Գլխավոր տեղեկություն
Номер
N 494-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.11.14-2022.11.27 Պաշտոնական հրապարակման օրը 24.11.2022
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
23.11.2022
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
23.11.2022
Дата вступления в силу
01.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

23 նոյեմբերի 2022 թվականի

N 494-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂ ԿԱՅԱՆՆԵՐԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԱՃԱՌՔԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 217-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, 21-րդ հոդվածի 2-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի N 88-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 2015 թվականի ապրիլի 22-ի N 88-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի` Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկայի (այսուհետ՝ Մեթոդիկա) 1-ին կետում նշված կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի համար սահմանել`

1) բնական ջրահոսքերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 23.168 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի.

2) ոռոգման համակարգերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 15.443 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի.

3) խմելու ջրատարների վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 10.296 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի.

4) Մեթոդիկայի 1-ին կետի 4–րդ ենթակետի՝

ա. «ա» պարբերությամբ նշված հողմային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 41.596 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի,

բ. «բ» պարբերությամբ նշված հողմային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` էլեկտրական էներգիայի արտադրության փուլ անցնելու (լիցենզիայում համապատասխան փոփոխություններ կատարելու) և սակագին սահմանելու համար Հանձնաժողովի հաստատած կարգերով նախատեսված գործողությունները կատարելու և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը պատշաճ կարգով մինչև 2022 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ Հանձնաժողով ներկայացնելու դեպքում՝ 21.177 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի, իսկ 2022 թվականի հոկտեմբերի 31-ից հետո նշված գործողությունները կատարելու և (կամ) փաստաթղթերը ներկայացնելու, կամ մինչև նշված ժամկետը ներկայացված՝ լիցենզիայում փոփոխություն կատարելու և (կամ) սակագին սահմանելու հայտի (դիմումի) ուսումնասիրության չընդունման կամ մերժման դեպքերում՝ 17.058 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի,

գ. «գ» պարբերությամբ նշված հողմային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 17,058 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի.

5) Մեթոդիկայի 1-ին կետի 5–րդ ենթակետի՝

ա. «ա» պարբերությամբ նշված կենսազանգվածից (կենսագազից) էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 41.596 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի,

բ. «բ» պարբերությամբ նշված կենսազանգվածից (կենսագազից) էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` դրա սահմանման վերաբերյալ առաջին որոշումը մինչև 2022 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածում ուժի մեջ մտնելու դեպքում՝ 23.168 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի, իսկ 2022 թվականի նոյեմբերի 1-ից հետո ուժի մեջ մտնելու դեպքում՝ 17.058 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի.

6) Մեթոդիկայի 1-ին կետի 7-րդ ենթակետի`

ա. «ա» պարբերությամբ նշված արևային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 41.596 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի,

բ. «բ» պարբերությամբ նշված արևային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` էլեկտրական էներգիայի արտադրության փուլ անցնելու (լիցենզիայում համապատասխան փոփոխություններ կատարելու) և սակագին սահմանելու համար Հանձնաժողովի հաստատած կարգերով նախատեսված գործողությունները կատարելու և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը պատշաճ կարգով մինչև 2022 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ Հանձնաժողով ներկայացնելու դեպքում՝ 21.177 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի, իսկ 2022 թվականի հոկտեմբերի 31-ից հետո նշված գործողությունները կատարելու և (կամ) փաստաթղթերը ներկայացնելու, կամ մինչև նշված ժամկետը ներկայացված՝ լիցենզիայում փոփոխություն կատարելու և (կամ) սակագին սահմանելու հայտի (դիմումի) ուսումնասիրության չընդունման կամ մերժման դեպքերում՝ 17.058 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի, բացառությամբ սույն ենթակետի «գ» պարբերությամբ նախատեսված դեպքի.

գ. «բ» պարբերությամբ նշված արևային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը՝ Մեթոդիկայի 3-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված հիմքերի առկայության պարագայում և էլեկտրական էներգիայի արտադրության փուլ անցնելու (լիցենզիայում համապատասխան փոփոխություններ կատարելու), սակագին սահմանելու համար Հանձնաժողովի հաստատած կարգերով նախատեսված գործողությունները կատարելու և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը պատշաճ կարգով մինչև 2022 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ Հանձնաժողով ներկայացնելու դեպքում՝ 19.059 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի, իսկ 2022 թվականի հոկտեմբերի 31-ից հետո նշված գործողությունները կատարելու և (կամ) փաստաթղթերը ներկայացնելու, կամ մինչև նշված ժամկետը ներկայացված՝ լիցենզիայում փոփոխություն կատարելու և (կամ) սակագին սահմանելու հայտի (դիմումի) ուսումնասիրության չընդունման կամ մերժման դեպքերում՝ 15.352 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի.

դ. «բ1» պարբերությամբ նշված արևային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 17.058 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի, բացառությամբ Մեթոդիկայի 3-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքի, որի համար՝ 15.352 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի.

ե. «գ» պարբերությամբ նշված արևային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 21.177 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի, բացառությամբ Մեթոդիկայի 3-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված դեպքի, որի համար՝ 19.059 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի։

(1-ին կետն ուժը կորցրել է սույն որոշման 4-րդ կետի համաձայն)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագները սահմանելու մասին» N 217-Ն որոշումը։

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից յոթնօրյա ժամկետում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան կամ երկամսյա ժամկետում՝ Հանձնաժողով, և դրա բողոքարկումը չի կասեցնում որոշման գործողությունը կամ կատարումը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից և սույն որոշման 1-ին կետը գործում է մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը։

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

23 նոյեմբերի 2022 թ.

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 նոյեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան