Գլխավոր տեղեկություն
Номер
N 1982-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (17.12.2022-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.12.12-2022.12.25 Պաշտոնական հրապարակման օրը 16.12.2022
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.12.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.12.2022
Дата вступления в силу
17.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 դեկտեմբերի 2022 թվականի N 1982-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի N 1282-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի «Օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի (նաև օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված սամբո ըմբշամարտ, միջազգային շաշկի, ուշու և շախմատ մարզաձևերի) աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում (նաև հաշմանդամների), եվրոպական խաղերում, շախմատի համաշխարհային օլիմպիադայում, Եվրոպայի օլիմպիական երիտասարդական փառատոնում, համաշխարհային ունիվերսիադայում, պատանեկան օլիմպիական խաղերում, շախմատի պատանեկան օլիմպիադայում 1-3-րդ տեղերը գրաված մարզիկներին, ազգային հավաքական թիմերի գլխավոր (ավագ) մարզիչներին, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչներին, ազգային հավաքական թիմերի երկրորդ մարզիչներին, բժիշկներին շնորհվող դրամական մրցանակների չափերն ու շնորհման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 29-ի N 462 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1282-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) «ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ» բաժնի «ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ» գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

1-ին տեղ՝ 10000.0

5000.0

Հավաքական թիմերի երկրորդ մարզիչներ - 2000.0

ՀՀ մեծահասակների հավաքական

թիմերի բժիշկներ – 1000.0

2-րդ տեղ՝ 7000.0

3500.0

Հավաքական թիմերի երկրորդ մարզիչներ - 1400.0

ՀՀ մեծահասակների հավաքական

թիմերի բժիշկներ – 700.0

3-րդ տեղ՝ 4000.0

2000.0

Հավաքական թիմերի երկրորդ մարզիչներ - 800.0

ՀՀ մեծահասակների հավաքական

թիմերի բժիշկներ – 400.0

».

2) «ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ» բաժնի «ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՂԵՐ» գլուխն ուժը կորցրած ճանաչել.

3) «ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ» բաժնի «ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ» գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ, ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՂԵՐ

(եվրոպական խաղերը նաև օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված մարզաձևերում)

1-ին տեղ՝ 6000.0

3000.0

Հավաքական թիմերի երկրորդ մարզիչներ – 1200.0

ՀՀ մեծահասակների հավաքական

թիմերի բժիշկներ – 600.0

2-րդ տեղ՝ 3600.0

1800.0

Հավաքական թիմերի երկրորդ

մարզիչներ – 720.0

ՀՀ մեծահասակների հավաքական

թիմերի բժիշկներ – 360.0

3-րդ տեղ՝ 2400.0

1200.0

Հավաքական թիմերի երկրորդ մարզիչներ – 480.0

ՀՀ մեծահասակների հավաքական

թիմերի բժիշկներ – 240.0

»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

16.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 դեկտեմբերի 2022 թվական: