն ունեցող անձանց մուտքը ֆինանսական կազմակերպություններ։
հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքի 20–րդ հոդվածի 1-ին մասի դ) ենթակետը, 22-րդ հոդվածի 3-րդ մասը և 23-րդ հոդվածի 6-րդ մասը:
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է .
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի հաշվառումը, վճարահաշվարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորումը, վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության վայրին ներկայացվող տեխնիկական հագեցվածության, տարածքային, ծրագրային, անվտանգության պահանջները, ինչպես նաև վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզիաների գրանցամատյանի ձևը, վարման կարգը, դրանում ներառվող տեղեկությունները» կանոնակարգ 17/01-ը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մայիսի 24-ի թիվ 240-Ն և թիվ 241-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 285-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ և որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի հաշվառումը, վճարահաշվարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորումը, վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության վայրին ներկայացվող տեխնիկական հագեցվածության, տարածքային, ծրագրային, անվտանգության պահանջները, ինչպես նաև վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզիաների գրանցամատյանի ձևը, վարման կարգը, դրանում ներառվող տեղեկությունները» կանոնակարգ 17/01-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Որոշման, Որոշմամբ հաստատված Կանոնակարգի անվանման մեջ և Կանոնակարգի բոլոր հավելվածներում՝ Կանոնակարգի անվանմանը հղումներում «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի հաշվառումը, վճարահաշվարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորումը, վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության վայրին ներկայացվող տեխնիկական հագեցվածության, տարածքային, ծրագրային, անվտանգության պահանջները, ինչպես նաև վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզիաների գրանցամատյանի ձևը, վարման կարգը, դրանում ներառվող տեղեկությունները» բառերը փոխարինել «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորման, մասնաճյուղերի հաշվառման, ղեկավարների որակավորման, մասնագիտական համապատասխանության ստուգման և գրանցման կարգը» բառերով,
2) Որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2.Հաստատել «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորման, մասնաճյուղերի հաշվառման, ղեկավարների որակավորման, մասնագիտական համապատասխանության ստուգման և գրանցման կարգը» կանոնակարգ 17/01-ը` համաձայն Հավելվածի (կցվում է),
3) Կանոնակարգի 1-ին կետում «ընթացակարգերը» բառը փոխարինել «, մասնագիտական համապատասխանության չափանիշները և գրանցման կարգը» բառերով,
4) Կանոնակարգի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Սույն կանոնակարգի համաձայն Կենտրոնական բանկ ներկայացված փաստաթղթերում կամ տեղեկություններում վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և (կամ) նման այլ բացթողումների առկայության դեպքում Կենտրոնական բանկը դրանց մասին տեղեկացնում է դիմումը ներկայացրած անձին: Համապատասխան դիմումը ներկայացված է համարվում փոփոխված տեղեկությունները և (կամ) փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու պահից, ընդ որում՝ դիմումի (միջնորդագրի) մերժման համար հիմք կարող է հանդիսանալ փաստաթղթերի կրկին սխալ ներկայացումը:»,
5) Կանոնակարգը 15-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-րդ կետով.
«15.1. Վճարահաշվարկային կազմակերպության մասնաճյուղը կարող է չունենալ գլխավոր հաշվապահ` գլխամասի և մասնաճյուղի միջև իրական ժամանակի ռեժիմով (մասնաճյուղում կատարվող գործարքներն ակնթարթային արտացոլվում են տեղեկատվական բազայում և կազմակերպության հաշվեկշռում) գործունեություն ծավալելու համար կապի առկայության դեպքում:»,
6) Կանոնակարգի 16-րդ կետում.
ա. 3-րդ և 7-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,
բ. 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8) Ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար՝ անձ, ով առանց համապատասխան ղեկավար պաշտոնում Կենտրոնական բանկում գրանցման իրականացնում է այդ ղեկավարի պարտականությունները և որի վրա տարածվում են «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, բացառությամբ 2-րդ մասի «դ» կետի, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ,»,
գ. 13-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13) «Որակավորման չափանիշներ՝ վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարի մասնագիտական գիտելիքը հավաստող չափանիշներ,»,
դ. 13-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-16-րդ նոր ենթակետերով.
«14) Մասնագիտական համապատասխանության չափանիշներ՝ ղեկավարի կրթությունը, հմտությունը, փորձառությունն ու բարեվարքությունը բնութագրող չափանիշներ,
15) Որակավորող կազմակերպություն՝ որակավորման չափանիշների ստուգում իրականացնող՝ վճարահաշվարկային կազմակերպության կողմից ընտրված կազմակերպություն,
16) Սույն կանոնակարգում օգտագործված այլ հասկացություններն ունեն Օրենքով կիրառվող նշանակությունը:»,
7) Կանոնակարգի 17-րդ կետի 3-րդ ենթակետում «115-րդ, 116-րդ կամ 118-րդ» բառերը փոխարինել «113-րդ և 117-րդ» բառով,
8) Կանոնակարգի 18-րդ կետի 4-րդ ենթակետը «Հավելված 3-ի:» բառերից հետո լրացնել հետևյալ նախադասությամբ.
«Հավելվածով ներկայացվում է նաև գրավոր հայտարարություն վճարահաշվարկային կազմակերպությունում 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող ֆիզիկական անձ մասնակցի՝ դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն չունենալու կամ այդպիսի դատվածությունն օրենքով սահմանված կարգով մարված կամ վերացված լինելու մասին»,
9) Կանոնակարգի 18-րդ կետը 4-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4.1 ենթակետով.
«4.1) Վճարահաշվարկային կազմակերպությունում 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի դեպքում նաև՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը և իր ռեզիդենտության երկրի համապատասխան մարմնի կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավարությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չվերացված դատվածություն:»,
10) Կանոնակարգի 18-րդ կետի 9-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9) Վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարի գրանցման վերաբերյալ միջնորդագիր՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 5-ի Ձև 1-ի և Վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարների և նրանց գործունեության վերաբերյալ տեղեկանք՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 5-ի Ձև 2-ի»,
11) Կանոնակարգի 18-րդ կետը 9-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 9.1 ենթակետով.
«9.1) ոչ ռեզիդենտ ղեկավարի դեպքում նաև` անձը հաստատող փաստաթղթի պատճենը և իր ռեզիդենտության երկրի համապատասխան մարմինների կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չվերացված դատվածություն, ճանաչված չէ սնանկ,»,
12) Կանոնակարգի 79.2-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 79.3-րդ ենթակետ.
«79.3.Մինչև 2023թ.-ի փետրվարի 1-ը գործող վճարահաշվարկային կազմակերպությունները պարտավոր են ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնել իրենց 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցների և ղեկավարների դատվածություն ունենալու (ներառյալ՝ այդ դատվածությունը օրենքով սահմանված կարգով մարված կամ վերացված լինելու) վերաբերյալ հաշվետվություն` համաձայն սույն կանոնակարգի հավելված 15-ի։ Ընդ որում՝ դատվածությունը պետք է առաջացած լինի 2019 թվականի հուլիսի 27-ից հետո ընկած ժամանակահատվածում։
13) Կանոնակարգի 80-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) անձին որպես ղեկավար գրանցելու կամ ղեկավարների կազմում փոփոխություն կատարելու մասին միջնորդագիրը՝ համաձայն Հավելված 5-ի Ձև 1-ի և ղեկավարի և նրա գործունեության վերաբերյալ տեղեկանքը՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 5-ի Ձև 2-ի»,
14) Կանոնակարգի 80-րդ կետը 1-ին ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1.1 ենթակետով.
«1.1) ոչ ռեզիդենտ ղեկավարի դեպքում նաև՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը և իր ռեզիդենտության երկրի համապատասխան մարմինների կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չվերացված դատվածություն, ճանաչված չէ սնանկ,»,
15) Կանոնակարգի 80-րդ կետը 3-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4-րդ ենթակետով.
«4) հիմնավորումներ և (կամ) վերլուծություններ ղեկավարի կողմից համապատասխան պարտականությունները կատարելու ունակության, արդյունավետ գործունեություն իրականացնելու հնարավորության, ինչպես նաև որակավորման և մասնագիտական չափանիշներին ղեկավարի համապատասխանության մասին: Հիմնավորումները և (կամ) վերլուծությունները պետք է հնարավորություն տան Կենտրոնական բանկին համակողմանի կերպով գնահատել ղեկավարների՝ որակավորման և մասնագիտական սահմանված պահանջներին համապատասխանությունը:»,
16) Կանոնակարգի 81-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«81. Ղեկավարների գրանցումը ներառում է.
1) թեկնածուի մասնագիտական համապատասխանության գնահատում՝ սույն կանոնակարգով պահանջվող փաստաթղթերով ներկայացվող տեղեկատվության (ներառյալ՝ որակավորման չափանիշներին համապատասխանության վերաբերյալ հավաստիացում), ինչպես նաև օրենքով սահմանված մերժման հիմքերի ուսումնասիրության միջոցով,
2) թեկնածուի հետ հարցազրույցի անցկացում՝ սույն կանոնակարգով սահմանված մասնագիտական համապատասխանության չափանիշներին վերջինիս համապատասխանությունը ստուգելու նպատակով՝ բացառությամբ սույն կանոնակարգի 82.1 կետով սահմանված դեպքերի:»,
17) Կանոնակարգի 82-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«82. Կենտրոնական բանկը սույն կանոնակարգի 81-րդ կետով սահմանված հարցազրույցի անցկացման օրվա վերաբերյալ նախապես տեղեկացնում է թեկնածուին:»,
18) Կանոնակարգը 82-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 82.1-րդ կետով.
«82.1. Սույն կանոնակարգի 81-րդ կետով սահմանված ընթացակարգով գրանցելիս ղեկավարների թեկնածուները հարցազրույցի կարող են չհրավիրվել Կենտրոնական բանկի կարծիքով հիմնավորված դեպքերում:»,
19) Կանոնակարգի 83-րդ կետը «տասնօրյա ժամկետում:» բառերից հետո լրացնել հետևյալ նախադասությամբ.
«Ընդ որում՝ ղեկավարների գրանցման որոշման ընդունմամբ ղեկավարը միաժամանակ համարվում է որակավորման վկայական ունեցող՝ համաձայն «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:»,
20) Կանոնակարգի 86-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«86. Մինչև երեք ամիս ժամկետով ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու դեպքում վճարահաշվարկային կազմակերպությունը նախապես գրավոր տեղեկացնում է Կենտրոնական բանկին տվյալ ժամանակավոր պաշտոնակատարի մասին՝ ներկայացնելով ժամանակավոր պաշտոնակատարի անունը, ազգանունը և անձնագրի տվյալները, հանրային ծառայության համարանիշը (հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը), կրթության և վերջին 10 տարվա աշխատանքային փորձի վերաբերյալ տեղեկություններ (եթե ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվում Կենտրոնական բանկի կողմից գրանցված անձը, ապա կրթության և աշխատանքային փորձի վերաբերյալ տեղեկությունները չեն ներկայացվում)։»,
21) Կանոնակարգի 87-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«87. Կենտրոնական բանկն իրավասու է չընդունել սույն կանոնակարգի 86-րդ կետի համաձայն ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը, այդ մասին գրավոր ձևով տեղեկացնելով վճարահաշվարկային կազմակերպությանը, եթե Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով անձը՝ որպես վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, չի կարող պատշաճ կերպով իրականացնել իր պարտականությունները: Այդ դեպքում վճարահաշվարկային կազմակերպությունը պարտավոր է Կենտրոնական բանկի գրավոր տեղեկացումը ստանալու պահից եռօրյա ժամկետում ազատել նշված անձին այդ պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատարի պարտականություններից։»,
22) Կանոնակարգի 88-րդ, 89-րդ և 90-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,
23) Կանոնակարգի 91-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«91. Անձին որպես ղեկավար գրանցումը մերժվում է Կենտրոնական բանկի որոշմամբ, եթե.
1) ներկայացված փաստաթղթերը թերի են, անարժանահավատ կամ չեն համապատասխանում օրենքի, այլ իրավական ակտերի, այդ թվում՝ Կենտրոնական բանկի կողմից սահմանված պահանջներին,
2) անձը չի համապատասխանում օրենքով և սույն կանոնակարգով ղեկավարի նկատմամբ սահմանված պահանջներին:»,
24) Կանոնակարգի 92-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
25) Կանոնակարգի 93-րդ կետում «115-րդ» բառը փոխարինել «117-րդ» բառով,
26) Կանոնակարգի 94-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«94. Վճարահաշվարկային կազմակերպությունն իր հաշվապահական հաշվառման իրականացման գործընթացը կարող է հանձնել հաշվապահական հաշվառում իրականացնող կազմակերպությանը (ընկերությանը)՝ կնքելով համապատասխան պատվիրակման պայմանագիր:»,
27) Կանոնակարգի 95-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«95. Վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարները գրանցված և որակավորված են համարվում մինչև տվյալ վճարահաշվարկային կազմակերպությունում համապատասխան պաշտոնում գրանցումից հանելու մասին Կենտրոնական բանկի որոշման ուժի մեջ մտնելը:»,
28) Կանոնակարգի 96-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«96. Կենտրոնական բանկի որոշմամբ վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարը հանվում է գրանցումից, եթե.
1) վճարահաշվարկային կազմակերպությունը դիմել է համապատասխան միջնորդությամբ,
2) խախտվել են օրենքներով և այլ իրավական ակտերով ղեկավարների նկատմամբ սահմանված պահանջները,
3) ղեկավարը զրկվել է որակավորումից:»,
29) Կանոնակարգը 97-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 97.1-րդ կետով.
«97.1. Եթե Վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարը հանվել է գրանցումից սույն կանոնակարգի 96-րդ կետի 3-րդ ենթակետի հիման վրա, ապա ղեկավարին գրանցումից հանելու Կենտրոնական բանկի որոշման ընդունման պահից երեք տարվա ընթացքում չի կարող գրանցվել որպես սույն կանոնակարգի Հավելված 5-ի Ձև 2-ի 1.2 ենթակետում նշված կազմակերպությունների ղեկավար:»,
30) Կանոնակարգի գլուխ 14-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Գ Լ ՈՒ Խ 14
ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
113. Ղեկավարները պետք է բավարարեն «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածով սահմանված պահանջներին, սույն կանոնակարգով սահմանված մասնագիտական համապատասխանության չափանիշներին, ունենան վճարահաշվարկային կազմակերպության կողմից սահմանված որակավորման չափանիշներին համապատասխանության վերաբերյալ հավաստիացում և գրանցվեն Կենտրոնական բանկում:
114. Ղեկավարների որակավորման չափանիշներին համապատասխանության ստուգման գործընթացը կազմակերպում է վճարահաշվարկային կազմակերպությունը՝ համաձայն ներքին կանոնակարգերի: Վճարահաշվարկային կազմակերպությունները պետք է ունենան և Կենտրոնական բանկ ներկայացնեն կառավարման իրավասու մարմնի կողմից հաստատված ներքին կանոնակարգ, որով առնվազն պետք է սահմանվեն ղեկավարների որակավորման և մասնագիտական համապատասխանության չափանիշները, դրանց համապատասխանության գնահատման սկզբունքները և ընթացակարգերը, որակավորման չափանիշներին համապատասխանության ստուգման գործընթացը պատվիրակելու դեպքում՝ որակավորող կազմակերպությանը ներկայացվող չափանիշները և ընտրության կարգը, ինչպես նաև ղեկավարների գրանցման մերժման հիմքերը ստուգելու գործընթացները և վերջիններիս նկատմամբ սահմանված պահանջների պահպանման մեխանիզմները:
115. Վճարահաշվարկային կազմակերպությունը, համաձայն ներքին կանոնակարգերի, ղեկավարների որակավորման չափանիշներին համապատասխանության ստուգման գործընթացը կազմակերպում է ինքնուրույն կամ պատվիրակում է որակավորող կազմակերպությանը:
116. Նոր ստեղծվող վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարների որակավորման չափանիշներին համապատասխանության ստուգման գործընթացն իրականացվում է հիմնադիրների կամ հիմնադիրների որոշմամբ՝ որակավորող կազմակերպության կողմից:
117. Վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարները բավարարում են Կենտրոնական բանկի կողմից սահմանված ղեկավարների մասնագիտական համապատասխանության չափանիշներին, եթե բավարարում են սույն կանոնակարգի 118-րդ կետի պահանջներին։
118. Վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարը պետք է.
1) ունենա բարի համբավ, ազնվություն, անաղարտություն,
2) ունենա բավարար կրթություն, հմտություններ և փորձառություն, առողջ դատելու և անկախ որոշումներ կայացնելու ունակություն, պատկերացնի կազմակերպության գործունեության բիզնես մոդելը և միջավայրը, իր դերն ու պարտականությունները՝ տվյալ պաշտոնին համապատասխանելու համար:
119. Կենտրոնական բանկը կարող է վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարների համար սահմանել տվյալ պաշտոնին համապատասխան միջազգային որակավորում ունենալու պահանջ, եթե Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով վճարահաշվարկային կազմակերպության կառավարումը տվյալ ոլորտում արդյունավետ չի իրականացվում»,
31) Կանոնակարգի գլուխ 15-ը, 16-ը, 17-ը և 18-ը ուժը կորցրած ճանաչել,
32) Կանոնակարգի Հավելված 3-ում.
ա. 4-րդ կետի 4.2 ենթակետում «բանկի» բառը փոխարինել «վճարահաշվարկային կազմակերպության» բառով,
բ. 4-րդ կետի 4.4 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
», |
գ. 4-րդ կետը 4.4 ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.5 նոր ենթակետով.
«4.5. Այլ՝ Ձեր կարծիքով կարևոր տեղեկատվություն»,
33) Կանոնակարգի հավելվածներ 3.1-ը, 10-ը, 10.1-ը, 13-ը և 14-ը ուժը կորցրած ճանաչել,
34) Հավելված 5-ի Ձև 1-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի,
35) Հավելված 5-ի Ձև 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 2-ի,
36) Կանոնակարգը լրացնել հավելված 15-ով՝ համաձայն սույն որոշման հավելված 3-ի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից չորս ամիս անց, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 8-րդ, 9-րդ, 11-րդ, 12-րդ,14-րդ, 32-րդ և 36-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
3. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Կենտրոնական բանկի կողմից ղեկավարներին տրված որակավորման վկայականները շարունակում են գործել մինչև դրանց ժամկետի ավարտը, եթե ղեկավարը շարունակում է գրանցված մնալ նույն կազմակերպությունում նույն պաշտոնում:
4. Ղեկավարներին տրված որակավորման վկայականների ժամկետը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո լրանալու դեպքում կազմակերպությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում սույն որոշմամբ փոփոխված կանոնակարգով սահմանված ղեկավարի որակավորման չափանիշներին համապատասխանության վերաբերյալ հավաստիացում: Սույն կետը տարածվում է այն ղեկավարների վրա, որոնք գրանցվել են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը և շարունակում են պաշտոնավարել նույն կազմակերպությունում նույն պաշտոնում (սույն կետում նշված որակավորման վկայականը պահանջող պաշտոնում)։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Մ. Գալստյան |
2022 թ. դեկտեմբերի 21 Երևան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2022 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 219-Ն որոշման |
«Հավելված 5-ի Ձև 1 «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորման, մասնաճյուղերի հաշվառման, ղեկավարների որակավորման, մասնագիտական համապատասխանության ստուգման և գրանցման կարգը» կանոնակարգ 17/01-ի |
Միջնորդագիր
Ղեկավարի գրանցման վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
Կենտրոնական բանկի նախագահ
------------------------------------ին
Հարգելի ----------------------------
Խնդրում ենք ------------------------------------------ (անուն, ազգանուն, հայրանուն)
գրանցել որպես--------------------------------------------------
(կազմակերպության անվանումը, ղեկավարի պաշտոնը):
Կից ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող տեղեկությունները:
Հավաստիացնում ենք, որ վերոնշյալ անձը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին, ինչպես նաև վճարահաշվարկային կազմակերպության կողմից սահմանված որակավորման չափանիշներին և վերջինիս ստորագրությունը, որն ամրակցվում է ղեկավարի վերաբերյալ ներկայացվող տեղեկանքին, համապատասխանում է իսկականի հետ:
Վճարահաշվարկային կազմակերպության
կառավարման իրավասու մարմին՝
/անուն, ազգանուն, ստորագրություն/
« » --------- 20 թ.:
»:
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2022 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 219-Ն որոշման |
«Հավելված 5-ի Ձև 2 «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորման, մասնաճյուղերի հաշվառման, ղեկավարների որակավորման, մասնագիտական համապատասխանության ստուգման և գրանցման կարգը» կանոնակարգ 17/01-ի |
ՏԵՂԵԿԱՆՔ
Ղեկավարի և նրա գործունեության վերաբերյալ
|
»: |
Հավելված 3 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2022 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 219-Ն որոշման |
«Հավելված 15 «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորման, մասնաճյուղերի հաշվառման, ղեկավարների որակավորման, մասնագիտական համապատասխանության ստուգման և գրանցման կարգը» կանոնակարգ 17/01-ի |
ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 10 ԵՎ ԱՎԵԼԻ ՏՈԿՈՍ ՁԱՅՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
|
Հավաստիացնում ենք, որ սույն փաստաթղթում ներկայացված տեղեկատվությունն արժանահավատ է և ամբողջական:
Տեղեկացված ենք և տեղեկացրել ենք սույն հաշվետվությունում ներկայացված անձանց առ այն, որ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:
Պարտավորվում ենք սույն հաշվետվությամբ ներկայացված տեղեկատվության փոփոխության դեպքում այդ մասին 5 աշխատանքային օրվա տեղեկացնել ՀՀ կենտրոնական բանկին։
Վճարահաշվարկային կազմակերպության
կառավարման իրավասու մարմին՝
/անուն, ազգանուն, ստորագրություն/
« » --------- 20 թ.:
»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 դեկտեմբերի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|