Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 30
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (10.11.2019-05.04.2020)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 23.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
21.04.2015
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
21.04.2015
Дата вступления в силу
16.05.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
 

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 ապրիլի 2015 թվական

թիվ 30

քաղ. Մոսկվա

 

Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 46-րդ հոդվածին և «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հավելված) 4-րդ և 37-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1.  Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում սահմանել ոչ սակագնային կարգավորման հետևյալ միասնական միջոցները.

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու արգելք՝ թիվ 1 հավելվածի համաձայն սահմանված ցանկով.

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու թույլատրման կարգ՝ թիվ 2 հավելվածի համաձայն սահմանված ցանկով:

(1-ին կետը խմբ. ԵՏՀԿ 06.10.15 թիվ 131)

2. Սահմանել, որ սույն Որոշման 1-ին կետում նշված այն ապրանքները, որոնց նկատմամբ սահմանված են ոչ սակագնային կարգավորման միջոցներ, ընդգրկվում են այն ապրանքների միասնական ցանկում, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ, և որը նախատեսված է «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության 4-րդ կետով («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հավելված) և հրապարակվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքէջում՝ «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցության ցանցում։

3. Սույն Որոշման 1-ին կետում նշված թույլատրման կարգն իրագործվում է լիցենզավորման և (կամ) արտաքին առևտրային գործունեության կարգավորման այլ վարչական միջոցների կիրառման միջոցով, որոնք սահմանված են՝

3-րդ հավելվածով նախատեսված՝ մարդու օրգանները և հյուսվածքները, արյունը և դրա բաղադրիչները, մարդու կենսաբանական նյութերի նմուշները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու մասին հիմնադրույթին համապատասխան.

4-րդ հավելվածով նախատեսված հանքային հումքը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու մասին հիմնադրույթին համապատասխան.

5-րդ հավելվածով նախատեսված կենդանի վայրի կենդանիներին, առանձին վայրի բույսերը և վայրի դեղահումքը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու մասին հիմնադրույթին համապատասխան.

6-րդ հավելվածով նախատեսված կենդանի վայրի կենդանիների և վայրի բույսերի՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կարմիր գրքերում ներառված հազվագյուտ ու անհետացման եզրին գտնվող տեսակները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու մասին հիմնադրույթին համապատասխան.

7-րդ հավելվածով նախատեսված վտանգավոր թափոնները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու մասին հիմնադրույթին համապատասխան.

8-րդ հավելվածով նախատեսված մշակութային արժեքները, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթերը և արխիվային փաստաթղթերի բնօրինակները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու մասին հիմնադրույթին համապատասխան.

9-րդ հավելվածով նախատեսված ծածկագրման (կրիպտոգրաֆիկ) միջոցները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու մասին հիմնադրույթին համապատասխան.

10-րդ հավելվածով նախատեսված թմրամիջոցները, հոգեներգործուն (հոգեմետ) նյութերը և դրանց պրեկուրսորները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու մասին հիմնադրույթին համապատասխան.

«Բույսերի պաշտպանության միջոցները (թունաքիմիկատները) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու մասին» հիմնադրույթով՝ թիվ 11 հավելվածի համաձայն.

«Հանքագիտական, հնէաբանական կոլեկցիոն նյութերը, բրածո կենդանիների ոսկորները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու մասին» հիմնադրույթով՝ թիվ 12 հավելվածի համաձայն.

«Թանկարժեք քարերը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու մասին» հիմնադրույթով՝ թիվ 13 հավելվածի համաձայն.

«Թանկարժեք մետաղները և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու մասին» հիմնադրույթով՝ թիվ 14 հավելվածի համաձայն.

«Քաղաքացիական նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցները և բարձր հաճախականության սարքվածքները, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու մասին» հիմնադրույթով՝ թիվ 15 հավելվածի համաձայն.

«Տեղեկատվությունը գաղտնի ստանալու համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու մասին» հիմնադրույթով՝ թիվ 16 հավելվածի համաձայն.

«Քաղաքացիական և ծառայողական զենքը, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերն ու դրա փամփուշտները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու մասին» հիմնադրույթով՝ թիվ 17 հավելվածի համաձայն.

«Ըստ վառելիքաէներգետիկ և հանքային հումքի շրջանների ու հանքավայրերի՝ ընդերքի մասին տեղեկատվությունը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու մասին» հիմնադրույթով՝ թիվ 18 հավելվածի համաձայն:

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի պրեկուրսորներ չհանդիսացող թունավոր նյութերի ներմուծման մասին հիմնադրույթով՝ թիվ 19 հավելվածի համաձայն.

Օզոնաքայքայիչ նյութերը և օզոնաքայքայիչ նյութեր պարունակող արտադրանքը թիվ 20 հավելվածի համաձայն Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու մասին.

«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք թիվ 21 հավելվածի համաձայն դեղանյութեր ներմուծելու մասին»:

Լաբորատոր մասշտաբի հետազոտություններում, ինչպես նաև որպես չափանմուշային ստանդարտ օգտագործելու համար նախատեսված` բույսերի պաշտպանության միջոցները և կայուն օրգանական այլ աղտոտիչները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու մասին» հիմնադրույթին համապատասխան՝ թիվ 22 հավելվածի համաձայն։

(3-րդ կետը լրաց. ԵՏՀԿ 06.10.15 թիվ 131, ԵՏՀԿ 02.06.16 թիվ 57, ԵՏՀԿ 30.08.16 թիվ 99, ԵՏՀԿ 13.06.18 թիվ 100)

4. Արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաները, ապրանքների ներմուծման և (կամ) արտահանման եզրակացությունները (թույլատրման փաստաթղթերը), այլ փաստաթղթերը, որոնք սույն Որոշման ուժի մեջ մտնելը տրամադրվել են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համապատասխան մարմինների կողմից մինչև՝ ոչ սակագնային միջոցների իրականացման նպատակով, ինչպես նաև այն ծանուցումները, որոնց վերաբերյալ տեղեկությունները ներառված են ծածկագրման (կրիպտոգրաֆիկ) միջոցների և ապրանքների բնութագրերի, դրանք պարունակողների մասին ծանուցումներում, մինչև սույն Որոշման ուժի մեջ մտնելը, վավեր են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը։

5. Ուժը կորցրած ճանաչել Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումները՝ ըստ 23-րդ հավելվածի համաձայն սահմանված ցանկի։

(5-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 06.10.15 թիվ 131, ԵՏՀԿ 02.06.16 թիվ 57, ԵՏՀԿ 30.08.16 թիվ 99, ԵՏՀԿ 13.06.18 թիվ 100)

6. Սույն Որոշումը ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակումից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Վ. Խրիստենկո

 

 

Հավելվածներ

(հավելվածները խմբ. ԵՏՀԿ 16.06.15 թիվ 67, փոփ., խմբ. ԵՏՀԿ 01.09.15 թիվ 109, խմբ., լրաց., փոփ. ԵՏՀԿ 06.10.15 թիվ 131, փոփ. ԵՏՀԿ 17.11.15 թիվ 150, ԵՏՀԿ 17.05.16 թիվ 44, լրաց., փոփ. ԵՏՀԿ 02.06.16 թիվ 57, փոփ. ԵՏՀԿ 14.06.16 թիվ 74, լրաց. ԵՏՀԿ 30.08.16 թիվ 99, ԵՏՀԿ 27.09.16 թիվ 107, փոփ. ԵՏՀԿ 15.11.16 թիվ 145, փոփ., լրաց. ԵՏՀԿ 16.01.17 թիվ 2, փոփ., լրաց. ԵՏՀԿ 30.06.17 թիվ 75, խմբ. ԵՏՀԿ 04.08.17 թիվ 92, փոփ. ԵՏՀԿ 04.09.17 թիվ 114, 14.11.17 թիվ 147, լրաց. ԵՏՀԿ 13.12.17 թիվ 172, փոփ. ԵՏՀԿ 24.04.18 թիվ 61, լրաց., փոփ. ԵՏՀԿ 13.06.18 թիվ 100, փոփ. ԵՏՀԿ 16.10.18 թիվ 163, խմբ., փոփ. 29.01.19 թիվ 14, փոփ. ԵՏՀԿ 16.04.19 թիվ 63, ԵՏՀԿ 09.07.19 թիվ 114, ԵՏՀԿ 08.10.19 թիվ 176)