Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 90
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (28.06.2020-01.01.2022)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
29.05.2018
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
29.05.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մայիսի 2018 թվականի

թիվ 90

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ (ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԵՎ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ) ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՀԵՐԲԻՑԻԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՏՈՒՐՔ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. ԵՏՀԿ 26.05.20 թիվ 66)

 

«Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) 107-րդ կետին համապատասխան և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտի զեկույցի հիման վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Կիրառել հակագնագցման միջոց Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ Եվրոպական միության (Եվրոպական միության երկրների և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության  ծագում ունեցող և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3808 59 000 5, 3808 93 110 0, 3808 93 130 0, 3808 93 150 0, 3808 93 170 0, 3808 93 210 0, 3808 93 230 0, 3808 93 270 0, 3808 93 300 0, 3808 93 900 0 ծածկագրերով դասակարգվող հերբիցիդների նկատմամբ (բացառությամբ թիվ 2 հավելվածի համաձայն ներկայացված ցանկի հերբիցիդների)՝ թիվ 1 հավելվածի համաձայն սահմանված չափերով հակագնագցման տուրք սահմանելու միջոցով՝ տվյալ հակագնագցման միջոցի գործողության ժամկետը սահմանելով 5 տարի։

(1-ին կետը լրաց. ԵՏՀԿ 26.05.20 թիվ 66)

2. Սահմանել, որ սույն որոշմամբ նախատեսված հակագնագցման տուրքը չի վճարվում սույն որոշման 1-ին կետում նշված հերբիցիդների մասով, որոնք արտադրվում են թիվ 3 հավելվածի համաձայն սահմանված ցանկում նշված արտադրողների կողմից, ապրանքների հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ այդ ապրանքների հայտարարատուի մոտ թիվ 4 հավելվածի համաձայն սահմանված ձևով՝ արտադրողի հավաստագրի առկայության դեպքում, որը ստորագրվել է համապատասխան արտադրողի լիազորված աշխատակցի կողմից և վավերացվել է այդ արտադրողի կնիքով, և մաքսային մարմին ապրանքների հայտարարագիր ներկայացնելիս դրանում այդ հավաստագրի մասին տեղեկություններ հայտագրելու դեպքում:

3. Հավանություն տալ արտադրողների կողմից սույն որոշման թիվ 3 հավելվածով նախատեսված ցանկի համաձայն ընդունված գնային պարտավորություններին։

4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտին՝

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ մաքսային գործի բնագավառում լիազորված պետական մարմիններին ուղարկել սույն որոշման թիվ 3 հավելվածով նախատեսված ցանկում նշված արտադրողների լիազորված աշխատակիցների ստորագրությունների և կնիքների դրոշմվածքների նմուշները.

իրականացնել հսկողություն սույն որոշմամբ նախատեսված գնային պարտավորությունների կատարման նկատմամբ.

սույն որոշման թիվ 3 հավելվածով նախատեսված ցանկում նշված արտադրողներին տեղեկացնել իրենց ստանձնած գնային պարտավորությունների շրջանակներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ հերբիցիդների սպառողների հասցեներով հերբիցիդների մատակարարումներ իրականացնելու անհրաժեշտության մասին, այդ թվում՝ պահպանելով գնային և քանակական պարամետրերը, հաշվի առնելով սպառողների հետ համաձայնեցված՝ առևտրային հիմնավորում ունեցող պայմանները և թույլ չտալով չեղարկել հերբիցիդների մատակարարումները ոչ առևտրային բնույթի պատճառներով.

իրականացնել Եվրասիական տնտեսական միության շուկայում հերբիցիդների գների մշտադիտարկում՝ սույն որոշմամբ սահմանված հակագնագցման միջոցի կիրառման պայմաններում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ հերբիցիդներ արտադրողների կողմից գների անհիմն բարձրացում թույլ չտալու նպատակով՝ ղեկավարվելով թիվ 5 հավելվածի համաձայն սահմանված մոտեցումներով.

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ հերբիցիդներ արտադրողների կողմից գների անհիմն բարձրացման փաստեր հայտնաբերելու դեպքում այդ փաստերը հայտնաբերելու օրվանից հետո 1 ամսվա ընթացքում նախաձեռնել սույն որոշմամբ սահմանված հակագնագցման միջոցի վերանայում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ հերբիցիդների սպառողների շահերի խախտման մասին հարցը քննարկելու նպատակով։

(4-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 18.06.19 թիվ 104)

5. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ մաքսային գործի բնագավառում լիազորված պետական մարմիններին՝ ապահովել սույն որոշմամբ նախատեսված հակագնագցման տուրքի գանձումը՝ ղեկավարվելով ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերով, այնպես էլ ապրանքի անվանմամբ։

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2018 թվականի մայիսի 29-ի

թիվ 90 որոշման

 

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ

 

հակագնագցման տուրքի

 

Ապրանքի անվանումը

Արտադրողը

Հակագնագցման տուրքի դրույքաչափը (մաքսային արժեքից տոկոսներ)

Հերբիցիդները

«SYNGENTA» ապրանքային նշանով հերբիցիդներ արտադրողները*

27,47

 

«BASF» ապրանքային նշանով հերբիցիդներ արտադրողները*

28,74

 

«MONSANTO» ապրանքային նշանով հերբիցիդներ արտադրողները*

32,43

 

«BAYER» ապրանքային նշանով հերբիցիդներ արտադրողները*

52,23

 

«ARYSTA LIFESCIENCE», «ADAMA», «DOW AGROSCIENCES», «DUPONT», «NUFARM», «CHEMINOVA», «СIЕСН», «ISK BIOSCIENCES» ապրանքային նշաններով հերբիցիդներ արտադրողները*

28,60

 

Այլ ապրանքային նշաններով հերբիցիդներ արտադրողները*

52,23

 

*Հակագնագցման տուրքը չի գանձվում Հայաստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության տարածքներ հերբիցիդներ ներմուծելիս։

(հավելվածը լրաց. ԵՏՀԿ 18.06.19 թիվ 104)

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի՝ 2018 թվականի մայիսի 29-ի

թիվ 90 որոշման (Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի՝ 2019 թվականի հունիսի 18-ի

թիվ 104 որոշման խմբագրությամբ)

 

ՑԱՆԿ

հերբիցիդների այն տարատեսակների, որոնց համար հակագնագցման միջոց չի կիրառվում

(վերնագիրը փոփ. ԵՏՀԿ 18.06.19 թիվ 104)

 

1. Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելիս՝

մեկ ազդող նյութ՝ 25 գ/լ մոլեկուլային կոնցենտրացիայով պենօքսուլամ պարունակող հերբիցիդներ.

մեկ ազդող նյութ՝ 500 գ/կգ մոլեկուլային կոնցենտրացիայով ազիմսուլֆուրոն պարունակող հերբիցիդներ.

100 գ/լ մոլեկուլային կոնցենտրացիայով ցիգալոֆոպ-բութիլ ազդող նյութ և 13,33 գ/լ մոլեկուլային կոնցենտրացիայով պենօքսուլամ ազդող նյութ պարունակող հերբիցիդներ։

2. Բելառուսի Հանրապետության տարածք ներմուծելիս՝

«Ատրիբուտ» առևտրային անվանմամբ հերբիցիդներ.

«Կոնվիզո 1» առևտրային անվանմամբ հերբիցիդներ.

«Ալիոն» առևտրային անվանմամբ հերբիցիդներ.

«Գուսար Տուրբո» առևտրային անվանմամբ հերբիցիդներ.

«Գուսար Ակտիվ Պլյուս» առևտրային անվանմամբ հերբիցիդներ.

«Ալիստեր Գրանդ» առևտրային անվանմամբ հերբիցիդներ.

«Կոմպլիտ Ֆորտե» առևտրային անվանմամբ հերբիցիդներ.

«Ադենգո» առևտրային անվանմամբ հերբիցիդներ.

«ՄայսՏեր Պաուեր» առևտրային անվանմամբ հերբիցիդներ.

«Սեկատոր Տուրբո» առևտրային անվանմամբ հերբիցիդներ.

«Բետանալ Էքսպերտ ՕՖ» առևտրային անվանմամբ հերբիցիդներ.

«Բետանալ ՄաքսՊրո» առևտրային անվանմամբ հերբիցիդներ.

«Բանդուր Ֆորտե» առևտրային անվանմամբ հերբիցիդներ.

«Բաստա» առևտրային անվանմամբ հերբիցիդներ.

«Նոպասարան» առևտրային անվանմամբ հերբիցիդներ.

«Նոպասարան Ուլտրա» առևտրային անվանմամբ հերբիցիդներ։

3. Ղազախստանի Հանրապետության տարածք ներմուծելիս՝

280 գ/լ մոլեկուլային կոնցենտրացիայով բրոմօքսինիլ ազդող նյութ և 280 գ/լ մոլեկուլային կոնցենտրացիայով 2,4-Դ ազդող նյութ պարունակող հերբիցիդներ.

մեկ ազդող նյութ՝ 800 գ/կգ մոլեկուլային կոնցենտրացիայով լենացիլ պարունակող հերբիցիդներ.

ջրային խտանյութում 72 % կոնցենտրացիայով մեկ ազդող նյութ՝ 2,4-Դ դիմեթիլամինային աղ պարունակող հերբիցիդներ.

մեկ ազդող նյութ՝ 40 գ/լ մոլեկուլային կոնցենտրացիայով խիզալոֆոպ-պ-տեֆուրիլ պարունակող հերբիցիդներ.

մեկ ազդող նյութ՝ 750 գ/կգ մոլեկուլային կոնցենտրացիայով էտամետսուլֆուրոն-մեթիլ պարունակող հերբիցիդներ.

մեկ ազդող նյութ՝ 700 գ/կգ մոլեկուլային կոնցենտրացիայով պրոպօքսիկարբազոն պարունակող հերբիցիդներ.

մեկ ազդող նյութ՝ 120 գ/լ մոլեկուլային կոնցենտրացիայով ֆենօքսապրոպ-պ-էթիլ պարունակող հերբիցիդներ.

11,3 գ/կգ մոլեկուլային կոնցենտրացիայով յոդոսուլֆուրոն-մեթիլ-նատրիում ազդող նյութ, 22,5 գ/կգ մոլեկուլային կոնցենտրացիայով տիենկարբազոն-մեթիլ ազդող նյութ և 135 գ/կգ մոլեկուլային կոնցենտրացիայով մեֆենպիր-դիէթիլ (հակաթույն) ազդող նյութ պարունակող հերբիցիդներ.

80 գ/լ մոլեկուլային կոնցենտրացիայով ֆենօքսապրոպ-պ-էթիլ ազդող նյութ, 7,5 գ/լ մոլեկուլային կոնցենտրացիայով տիենկարբազոն-մեթիլ ազդող նյութ և 30 գ/լ մոլեկուլային կոնցենտրացիայով մեֆենպիր-դիէթիլ (հակաթույն) ազդող նյութ պարունակող հերբիցիդներ.

100 գ/լ մոլեկուլային կոնցենտրացիայով ֆենօքսապրոպ-պ-էթիլ ազդող նյութ և 27 գ/լ մոլեկուլային կոնցենտրացիայով մեֆենպիր-դիէթիլ (հակաթույն) ազդող նյութ պարունակող հերբիցիդներ.

մեկ ազդող նյութ՝ 750 գ/կգ մոլեկուլային կոնցենտրացիայով քլորսուլֆուրոն պարունակող հերբիցիդներ։

4. Ղրղզստանի Հանրապետության տարածք ներմուծելիս՝

31,5 գ/լ մոլեկուլային կոնցենտրացիայով ֆորամսուլֆուրոն ազդող նյութ, 1 գ/լ մոլեկուլային կոնցենտրացիայով յոդոսուլֆուրոն-մեթիլ-նատրիում ազդող նյութ, 10 գ/լ մոլեկուլային կոնցենտրացիայով տիենկարբազոն-մեթիլ ազդող նյութ և 15 գ/լ մոլեկուլային կոնցենտրացիայով ցիպրոսուլֆամիդ (հակաթույն) ազդող նյութ պարունակող հերբիցիդներ.

23 գ/կգ մոլեկուլային կոնցենտրացիայով ռիմսուլֆուրոն ազդող նյութ, 92 գ/կգ մոլեկուլային կոնցենտրացիայով նիկոսուլֆուրոն ազդող նյութ և 550 գ/կգ մոլեկուլային կոնցենտրացիայով դիկամբա (դիմեթիլամինային աղ) ազդող նյութ պարունակող հերբիցիդներ.

240 գ/լ մոլեկուլային կոնցենտրացիայով օքսիֆլուորֆեն ազդող նյութ պարունակող հերբիցիդներ.

104 գ/լ մոլեկուլային կոնցենտրացիայով հալօքսիֆոպ-Р-մեթիլ ազդող նյութ պարունակող հերբիցիդներ.

330 գ/լ մոլեկուլային կոնցենտրացիայով ֆլուրօքսիպիր ազդող նյութ պարունակող հերբիցիդներ.

500 գ/կգ մոլեկուլային կոնցենտրացիայով պրոպիզամիդ ազդող նյութ պարունակող հերբիցիդներ.

600 գ/լ մոլեկուլային կոնցենտրացիայով մետրիբուզին ազդող նյութ պարունակող հերբիցիդներ։

5. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2018 թվականի մայիսի 29-ի թիվ 90 որոշման ուժի մեջ մտնելուց հետո Եվրասիական տնտեսական միության անդամ պետության տարածքում գրանցված (այդ թվում՝ անդամ պետության տարածքում ժամանակավոր գրանցում ստացած) և կիրառման օբյեկտների ու ազդող նյութերի առումով համանմանակներ չունեցող հերբիցիդներ (պատրաստուկներ), ինչը հաստատվում է թունաքիմիկատների պետական գրանցման ոլորտում անդամ պետության լիազորված մարմնի կողմից։»։

  (հավելվածը խմբ. ԵՏՀԿ 18.06.19 թիվ 104)

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2018 թվականի մայիսի 29-ի

թիվ 90 որոշման

 

ՑԱՆԿ

 

արտադրողների, որոնց գնային պարտավորությունները հավանության են արժանացել

 

Արտադրողը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովում պարտավորությունները ներկայացնող գրության գրանցման ամսաթիվը և համարը

1. «BASF» ապրանքային նշանով հերբիցիդներ արտադրողները

2019 թվականի մայիսի 23-ի թիվ ՎԻՊԴ-130գաղտ/AD-23

2. «SYNGENTA» ապրանքային նշանով հերբիցիդներ արտադրողները

2019 թվականի մայիսի 17-ի թիվ ՎԻՊԴ-125գաղտ/AD-23

  (հավելվածը խմբ. ԵՏՀԿ 18.06.19 թիվ 104)

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 4

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2018 թվականի մայիսի 29-ի

թիվ 90 որոշման

 

(ձև)

 

Արտադրողի հավաստագիրը

 

1. Արտադրողը (անվանումը, հասցեն)

2. Հավաստագրի հերթական համարը և տրամադրման ամսաթիվը

3. Արտահանողը (անվանումը, հասցեն)

ԱՐՏԱԴՐՈՂԻ ՀԱՎԱՍՏԱԳԻՐԸ

4. Նշանակման երկիրը

5. Ներմուծողը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության ռեզիդենտը (անվանումը, հասցեն)

6. Հաշիվ-ապրանքագիրը (համարը, ամսաթիվը)

7. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը

8. Ապրանքի մասին տեղեկությունները

Համարը՝ ը/կ

Ապրանքի նկարագրությունը, այլ ծանոթագրություններ, ներառյալ՝ խմբաքանակի համարը (նշվում են ապրանքի տարատեսակները՝ պարտավորություններին համապատասխան)

Չափման միավորը (կիլոգրամ/լիտր)

Քանակը

Գինը (նշվում է արժույթը)

Արժեքը (նշվում է արժույթը)

           

9. Ես՝ ներքոստորագրյալս, հաստատում եմ, որ սույն հավաստագրի 8-րդ կետում նշված ապրանքները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արտահանելու նպատակով վաճառքը կատարվում է ստանձնած պարտավորությունների պահպանմամբ։ Ես հաստատում եմ, որ սույն հավաստագրում նշված տեղեկատվությունն ամբողջական է և ճիշտ։

 ______________________
          (ամսաթիվը)

__________________________________________________
(պաշտոնը) (ստորագրությունը) (Ա.Ա.Հ.)

(Կ.Տ.)

 

Ծանոթագրություններ.

 

1. Հավաստագիրը լրացվում է ռուսերենով՝ տպագիր՝ բացառությամբ հավաստագրի 1-ին և 3-րդ կետերի, որոնք լրացվում են անգլերենով:

2. Հավաստագրի գործողության ժամկետը դրա տրամադրման օրվանից 90 օր է:

3. Հավաստագրի 4-րդ կետում նշվում է նշանակման երկիրը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան։

4. Հավաստագրի 6-րդ կետում նշվում են մաքսային հայտարարագրման ժամանակ օգտագործվող հաշիվ-ապրանքագրի համարը և ամսաթիվը:

5. Հավաստագրի 8-րդ կետում թվանշաններով նշվում են ապրանքի գինը մեկ կիլոգրամի կամ մեկ լիտրի համար և ապրանքի արժեքը, որը փաստացի վճարվել է կամ ենթակա է վճարման ապրանքը գնողի կողմից՝ պարտավորություններով նախատեսված վաճառքների սխեմային համապատասխան։

6. Հավաստագրում ուղղումներն ու (կամ) լրացումները կատարվում են սխալ տեղեկատվության վրա գիծ քաշելու և շտկված տեղեկությունները դրա վրա տպելու միջոցով, որոնք վավերացվում են արտադրողի կնիքով:

7. Հավաստագրում չի թույլատրվում անձանց ստորագրությունների ֆաքսիմիլեի օգտագործումը, ինչպես նաև ջնջումների, ուղղումների և (կամ) լրացումների առկայությունը, որոնք վավերացված չեն սույն ծանոթագրությունների 6-րդ կետում նշված կարգով:

8. Հավաստագիրը անվավեր է ճանաչվում հետևյալ դեպքերում.

լրացել է հավաստագրի գործողության ժամկետը.

հավաստագրի ձևը չի համապատասխանում սույն հավելվածում նշված ձևին, և (կամ) հավաստագիրը չի լրացվել սույն ծանոթագրությունների 1-7-րդ կետերի պահանջներին համապատասխան.

հավաստագրում նշված տեղեկությունները չեն համապատասխանում ապրանքների հայտարարագրում հայտագրվածին և (կամ) թույլ չեն տալիս իրականացնել ապրանքի միանշանակ նույնականացում.

հավաստագրում դրված ստորագրությունը և (կամ) կնիքը չեն համապատասխանում մաքսային մարմնի մոտ առկա ստորագրությունների և (կամ) կնիքի դրոշմվածքների նմուշներին։

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 5

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի՝

2018 թվականի մայիսի 29-ի

թիվ 90 որոշման

ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

 

հերբիցիդների գնի հնարավոր անհիմն բարձրացման ցուցիչը որոշելու

 

1. Հերբիցիդների գնի հնարավոր անհիմն բարձրացման ցուցիչը (այսուհետ՝ գնի ցուցիչ) ենթակա է հաշվարկման՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ)՝ հերբիցիդների սպառողների շահերի խախտման մասին հարցի ուսումնասիրման նպատակահարմարությունը որոշելու նպատակով։

2. Գնի ցուցիչը որոշվում է անդամ պետությունների արտադրողների այն հերբիցիդների համար, որոնց բնութագրերը համանման են այն հերբիցիդների բնութագրերին, որոնց համար կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2018 թվականի մայիսի 29-ի թիվ 90 որոշմամբ նախատեսված հակագնագցման միջոցը։

3. Գնի ցուցիչը որոշվում է հետևյալի հիման վրա.

ա) հերբիցիդի գնի՝ առանց հաշվի առնելու անցյալ տարվա սեզոնի համար անդամ պետության արտադրողի՝ վերջնական սպառողի համար նախատեսված գնացուցակում նշված ԱԱՀ-ն՝ ԱՄՆ դոլարով՝ անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկի կողմից սահմանված և գնացուցակի հրապարակման օրվանից առաջ 6 ամսվա ընթացքում որոշված միջին կշռված փոխարժեքով.

բ) հերբիցիդի գնի՝ առանց հաշվի առնելու ընթացիկ տարվա սեզոնի համար անդամ պետության արտադրողի՝ վերջնական սպառողի համար նախատեսված գնացուցակում նշված ԱԱՀ-ն՝ ԱՄՆ դոլարով՝ անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկի կողմից սահմանված և գնացուցակի հրապարակման օրվանից առաջ 6 ամսվա ընթացքում որոշված միջին կշռված փոխարժեքով.

գ) հերբիցիդներում պարունակվող ազդող նյութերի միջին գնի՝ ԱՄՆ դոլարով՝ անցյալ տարվա սեզոնի համար անդամ պետության արտադրողի՝ վերջնական սպառողի համար նախատեսված գնացուցակի հրապարակման օրվանից առաջ 6 ամսվա ընթացքում՝ FOB բազայում (Շանհայ) China Price Monitoring Monthly Report-ի տվյալներով.

դ) հերբիցիդներում պարունակվող ազդող նյութերի միջին գնի՝ ԱՄՆ դոլարով՝ ընթացիկ տարվա սեզոնի համար անդամ պետության արտադրողի՝ վերջնական սպառողի համար նախատեսված գնացուցակի հրապարակման օրվանից առաջ 6 ամսվա ընթացքում՝ FOB բազայում (Շանհայ) China Price Monitoring Monthly Report-ի տվյալներով.

ե) հերբիցիդի հումքի ինքնարժեքի մեջ ազդող նյութերի բաժինը որոշող գործակցի.

զ) անցյալ տարվա ընթացքում անդամ պետությունում գնաճի մակարդակի՝ տոկոսներով։

4. Գնի ցուցիչը (IND) հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

IND = (PriceH1 /PriceH0)/(1+KAI*(PriceAI1/PriceAI0-1))/(1+Infl),

որտեղ՝

PriceH1-ը սույն փաստաթղթի 3-րդ կետի «բ» ենթակետում նշված ցուցիչն է,

PriceH0-ն սույն փաստաթղթի 3-րդ կետի «ա» ենթակետում նշված ցուցիչն է,

KAI-ը սույն փաստաթղթի 3-րդ կետի «ե» ենթակետում նշված ցուցիչն է,

PriceAI1-ը սույն փաստաթղթի 3-րդ կետի «դ» ենթակետում նշված ցուցիչն է,

PriceAI0-ն սույն փաստաթղթի 3-րդ կետի «գ» ենթակետում նշված ցուցիչն է,

Infl-ը սույն փաստաթղթի 3-րդ կետի «զ» ենթակետում նշված ցուցիչն է։

5. Եթե գնի ցուցիչի արժեքը 1-ից մեծ է, նախադրյալներ են ստեղծվում անդամ պետության արտադրողի հերբիցիդների ընթացիկ գնագոյացման վերլուծության համար:

  (հավելվածը լրաց. ԵՏՀԿ 18.06.19 թիվ 104)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: