Գլխավոր տեղեկություն
Номер
N 128-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (01.01.2023-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.12.26-2023.01.08 Պաշտոնական հրապարակման օրը 30.12.2022
Принят
Ջրվեժ համայնքի ավագանի
Дата принятия
27.12.2022
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
27.12.2022
Дата вступления в силу
01.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ

 

ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«27» դեկտեմբերի 2022 թվականի N 128-Ն

 

ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, ԴՐԱՆՑ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ և 10-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածներով, 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասով և 14-րդ հոդվածով, համայնքի ավագանին որոշում է.

1. Սահմանել Ջրվեժ համայնքում տեղական վճարների 2023 թվականի տեսակներն ու դրույքաչափերը` համաձայն N 1 հավելվածի։

2. Սահմանել Ջրվեժ համայնքում 2023 թվականի տեղական վճարների գծով արտոնությունները՝ համաձայն N 2 հավելվածի։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից։

 

կողմ (10)

դեմ (3)

ձեռնպահ (0)

ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ

   

ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

   

 

 ԼՈՒՍԻՆԵ ԵՐԻՑՅԱՆ  

ԳՈՌ ՄԱՐԿՈՍՅԱՆ

   

ԳԱՅԱՆԵ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

   

ՀԱՅԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ

   

ԱՐԹՈՒՐ ՊԱՊԱՆՅԱՆ

   

ՎԱՐՍԵՆԻԿ ԲԼԵՅԱՆ

   

 

 ԱՐԿԱԴԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ  

 

 ՀՈՒՍԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ  

ԿԱՐԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

   

ՔՅԱԼՈ ՀԱՍՈՅԱՆ

   

ՄԵՏԱՔՍՅԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ

   

 

Համայնքի ղեկավար`

Ռոբերտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

2022 թ. դեկտեմբերի 27

գ. Ջրվեժ

 

Հավելված 1

ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ 
համայնքի
ավագանու 2022 թվականի 

դեկտեմբերի 27-ի N 128-Ն որոշման

 

ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

1. Համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար տեղական վճար սահմանել՝

1) մինչև 300 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 10 000 (տասը հազար) դրամ,

2) 300 և ավելի քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 20 000 (քսան հազար) դրամ.

2. Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար տեղական վճար սահմանել՝

1) մինչև 300 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 10 000 (տասը հազար) դրամ,

2) 300 և ավելի քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 20 000 (քսան հազար) դրամ.

3. Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար տեղական վճար սահմանել՝

1) մինչև 300 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 10 000 (տասը հազար) դրամ,

2) 300 և ավելի քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 20 000 (քսան հազար) դրամ.

4. Համայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար տեղական վճար սահմանել՝ 25 000 (քսանհինգ հազար) դրամ.

5. Համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար յուրաքանչյուր մասնակցի համար` տեղական վճար սահմանել՝ 10 000 (տասը հազար) դրամ.

6. Համայնքի կողմից բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար աղբահանության վճար սահմանել՝

1) ըստ հաշվառված անձանց քանակի՝ համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող և (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար ամսական 257,2 (երկու հարյուր հիսունյոթ ամբողջ երկու) դրամ,

2) ըստ բնակելի շինության կամ բնակարանի ընդհանուր մակերեսի՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 10 (տաս) դրամ.

7. Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում աղբահանության վճար սահմանել ըստ շինության ընդհանուր մակերեսի հետևյալ դրույքաչափերով.

1) առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների մատուցման շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 50 (հիսուն) դրամ.

2) հյուրանոցային տնտեսության օբյեկտների, տրանսպորտի բոլոր տիպերի կայանների (ավտոկայանների, օդանավակայանների, երկաթուղային կայարանների), հանգստյան տների, բազաների ու ճամբարների, սպորտի համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 20 (քսան) դրամ.

3) վարչակառավարչական, ֆինանսական, կապի, ինչպես նաև առողջապահության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 15 (տասնհինգ) դրամ.

4) գիտական, կրթական և ուսումնական նշանակության, սոցիալական ապահովության, մշակույթի, արվեստի, կրոնական, պաշտամունքային, քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 3 (երեք) դրամ, իսկ զորանոցների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 8 (ութ) դրամ.

5) արտադրական՝ արդյունաբերական և գյուղատնտեսական նշանակության շենքերի և շինությունների մասով (այդ թվում՝ ավտոկայանատեղի)` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 5 (հինգ) դրամ.

6) շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի առանձնացված տնտեսական գործունեություն, աղբահանության վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր հատվածի համար՝ ըստ տվյալ հատվածում իրականացվող գործունեության տեսակի, համաձայն 7-րդ կետի 1)-ից 5) ենթակետերով սահմանված դրույքաչափերի, եթե աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին գրավոր տեղեկացնում է համայնքի ղեկավարին՝ կցելով նշված հատվածների մակերեսների նշումով սխեման, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է 7-րդ կետի 1)-ից 5) ենթակետերով սահմանված դրույքաչափով.

7) շինություններում (այդ թվում՝ առանձնացված տնտեսական գործունեության համար նախատեսված շինությունների առանձին հատվածներում), որտեղ որևէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում, եթե շինությունում մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին տեղեկացնում է համայնքի ղեկավարին, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է 7-րդ կետի 1)-ից 5) ենթակետերով սահմանված դրույքաչափով:

8. Շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար տեղական վճար սահմանել՝ 50 (հիսուն) դրամ:

9. Շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, կենցաղային ծառայությունների մատուցման վայրերում, որտեղ որևէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում, եթե շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերում մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին տեղեկացնում է համայնքի ղեկավարին:

10. Ոչ կենցաղային աղբի համար, ինչպես նաև ոչ բնակելի տարածքների վերաբերյալ սույն հավելվածի 7-րդ կետի 1)-ից 5) ենթակետերով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում աղբահանության վճար սահմանել`

1) ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝ 3 000 (երեք հազար) դրամ, կամ

2) ըստ զանգվածի՝ մեկ տոննա աղբի համար՝ 10 000 (տասը հազար) դրամ.

3) ոչ բնակելի նպատակային նշանակության շենքի և (կամ) շինության սեփականատերը անհամաձայնության մասին գրավոր ներկայացնում է համայնքի ղեկավարին կամ աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներ իրականացնող անձանց (համայնքային հիմնարկ կամ օպերատոր)՝ աղբահանության ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:

11. Սույն հավելվածի 7-րդ կետով սահմանված շենքերի, շինությունների և տարածքների մասով աղբի հեռացման հարաբերությունները կարգավորվում են աղբահանության ծառայություն մատուցող և ստացող կողմերի միջև կնքված պայմանագրով:

12. Ջրվեժ համայնքում համայնքի կողմից ջրամատակարարման ծառայության կազմակերպման համար տեղական վճար սահմանել՝

1) ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր ջրի համար՝ 75,1 (յոթանասունհինգ ամբողջ մեկ) դրամ կամ՝

2) ըստ տնտեսության՝ յուրաքանչյուր բաժանորդի համար ամսական՝ 5 303 (հինգ հազար երեք հարյուր երեք) դրամ.

13. Համայնքային ենթակայության մանկապարտեզների ծառայությունից օգտվողների համար տեղական վճար սահմանել՝ մեկ երեխայի հաշվարկով ամսական 36 338 (երեսունվեց հազար երեք հարյուր երեսունութ) դրամ.

14. Համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատության (երաժշտական դպրոց) ծառայություններից օգտվողների համար տեղական վճար սահմանել՝ մեկ երեխայի հաշվարկով` ամսական 27 958 (քսանյոթ հազար ինը հարյուր հիսունութ) դրամ.

15. Համայնքապետարանի աշխատակազմի արխիվից փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար տեղական վճար սահմանել՝ մեկ փաստաթղթի համար` 500 (հինգ հարյուր) դրամ.

16. Համայնքն սպասարկող անասնաբույժի ծառայությունների դիմաց տեղական վճարի դրույքաչափ սահմանել՝ 1 500 (մեկ հազար հինգ հարյուր) դրամ.

17. Համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման համար տեղական վճար սահմանել՝ 5 000 (հինգ հազար) դրամ.

18. Ջրվեժ համայնքի Զովք բնակավայրի հանդիսությունների սրահում միջոցառումների կազմակերպման մեկ ժամվա համար տեղական վճար սահմանել՝ 5 000 (հինգ հազար) դրամ.

19. Համայնքի վարչական տարածքում փողոցային լուսավորության հենասյուների տրամադրման ծառայության վճար սահմանել՝ ամսական 300 (երեք հարյուր) դրամ յուրաքանչյուր հենասյան համար։

 

Հավելված 2

ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ 
համայնքի
ավագանու 2022 թվականի 

դեկտեմբերի 27-ի N 128-Ն որոշման

 

ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Ջրվեժ համայնքում կենցաղային աղբահանության ծառայություններից օգտվողների համար 2023 թվականի համար սահմանված աղբահանության վճարի նկատմամբ կիրառվում են արտոնություններ՝ աղբահանության վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ, եթե վճարողները հանդիսանում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) ընտանիքների անդամներ:

2. Սույն հավելվածի 1-ին կետում չներառված աղբահանության ծառայություններից օգտվողների համար 2023 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են դրույքաչափի նվազեցման արտոնություններ, յուրաքանչյուր բնակչի համար այն սահմանելով 200 (երկու հարյուր) դրամ:

3. Ջրվեժ համայնքի ենթակայության մանկապարտեզների ծառայությունից օգտվողների համար 2023 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են արտոնություններ՝ տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ, եթե՝

1) երեխայի ծնողը ազատամարտիկ է և (կամ) զոհված ազատամարտիկի ընտանիքի անդամ է,

2) զոհված զինծառայողի երեխա է,

3) երկկողմանի ծնողազուրկ երեխա է,

4) հաշմանդամ երեխա է:

4. Սույն հավելվածի 3-րդ կետում չներառված համայնքային ենթակայության մանկապարտեզների ծառայությունից օգտվողների համար 2023 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են դրույքաչափի նվազեցման արտոնություններ, այն սահմանելով՝ 6 000 (վեց հազար) դրամ:

5. Եթե Ջրվեժ համայնքի ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատության (երաժշտական դպրոց) ծառայություններից օգտվողներն են սույն հավելվածի 3-րդ կետում նշված անձինք, ապա 2023 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են արտոնություններ՝ տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ:

6. Սույն հավելվածի 5-րդ կետում չներառված համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատության (երաժշտական դպրոց) ծառայություններից օգտվողների համար 2023 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են դրույքաչափի նվազեցման արտոնություններ, այն սահմանելով՝

1) 4 000 (չորս հազար) դրամ, եթե երեխան հաշվառված է Ջրվեժ համայնքում,

2) 6 000 (վեց հազար) դրամ, եթե երեխան հաշվառված չէ Ջրվեժ համայնքում:

7. Ջրվեժ համայնքում համայնքի կողմից ջրամատակարարման ծառայություններից օգտվողների՝ ոռոգման սեզոնի ընթացքում խմելու ջուրը ոռոգման նպատակով օգտագործելու համար` 2023 թվականի մայիսի մեկից մինչև սեպտեմբերի երեսունն ընկած ժամանակահատվածի համար կիրառվում են նվազեցման արտոնություններ, ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր ջրի համար այն սահմանելով՝ 30 (երեսուն) դրամ:

8. Ջրվեժ համայնքում համայնքի կողմից ջրամատակարարման ծառայություններից օգտվողների համար 2023 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ մինչև 2023 թվականի հունիսի մեկը կիրառվում են դրույքաչափի նվազեցման արտոնություններ, այն սահմանելով՝ ըստ տնային տնտեսության՝ յուրաքանչյուր բաժանորդի համար ամսական 3 500 (երեք հազար հինգ հարյուր) դրամ

9. Սույն հավելվածով նախատեսված արտոնությունների կիրառման համար հիմք են հանդիսանում հետևյալ փաստաթղթերը՝

1)  սույն հավելվածի 1-ին կետում նշված դեպքերում՝ Ջրվեժ համայնքի ղեկավարին ուղղված ծառայությունից օգտվող ընտանիքի անդամի դիմումը, որին կցվում են վերջինիս անձը հաստատող փաստաթղթի պատճենը, պաշտպանության ոլորտի իրավասու պետական կամ այլ մարմնի կողմից տրամադրված տեղեկանքի և (կամ) վկայականի և (կամ) տվյալ փաստը հավաստող այլ փաստաթղթերի պատճենները,

2) սույն հավելվածի 3-րդ և 5-րդ կետերում նշված դեպքերում՝ Ջրվեժ համայնքի ղեկավարին ուղղված ծառայությունից օգտվողի օրինական ներկայացուցչի դիմումը, ծառայությունից օգտվողի անձը հաստատող փաստաթղթի կամ ծննդյան վկայականի պատճենը, պաշտպանության ոլորտի իրավասու պետական կամ այլ մարմնի կողմից տրամադրված տեղեկանքի և (կամ) վկայականի և (կամ) տվյալ փաստը հավաստող այլ փաստաթղթերի պատճենները, հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակը հավաստող, այդ թվում` բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի որոշման և օրենքով նախատեսված այլ անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2022 թվական: