Գլխավոր տեղեկություն
Номер
N 1842-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.12.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 01.12.2022
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.12.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.12.2022
Дата вступления в силу
02.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 դեկտեմբերի 2022 թվականի N 1842-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 169-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 453-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի «Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 169-Լ որոշման հավելվածի 15-րդ կետի 5-րդ ենթակետը «լինի» բառից հետո լրացնել «, բացառությամբ բանկից կամ վարկային կազմակերպությունից ձեռք բերվող գույքի, որը վերջինիս է անցել բռնագանձման արդյունքում» բառերով։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 7-ի «Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին» N 453-Լ որոշման հավելվածի 3.1-ին կետի 2-րդ ենթակետում «նոյեմբերի» բառը փոխարինել «դեկտեմբերի» բառով։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

01.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ