ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1505-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 564-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ և 7-րդ մասերով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի «Վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 564-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված վարչապետի աշխատակազմի կառուցվածքում փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակն անվանափոխել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի՝
1) այդ կապակցությամբ որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածի 29-րդ կետում «Համբարձում Մաթևոսյանի» բառերը փոխարինել «Տիգրան Խաչատրյանի» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
|
20.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |