Գլխավոր տեղեկություն
Номер
N 250
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (09.01.2002-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.03.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.03.2001
Дата вступления в силу
29.03.2001

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«29» մարտի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մարտի 2001 թվականի N 250

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. «Նարեկ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել մանկապարտեզի գույքը (քաղ. Գյումրի, Թբիլիսյան խճ., Հնոցավան, հաշվեկշռային արժեքը` 330 հազ. դրամ) և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օտարել Գյումրիի քաղաքային համայնքին, որպես բնակարանային ֆոնդ:

Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) երկամսյա ժամկետում Գյումրիի քաղաքային համայնքի հետ կնքել համապատասխան պայմանագիր.

բ) «Նարեկ» փակ բաժնետիրական ընկերությունն առանձնացման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Նարեկ» հանգստյան տուն» բաց բաժնետիրական ընկերություն (քաղ. Գյումրի, Չերքեզի ձոր)` 3993 հազ. դրամ կանոնադրական կապիտալով:

Մեկամսյա ժամկետում սահմանված կարգով հաստատել բաժանիչ հաշվեկշիռը և վերջինիս կանոնադրությունը:

1.2. Հաշվեկշռային մեթոդով գնահատված 87980 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Նարեկ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Նարեկ» բաց բաժնետիրական ընկերության:

1.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 55876 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 55876 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 44701 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 44701 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.5. «Նարեկ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 32104 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 8777 հազ. դրամ.

բանկերի կարճաժամկետ վարկերի գծով` 18717 հազ. դրամ, այդ թվում` հաշվեգրված տոկոսագումարի գծով` 18717 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 155 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 1946 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 2290 հազ. դրամ.

ստացված կանխավճարների գծով` 129 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 90 հազ. դրամ:

1.6. «Նարեկ» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:

1.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Նարեկ» բաց բաժնետիրական ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

1.8. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. «Նարեկ» հանգստյան տուն» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել դասական աճուրդով:

2.2. Սահմանել «Նարեկ» հանգստյան տուն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը 3993 հազ. դրամ, որը համապատասխանում է 3993 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.3. Աճուրդով մասնավորեցման ենթակա պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի արժեքը կազմում է 3194 հազ. դրամ, որը համապատասխանում է 3194 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.4. Սահմանել աճուրդով մասնավորեցման ենթակա պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մեկնարկային գինը` 1597 հազ. դրամ, որը համապատասխանում է դրանց արժեքի 50 տոկոսին:

2.5. «Նարեկ» հանգստյան տուն» բաց բաժնետիրական ընկերությունը 2000 թվականի հուլիսի 1-ի դրությամբ պարտավորություններ չունի:

2.6. (կետն ուժը կորցրել է 09.01.02 N 18)

2.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. Սպիտակի «Վանուհի» բաց բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել`

ա) N 2 կարի ֆաբրիկայի (քաղ. Սպիտակ), հյուրանոցի (քաղ. Սպիտակ), կարող արտադրամասի (Լոռու մարզ, գ. Ջրաշեն), բազայի (քաղ. Սպիտակ), կարող արտադրամասի (Լոռու մարզ, գ. Ծաղկաբեր) և կարող արտադրամասի (Լոռու մարզ, գ. Հարթագյուղ) անավարտ շինարարության օբյեկտները` համաձայն հավելվածի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցնելու համար.

բ) NN 1, 2, 3 բնակելի շենքերի (քաղ. Սպիտակ) և մանկապարտեզի (Լոռու մարզ, գ. Լեռնավան) անավարտ շինարարության օբյեկտները և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օտարել համապատասխանաբար` Սպիտակի քաղաքային համայնքին և Լեռնավանի գյուղական համայնքին:

3.2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` երկամսյա ժամկետում Սպիտակի քաղաքային համայնքի և Լեռնավանի գյուղական համայնքի հետ կնքել օտարման պայմանագիր:

3.3. Հաշվեկշռային մեթոդով գնահատված, սույն որոշման հավելվածում ընդգրկված, յուրաքանչյուր անավարտ շինարարության օբյեկտի գույքը մասնավորեցնել ամբողջությամբ` դասական աճուրդով:

3.4. Դասական աճուրդով մասնավորեցման ենթակա գույքի մեկնարկային գինը սահմանել համապատասխանորեն` ըստ սույն որոշման հավելվածի 4-րդ սյունակի:

3.5. Աճուրդի հաղթողը գույքի վաճառքի գումարը պետք է վճարի աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

3.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) երկամսյա ժամկետում իրականացնել աճուրդի կազմակերպումն ու անցկացումը.

բ) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ աճուրդի անցկացման ժամկետների, տվյալների և մեկնարկային գնի վերաբերյալ:

3.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. Հաշվեկշռային մեթոդով գնահատված 391282 հազ. դրամ ակտիվներ ունեցող Սպիտակի «Վանուհի» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով:

4.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 48529 հազ. դրամ, որը համապատասխանում է 48529 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի արժեքը կազմում է 38823 հազ. դրամ, որը համապատասխանում է 38823 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 9706 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

4.5. Սպիտակի «Վանուհի» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 343353 հազ. դրամ, այդ թվում`

 

երկարաժամկետ բանկային վարկերի և փոխառությունների 

գծով (Համաշխարհային բանկի կողմից տրված վարկ)`

  247800 հազ. դրամ.

կարճաժամկետ բանկային վարկերի և փոխառությունների գծով`

  10599 հազ. դրամ.

վարկերի և փոխառությունների գծով հաշվեգրված տոկոսներ` 

  49878 հազ. դրամ. 

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով`

  14014 հազ. դրամ.

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին կարճաժամկետ

կրեդիտորական պարտքի գծով`

  8447 հազ. դրամ.

կարճաժամկետ կրեդիտորական պարտք պարտադիր սոցիալական

ապահովագրության գծով`

  2619 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով`

  8170 հազ. դրամ.

նպատակային ֆինանսավորում և մուտքեր`

  1866 հազ. դրամ:

 

4.6. Սպիտակի «Վանուհի» բաց բաժնետիրական ընկերությունը 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:

4.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

4.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը` տարիների կտրվածքով.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

4.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

4.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

4.11. Մասնավորեցման պայմանագրում նշել Միջազգային զարգացման ընկերակցության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 1994 թվականի փետրվարի 18-ին կնքված «Զարգացման վարկի մասին» համաձայնագրին համապատասխան Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետության աղետի գոտու վերականգնման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված և 1995 թվականի հուլիսի 12-ի N 1 ենթավարկային պայմանագրով Սպիտակի «Վանուհի» բաց բաժնետիրական ընկերության գլխամասի կառուցման համար հատկացված վարկի պայմանագրում նշված ժամկետների, տոկոսադրույքի ու կողմերի պարտավորությունների և իրավունքների մասին դրույթները:

4.12. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. Հաշվեկշռային մեթոդով 8918 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գողթ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Գողթ» բաց բաժնետիրական ընկերության:

5.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 7783 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 7783 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

5.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 6226 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 6226 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

5.4. «Գողթ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 1135 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 756 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 13 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 299 հազ. դրամ.

կարճաժամկետ այլ պարտավորությունների գծով` 11 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 56 հազ. դրամ:

5.5. «Գողթ» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:

5.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Գողթ» բաց բաժնետիրական ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

5.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

6.1. (կետն ուժը կորցրել է 24.10.01 N 1024)

6.2. (կետն ուժը կորցրել է 24.10.01 N 1024)

6.3. (կետն ուժը կորցրել է 24.10.01 N 1024)

6.4. (կետն ուժը կորցրել է 24.10.01 N 1024)

6.5. (կետն ուժը կորցրել է 24.10.01 N 1024)

6.6. (կետն ուժը կորցրել է 24.10.01 N 1024)

6.7. (կետն ուժը կորցրել է 24.10.01 N 1024)

7.1. Հաշվեկշռային մեթոդով 31283 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արտաշատ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Արտաշատ» բաց բաժնետիրական ընկերության:

7.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 18006 հազ. դրամ, որը համապատասխանում է 18006 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

7.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 14405 հազ. դրամ, որը համապատասխանում է 14405 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

7.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 3601 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

7.5. «Արտաշատ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 12054 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 533 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 3871 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 327 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 4070 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 2356 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 897 հազ. դրամ:

7.6. «Արտաշատ» փակ բաժնետիրական ընկերության 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորությունները կազմում են 210,7 հազ. դրամ, որը գնահատման պահի դրությամբ արտացոլված չէ ընկերության հաշվեկշռում:

7.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

7.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը` տարիների կտրվածքով.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

7.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

7.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

7.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

8.1. Հաշվեկշռային մեթոդով 245 հազ. դրամ գնահատված «Վարչատնտեսական» պետական ձեռնարկության թռչնաբուծական տնտեսության գույքի մասնավորեցնել ամբողջությամբ` դասական աճուրդով:

8.2. Սահմանել «Վարչատնտեսական» պետական ձեռնարկության թռչնաբուծական տնտեսության գույքի վաճառքի մեկնարկային գինը` 123 հազ. դրամ, որը համապատասխանում է գնահատված արժեքի 50 տոկոսին:

8.3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` աճուրդն իրականացնել երկամսյա ժամկետում:

8.4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

9.1. «Ջրհան» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել Սամաղարի բազայի ճաշարանի շենքը:

9.2. «Փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով 2192 հազ. դրամ գնահատված Սամաղարի բազայի ճաշարանի շենքը մասնավորեցնել ամբողջությամբ` դասական աճուրդով:

9.3. Սահմանել Սամաղարի բազայի ճաշարանի շենքի վաճառքի մեկնարկային գինը` 548 հազ. դրամ, որը համապատասխանում է գնահատված արժեքի 25 տոկոսին:

9.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` աճուրդն իրականացնել երկամսյա ժամկետում:

9.5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

10.1. «Գույք» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել Վանաձորի «Շինիրեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վարձակալության տրված` հաշվեկշռային մեթոդով 25432 հազ. դրամ գնահատված արժեքով գույքը և այն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել վարձակալին:

10.2. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող պետական գույքի արժեքը` 25432 հազ. դրամ, որը համապատասխանում է գնահատված արժեքի 100 տոկոսին:

10.3. Վճարումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` առաջին վճարը կատարելով մեկամսյա ժամկետում:

10.4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մարտի 29-ից:

Հավելված
ՀՀ կառավարության 2001 թ.
մարտի 29-ի N 250 որոշման

 

ՑԱՆԿ

 

Դասական աճուրդով վաճառքի առաջարկվող Սպիտակի «Վանուհի» բաց բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացվող անավարտ շինարարության օբյեկտների գույքի մեկնարկային գների

 

(հազ. դրամ)

 NN
ը/կ

 Անավարտ շինարարության
օբյեկտի անվանումը

 Հասցեն

 Մեկնարկային
գինը

 1

2

3

 1. N 2 կարի ֆաբրիկա  քաղ. Սպիտակ  555
 2. Հյուրանոց  քաղ. Սպիտակ  206
 3. Կարող արտադրամաս  գ. Ջրաշեն  78
 4. Բազա  քաղ. Սպիտակ  65
 5. Կարող արտադրամաս  գ. Ծաղկաբեր  19
 6. Կարող արտադրամաս  գ. Հարթագյուղ  70

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
09.01.2002, N 18 09.01.2002, N 250
24.10.2001, N 1024 24.10.2001, N 250
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան