Գլխավոր տեղեկություն
Номер
N 1810-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.11.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.11.14-2022.11.27 Պաշտոնական հրապարակման օրը 25.11.2022
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.11.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.11.2022
Дата вступления в силу
26.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 նոյեմբերի 2022 թվականի N 1810-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 3, 4, 5, 8, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:

2. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը վերապահված 1183. «Ապահով դպրոց» ծրագրի «32012. Հանրակրթական դպրոցների գույքով և տեխնիկայով ապահովում» միջոցառման իրականացման իրավունքը փոխանցել Երևանի քաղաքապետարանին:

3. Սահմանել, որ սույն որոշման N 3 հավելվածին համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպություններին հատկացվող միջոցների հաշվին գույքի ձեռքբերումը վերջիններիս կողմից պետք է իրականացվի «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված գնման մրցակցային ձևով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

25.11.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

նոյեմբերի 24-ի N 1810-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

նոյեմբերի 24-ի N 1810-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2022 թվականի

նոյեմբերի 24-ի N 1810-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2022 թվականի

նոյեմբերի 24-ի N 1810-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2022 թվականի

նոյեմբերի 24-ի N 1810-Ն որոշման

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2022 թվականի

նոյեմբերի 24-ի N 1810-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 նոյեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան