ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1344-Ա
ԳԼՈԲԱԼ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ՄԻՇԵԼԻՆ ՔԱԼՄԻ-ՌԵՅԻ ԵՎ ԱՄԻԹԱՎ ԲԱՆԵՐՋԻԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
2022 թվականի նոյեմբերի 15-18-ը Գլոբալ Առաջնորդության Հիմնադրամի ներկայացուցիչներ Միշելին Քալմի-Ռեյի և Ամիթավ Բաներջիի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, սննդի, արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման ու անցկացման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի կողմից ներկայացված հաշվետվության:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
14.11.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |