Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 203
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (06.04.2019-13.10.2019)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
11.12.2018
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
11.12.2018
Дата вступления в силу
13.01.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 դեկտեմբերի 2018 թվականի

թիվ 203

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 155-րդ հոդվածի 5-րդ կետին, 163-րդ հոդվածի 4-րդ կետին,  168-րդ հոդվածի 3-րդ կետին, 236-րդ հոդվածի 3-րդ կետին, ինչպես նաև 243-րդ հոդվածի 8-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

(նախաբանը լրաց. ԵՏՀԿ 05.03.19 թիվ 26)

1. Հաստատել կից ներկայացվող՝

այն ապրանքների ցանկը, որոնց նկատմամբ չի կիրառվում «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգը.

այն ապրանքների ցանկը, որոնց նկատմամբ չի կիրառվում «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգը.

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից նախկինում արտահանված ապրանքների կատեգորիաների ցանկը, որոնց նկատմամբ կիրառվել է «արտահանում» մաքսային ընթացակարգը՝ նշելով այդպիսի ապրանքները «վերաներմուծում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու ժամկետները.

այն ապրանքների ցանկը, որոնց նկատմամբ չի կիրառվում «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգը:

11. Սահմանել, որ քաղաքացիական ավիաշինության և նավաշինության արտադրանք (օդանավեր, նավեր), ռազմական նշանակության արտադրանք և մեքենատեխնիկական արտադրանք հանդիսացող ապրանքները՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում վերամշակելու ժամկետը, դրանց որևէ մասի պատրաստման արտադրական գործընթացի կամ վերանորոգման տևողությունը գերազանցում է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված ժամկետը, ինչպես նաև դրանց պատրաստման, վերանորոգման և (կամ) արդիականացման համար նախատեսված ապրանքների համար այն չի կարող գերազանցել 5 տարին:

(11-ին կետը լրաց. ԵՏՀԿ 05.03.19 թիվ 26)

2. Ուժը կորցրած ճանաչել Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումները՝ համաձայն հավելվածով սահմանված ցանկի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի
կոլեգիայի
2018 թվականի դեկտեմբերի 11-ի

թիվ 203 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

այն ապրանքների, որոնց նկատմամբ չի կիրառվում «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգը

 

1. Ռադիոակտիվ իզոտոպներ՝ բոլոր տեսակների միացություններում և արտադրատեսակներում, այլ ռադիոակտիվ նյութեր, ինչպես նաև սարքերի և սարքավորումների կազմի մեջ մտնող ռադիոիզոտոպային արտադրատեսակներ` բաց տիպի մաքսային պահեստներում պահպանման համար:

2. Պայթուցիկ նյութեր և զինամթերք։

3. Սպառազինություն, ռազմական հանդերձանք, ռազմական տեխնիկա, դրանց արտադրության համար հատուկ կոմպլեկտավորող արտադրատեսակներ՝ բաց տիպի մաքսային պահեստներում պահպանման համար:

4. Այլ ապրանքներ, որոնք ներառված են «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) 4 -րդ կետով նախատեսված այն ապրանքների միասնական ցանկում, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ և որոնք չի թույլատրվում ձևակերպել «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» թիվ 30 որոշմանը համապատասխան»:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի
կոլեգիայի
2018 թվականի դեկտեմբերի 11-ի

թիվ 203 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

այն ապրանքների, որոնց նկատմամբ չի կիրառվում «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգը

Ապրանքի անվանումը

Ապրանքի ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան

1. 80% ծավալային բաժին կամ դրանից ավելի սպիրտի խտությամբ չբնափոխված էթիլային սպիրտ. 80% ծավալային բաժնից պակաս սպիրտի խտությամբ չբնափոխված էթիլային սպիրտ

2207-ից, 2208-ից

2. Սպիրտներ ացիկլիկ և դրանց հալոգենացված, սուլֆացված, նիտրացված կամ նիտրոզացված ածանցյալները՝ բացառությամբ մեթանոլի և օրգանական քիմիական միացությունների, որոնք օգտագործվում են որպես դեղագործական սուբստանցիաներ, որոնց մասով ստացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» թիվ 30 որոշմանը համապատասխան ներկայացվող եզրակացություն (թույլատրագիր)

2905-ից

3. Բիոդիզել և դրա խառնուրդները, որոնք չեն պարունակում կամ պարունակում են 70% զանգվածային բաժնից պակաս նավթ կամ նավթամթերքներ՝ բիտումային ապարներից ստացված

3826 00

Ծանոթագրություններ՝

1. Ապրանքի անվանացանկը որոշվում է ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ դասակարգման ծածկագրով, այնպես էլ ապրանքի անվանմամբ։
2. Սույն ցանկում չներառված այլ ապրանքների մասով պետք է կիրառել «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) 4-րդ կետով նախատեսված այն ապրանքների միասնական ցանկը, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ և որոնք չի թույլատրվում ձևակերպել «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» թիվ 30 որոշմանը համապատասխան:

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի
կոլեգիայի
2018 թվականի դեկտեմբերի 11-ի

թիվ 203 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից նախկինում արտահանված այն ապրանքների կատեգորիաների, որոնց նկատմամբ կիրառվել է «արտահանում» մաքսային ընթացակարգը՝ նշելով այդպիսի ապրանքները «վերաներմուծում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու ժամկետները

 

Ապրանքի կատեգորիան

Ապրանքները «վերաներմուծում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու ժամկետը

1. Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից նախկինում արտահանված ապրանքներ (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, ապրանքներ)՝ նախատեսված շինարարության, արդյունաբերական արտադրության, օգտակար հանածոների արդյունահանման և նման այլ նպատակների համար, որոնց նկատմամբ կիրառվել է «արտահանում» մաքսային ընթացակարգը

Միության մաքսային տարածքից ապրանքների փաստացի արտահանման օրվան հաջորդող օրվանից մինչև 10 տարին լրանալը

2. Դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հաստատությունների և Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) այլ պաշտոնական ներկայացուցչությունների գործունեությունը Միության մաքսային տարածքից դուրս ապահովելու համար նախատեսված ապրանքներ

Միության մաքսային տարածքից ապրանքների փաստացի արտահանման օրվան հաջորդող օրվանից մինչև 5 տարին լրանալը

3. Անդամ պետությունների ձեռնարկությունների ավիաշինության արտադրանք հանդիսացող ապրանքներ (ինքնաթիռներ, ուղղաթիռներ, դրանց համար ավիացիոն շարժիչներ, պահեստային մասեր և սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են այդպիսի ինքնաթիռների, ուղղաթիռների, ավիացիոն շարժիչների վերանորոգման և (կամ) տեխնիկական սպասարկման համար)

Միության մաքսային տարածքից ապրանքների փաստացի արտահանման օրվան հաջորդող օրվանից մինչև 15 տարին լրանալը

4. Միության մաքսային տարածքից նախկինում արտահանված՝ անդամ պետությունների ավտոմոբիլային արդյունաբերության ձեռնարկությունների արտադրանք հանդիսացող, 40 տոննայից ավելի ամբողջական զանգվածով ճանապարհազուրկ պայմաններում շահագործման համար նախատեսված ինքնաթափ ավտոմոբիլներ, որոնց նկատմամբ կիրառվել է «արտահանում» մաքսային ընթացակարգը

Միության մաքսային տարածքից այդպիսի ինքնաթափ ավտոմոբիլների փաստացի արտահանման օրվան հաջորդող օրվանից մինչև 10 տարին լրանալը

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի
կոլեգիայի
2018 թվականի դեկտեմբերի 11-ի

թիվ 203 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

այն ապրանքների, որոնց նկատմամբ չի կիրառվում «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգը

 

1. Ռազմական նշանակության արտադրանք, զինամթերք, ռազմական հանդերձանք:

2. Արտադրական և ռազմատեխնիկական նշանակության ապրանքներ:

3. Ծանրաքաշ ապրանքներ (20 կգ–ից ավելի քաշով) և մեծածավալ ապրանքներ (երկարության, լայնության և բարձրության չափսերի գումարը 200 սմ-ը գերազանցելու դեպքում):

4. 80% ծավալային բաժին կամ դրանից ավելի սպիրտի խտությամբ չբնափոխված էթիլային սպիրտ. 80% ծավալային բաժնից պակաս սպիրտի խտությամբ չբնափոխված էթիլային սպիրտ:

5. Մանրածախ առևտրի համար ապրանքներ՝ սպառողական տարայով չբաժնեծրարված:

6. Եվրասիական տնտեսական միության՝ արտահանման մաքսատուրքերով հարկվող ապրանքներ՝ բացառությամբ՝

ձկներից և խեցգետնակերպերից, կակղամորթներից ու ջրային այլ անողնաշարավորներից արտադրատեսակների, ձկնկիթի և դրանից պատրաստված արտադրատեսակների (բացի թառափազգիների ձկնկիթից)՝ մանրածախ վաճառքի համար փաթեթավորված և անմիջական օգտագործման համար պատրաստի՝ 0,5կգ-ից ոչ ավելի զտաքաշով.

0,25 կգ-ից ոչ ավելի զտաքաշ ունեցող փաթեթվածքով թառափազգիների ձկնատեսակների ձկնկիթի՝ «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» 1973 թվականի մարտի 3–ի կոնվենցիային համապատասխան հատուկ դրոշմավորված.

թղթային զանգվածից, փայտե և (կամ) մետաղական հուշանվերների կամ ազգային արհեստագործության արտադրատեսակների:

7. Այլ ապրանքներ, որոնք ներառված են «Երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) 4-րդ կետով նախատեսված այն ապրանքների միասնական ցանկում, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ և որոնք չի թույլատրվում ձևակերպել «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» թիվ 30 որոշմանը համապատասխան:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի
կոլեգիայի
2018 թվականի դեկտեմբերի 11-ի

թիվ 203 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ ուժը կորցրած ճանաչված որոշումների

 

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի «Մաքսային ընթացակարգերի կիրառմանն առնչվող որոշ հարցերի մասին» թիվ 375 որոշման 1-ին կետի 1-ին, 2-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ ենթակետերը:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի օգոստոսի 16-ի «Ոչ սակագնային կարգավորման բնագավառում նորմատիվ իրավական ակտերի մասին» թիվ 134 որոշման թիվ 3 հավելվածի 4-րդ կետը:

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի հոկտեմբերի 15-ի «Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 375 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 224 որոշումը:

4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի հոկտեմբերի 21-ի «Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 375 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 190 որոշումը:

5. Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի նոյեմբերի 14-ի «Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 375 որոշման և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 147 որոշման հավելված) կատարվող փոփոխությունների 1-ին կետի «ա» ենթակետի չորրորդ պարբերությունը, «բ», «գ», «ը» - «ժ» ենթակետերը։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: