Գլխավոր տեղեկություն
Номер
N 1855-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (17.12.2022-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.11.28-2022.12.11 Պաշտոնական հրապարակման օրը 02.12.2022
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.11.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.12.2022
Дата вступления в силу
03.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 նոյեմբերի 2022 թվականի N 1855-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 3 աղյուսակում կատարել փոփոխություններ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` 154,674.0 հազ. դրամ գումարը նվիրաբերության պայմանագրի հիման վրա հատկացնել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին՝ սույն որոշման N 9 հավելվածում նշված մանկապարտեզների համար գույք ձեռք բերելու նպատակով:

3. Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենին՝

1) սույն որոշման N 9 հավելվածում նշված մանկապարտեզների գույքի ձեռքբերման գործընթացի իրականացումն ապահովել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ կատարված այդ մանկապարտեզների գույքով համալրման կարիքների գնահատված արդյունքների հիման վրա.

2) սույն որոշման 2-րդ կետով նախատեսված գումարի՝ 2023 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ պայմանագրերով չծանրաբեռնված մնացորդը վերադարձնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

(3-րդ կետը խմբ. 15.12.22 N 1967-Ն)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

01.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

նոյեմբերի 24-ի N 1855-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

նոյեմբերի 24-ի N 1855-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2022 թվականի

նոյեմբերի 24-ի N 1855-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2022 թվականի

նոյեմբերի 24-ի N 1855-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2022 թվականի

նոյեմբերի 24-ի N 1855-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2022 թվականի

նոյեմբերի 24-ի N 1855-Ն որոշման

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2022 թվականի

նոյեմբերի 24-ի N 1855-Ն որոշման

 

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2022 թվականի

նոյեմբերի 24-ի N 1855-Ն որոշման

 

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2022 թվականի

նոյեմբերի 24-ի N 1855-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 դեկտեմբերի 2022 թվական: