Գլխավոր տեղեկություն
Номер
N 386-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (23.12.2022-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.11.01-2021.11.14 Պաշտոնական հրապարակման օրը 05.11.2021
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
03.11.2021
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
03.11.2021
Дата вступления в силу
06.11.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

3 նոյեմբերի 2021 թվականի
ք. Երևան

N 386-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ (ՓՐԿԱՐԱՐ) ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՏԱՊ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԻՆ ԿԱՏԱՐՎՈՂ ԿԱՆՉԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՃԱԽՈՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՃԱԽՈՐԴԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «իէ» ենթակետը, 49-րդ հոդվածի 2.2-րդ մասը և 54-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել արտակարգ պատահարների արագ արձագանքման (փրկարար) ծառայության, ոստիկանության և շտապ բժշկական օգնության ծառայության համարներին կատարվող կանչերի (հաղորդումների) դեպքում հաճախորդի կողմից օգտագործվող ծառայության վայրի վերաբերյալ տեղեկությունները (հաճախորդի տեղորոշում) և հաճախորդի անձնական տվյալները հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորի կողմից բացահայտելու կարգը` համաձայն հավելվածի։

2. Համարի կամ կոդի զբաղեցման թույլտվություն ունեցող հեռախոսակապի ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորներին՝ 2022 թվականի ապրիլի 1-ից ապահովել սույն որոշման 1-ին կետով սահմանված կարգով նախատեսված տեղորոշման համակարգի գործարկումը՝ տեխնիկական նախագիծը նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ։

(2-րդ կետը լրաց. 21.12.22 N 547-Ն)

2.1. Սույն որոշման 2-րդ կետում նշված ժամկետից հետո հեռախոսակապի ծառայությունների մատուցում սկսող համարի կամ կոդի զբաղեցման թույլտվություն ունեցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորին՝ հեռախոսակապի ծառայությունների մատուցումն սկսելու պահից երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետով սահմանված կարգով նախատեսված տեղորոշման համակարգի գործարկումը՝ տեխնիկական նախագիծը նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ։

(2.1-ին կետը լրաց. 21.12.22 N 547-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ որոշման 1-ին կետի, որն ուժի մեջ է մտնում 2022 թվականի ապրիլի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ`

 

ք. Երևան

3 նոյեմբերի 2021 թ.

 

 

Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

Հավելված

Սահմանված է

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի նոյեմբերի 3-ի N 386-Ն որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ (ՓՐԿԱՐԱՐ) ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՏԱՊ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԻՆ ԿԱՏԱՐՎՈՂ ԿԱՆՉԵՐԻ (ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ) ԴԵՊՔՈՒՄ ՀԱՃԱԽՈՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ՀԱՃԱԽՈՐԴԻ ՏԵՂՈՐՈՇՈՒՄ) ԵՎ ՀԱՃԱԽՈՐԴԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՒ

 

1. Սույն կարգը սահմանում է արտակարգ պատահարների արագ արձագանքման (փրկարար) ծառայության, ոստիկանության և շտապ բժշկական օգնության ծառայության համարներին կատարվող կանչերի (հաղորդումների) դեպքում հաճախորդի կողմից օգտագործվող ծառայության վայրի վերաբերյալ տեղեկությունները (հաճախորդի տեղորոշում) և հաճախորդի անձնական տվյալները համարի կամ կոդի զբաղեցման թույլտվություն ունեցող հեռախոսակապի ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորի կողմից բացահայտելու կարգը, այդ թվում՝ տեղորոշման համակարգի գործարկման պայմանները, տեղորոշման բացահայտման ժամկետները։

(1-ին կետը լրաց. 21.12.22 N 547-Ն)

2. Սույն կարգում օգտագործված հիմնական հասկացություններն են`

1) Արագ արձագանքման ծառայությունների համարներ՝ արտակարգ պատահարների արագ արձագանքման (փրկարար) ծառայության` 112, 911, 101, ոստիկանության` 102 և շտապ բժշկական օգնության ծառայության` 103 համարներ.

2) Կանչ (հաղորդում)՝ դեպի Արագ արձագանքման համարներ կատարված զանգ կամ ուղարկված կարճ հաղորդագրություն (SMS).

3) Օպերատոր՝ համարի կամ կոդի զբաղեցման թույլտվություն ունեցող հեռախոսակապի ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատոր.

4) Տվյալների կենտրոն` Կանչը սպասարկող ծառայության տվյալների կենտրոն.

5) Ցանցի վերջնավորման կետ՝ ֆիզիկական կետ, որտեղ հաճախորդին տրամադրվում է հասանելիություն հանրային ամրակցված հեռախոսակապի ցանցին, և որը նույնականացվում է բաժանորդի ծառայությունների մատուցման պայմանագրում ամրագրված՝ ծառայությունների մատուցման հասցեով.

6) Բազային կայանի տեղակայման դիրք` հանրային շարժական հեռախոսակապի ցանցին հաճախորդի հասանելիությունն ապահովող (կանչը սպասարկող)՝ հանրային շարժական կապի բազային կայանի դիրքը, որը նույնականացվում է որոշակի համարով (Cell ID) և աշխարհագրական տեղակայման կոորդինատներով.

7) Բազային կայանի սփռման շառավիղ՝ բազային կայանի կողմից սպասարկվող տարածություն, որի սահմաններով կանչ իրականացնողը միանում է հանրային շարժական հեռախոսակապի ցանցին, երբ սկզբնավորվում է կանչը.

8) Հաճախորդի տեղորոշման տվյալ՝ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցում մշակվող տվյալ, այդ թվում՝ Ցանցի վերջնավորման կետ կամ Բազային կայանի տեղակայման դիրք և սփռման շառավիղ, որը հնարավորություն է տալիս որոշել Կանչ իրականացնող վերջնակետային սարքավորման աշխարհագրական դիրքը։

(2-րդ կետը լրաց. 21.12.22 N 547-Ն)

3. Հաճախորդի տեղորոշման և անձնական տվյալների բացահայտման ժամկետն սկսվում է կատարվող Կանչերի (հաղորդումների) պահից և տևում է մինչև անհրաժեշտ օգնության ցուցաբերումը:

4. Օպերատորը, որի ցանցում սկզբնավորվել է Կանչը՝ Տվյալների կենտրոնի յուրաքանչյուր հարցման (հարցումը կատարվում է Կանչ իրականացրած հեռախոսահամարի ներկայացմամբ) դեպքում՝ փոխանցում է Հաճախորդի տեղորոշման և անձնական տվյալների վերաբերյալ հետևյալ տեղեկությունները.

1) ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդի դեպքում՝ անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, իսկ իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդի դեպքում` անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարի տվյալները.

2) հանրային ամրակցված հեռախոսակապի ցանցում կանչի դեպքում՝ Ցանցի վերջնավորման կետը.

3) հանրային շարժական հեռախոսակապի ցանցում կանչի դեպքում՝ Բազային կայանի տեղակայման դիրքը և սփռման շառավիղը (բացառությամբ՝ ձայնային ծառայությունների VoWi-Fi/Wi-Fi calling տեխնոլոգիաներով կատարված կանչերի դեպքերի)։

5. Սույն կարգի 4-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված տվյալները՝ Օպերատորի կողմից Տվյալների կենտրոնին փոխանցվում են անմիջապես (իրական ժամանակում), իսկ 4-րդ կետի 3-րդ ենթակետում նշված տվյալները՝ Տվյալների կենտրոնի հարցումից հետո ոչ ավելի, քան 20 րոպեի ընթացքում։

6. Սույն կարգի 4-րդ կետով նախատեսված տվյալները Օպերատորի կողմից Տվյալների կենտրոններին փոխանցվում են բացառապես փակ պաշտպանված կապուղիներով։

7. Օպերատորը հաճախորդներին առաջարկվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ձայնային ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագրերում (ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններում) նախատեսում է դրույթ՝ Կանչի դեպքում Կանչ իրականացնողի տեղորոշման և անձնական տվյալների հասանելիության ապահովման վերաբերյալ։

8. Սույն կարգը չի տարածվում հեռախոսասարքի արտակարգ իրավիճակների զանգի (emergency call) ռեժիմում առանց հեռախոսաքարտի (SIM քարտի) առկայության կատարված Կանչերի դեպքերի վրա։

(հավելվածը լրաց. 21.12.22 N 547-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 նոյեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.12.2022, N 547-Ն 23.12.2022, N 386-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան