Գլխավոր տեղեկություն
Номер
N 1753-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.11.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.11.14-2022.11.27 Պաշտոնական հրապարակման օրը 17.11.2022
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.11.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.11.2022
Дата вступления в силу
18.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 նոյեմբերի 2022 թվականի N 1753-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ի N 218-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 21-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի ռիսկայնության հիման վրա հսկողության մեթոդաբանությունը հաստատելու մասին» N 218-Ն որոշմամբ հաստատված հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) հավելվածի 1-ին կետից հանել «սահմանային անցման կետերում» բառերը.

2) հավելվածի 3-րդ կետի N 1 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Աղյուսակ N 1

 

 

Արտադրանքի անվանումը

Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային

անվանացանկը (ԱՏԳ ԱԱ)

Ռիսկի միավորը

Բարձր ռիսկային (10-20 միավոր)

1.

Խոշոր եղջերավոր կենդանու միս` թարմ կամ պաղեցրած

0201

15

2.

Խոշոր եղջերավոր կենդանու միս` սառեցրած

0202

17

3.

Խոզի միս՝ թարմ, պաղեցրած

0203

15

4.

Խոզի միս՝ սառեցրած

0203

17

5.

Ոչխարի կամ այծի միս՝ թարմ, պաղեցրած

0204

15

6.

Ոչխարի կամ այծի միս՝ սառեցրած

0204

17

7.

Ձիու, ավանակի, ջորու միս՝ թարմ, պաղեցրած

0205

15

8.

Ձիու, ավանակի, ջորու միս՝ սառեցրած

0205

17

9.

Խոշոր եղջերավոր կենդանու, խոզի, ոչխարի, այծի, ձիու, ավանակի, ջորու սննդային ենթամթերք՝ թարմ, պաղեցրած

0206

15

10.

Խոշոր եղջերավոր կենդանու, խոզի, ոչխարի, այծի, ձիու, ավանակի, ջորու սննդային ենթամթերք՝ սառեցրած

0206

17

11.

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0105 ապրանքային դիրքում նշված՝ ընտանի թռչունների միս և սննդային ենթամթերք՝ թարմ, պաղեցրած

0207

15

12.

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0105 ապրանքային դիրքում նշված՝ ընտանի թռչունների միս և սննդային ենթամթերք՝ սառեցրած

0207

17

13.

Այլ միս և մսից սննդային ենթամթերք՝ թարմ, պաղեցրած

0208

15

14.

Այլ միս և մսից սննդային ենթամթերք՝ սառեցրած

0208

17

15.

Չհալեցրած կամ այլ եղանակով չստացված՝ անյուղ մսից առանձնացված խոզի ճարպ և ընտանի թռչունների ճարպ՝ թարմ, պաղեցրած, աղ դրված, աղաջրի մեջ դրված, չորացրած կամ ապխտած

0209

15

16.

Չհալեցրած կամ այլ եղանակով չստացված՝ անյուղ մսից առանձնացված խոզի ճարպ և ընտանի թռչունների ճարպ՝

սառեցրած

0209

17

17.

Միս և մսից սննդային ենթամթերք՝ աղ դրված, աղաջրի մեջ դրված, չորացրած կամ ապխտած. սննդային ալյուր՝ ստացված մսից

կամ մսի ենթամթերքից

0210

15

18.

Ձկներ՝ թարմ կամ պաղեցրած՝ բացառությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0304 ապրանքային դիրքում ընդգրկված ձկան ֆիլեի և ձկան այլ մսի

0302

15

19.

Ձուկ սառեցրած՝ բացառությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0304 ապրանքային դիրքում ընդգրկված ձկան ֆիլեի և ձկան այլ մսի

0303

17

20.

Ձկան ֆիլե և ձկան այլ միս (ներառյալ խճողակը)` թարմ, պաղեցրած

0304

15

21.

Ձկան ֆիլե և ձկան այլ միս (ներառյալ խճողակը)` սառեցրած

0304

17

22.

Ձուկ՝ չորացրած, աղ դրած կամ աղաջրի մեջ դրած. ձուկ՝ ապխտած՝ մինչեւ ապխտելը կամ ապխտելու ընթացքում ջերմամշակման ենթարկված կամ չենթարկված. ձկնալյուր` մանր և խոշոր աղացվածքի, և ձկներից հատիկներ` սննդի մեջ օգտագործելու համար պիտանի

0305

15

23.

Խեցգետնակերպեր՝ թարմ, պաղեցրած, չորացված, աղի կամ աղաջրի մեջ դրած խեցիով կամ առանց խեցի, խեցիով կամ առանց խեցիի մինչև ապխտումը կամ ապխտման ընթացքում ջերմային մշակման չենթարկված կամ ենթարկված ապխտած խեցգետնակերպեր, շոգեխաշված կամ եփած պաղեցված կամ չպաղեցված, չորացված, աղի, աղաջրի մեջ դրված խեցիով խեցգետնակերպեր․ սննդի մեջ օգտագործելու համար պիտանի խոշոր և մանր աղացվածքի ալյուր և խեցգետնակերպերից հատիկներ

0306

15

24.

Խեցիով կամ առանց խեցիի խեցգետնակերպեր՝ սառեցրած

0306

17

25.

Կակղամորթներ՝ խեցու մեջ կամ առանց խեցու, թարմ, պաղեցրած, չորացրած, աղ դրված կամ աղաջրի մեջ դրված. կակղամորթներ ապխտած՝ խեցու մեջ կամ առանց խեցու, մինչև ապխտելը կամ

ապխտելու ընթացքում ջերմամշակման ենթարկված կամ չենթարկված. ալյուր՝ մանր և խոշոր աղացվածքի, և հատիկներ կակղամորթներից՝ սննդի մեջ օգտագործելու համար պիտանի

0307

15

26.

Կակղամորթներ՝ խեցիով կամ առանց խեցու՝ սառեցրած

0307

17

27.

Ջրային անողնաշարավորներ՝ բացի խեցգետնակերպերից և կակղամորթներից, թարմ, պաղեցրած, չորացրած, աղ դրված կամ աղաջրի մեջ դրված. ջրային անողնաշարավորներ՝ բացի խեց- գետնակերպերից և կակղամորթներից, ապխտած, մինչեւ ապխտելը կամ ապխտելու ընթացքում ջերմամշակման ենթարկված կամ չենթարկված. ալյուր՝ մանր և խոշոր աղացվածքի, և հատիկներ՝ ջրային անողնաշարավորներից՝ բացի խեցգետնակերպերից և կակղամորթներից՝ սննդի մեջ օգտագործելու համար պիտանի

0308

15

28.

Ջրային անողնաշարավորներ՝ բացի խեցգետնակերպերից և կակղամորթներից, սառեցրած

0308

17

29.

Կաթ-կաթնամթերք

0401-0406

15

30.

Թարմ, կոնսերվացված կամ եփած կճեպով թռչնի ձու

0407

15

31.

Թարմ, չորացրած, շոգեխաշած կամ եփած, ձևած, սառեցված կամ այլ եղանակով կոնսերվացված (պահածոյացված), շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր ավելացրած կամ չավելացրած առանց կճեպի թռչնի ձու և ձվի դեղնուց

0408

15

32.

Կենդանական ծագման սննդամթերք՝ այլ տեղում չնշված կամ չներառված

0410

15

33.

Պատրաստի սննդամթերք մսից, ձկից կամ խեցգետնանմաններից, կակղամարմիններից և ջրային այլ անողնաշարավորներից, պատրաստի կամ պահածոյացված ձուկ, ձկնկիթ

1601-1605

15

34.

Մթերքներ սոուսներ պատրաստելու համար, պատրաստի ապուրներ ու արգանակներ

2103-2105

10

35.

Կենդանիների (բացի ձկներից) աղիներ, պարկեր և ստամոքսներ, ամբողջական և կտորներով, թարմ և սառեցված, աղաջրում

և աղած, չորացված և ապխտած

0504

15

36.

Մակարոնեղենային արտադրանք լցոնով, ջերմային մշակման ենթարկված կամ չենթարկված, կամ այլ եղանակով մշակված

190220

15

37.

Սպիտակուցային խտանյութեր և թելիկավոր և շերտավոր սպիտակուցային նյութեր

210610

10

38.

Վիտամինների և հանքային նյութերի խառնուրդ՝ նախատեսված սնուցման հավասարակշռված լրացման համար

2106909803

15

39.

Վաղ հասակի երեխաների համար նախատեսված պատրաստի սննդամթերք՝ նախատեսված մանրածախ առևտրի համար

1901100000

15

Միջին ռիսկային (4-9 միավոր)

40․

Բանջարեղեն և որոշ ուտելի արմատապտուղներ և պալարապտուղներ

0701-0714

9

41․

Ուտելի մրգեր և ընկույզներ. ցիտրուսային պտուղների կեղև ու դդմի կճեպներ

0801-0814

6

42․

Կենդանական կամ բուսական ծագում ունեցող ճարպեր և յուղեր ու դրանց տրոհումից ստացվող մթերքները.
պատրաստի սննդային ճարպեր

1501-1520

9

43․

Կակաո և դրանից պատրաստված մթերք

1801-1806

4

Ցածր ռիսկային (1-3 միավոր)

44.

Բնական մեղր

0409

3

45.

Սուրճ, թեյ, մատե կամ պարագվայական թեյ և համեմունքներ

0901-0910

1

46.

Հացազգիներ

1001-1008

1

47.

Ալրաղացաձավարային արդյունաբերության արտադրանք. ածիկ, օսլաներ, ինուլին, հացահատիկային սոսնձանյութ

1101-1109

2

48.

Յուղատու սերմեր և պտուղներ, այլ սերմեր, պտուղներ և հատիկներ

1201-1208

1

49.

Շաքար և շաքարից պատրաստված հրուշակեղեն

1701-1704

1

50.

Պատրաստի մթերք` հացաբույսերի հատիկներից, ալյուրից, օսլայից կամ կաթից, ալյուրից պատրաստված հրուշակեղեն

1901-1905

(բացի 1901100000 կոդից)

1

51.

Բանջարեղենի, մրգերի, ընկույզների կամ բույսերի այլ մասերի վերամշակումից ստացվող մթերք

2001-2009

1

52.

Սննդամթերք` այլ տեղ չնշված կամ չներառված

2106
(բացի 210610 կոդից)

1

53.

Ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ և քացախ

2201-2209

3

54.

Կերակրի աղ

2501

1

 

3) հավելվածի 6-րդուղղ. կետի N 2 աղյուսակի 2-րդ և 3-րդ սյունակները «ISO» բառից հետո լրացնել «BRC, IFC» բառերով.

4) հավելվածի 12-րդ, 13-րդ կետերը «Եթե»ուղղ. բառերից հետո լրացնել «սույն մեթոդաբանության» բառերով, իսկ 15-րդ կետում «հավելվածի» բառը փոխարինել «մեթոդաբանության» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

17.11.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 նոյեմբերի 2022 թվական: