Գլխավոր տեղեկություն
Номер
N 284-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (05.01.2023-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.05.16-2022.05.29 Պաշտոնական հրապարակման օրը 27.05.2022
Принят
Գյումրի համայնքի ավագանի
Дата принятия
27.12.2021
Подписан
Գյումրի համայնքի ղեկավար
Дата подписания
27.12.2021
Дата вступления в силу
01.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ

 

ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«27» դեկտեմբերի 2021 թվականի N 284-Ն

    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                     

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի, 27-33-րդ հոդվածների դրույթներով և հիմք ընդունելով Գյումրի համայնքի ղեկավարի կողմից ներկայացված Գյումրի համայնքի 2022 թվականի բյուջեի նախագիծը՝ Գյումրի համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2022 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի, ծախսերի և եկամուտների հետևյալ հաշվեկշռվածությամբ՝

1) եկամուտներ՝ 5 090 335 842 (հինգ միլիարդ իննսուն միլիոն երեք հարյուր երեսունհինգ հազար ութ հարյուր քառասուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ,

2) ծախսեր՝ 6 242 028 960 (վեց միլիարդ երկու հարյուր քառասուներկու միլիոն քսանութ հազար ինը հարյուր վաթսուն) Հայաստանի Հանրապետության դրամ։

(1-ին կետը փոփ. 08.02.22 N 4-Ն, 10.03.22 N 20-Ն)

(1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերում 11.11.22 N 195-Ն որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերի նախատեսած փոփոխությունները չեն իրականացվել հիմնական և փոփոխող իրավական ակտերի միջև առկա տեքստային անհամապատասխանության պատճառով:)

(1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերում 09.12.22 N 234-Ն որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերի նախատեսած փոփոխությունները չեն իրականացվել հիմնական և փոփոխող իրավական ակտերի միջև առկա տեքստային անհամապատասխանության պատճառով:)

 

2. Սահմանել որ՝

Համայնքի ղեկավարը համայնքի 2022 թվականի բյուջեի կատարման ընթացքում կարող է կատարել վերաբաշխումներ բյուջեով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 10%-ի սահմաններում, սույն որոշումով հաստատված ծախսերի գործառական դասակարգման առանձին խմբերի և ենթախմբերի, ինչպես նաև ենթախմբերի ներսում, այն պայմանով, որ թույլ չտրվի սույն որոշմամբ յուրաքանչյուր ենթախմբի գծով նախատեսված հատկացումների կրճատում ոչ ավել, քան 20%-ի չափով կամ ավելացում 35%-ից ավելի չափով:

3. Թույլատրել համայնքի ղեկավարին սույն որոշմամբ հաստատված հատկացումների սահմաններում.

1) համայնքի ավագանու մշտական գործող համապատասխան հանձնաժողովի ներկայացմամբ հաստատել սոցիալական ծրագրերով նախատեսված ծառայությունների և շահառուների ցանկն ու կազմակերպել վճարումների կատարումը,

2) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման այլ ծախսերի (միջոցառումների կազմակերպում), նվիրատվությունների և սուբսիդիաների համար նախատեսված հոդվածներով հատկացումների վերծանումը և ծախսերի իրականացումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 01-ից:

     

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանի

             

Կողմ (18)

Դեմ (0)

Ձեռնպահ (6)

Վ. Սամսոնյան

 

Վ. Հակոբյան

Գ. Մելիքյան

 

Կ. Սոսյան

Մ. Սահակյան

 

Ս. Ադամյան

Տ. Հովհաննիսյան

 

Գ. Մանուկյան

Թ. Համբարձումյան

 

Կ. Մալխասյան

Ն. Պողոսյան

 

Կ. Ասատրյան

Խ. Վարաժյան

   

Ռ. Անդրիասյան

   

Ս. Խուբեսարյան

   

Ա. Բաղդասարյան

   

Ա. Պապիկյան

   

Հ. Նիկողոսյան

   

Ք. Հարությունյան

   

Ն. Ղազարյան

   

Գ. Թաթարյան

   

Զ. Միքայելյան

   

Լ. Մուրադյան

   

Հ. Մարգարյան

   

                     

Հայաստանի Հանրապետության

Շիրակի մարզի Գյումրի համայնքի

ղեկավար`

Վ. Սամսոնյան

      

ք. Գյումրի

«27» դեկտեմբերի 2021 թվական

       

Հավելված

(հավելվածը խմբ., լրաց. 08.02.22 N 4-Ն, խմբ. 10.03.22 N 20-Ն, 29.03.22 N 39-Ն, 22.06.22 N 88-Ն, 19.08.22 N 129-Ն, 15.09.22 N 135-Ն , 14.10.22 N 168-Ն , 11.11.22 N 195-Ն, 28.11.22 N 220-Ն, 09.12.22 N 234-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2022 թվական: