ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1410-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 696-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 21-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասերը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության կանոնադրությունը հաստատելու մասին» N 696-Լ որոշմամբ (այսուհետ՝ որոշում) հաստատված՝ Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության (այսուհետ՝ ծառայություն) կառուցվածքում կատարել հետևյալ կառուցվածքային փոփոխությունները՝
1) ստեղծել նոր՝ աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում՝ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին.
2) ծառայության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող ռիսկերի գնահատման, վերլուծության և վերահսկողության վարչությունից առանձնացման ձևով ստեղծել ստուգումների իրականացման ոլորտի վերահսկողության վարչություն հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում, իսկ ռիսկերի գնահատման, վերլուծության և վերահսկողության վարչությունն անվանափոխել ռիսկերի գնահատման և վերլուծության վարչություն հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման:
2. Ծառայության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող կարգապահական և ներքին հսկողության բաժինն անվանափոխել ներքին անվտանգության և հսկողության բաժնի:
3. Այդ կապակցությամբ որոշմամբ հաստատված հավելվածի 24-րդ և 25-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«24. Ծառայության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝
1) տնտեսական ոլորտի վերահսկողության վարչություն.
2) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ոլորտների վերահսկողության վարչություն.
3) սոցիալական ոլորտի վերահսկողության վարչություն.
4) պետաիրավական ոլորտի վերահսկողության վարչություն.
5) գնումների գործընթացների վերահսկողության վարչություն.
6) ռիսկերի գնահատման և վերլուծության վարչություն.
7) դիմումների և քաղաքացիների ընդունելության բաժին.
8) ներքին անվտանգության և հսկողության բաժին.
9) ներքին աուդիտի բաժին.
10) իրավական ապահովման և օրինականության վերահսկողության վարչություն.
11) ստուգումների իրականացման ոլորտի վերահսկողության վարչություն։
25. Ծառայությանն աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝
1) գործերի կառավարման և գնումների կազմակերպման բաժին.
2) հաշվապահական հաշվառման բաժին.
3) անձնակազմի կառավարման բաժին.
4) ընդհանուր բաժին.
5) առաջին բաժին.
6) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին:»:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
|
28.11.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|