ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 նոյեմբերի 2022 թվականի N 1726-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասը, ինչպես նաև համաձայն «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն ամրացված՝ երկու դուդուկ նվագարանները՝ համաձայն հավելվածի, հետ վերցնել և Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության միջոցով նվիրաբերել Շվեյցարիայի Ժնևի ազգագրության թանգարանին (MEG - Musèe d'ethnographie de Genève)՝ թանգարանում տեղադրելու և ցուցադրելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված շարժական գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել, Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության միջոցով, Ժնևի ազգագրության թանգարանի (MEG - Musռe d'ethnographie de GenՌve) հետ սույն որոշման 1-ին կետում նշված շարժական գույքի նվիրաբերության պայմանագրի կնքումը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
10.11.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1726-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԺՆԵՎԻ ԱԶԳԱԳՐՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
Հ/Հ |
Գույքի անվանումը, բնութագիրը |
Չափման միավորը |
Տարեթիվը |
Քանակը |
Համախառն հաշվեկշռային արժեքը |
Հաշվեկշռային արժեքը |
1. |
դուդուկ՝ պատյանով |
հատ |
2016 |
1 |
56666 |
33474.92 |
2. |
դուդուկ՝ պատյանով |
հատ |
2016 |
1 |
56666 |
33474.92 |
|
Ընդամենը՝ |
|
|
2 |
113332 |
66949.84 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
10.11.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |