ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 դեկտեմբերի 2022 թվականի N 2017-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի N 334-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի N 706-Ն որոշման 1-ին կետով հաստատված բյուջեների կատարման կարգի 58-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 17-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով առանձին մարմինների համար նախատեսված հատկացումների հաշվին բանկային վճարային քարտերով շրջանառվող միջոցների և կանխիկ ձևով կատարվող ծախսերի տարեկան չափաքանակները հաստատելու մասին» N 334-Ա որոշման 1-ին կետով հաստատված N 1 հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարին` սույն որոշումից բխող` Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման N 10 հավելվածում կատարվող փոփոխությունների մասին՝ որոշումն ուժի մեջ մտնելու պահից հնգօրյա ժամկետում տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
3. Սահմանել, որ սույն որոշմամբ նախատեսված բանկային վճարային քարտերով շրջանառվող միջոցները կանխիկացման ենթակա չեն:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
22.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 22-ի N 2017-Ա որոշման |
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի N 334-Ա ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Գործառական դասիչը |
Ծրագրային դասիչը |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, բյուջետային ծրագրերի միջոցառումների, բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների անվանումները |
Բանկային վճարային քարտերով շրջանառվող միջոցները (հազ. դրամ) ————————------ Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում) | |||
բաժին |
խումբ |
դաս |
ծրագիր |
միջոցառում | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
03 |
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ |
0.0 | ||||
այդ թվում՝ |
||||||
03 |
Դատական գործունեություն և իրավական պաշտպանություն |
0.0 | ||||
այդ թվում՝ |
| |||||
01 |
Դատարաններ |
0.0 | ||||
1080 |
Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում |
0.0 | ||||
11001 |
Բարձրագույն դատական խորհրդի բնականոն գործունեության ապահովում և Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատական իշխանության անկախության երաշխավորմանն ուղղված միջոցառումների իրականացում |
0.0 | ||||
այդ թվում՝ |
| |||||
ՀՀ դատական դեպարտամենտ |
0.0 | |||||
Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ |
2,500.0 | |||||
Գրասենյակային նյութեր և հագուստ |
(2,500.0) |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
22.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|