Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 188
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (29.02.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
19.12.2017
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
19.12.2017
Дата вступления в силу
01.01.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 դեկտեմբերի 2017 թվականի

թիվ 188

քաղ. Մոսկվա

 

Ապրանքների բացթողմանն առնչվող որոշ հարցերի մասին

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 82-րդ հոդվածի 3-րդ կետին, 118-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերին, 120-րդ հոդվածի 20-րդ կետին, 124-րդ հոդվածի 12-րդ և 15-րդ կետերին, 125-րդ հոդվածի 4-րդ կետին, ինչպես նաև 105-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Ապրանքների բացթողման, ապրանքների բացթողումը մերժելու և ապրանքների բացթողումը չեղարկելու, ապրանքների բացթողման ժամկետը կասեցնելու, այդ կասեցման ժամկետը երկարաձգելու և դրանք վերացնելու մասին որոշումները ձևակերպելու, ինչպես նաև այդ որոշումներն ընդունելու մասին ծանուցման հետ կապված մաքսային գործառնություններ կատարելու կարգը։

2. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257 որոշմամբ հաստատված՝ «Ապրանքների հայտարարագրի լրացման կարգի մասին» հրահանգի 43-րդ կետում՝

ա) 3-րդ ենթակետի իններորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքների բացթողման ժամկետը կասեցնելու, ապրանքների բացթողման ժամկետի կասեցման ժամկետը երկարաձգելու, մաքսային մարմինների կողմից ընդունվող որոշումների դասակարգչին համապատասխան այդ ապրանքների բացթողման ժամկետի կասեցումը վերացնելու մասին տեղեկությունները.».

բ) 4-րդ ենթակետի վեցերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«եթե մաքսային մարմնի կողմից թույլատրվել է ԱՀ-ի հետկանչումը կամ մաքսային մարմինը չեղարկում է ապրանքների բացթողումը՝ առանց հայտարարատուի կողմից ԱՀ-ի հետկանչման հետ կապված գործողություններ իրականացնելու, ապա մաքսային մարմինների կողմից ընդունվող որոշումների դասակարգչին համապատասխան կատարվում է գրառում (այդ որոշումն ընդունելու ամսաթվի նշմամբ), որը հաստատվում է պաշտոնատար անձի ստորագրությամբ և անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով։»։

3. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 289 որոշմամբ հաստատված՝ «Տարանցիկ փոխադրման հայտարարագրի լրացման կարգի մասին» հրահանգում՝ յոթերորդ պարբերության մեջ «С» վանդակի լրացման կանոնների 16-րդ կետում (աղյուսակից հետո), «Մաքսային հայտարարագիրը հետ է կանչվել» բառերը փոխարինել «Մաքսային հայտարարագիրը հետ է կանչվել մինչև ապրանքների բացթողումը», «Մաքսային հայտարարագիրը հետ է կանչվել, և ապրանքների բացթողումը չեղարկվել է» բառերով։

4. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ մաքսային գործի ոլորտում լիազորված պետական մարմիններին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1 տարվա ընթացքում լրամշակել իրենց պետությունների մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերը, այդ թվում՝ մաքսային մարմնի տեղեկատվական համակարգերի միջոցով ապահովել մաքսային մարմնի կողմից հայտարարատուին, այն անձին, որը ապրանքների հայտարարագիր ներկայացնելիս հանդես է գալու որպես ապրանքների հայտարարատու կամ մաքսային ներկայացուցչին այդ մարմնի կողմից ապրանքների բացթողման, ապրանքների բացթողումը մերժելու և ապրանքների բացթողումը չեղարկելու հետ կապված մաքսային գործառնությունների կատարման արդյունքներ պարունակող էլեկտրոնային փաստաթղթերի ուղարկումը։

5. Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1 տարվա ընթացքում թույլատրվում է մաքսային մարմինների կողմից ապրանքների բացթողման, ապրանքների բացթողումը մերժելու և ապրանքների բացթողումը չեղարկելու հետ կապված մաքսային գործառնությունների կատարման արդյունքներ պարունակող էլեկտրոնային փաստաթղթերի փոխարեն մաքսային մարմնի տեղեկատվական համակարգերի միջոցով ուղարկել դրանց մասին տեղեկություններ՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 362-րդ հոդվածին համապատասխան։

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2017 թվականի դեկտեմբերի 19-ի

թիվ 188 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

Ապրանքների բացթողման, ապրանքների բացթողումը մերժելու և ապրանքների բացթողումը չեղարկելու, ապրանքների բացթողման ժամկետը կասեցնելու, այդ կասեցման ժամկետը երկարաձգելու և դրանք վերացնելու մասին որոշումները ձևակերպելու, ինչպես նաև այդ որոշումներն ընդունելու մասին ծանուցման հետ կապված մաքսային գործառնություններ կատարելու

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգը մշակվել է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 82-րդ հոդվածի 3-րդ կետին, 118-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերին, 120-րդ հոդվածի 20-րդ կետին, 124-րդ հոդվածի 12-րդ և 15-րդ կետերին և 125-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան, և դրանով սահմանվում է՝

ա) մաքսային մարմինների կողմից հետևյալի հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման հաջորդականությունը՝

այն ապրանքների բացթողումը, այդ թվում՝ մաքսային մարմնի տեղեկատվական համակարգերի միջոցով ապրանքների բացթողումն առանց մաքսային մարմնի պաշտոնատար անձի մասնակցության (այսուհետ՝ ապրանքների ավտոմատ բացթողում), ապրանքների բացթողման մերժումը և ապրանքների բացթողման չեղարկումը, որոնց մասով գրանցվել է ապրանքների հայտարարագիրը էլեկտրոնային փաստաթղթի ձևով (այսուհետ՝ ԷԱՀ) կամ տարանցիկ փոխադրման հայտարարագիրը էլեկտրոնային փաստաթղթի ձևով (այսուհետ՝ ԷՏՓՀ),

այն ապրանքների բացթողումը, ապրանքների բացթողման մերժումը և ապրանքների բացթողման չեղարկումը, որոնց մասով գրանցվել է ապրանքների հայտարարագիրը թղթային կրիչով փաստաթղթի ձևով (այսուհետ՝ թղթային կրիչով ԱՀ), կամ տարանցիկ փոխադրման հայտարարագիրը թղթային կրիչով փաստաթղթի ձևով (այսուհետ՝ թղթային կրիչով ՏՓՀ), ինչպես նաև այն դեպքերում, երբ որպես այդպիսի մաքսային փաստաթղթեր, օգտագործվում են տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթեր, այդ թվում՝ երրորդ կողմի հետ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) միջազգային պայմանագրերով նախատեսված փաստաթղթերը,

այն ապրանքների բացթողումը, այդ թվում՝ ապրանքների ավտոմատ բացթողումը, ապրանքների բացթողման մերժումը և ապրանքների բացթողման չեղարկումը, որոնց մասով մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը գրանցվել է ապրանքների բացթողման մասին դիմումը՝ էլեկտրոնային փաստաթղթի ձևով (այսուհետ՝ էլեկտրոնային դիմում),

այն ապրանքների բացթողումը, ապրանքների բացթողման մերժումը և ապրանքների բացթողման չեղարկումը, որոնց մասով մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը գրանցվել է ապրանքների բացթողման մասին դիմումը՝ թղթային կրիչով փաստաթղթի ձևով (այսուհետ՝ թղթային կրիչով դիմում),

բ) անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրում կամ այն անդամ պետության մաքսային մարմնի կողմից վարվող մտավոր սեփականության օբյեկտների ազգային ռեեստրում, որի տարածքում ապրանքները ձևակերպվում են մաքսային ընթացակարգերով, ներառված մտավոր սեփականության օբյեկտներ (այսուհետ՝ մտավոր սեփականության օբյեկտներ) պարունակող այն ապրանքների մասով ապրանքների բացթողման ժամկետի կասեցման և այդ կասեցման ժամկետը երկարաձգելու, ապրանքների ժամկետի կասեցման մասին որոշումը վերացնելու, ինչպես նաև այդ որոշումներն ընդունելու մասին ծանուցման վերաբերյալ որոշումները ձևակերպելու կարգը, որոնց մասով գրանցվել է թղթային կրիչով ՏՓՀ-ն, ԱՀ-ն կամ էլեկտրոնային դիմումը կամ թղթային կրիչով դիմումը։

2. Մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի միջոցով ստուգվում է անդամ պետության՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան այդ մաքսային հայտարարագրերը կամ դիմումները գրանցելու իրավասություն ունեցող մաքսային մարմնի տեղեկատվական համակարգերի միջոցով գրանցված ԷԱՀ-ի, ԷՏՓՀ-ի կամ էլեկտրոնային դիմումի մեջ (անհրաժեշտ տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում) այն ապրանքների մասով ապրանքների ավտոմատ բացթողում կիրառելու հիմքերի առկայությունը կամ բացակայությունը, որոնց մասին տեղեկությունները ներկայացված են այդպիսի գրանցված մաքսային փաստաթղթում։

Եթե հայտարարատուի կամ այն անձի կողմից, որն ապրանքների հայտարարագիր ներկայացվելու դեպքում հանդես է գալու որպես ապրանքների հայտարարատու (կախված այն բանից, թե սույն կետի առաջին պարբերության մեջ նշված մաքսային փաստաթղթերից որն է գրանցվել մաքսային մարմնի կողմից), ապա պահպանվել են Օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին կետով, 120-րդ հոդվածի 13-րդ կետով կամ 143-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված այն պայմանները, որոնց դեպքում մաքսային մարմնի կողմից իրականացվում է ապրանքների բացթողում, ապա սույն կարգի 5-րդ կետով սահմանված դեպքերում և Օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետներում թույլատրվում է ապրանքների ավտոմատ բացթողման կիրառումը՝ սույն կարգի II բաժնին համապատասխան։

Մյուս դեպքերում սույն կարգի 9-րդ կետի առաջին պարբերության մեջ նշված պայմաններն այն ապրանքների մասով պահպանելու դեպքում, որոնց վերաբերյալ տեղեկությունները ներկայացված են ԷԱՀ-ի, ԷՏՓՀ-ի կամ էլեկտրոնային դիմումի մեջ, այդ ապրանքների բացթողումը ձևակերպվում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից Օրենսգրքի 119-րդ հոդվածում սահմանված ժամկետներում՝ սույն կարգի III բաժնին համապատասխան։

3. Սույն կարգի II բաժնով նախատեսված՝ ապրանքների ավտոմատ բացթողման կիրառում չի թույլատրվում այն ապրանքների մասով, որոնց մաքսային հայտարարագրումն իրականացվում է Օրենսգրքի 114-րդ և 117-րդ հոդվածներով սահմանված առանձնահատկություններով, եթե անդամ պետությունների օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ։

4. Մաքսային մարմինների, մաքսային մարմինների և Օրենսգրքի 118-րդ հոդվածի 6-րդ կետում նշված անձանց, ինչպես նաև մաքսային մարմինների և Օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին կետում նշված անձանց միջև տեղեկատվական փոխգործակցության դեպքում կիրառվում են Միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմում ներառված տեղեկատուները և դասակարգիչները, ինչպես նաև այն տեղեկատուներն ու դասակարգիչները, որոնք օգտագործվում են մաքսային նպատակներով, ձևավորվում են և ենթակա են կիրառման անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։

 

II. Ապրանքների ավտոմատ բացթողման հետ կապված մաքսային գործառնությունների կատարման կարգը

 

5. Այն ապրանքների ավտոմատ բացթողումը, որոնց մասով մաքսային մարմնի կողմից սույն կարգի 2-րդ կետի առաջին պարբերությանը համապատասխան գրանցված են ԷԱՀ-ն, ԷՏՓՀ-ն կամ էլեկտրոնային դիմումը, իրականացվում է հետևյալ դեպքերում՝

այն մաքսային ընթացակարգերի և ապրանքների նկատմամբ, որոնց վերաբերյալ տեղեկությունները ներկայացված են համապատասխան մաքսային փաստաթղթում, թույլատրվում է կիրառել ապրանքների ավտոմատ բացթողում՝ Օրենսգրքի 78-րդ հոդվածով նախատեսված մաքսային գործառնությունների կատարման տեխնոլոգիաներին համապատասխան.

պահպանվել են համապատասխան մաքսային փաստաթղթի ստուգման՝ մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի աշխատանքի ալգորիթմներով (տեխնիկական պահանջներով) սահմանված պայմանները.

մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի միջոցով՝ ռիսկերի կառավարման համակարգի օգտագործմամբ, համապատասխան մաքսային փաստաթղթի, էլեկտրոնային ձևով այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգման արդյունքներով, որոնցով հաստատվում են տեղեկությունները բոլոր այն ապրանքների մասով, որոնց մասին տեղեկությունները ներկայացված են այդ մաքսային փաստաթղթում (մաքսային մարմնի տեղեկատվական համակարգում այդ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների առկայության դեպքում), չեն հայտնաբերվել դրանում ներկայացված տեղեկությունների անհամապատասխանության նշաններ, ինչպես նաև փաստաթղթերի բնօրինակները ներկայացնելու անհրաժեշտություն կամ մինչև ապրանքների բացթողումը մաքսային հսկողություն անցկացնելու անհրաժեշտություն։

6. Ապրանքների ավտոմատ բացթողումից հետո մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի միջոցով ԷԱՀ-ն, ԷՏՓԽ-ն կամ էլեկտրոնային դիմումը ներկայացրած անձին է ուղարկվում ապրանքների բացթողումը հաստատող և համապատասխան մաքսային փաստաթուղթը, ինչպես նաև հետևյալ տեղեկությունները պարունակող էլեկտրոնային փաստաթուղթը՝

ա) մաքսային մարմնում այդ մաքսային փաստաթղթի գրանցման համարը.

բ) ապրանքների բացթողման մասին որոշման ծածկագիրը՝ մաքսային մարմինների կողմից ընդունվող որոշումների դասակարգչին համապատասխան.

գ) ապրանքների բացթողման ամսաթիվը՝ օօ/աա/տտ ձևաչափով (օրացուցային տարվա օրը, ամիսը, տարեթվի վերջին երկու թվերը) և ժամը.

դ) ապրանքների բացթողման գրանցման համարը, եթե դրա նշումը նախատեսված է անդամ պետության՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ.

ե) մաքսային տարանցման ժամկետը, կիրառված նույնականացման միջոցները (եթե այդպիսի միջոցներ կիրառվել են) և «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների առաքման վայրը (ԷՏՓՀ-ի համար)։

7. Մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի և Օրենսգրքի 118-րդ հոդվածի 6-րդ կետում նշված անձանց տեղեկատվական համակարգերի փոխգործակցության առկայության դեպքում ապրանքների ավտոմատ բացթողումից հետո այդ անձինք մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի միջոցով ավտոմատ ռեժիմում էլեկտրոնային ձևով ծանուցվում են այն ապրանքների մասին, որոնց բացթողումն իրականացվել է։

8. Այն դեպքում, երբ մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի միջոցով՝ ռիսկերի կառավարման համակարգի օգտագործմամբ, ԷԱՀ-ի, ԷՏՓՀ-ի կամ էլեկտրոնային դիմումի ստուգում անցկացվելու դեպքում հայտնաբերվել են համապատասխան մաքսային փաստաթղթում ներկայացված տեղեկությունների անհամապատասխանության նշաններ, և (կամ) ներկայացված տեղեկությունները, մաքսային ռիսկերը հաստատող փաստաթղթերը մաքսային մարմին ներկայացնելու անհրաժեշտություն և (կամ) մինչև ապրանքների բացթողումը մաքսային հսկողություն անցկացնելու անհրաժեշտություն, ինչպես նաև սույն կարգի 13-րդ կետով նախատեսված դեպքում ապրանքների ավտոմատ բացթողումը դադարեցվում է այն ապրանքների մասով, որոնց մասին տեղեկությունները ներկայացված են այդ մաքսային փաստաթղթում։

Ապրանքների ավտոմատ բացթողումը դադարեցվելու դեպքում մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի միջոցով մաքսային մարմնի պաշտոնատար անձն ավտոմատ ռեժիմում էլեկտրոնային ձևով տեղեկացվում է սույն կետի առաջին պարբերության մեջ նշված մաքսային փաստաթղթի, այդ մաքսային փաստաթղթում ներկայացված տեղեկությունները հաստատող այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգման կամ ռիսկերի նվազեցմանն ուղղված այն միջոցների կիրառման անհրաժեշտության մասին, որոնց իրականացումից հետո ապրանքները բաց են թողնվում սույն կարգի III բաժնին համապատասխան։

 

III. Մաքսային մարմնի պաշտոնատար անձի մասնակցությամբ ապրանքների բացթողման հետ կապված մաքսային գործառնությունները կատարելու կարգը

 

9. Եթե մաքսային մարմնի կողմից գրանցված մաքսային փաստաթղթով պայմանավորված՝ պահպանվել են Օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին կետով, 120-րդ հոդվածի 13-րդ կետով, 121-րդ հոդվածի 1-ին կետով, 122-րդ հոդվածի 1-ին կետով, 123-րդ հոդվածով կամ 143-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված պայմանները, ինչը պարզվել է նաև Օրենսգրքի 325-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան, Օրենսգրքի 119-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված ժամկետներում ռիսկերի կառավարման համակարգի օգտագործմամբ ԷԱՀ-ի, ԷՏՓՀ-ի կամ էլեկտրոնային դիմումի, ներկայացված տեղեկությունները հաստատող այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգում, այլ ձևերով մաքսային հսկողություն և (կամ) ապրանքների և (կամ) փաստաթղթերի մաքսային փորձաքննություն անցկացվելու ժամանակ, ապա մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից ձևավորվում և, մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի օգտագործմամբ, համապատասխան մաքսային փաստաթուղթը ներկայացրած անձին է ուղարկվում ապրանքների բացթողումը հաստատող և այդ մաքսային փաստաթուղթը, ինչպես նաև հետևյալ տեղեկությունները պարունակող էլեկտրոնային փաստաթուղթը՝

ա) սույն կարգի 6-րդ կետում նշված տեղեկությունները.

բ) այն ապրանքների հերթական համարները, որոնց մասով ընդունվել է բացթողման մասին որոշում (այն դեպքերում, երբ բացթողման մասին որոշումն ընդունվել է ոչ բոլոր ապրանքների մասով, որոնց մասին տեղեկությունները ներկայացված են ԷԱՀ-ի մեջ).

գ) մաքսային մարմնի պաշտոնատար անձի անձնական համարակալված կնիքի համարը։

10. Մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի և Օրենսգրքի 118-րդ հոդվածի 6-րդ կետում նշված անձանց տեղեկատվական համակարգերի փոխգործակցության առկայության դեպքում այդ անձինք ապրանքների բացթողումից հետո, մաքսային մարմնի տեղեկատվական համակարգերի օգտագործմամբ, մաքսային մարմնի կողմից էլեկտրոնային ձևով ծանուցվում են այն ապրանքների մասին, որոնց բացթողումն իրականացվել է։

11. Թղթային կրիչով ԱՀ-ի, թղթային կրիչով ՏՓՀ-ի կամ թղթային կրիչով դիմումի գրանցման դեպքում հայտագրված մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողման համար հիմքերի առկայության պարագայում ապրանքների բացթողումը մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից ձևակերպվում է՝ այդ մաքսային փաստաթղթերի վրա ապրանքների բացթողման մասին նշումներ կատարելու միջոցով՝ Միության իրավունքի մաս կազմող և այդ մաքսային փաստաթղթերի ձևերն ու դրանց լրացման կարգը սահմանող ակտերին համապատասխան։

Այն ապրանքների բացթողման մասին որոշումը ձևակերպելիս, որոնց համար որպես թղթային կրիչով ԱՀ կամ թղթային կրիչով ՏՓՀ օգտագործվել են տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթեր, այդ թվում՝ երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով նախատեսված փաստաթղթերը, մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից այդ փաստաթղթերի վրա նշումներ են կատարվում անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան։

12. Ապրանքների բացթողման մասին նշումներ կատարելուց հետո մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից սույն կարգի 11-րդ կետում նշված համապատասխան մաքսային փաստաթղթերը ներկայացրած անձին են վերադարձվում այդ մաքսային փաստաթղթերի օրինակը (օրինակները) և տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերը՝ դրանք՝ որպես այդպիսի մաքսային փաստաթղթեր օգտագործելու դեպքում։

13. Եթե ԷԱՀ-ի, ԷՏՓՀ-ի կամ էլեկտրոնային դիմումի գրանցումից հետո մաքսային մարմնի տեղեկատվական համակարգը չունի այն ապրանքների մասով ապրանքների ավտոմատ բացթողման հնարավորություն, որոնց մասին տեղեկությունները ներկայացված են համապատասխան մաքսային փաստաթղթում և (կամ) տեխնիկական խափանումներով պայմանավորված համակարգի անսարքության կամ կապի միջոցների (հեռահաղորդակցական ցանցեր և (կամ) «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանց) աշխատանքի ընդհատումների պատճառով հնարավորություն չունի կատարելու սույն կարգի 6-րդ կետով նախատեսված մաքսային գործառնությունները, և (կամ) մաքսային մարմնի պաշտոնատար անձը հնարավորություն չունի կատարելու սույն կարգի 9-րդ կետով նախատեսված մաքսային գործառնությունները, սակայն հնարավորություն ունի տպելու այս մաքսային փաստաթուղթը, ապա հայտագրված մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողման մերժման հիմքերի բացակայության դեպքում մինչև ապրանքների բացթողման՝ Օրենսգրքի 119-րդ հոդվածին համապատասխան սահմանված ժամկետը լրանալը մաքսային մարմնի պաշտոնատար անձը՝

ա) տպում է համապատասխան մաքսային փաստաթղթի օրինակը (օրինակները) և ձևակերպում ապրանքների բացթողումը հայտագրված մաքսային ընթացակարգին համապատասխան՝ այդ փաստաթղթի վրա կատարելով ապրանքների բացթողման մասին նշումներ՝ Միության իրավունքի մաս կազմող և այդ մաքսային փաստաթղթի ձևը և լրացման կարգը սահմանող ակտերին համապատասխան, այնպես, ինչպես դա տեղի կունենար, եթե համապատասխանաբար տրամադրվեին և գրանցվեին թղթային կրիչով ԱՀ-ն, թղթային կրիչով ՏՓՀ-ն կամ թղթային կրիչով դիմումը.

բ) տեղեկացնում է համապատասխան մաքսային փաստաթուղթը ներկայացրած անձին այն ապրանքների բացթողման մասին, որոնց վերաբերյալ տեղեկությունները ներկայացված են այդ մաքսային փաստաթղթում՝ հայտագրված մաքսային ընթացակարգին համապատասխան, և թղթային կրիչով այն մաքսային փաստաթղթի ստացման հնարավորության մասին, որի հիման վրա բաց են թողնվել ապրանքները.

գ) հանձնում է այդ փաստաթղթի տպված օրինակը (օրինակները) համապատասխան մաքսային փաստաթուղթը ներկայացրած անձին։ Այդ փաստաթղթի տպված օրինակը (օրինակները) նշված անձին հանձնելու անհնարինության դեպքում մաքսային մարմինն ապրանքների բացթողման օրվան հաջորդող օրվանից ոչ ուշ, քան 1 աշխատանքային օրվա ընթացքում այդ մաքսային փաստաթուղթն ուղարկում է պատվիրված փոստային առաքանիով՝ հանձնման մասին ծանուցմամբ, կամ այդ փաստաթուղթը փոխանցում է դրա ստացման փաստը հաստատելու հնարավորություն նախատեսող այլ եղանակով։

 

IV. Մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող այն ապրանքների համար ապրանքների բացթողման ժամկետը կասեցնելու և այդ կասեցման ժամկետը երկարաձգելու մասին որոշումները ձևակերպելու, ապրանքների բացթողման ժամկետը կասեցնելու մասին որոշումը վերացնելու, ինչպես նաև այդ որոշումների ընդունման մասին ծանուցելու կարգը, որոնց մասով գրանցվել է ԷԱՀ-ն, թղթային կրիչով ԱՀ-ն կամ էլեկտրոնային դիմումը կամ թղթային կրիչով դիմումը

 

14. Մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքների բացթողման ժամկետը կասեցնելու, այդ կասեցման ժամկետը երկարաձգելու, ապրանքների բացթողման ժամկետի կասեցումը վերացնելու հետ կապված մաքսային գործառնությունները կատարվում են Օրենսգրքի 124-րդ հոդվածին համապատասխան՝ հաշվի առնելով սույն բաժնի դրույթները։

Մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքների բացթողման ժամկետը կասեցնելու մասին որոշումն ընդունվում է մինչև ապրանքների բացթողման՝ Օրենսգրքի 119-րդ հոդվածով սահմանված ժամկետը լրանալը։

15. Մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքների բացթողման ժամկետը Օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետով կասեցնելու մասին որոշումն ընդունելու դեպքում այդ որոշումն ընդունելու օրվան հաջորդող օրվանից ոչ ուշ, քան 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում մաքսային մարմնի պաշտոնատար անձը՝

ա) մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի օգտագործմամբ՝ էլեկտրոնային ձևով ձևավորում և ԷԱՀ-ն կամ էլեկտրոնային դիմումը ներկայացրած անձին է ուղարկում հետևյալ տեղեկությունները՝

մաքսային մարմնում համապատասխան մաքսային փաստաթղթի գրանցման համարը,

հայտարարագրվող այն ապրանքի հերթական համարը, որի համար ընդունվել է ապրանքների բացթողման ժամկետը կասեցնելու մասին որոշումը,

ապրանքների բացթողման ժամկետը կասեցնելու մասին որոշման ծածկագիրը՝ մաքսային մարմինների կողմից ընդունվող որոշումների դասակարգչին համապատասխան,

ապրանքների բացթողման ժամկետը կասեցնելու մասին որոշում ընդունելու ամսաթիվը՝ օօ/աա/տտ ձևաչափով (օրացուցային տարվա օրը, ամիսը, տարեթվի վերջին երկու թվերը),

ապրանքների բացթողման ժամկետը կասեցնելու պատճառները,

օօ/աա/տտ ձևաչափով (օրացուցային տարվա օրը, ամիսը, տարեթվի վերջին երկու թվերը) այն ամսաթիվը, մինչև որը կասեցվել է ապրանքների բացթողման ժամկետը,

իրավատերը և (կամ) նրա շահերը կամ մի քանի իրավատերերի շահեր ներկայացնող անձը (այսուհետ՝ իրավատեր)՝ անվանումը (ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), գտնվելու վայրը (հասցեն),

մաքսային մարմնի պաշտոնատար անձի անձնական համարակալված կնիքի համարը

բ) կատարում է նշումներ (գրառման կամ կնիքի դրոշմվածքի ձևով), ապրանքների բացթողման ժամկետը կասեցնելու մասին որոշման վերաբերյալ սույն կետի «ա» ենթակետի երրորդ, չորրորդ, վեցերորդ և յոթերորդ պարբերություններում նշված տեղեկությունները, ինչպես նաև ամսաթիվը օօ/աա/տտ ձևաչափով (օրացուցային տարվա օրը, ամիսը, տարեթվի վերջին երկու թվերը), մաքսային մարմնի պաշտոնատար անձի ստորագրությունը և անձնական համարակալված կնիքի դրոշմվածքը մուտքագրում է թղթային կրիչով ԱՀ-ի կամ թղթային կրիչով դիմումի համապատասխան վանդակներում՝ Միության իրավունքի մաս կազմող և այդ մաքսային փաստաթղթերի ձևերն ու դրանց լրացման կարգը սահմանող ակտերին համապատասխան.

գ) հանձնում է կամ թղթային կրիչով ԱՀ-ն կամ թղթային կրիչով դիմումը ներկայացրած անձին է ուղարկում սույն կետի «ա» ենթակետում նշված տեղեկությունները պարունակող՝ թղթային կրիչով ծանուցում կամ ուղարկում է այդ ծանուցման էլեկտրոնային տարբերակը․

դ) ծանուցում է իրավատիրոջը՝ էլեկտրոնային ձևով, իսկ այդպիսի հնարավորության բացակայության դեպքում՝ գրավոր նրան ուղարկելով հետևյալ տեղեկությունները՝

մաքսային մարմնում այդ ծանուցումը գրանցելու համարը և ամսաթիվը՝ օօ/աա/տտ ձևաչափով (օրացուցային տարվա օրը, ամիսը, տարեթվի վերջին երկու թվերը),

մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող այն ապրանքները, որոնց մասով ընդունվել է ապրանքների բացթողման ժամկետը կասեցնելու մասին որոշումը, և դրանց գտնվելու վայրը (հասցեն),

ապրանքների բացթողման ժամկետը կասեցնելու մասին որոշման ծածկագիրը՝ մաքսային մարմինների կողմից ընդունվող որոշումների դասակարգչին համապատասխան,

ապրանքների բացթողման ժամկետը կասեցնելու մասին որոշում ընդունելու ամսաթիվը՝ օօ/աա/տտ ձևաչափով (օրացուցային տարվա օրը, ամիսը, տարեթվի վերջին երկու թվերը),

ապրանքների բացթողման ժամկետը կասեցնելու պատճառները,

օօ/աա/տտ ձևաչափով (օրացուցային տարվա օրը, ամիսը, տարեթվի վերջին երկու թվերը) այն ամսաթիվը, մինչև որը կասեցվել է ապրանքների բացթողման ժամկետը,

հայտարարատուն կամ այն անձը, որը տրամադրել է էլեկտրոնային դիմումը կամ թղթային կրիչով դիմումը և ապրանքների հայտարարագիրը տրամադրելիս հանդես է գալու որպես ապրանքների հայտարարատու, անվանումը (ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), գտնվելու վայրը (հասցեն),

մաքսային մարմնի պաշտոնատար անձի անձնական համարակալված կնիքի համարը։

16. Եթե մինչև մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքների բացթողումը կասեցնելու ժամկետը լրանալը, ապրանքների բացթողման ժամկետը կասեցնելու մասին որոշում ընդունած մաքսային մարմինն իրավատիրոջ կողմից ստացել է կասեցման ժամկետը երկարաձգելու մասին հարցում, ապա հնարավորինս սեղմ ժամկետներում, սակայն հարցումը ստանալու պահից ոչ ուշ, քան 1 աշխատանքային ժամվա ընթացքում նշված հարցումը գրանցվում է մաքսային մարմնի կողմից՝ դրան գրանցման համար տալու միջոցով։

Մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքների բացթողման ժամկետը կասեցնելու ժամկետը երկարաձգելու մասին որոշումը (այսուհետ՝ կասեցնելու ժամկետը երկարաձգելու մասին որոշում) ընդունվում է մինչև Օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետը լրանալը։

17. Կասեցման ժամկետը երկարաձգելու մասին որոշումն ընդունվելու դեպքում այդ ժամկետը երկարաձգվում է մաքսային մարմնի կողմից, սակայն Օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված ժամկետից ոչ ավելի ժամկետով։

18. Մաքսային մարմնի պաշտոնատար անձը ոչ ուշ, քան կասեցման ժամկետը երկարաձգելու մասին որոշում ընդունելու օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվա ընթացքում՝

ա) մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի օգտագործմամբ՝ էլեկտրոնային ձևով ձևավորում և ԷԱՀ-ն կամ էլեկտրոնային դիմումը տրամադրած անձին է ուղարկում հետևյալ տեղեկությունները՝

մաքսային մարմնում համապատասխան մաքսային փաստաթղթի գրանցման համարը,

հայտարարագրվող այն ապրանքի հերթական համարը, որի համար ընդունվել է ժամկետի կասեցումը երկարաձգելու մասին որոշումը,

ժամկետի կասեցումը երկարաձգելու մասին որոշման ծածկագիրը՝ մաքսային մարմինների կողմից ընդունվող որոշումների դասակարգչին համապատասխան,

ժամկետի կասեցումը երկարաձգելու մասին որոշում ընդունելու ամսաթիվը՝ օօ/աա/տտ ձևաչափով (օրացուցային տարվա օրը, ամիսը, տարեթվի վերջին երկու թվերը),

այն ամսաթիվը օօ/աա/տտ ձևաչափով (օրացուցային տարվա օրը, ամիսը, տարեթվի վերջին երկու թվերը) այն ամսաթիվը, մինչև որը երկարաձգվել է ապրանքների բացթողման ժամկետը կասեցնելու ժամկետը,

մաքսային մարմնի պաշտոնատար անձի անձնական համարակալված կնիքի համարը

բ) կատարում է նշումներ (գրառման կամ դրոշմակնիքի արտատիպի ձևով), կասեցման ժամկետը երկարաձգելու մասին որոշման վերաբերյալ սույն կետի «ա» ենթակետի երրորդ, չորրորդ, վեցերորդ և յոթերորդ պարբերություններում նշված տեղեկությունները, ինչպես նաև ամսաթիվը՝ օօ/աա/տտ ձևաչափով (օրացուցային տարվա օրը, ամիսը, տարեթվի վերջին երկու թվերը), մաքսային մարմնի պաշտոնատար անձի ստորագրությունը և անձնական համարակալված կնիքի դրոշմվածքը մուտքագրում է թղթային կրիչով ԱՀ-ի կամ թղթային կրիչով դիմումի համապատասխան վանդակներում՝ Միության իրավունքի մաս կազմող և այդ մաքսային փաստաթղթերի ձևերն ու դրանց լրացման կարգը սահմանող ակտերին համապատասխան

գ) հանձնում է կամ թղթային կրիչով ԱՀ-ն կամ թղթային կրիչով դիմումը տրամադրած անձին է ուղարկում սույն կետի «ա» ենթակետում նշված տեղեկությունները պարունակող՝ թղթային կրիչով ծանուցում կամ ուղարկում է այդ ծանուցման էլեկտրոնային տարբերակը,

դ) ծանուցում է իրավատիրոջը՝ նրան էլեկտրոնային ձևով, իսկ այդպիսի հնարավորության բացակայության դեպքում, գրավոր ուղարկելով հետևյալ տեղեկությունները.

մաքսային մարմնում այդ ծանուցումը գրանցելու համարը և ամսաթիվը՝ օօ/աա/տտ ձևաչափով (օրացուցային տարվա օրը, ամիսը, տարեթվի վերջին երկու թվերը),

սույն կարգի 16-րդ կետի առաջին պարբերության մեջ նշված իրավատիրոջ հարցումը գրանցելու համարը և ամսաթիվը՝ օօ/աա/տտ ձևաչափով (օրացուցային տարվա օրը, ամիսը, տարեթվի վերջին երկու թվերը),

մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող այն ապրանքները և դրանց գտնվելու վայրը (հասցեն), որոնց մասով ընդունվել է ժամկետի կասեցումը երկարաձգելու մասին որոշումը,

կասեցման ժամկետը երկարաձգելու մասին որոշման ծածկագիրը՝ մաքսային մարմինների կողմից ընդունվող որոշումների դասակարգչին համապատասխան,

կասեցման ժամկետը երկարաձգելու մասին որոշում ընդունելու ամսաթիվը՝ օօ/աա/տտ ձևաչափով (օրացուցային տարվա օրը, ամիսը, տարեթվի վերջին երկու թվերը),

օօ/աա/տտ ձևաչափով (օրացուցային տարվա օրը, ամիսը, տարեթվի վերջին երկու թվերը) այն ամսաթիվը, մինչև որը երկարաձգվել է ապրանքների բացթողման ժամկետը կասեցնելու ժամկետը,

մաքսային մարմնի պաշտոնատար անձի անձնական համարակալված կնիքի համարը։

19. Եթե մինչև մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքների բացթողումը կասեցնելու ժամկետը լրանալը, ապրանքների բացթողման ժամկետը կասեցնելու մասին որոշումն ընդունած մաքսային մարմինն իրավատիրոջ կողմից ստացել է ապրանքների բացթողման ժամկետը կասեցնելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ դիմում, ապա հնարավորինս սեղմ ժամկետներում, սակայն այն ստանալու պահից ոչ ուշ, քան 1 աշխատանքային ժամվա ընթացքում այդ դիմումը գրանցվում է մաքսային մարմնի կողմից՝ դրան գրանցման համար տալու միջոցով։

Մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքների բացթողման ժամկետը կասեցնելու մասին որոշումը վերացվում է ոչ ուշ, քան իրավատիրոջ դիմումը գրանցելու պահից 4 ժամվա ընթացքում, իսկ Օրենսգրքի 124-րդ հոդվածի 9-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված դեպքերում՝ ոչ ուշ, քան համապատասխան իրադարձությունը վրա հասնելու օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվա ընթացքում։

20. Մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքների բացթողման ժամկետը վերականգնվելու դեպքում մաքսային մարմինն իրականացնում է ապրանքների բացթողման հետ կապված մաքսային գործառնությունները՝ սույն կարգի III բաժնին համապատասխան։

 

V. Ապրանքների բացթողումը մերժելու հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման կարգը

 

21. Օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված ապրանքների բացթողումը մերժելու հիմքերի առկայության դեպքում մաքսային մարմնի պաշտոնատար անձը մինչև ապրանքների բացթողման ժամկետը լրանալը ձևակերպում է ապրանքների բացթողման մերժումը՝ սույն բաժնին համապատասխան։

22. ԷԱՀ-ի, ԷՏՓՀ-ի կամ էլեկտրոնային դիմումի գրանցման դեպքում մաքսային մարմնի պաշտոնատար անձը, օգտագործելով մաքսային մարմնի տեղեկատվական համակարգը, ձևավորում և համապատասխան մաքսային փաստաթուղթը տրամադրած անձին է ուղարկում ապրանքների բացթողման մերժումը հաստատող և այդ մաքսային փաստաթուղթը պարունակող էլեկտրոնային փաստաթուղթը, ինչպես նաև հետևյալ տեղեկությունները.

մաքսային մարմնում համապատասխան մաքսային փաստաթղթի գրանցման համարը,

ապրանքների բացթողումը մերժելու մասին որոշման ծածկագիրը՝ մաքսային մարմինների կողմից ընդունվող որոշումների դասակարգչին համապատասխան,

ապրանքների բացթողումը մերժելու ամսաթիվը՝ օօ/աա/տտ ձևաչափով (օրացուցային տարվա օրը, ամիսը, տարեթվի վերջին երկու թվերը) և ժամը,

ապրանքների բացթողումը մերժելու համար հիմք հանդիսացած պատճառները և դրանք վերացնելու վերաբերյալ առաջարկություններ՝ Օրենսգրքի 125-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան,

մաքսային մարմնի պաշտոնատար անձի անձնական համարակալված կնիքի համարը։

23. Թղթային կրիչով ԱՀ-ն, թղթային կրիչով ՏՓՀ-ն կամ թղթային կրիչով դիմումը գրանցելու դեպքում մաքսային մարմնի պաշտոնատար անձը ձևակերպում է ապրանքների բացթողման մերժումը՝ այդ մաքսային փաստաթղթերի վրա Միության իրավունքի մաս կազմող և այդ մաքսային փաստաթղթերի ձևերը, դրանց լրացման կարգը, ինչպես նաև ապրանքների բացթողման մերժումը ձևակերպելու կարգը սահմանող ակտերին համապատասխան ապրանքների բացթողումը մերժելու մասին նշումներ կատարելու միջոցով ՝ նշելով ապրանքների բացթողումը մերժելու համար հիմք հանդիսացած պատճառները և դրանք վերացնելու վերաբերյալ առաջարկություններ՝ Օրենսգրքի 125-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան։

Այն ապրանքների բացթողման մերժումը ձևակերպելու դեպքում, որոնց համար որպես թղթային կրիչով ԱՀ կամ թղթային կրիչով ՏՓՀ օգտագործվել են տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթեր, այդ թվում՝ երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով նախատեսված փաստաթղթերը, այդ փաստաթղթերի վրա մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից կատարվում են ապրանքների բացթողումը մերժելու մասին նշումներ՝ Օրենսգրքի 125-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան։

24. Ապրանքների բացթողման մերժումը ձևակերպելուց հետո մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից սույն կարգի 23-րդ կետում նշված համապատասխան մաքսային փաստաթղթերը տրամադրած անձին են վերադարձվում այդ մաքսային փաստաթղթերի օրինակը (օրինակները) և տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերը՝ դրանք՝ որպես այդպիսի մաքսային փաստաթղթեր օգտագործելու դեպքում։

Այդ մաքսային փաստաթղթերը նշված անձին հանձնելու անհնարինության դեպքում մաքսային մարմինն ապրանքների բացթողման մերժումը ձևակերպելու օրվան հաջորդող օրվանից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում այդ փաստաթղթերն ուղարկում է պատվիրված փոստային առաքանիով՝ հանձնման մասին ծանուցմամբ, կամ դրանք փոխանցում է դրանց ստացման փաստը հաստատելու հնարավորություն նախատեսող այլ եղանակով։

 

VI. Ապրանքների բացթողումը չեղարկելու հետ կապված մաքսային գործառնությունների կատարման կարգը

 

25. Մաքսային մարմինը չեղարկում է ապրանքների բացթողումը՝

ա) հայտարարատուի՝ ապրանքների հայտարարագիրը կամ տարանցիկ փոխադրման հայտարարագիրը հետ կանչելու մասին դիմումի հիման վրա՝ Օրենսգրքի 113-րդ հոդվածի 4-6-րդ կետերով և 116-րդ հոդվածի 9-րդ կետով նախատեսված դեպքերում.

բ) հայտարարատուի պատճառաբանված դիմումի հիման վրա, որը ներկայացվել է այն ապրանքների բացթողումն իրականացնող մաքսային մարմին, որոնց վերաբերյալ տեղեկությունները ներկայացված են ապրանքների հայտարարագրի, տարանցիկ փոխադրման հայտարարագրի կամ ապրանքների բացթողման մասին դիմումի մեջ մինչև ապրանքների հայտարարագիր տրամադրելը, հետևյալ դեպքերում՝

այդ ապրանքների մասով նախկինում այլ գրանցման համարով գրանցված են եղել ապրանքների հայտարարագիրը, տարանցիկ փոխադրման հայտարարագիրը կամ ապրանքների բացթողման մասին դիմումը` մինչև ապրանքների և հայտագրված մաքսային ընթացակարգի մասին նույնպիսի տեղեկություններ պարունակող ապրանքների հայտարարագիր տրամադրելը, և այդ ապրանքները բաց են թողնվել հայտագրված մաքսային ընթացակարգին համապատասխան,

Միության մաքսային տարածք փաստացի չեն ներմուծվել այն ապրանքները, որոնք բաց են թողնվել Միության մաքսային տարածքում դրանց օգտագործումը նախատեսող մաքսային ընթացակարգերին համապատասխան:

«ազատ մաքսային գոտի» կամ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերի գործողություններն ավարտելու նպատակով «վերաարտահանում» մաքսային ընթացակարգին համապատասխան բաց թողնված ապրանքներն այդ բացթողումից հետո դուրս չեն բերվել համապատասխանաբար «ազատ տնտեսական գոտի» կամ «ազատ պահեստ» տարածքներից, և սույն ենթակետի առաջին պարբերության մեջ նշված՝ հայտարարատուի խնդրանքն ստացվել է Օրենսգրքի 240-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված ժամկետը լրանալուց հետո ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում.

գ) Օրենսգրքի 116-րդ հոդվածի 10-րդ կետով նախատեսված դեպքում։

(25-րդ կետը լրաց. ԵՏՀԿ 28.01.20 թիվ 16)

26. Սույն կարգի 25-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված դեպքերում հայտարարատուն ապրանքների բացթողումն իրականացրած մաքսային մարմին է ուղարկում դիմում, իսկ եթե ապրանքների բացթողումն իրականացվել է թղթային կրիչով ԱՀ-ի, թղթային կրիչով ՏՓՀ-ի կամ թղթային կրիչով դիմումի օգտագործմամբ՝ նաև այդ մաքսային փաստաթղթերի՝ նշված անձին նախկինում տրամադրված օրինակը (օրինակները) և տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթեր, այդ թվում՝ երրորդ երկրների հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով նախատեսված փաստաթղթերը, որոնց վրա մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից կատարվել են ապրանքների բացթողման մասին նշումները։

27. Մաքսային մարմնի կողմից, հնարավորինս սեղմ ժամկետներում, բայց դիմումի ստացման պահից ոչ ուշ, քան 1 աշխատանքային ժամվա ընթացքում գրանցվում է սույն կարգի 26-րդ կետում նշված դիմումը՝ դրան գրանցման համար տալու միջոցով։

Հայտարարատուն մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից տեղեկացվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան դիմումի գրանցման փաստի մասին։

28. Սույն կարգի 26-րդ կետում նշված դիմումի գրանցումից հետո մաքսային մարմինը դրա գրանցման օրվան հաջորդող օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է ապրանքների բացթողումը չեղարկելու մասին որոշում կամ ապրանքների բացթողման չեղարկումը մերժելու մասին որոշում։

Մաքսային մարմնի պաշտոնատար անձը հայտարարատուին տեղեկացնում է մաքսային մարմնի կողմից ընդունված որոշման մասին նշված որոշումն ընդունելու օրվան հաջորդող օրվանից ոչ ուշ, քան 1 աշխատանքային օրվա ընթացքում, և այդ պաշտոնատար անձի կողմից կատարվում են սույն կարգի 29-րդ և 30-րդ կետերով նախատեսված մաքսային գործառնությունները։

29. Եթե սույն կարգի 26-րդ կետում նշված դիմումն ուսումնասիրելուց հետո մաքսային մարմինը որոշում է ընդունել ապրանքների բացթողումը չեղարկելու մասին, ապա մաքսային մարմնի պաշտոնատար անձն այդ որոշումն ընդունելու օրվան հաջորդող օրվանից ոչ ուշ, քան 1 աշխատանքային օրվա ընթացքում՝

ա) ձևակերպում և մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի օգտագործմամբ հայտարարատուին է ուղարկում այն ապրանքների բացթողման չեղարկումը հաստատող էլեկտրոնային փաստաթուղթը, որոնց մասին տեղեկությունները ներկայացված են այն ԷԱՀ-ի, ԷՏՓՀ-ի կամ էլեկտրոնային դիմումի մեջ, որոնց գրանցման համարը նշված է դիմումի մեջ, և որը պարունակում է այդ մաքսային փաստաթուղթը, ինչպես նաև հետևյալ տեղեկությունները.

մաքսային մարմնում համապատասխան մաքսային փաստաթղթի գրանցման համարը,

ապրանքների բացթողումը չեղարկելու մասին որոշման ծածկագիրը՝ մաքսային մարմինների կողմից ընդունվող որոշումների դասակարգչին համապատասխան,

ապրանքների բացթողումը չեղարկելու ամսաթիվը՝ օօ/աա/տտ ձևաչափով (օրացուցային տարվա օրը, ամիսը, տարեթվի վերջին երկու թվերը),

մաքսային մարմնի պաշտոնատար անձի անձնական համարակալված կնիքի համարը,

բ) ձևակերպում է այն ապրանքների բացթողման չեղարկումը, որոնց մասին տեղեկությունները ներկայացված են թղթային կրիչով ԱՀ-ի, թղթային կրիչով ՏՓՀ-ի կամ թղթային կրիչով դիմումի մեջ՝ թղթային կրիչով ԱՀ-ի, թղթային կրիչով ՏՓՀ-ի կամ թղթային կրիչով դիմումի համապատասխան վանդակներում նշումներ կատարելու (գրառման կամ կնիքի դրոշմվածքի ձևով), օօ/աա/տտ ձևաչափով (օրացուցային տարվա օրը, ամիսը, տարեթվի վերջին երկու թվերը) ամսաթիվը, մաքսային մարմնի պաշտոնատար անձի ստորագրությունը և անձնական համարակալված կնիքի դրոշմվածքը նշելու միջոցով՝ Միության իրավունքի մաս կազմող և այդ մաքսային փաստաթղթերի ձևերն ու դրանց լրացման կարգը սահմանող ակտերին համապատասխան։

Այն ապրանքների բացթողման չեղարկումը ձևակերպելու դեպքում, որոնց համար որպես թղթային կրիչով ԱՀ կամ թղթային կրիչով ՏՓՀ օգտագործվել են տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթեր, այդ թվում՝ երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով նախատեսված փաստաթղթերը, մաքսային մարմնի պաշտոնատար անձն այդ փաստաթղթերի վրա կատարում է նշումներ՝ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան

գ) հայտարարատուին է վերադարձնում թղթային կրիչով ԱՀ-ի, թղթային կրիչով ՏՓՀ-ի կամ թղթային կրիչով դիմումի օրինակը (օրինակները), ինչպես նաև տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերն ապրանքների բացթողումը չեղարկելու մասին նշումների կատարմամբ՝ դրանք՝ որպես այդպիսի մաքսային փաստաթղթեր օգտագործելու դեպքում։ Այդ մաքսային փաստաթղթերը հայտարարատուին հանձնելու անհնարինության դեպքում մաքսային մարմինն ապրանքների բացթողման չեղարկումը ձևակերպելու օրվան հաջորդող օրվանից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում այդ փաստաթղթերն ուղարկում է պատվիրված փոստային առաքանիով՝ հանձնման մասին ծանուցմամբ, կամ դրանք փոխանցում է այդ փաստաթղթերի ստացման փաստը հաստատելու հնարավորություն նախատեսող այլ եղանակով։

30. Եթե մաքսային մարմինը սույն կարգի 26-րդ կետում նշված դիմումն ուսումնասիրելուց հետո ապրանքների բացթողման չեղարկումը մերժելու մասին որոշում է ընդունել, ապա մաքսային մարմնի պաշտոնատար անձն այդ որոշումն ընդունելու օրվան հաջորդող օրվանից ոչ ուշ, քան 1 աշխատանքային օրվա ընթացքում հայտարարատուին տեղեկացնում է այդ որոշման, մերժման պատճառների և ապրանքների բացթողման չեղարկումը մերժելու մասին նշումով դիմումը, ինչպես նաև սույն կարգի 26-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալու հնարավորության մասին։

Այդ փաստաթղթերը հայտարարատուին հանձնելու անհնարինության դեպքում մաքսային մարմինն ապրանքների բացթողման չեղարկումը մերժելու մասին որոշում ընդունելու օրվան հաջորդող օրվանից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում այդ փաստաթղթերն ուղարկում է պատվիրված փոստային առաքանիով՝ հանձնման մասին ծանուցմամբ, կամ դրանք փոխանցում է այդ մաքսային փաստաթղթերի ստացման փաստը հաստատելու հնարավորություն նախատեսող այլ եղանակով։

31. Սույն կարգի 25-րդ կետի «գ» ենթակետում նախատեսված դեպքում մաքսային մարմնի պաշտոնատար անձը չեղարկում է ապրանքների բացթողումը Օրենսգրքի 116-րդ հոդվածի 8-րդ կետով սահմանված ժամկետը լրանալու օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում հետևյալ կարգով՝

ա) ձևավորվում և մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի օգտագործմամբ հայտարարատուին է ուղարկվում այն ապրանքների բացթողման չեղարկումը հաստատող էլեկտրոնային փաստաթուղթը, որոնց մասին տեղեկությունները ներկայացված են ԷԱՀ-ի մեջ, և որը պարունակում է այդ մաքսային փաստաթուղթը, ինչպես նաև հետևյալ տեղեկությունները՝

մաքսային մարմնում համապատասխան մաքսային փաստաթղթի գրանցման համարը,

ապրանքների բացթողումը չեղարկելու մասին որոշման ծածկագիրը՝ մաքսային մարմինների կողմից ընդունվող որոշումների դասակարգչին համապատասխան,

ապրանքների բացթողումը չեղարկելու ամսաթիվը՝ օօ/աա/տտ ձևաչափով (օրացուցային տարվա օրը, ամիսը, տարեթվի վերջին երկու թվերը),

մաքսային մարմնի պաշտոնատար անձի անձնական համարակալված կնիքի համարը.

բ) ձևակերպվում է այն ապրանքների բացթողման չեղարկումը, որոնց մասին տեղեկությունները ներկայացված են թղթային կրիչով ԱՀ-ի մեջ՝ թղթային կրիչով ԱՀ-ի համապատասխան վանդակներում նշումներ կատարելու (գրառման կամ կնիքի դրոշմվածքի ձևով), օօ/աա/տտ ձևաչափով (օրացուցային տարվա օրը, ամիսը, տարեթվի վերջին երկու թվերը) ամսաթիվը, մաքսային մարմնի պաշտոնատար անձի ստորագրությունը և անձնական համարակալված կնիքի դրոշմվածքը նշելու միջոցով՝ Միության իրավունքի մաս կազմող և ապրանքների մասին հայտարարագրի ձևը և դրա լրացման կարգը սահմանող ակտերին համապատասխան.

գ) ապրանքների բացթողման չեղարկումը ձևակերպելու օրվան հաջորդող օրվանից ոչ ուշ, քան 1 աշխատանքային օրվա ընթացքում հայտարարատուն էլեկտրոնային ձևով տեղեկացվում է ապրանքների բացթողումը չեղարկելու և թղթային կրիչով ԱՀ-ի, տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթերի, այդ թվում՝ երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով նախատեսված փաստաթղթերի՝ նշված անձին նախկինում տրամադրված օրինակը (օրինակները), որոնց վրա մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից կատարվել են ապրանքների բացթողման մասին նշումներ, մաքսային մարմին ներկայացնելու անհրաժեշտության մասին։

Հայտարարատուին էլեկտրոնային ձևով տեղեկացնելու անհնարինության դեպքում մաքսային մարմինն ապրանքների բացթողման չեղարկումը ձևակերպելու օրվան հաջորդող օրվանից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում պատվիրված փոստային առաքանիով հայտարարատուին ուղարկում է ապրանքների բացթողումը չեղարկելու մասին տեղեկատվություն՝ հանձնման մասին ծանուցմամբ, կամ այն փոխանցում է այդ տեղեկատվության ստացման փաստը հաստատելու հնարավորություն նախատեսող այլ եղանակով։

(հավելվածը լրաց. ԵՏՀԿ 28.01.20 թիվ 16)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.05.2023, թիվ 73 ---------
28.01.2020, թիվ 16 29.02.2020, թիվ 188
21.05.2019, թիվ 83 01.02.2020, թիվ 188
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան