ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 760-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Direct Relief» ոչ առևտրային կազմակերպության կողմից ԱՄՆ-ի «Հայաստան-Արցախ» հիմնադրամի միջոցով աջակցության նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հասցեով ուղարկված դեղերի (6 տեղ, 2,683 կգ ընդհանուր քաշով, 655,477.83 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 13,415 ԱՄՆ-ի դոլար, բեռի բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` նշված բեռի բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
26.10.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 760-Ա որոշման |
ԲԵՌԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԸ
ՀԱՀ DR Air 256 #80180722
NN ը/կ |
Դոնորը |
Նկարա-գրությունը |
Ստացողը |
Կոդը |
Տեղը |
Քաշը (կգ) |
Արժեքը |
(ԱՄՆ-ի դոլար) | |||||||
1. |
Հայաստան - Արցախ հիմնադրամ (DR) |
դեղեր |
Ավանեսյան Անահիտ – ՀՀ առողջապա- հության նախարարություն |
Air 256-01 |
1 |
183.5 |
542,143.23 |
2. |
Հայաստան - Արցախ հիմնադրամ (DR) |
դեղեր |
Ղազարյան Ս.- ՀՀ-ում ԱՀ ներկայացուց- չություն |
Air 256-02 |
3 |
1,850.8 |
8,826.6 |
3. |
Հայաստան - Արցախ հիմնադրամ (DR) |
դեղեր |
Դավթյան Շուշան. - «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամ |
Air 256-03 |
1 |
584.1 |
1,809.2 |
4. |
Հայաստան - Արցախ հիմնադրամ (DR) |
դեղեր |
Տարագճյան Կ. - ՀԲԸՄ Քլոտյա Նազարյան Բժշկական կենտրոն |
Air 256-04 |
1 |
64.6 |
73.8 |
5. |
Հայաստան - Արցախ հիմնադրամ (DR) |
դեղեր |
Դանիելյան Ս. – «Պրոֆ. Ռ. Օ. Յոլյանի անվ. արյունաբանական կենտրոն» ՓԲԸ |
Air 253-05 |
102,625.0 |
Ընդամենը |
6 |
2,683.0 |
655,477.83 |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
26.10.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |