ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հոկտեմբերի 2020 թվականի N 1661-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը ընդունել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից «Ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվություններից պետության, ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման համար ստացված մուտքեր՝ տրամադրված ներքին աղբյուրներից» գանձապետական հաշվեհամարին փոխանցված 15 մլրդ դրամին համարժեք գումարը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |