Գլխավոր տեղեկություն
Номер
N 523-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.11.28-2022.12.11 Պաշտոնական հրապարակման օրը 01.12.2022
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
29.11.2022
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
29.11.2022
Дата вступления в силу
01.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

29 նոյեմբերի 2022 թվականի

N 523-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 517-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի N 358-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 517-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնների N 1 հավելվածի՝ սպառողի էներգատեղակայանքներով էլեկտրական էներգիան ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար փոխանցելու կարգի՝

1) 14.1 կետի N 1 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 

 

 

 «Աղյուսակ N 1
(առանց ավելացված արժեքի հարկի)

 

N

Մեծությունը

Վճարի չափը

1.

a1

 9 491 դրամ/ամիս

2.

a2

 514 դրամ/ամիս

3.

a3

 0.953 դրամ/կՎտժ

4.

a4

 1.707 դրամ/կՎտժ

5.

a5

1.918 դրամ/կՎտժ

6.

a6

0.919 դրամ/կՎտժ

7.

a7

 1.631 դրամ/կՎտժ

».

 

2) 15-րդ կետի N 1 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

 «Աղյուսակ N 1 դրամ/ամիս
(առանց ավելացված արժեքի հարկի)

 

N

Սպառողի սպառման համակարգի լարումը

Սպառողի ենթակայանի շահագործման փոխհատուցվող ծախսերի սահմանային մեծությունը

Սպառողի էլեկտրահաղորդման գծերի շահագործման փոխհատուցվող ծախսերի սահմանային մեծությունը

 1.

6 (10) կՎ

106 776

19 774

 2.

35 կՎ

427 102

33 615

 3.

110 կՎ

854 205

35 591

»:
 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

29 նոյեմբերի 2022 թ.

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 դեկտեմբերի 2022 թվական: