Գլխավոր տեղեկություն
Номер
N 836-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.11.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
24.11.2022
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
24.11.2022
Дата вступления в силу
25.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 836-Ա

 

ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱՐՑԱԽԻ ԵՎ ՋԱՎԱԽՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 105,980,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Օգնություն Հայաստանի, Արցախի և Ջավախքի երեխաներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 02517115) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01551651) 2017 թվականի հունիսի 14-ին կնքված՝ N 2017/601 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում` 180,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01808789) 2022 թվականի հոկտեմբերի 21-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում դիզելային վառելիքի ձեռքբերում` 3,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Սմարթլայն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01548908) 2022 թվականի հոկտեմբերի 24-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գրենական պիտույքների մատակարարում` 600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

 

24.11.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 836-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱՐՑԱԽԻ ԵՎ ՋԱՎԱԽՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ»

 

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ-ի Արևելյան թեմի Տիկնանց միության աջակցությամբ օգնել Հայաստանի Հանրապետության մարզերի, Արցախի և Ջավախքի հայրազուրկ, 44-օրյա պատերազմում զոհվածների երեխաներին` տարեկան երկու անգամ տրամադրելով դրամական հատկացումներ, մեղմել սոցիալական լարվածությունը և նպաստել աղքատության կրճատմանը: Ներկայումս ծրագրում ընդգրկված են շուրջ 1032 երեխաներ:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից

3.

Բարեգործը

Հայ Օգնության Ֆոնդ (630 Սեքոնդ Ավենյու, Նյու-Յորք, ԱՄՆ)

4.

Ծրագիրը կատարողը

Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մ. Խորենացու փողոց 22, ՀՎՀՀ 02517115)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Տավուշի, Շիրակի, Արարատի, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզեր, Արցախ և Ջավախք

Բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

105,980,000 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Տավուշի, Շիրակի, Արարատի, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերում, Արցախում և Ջավախքում բնակվող 1100 հայրազուրկ մինչև 18 տարեկան երեխաներ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Շահառուների ընտրությունը կատարվում է նրանցից ստացված դիմումների հիման վրա` համագործակցելով տեղական իշխանությունների, միասնական սոցիալական ծառայության և եկեղեցու թեմերի հետ, ինչպես նաև տնայցերի հիման վրա:

2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում նախատեսվում է իրականացնել՝

1. Տարին երկու անգամ դրամական օգնության տրամադրում՝ 99,300,000 դրամի չափով:

2. Հայ Առաքելական Եկեղեցու թեմերի հոգևոր սպասավորների հետ համատեղ շահառու երեխաների մկրտության արարողությունների իրականացում: Ծախսեր չեն նախատեսվում:

3. Կազմակերպական ծախսեր՝ 6,680,000 դրամի չափով:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների ձեռքբերում՝ 180,000 դրամի չափով:

2. Ավտոմեքենայի վառելիքի ձեռքբերում՝ 3,500,000 դրամի չափով:

3. Գրասենյակային պիտույքների ձեռքբերում՝ 600,000 դրամի չափով:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

1. Ծրագրի սպասարկման համար ծախսվելու է 6,680,000 դրամ՝ ծրագրի ընդհանուր արժողության 6․3 %-ը:

Ծրագրի սպասարկումը ներառում է՝

1) ծրագրի ղեկավարի աշխատավարձ՝ 2,400,000 դրամ.

2) կապի ծառայություն՝ 180,000 դրամ.

3) ավտոմեքենայի վառելիք՝ 3,500,000 դրամ.

4) գրասենյակային պիտույքներ՝ 600,000 դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Սույն ծրագրի իրականացման շրջանակներում ՀՕՖ-ը համագործակցում է`

1) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության.

2) Տեղական ինքնակառավարման մարմինների.

3) Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Գեղարքունյաց, Արագածոտնի, Արցախի և Վիրահայոց թեմերի հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Վերահսկողությունը կատարվելու է ՀՕՖ-ի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի

N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

 

24.11.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան