ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 ապրիլի 2018 թվականի |
թիվ 45 |
քաղ. Մոսկվա |
ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ՉՀԱՎԱՔՎԱԾ ԿԱՄ ԿԱԶՄԱՏՎԱԾ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՉԿՈՄՊԼԵԿՏԱՎՈՐՎԱԾ ԿԱՄ ԱՆԱՎԱՐՏ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 21-րդ հոդվածի 3-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 117-րդ հոդվածով սահմանված առանձնահատկություններով մաքսային հայտարարագրում իրականացնելու նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել այն ապրանքների կից ներկայացվող ցանկը, որոնց նկատմամբ մաքսային մարմինների կողմից ընդունվում են չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները դասակարգելու մասին որոշումներ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ |
Տ. Սարգսյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի ապրիլի 3-ի թիվ 45 որոշմամբ |
ՑԱՆԿ
ապրանքների, որոնց նկատմամբ մաքսային մարմինների կողմից ընդունվում են չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները դասակարգելու մասին որոշումներ
Ապրանքի ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան |
Ապրանքի անվանումը |
1 |
2 |
7308 |
Մետաղակոնստրուկցիաներ՝ սև մետաղներից (բացի 9406 ապրանքային դիրքի հավաքովի շինարարական կոնստրուկցիաներից), և դրանց մասերը (օրինակ՝ կամուրջներ և դրանց սեկցիաները, ջրարգելակների դարպասներ, աշտարակներ, վանդակավոր կայմեր, ծածկեր՝ տանիքների համար, շինարարական ֆերմաներ, դռներ և պատուհաններ ու դրանց շրջանակները, դռան շեմքեր, շերտափեղկեր, ճաղաշարքեր, հենարաններ և դրանց հենասյուները). մետաղակոնստրուկցիաների մեջ օգտագործման համար նախատեսված թիթեղաթերթեր, ձողեր, անկյունակներ, ձևավոր պրոֆիլներ, խողովակներ և նույնանման արտադրատեսակներ՝ սև մետաղներից |
7309 00 |
Ամբարներ, ցիստեռններ, բաքեր և նույնանման տարողություններ՝ սև մետաղներից, ամեն տեսակի նյութերի համար (բացի սեղմված կամ հեղուկացված գազից) 300 լ-ից ավելի տարողությամբ, երեսապատումով կամ ջերմամեկուսացումով կամ առանց դրանց, բայց առանց մեխանիկական կամ ջերմատեխնիկական սարքավորումների |
8401 |
Միջուկային ռեակտորներ. ջերմանջատիչ տարրեր (ՋԱՏ-եր)` չճառագայթված, միջուկային ռեակտորների համար. սարքավորումներ և սարքվածքներ՝ իզոտոպների բաժանման համար |
8402 |
Շոգեկաթսաներ կամ այլ շոգեարտադրող կաթսաներ (բացի կենտրոնական ջեռուցման ջրակաթսաներից, որոնք կարող են նաև արտադրել ցածր ճնշման գոլորշի). գերտաքացրած ջրի վրա աշխատող կաթսաներ |
8403 |
Կենտրոնական ջեռուցման կաթսաներ՝ բացի 8402 ապրանքային դիրքում ընդգրկված կաթսաներից |
8404 |
Օժանդակ սարքավորումներ, որոնք օգտագործվում են 8402 կամ 8403 ապրանքային դիրքերում ընդգրկված կաթսաների հետ (օրինակ` ջերմօգտագործիչներ, շոգեգերտաքացուցիչներ, մրի հեռացուցիչներ, գազային վերաօգտագործիչներ). կոնդենսատորներ՝ շոգեջրային կամ այլ շոգեուժային կայանքների համար |
8405 |
Գազագեներատորներ կամ ջրագազի գեներատորներ՝ մաքրիչ կայանքներով կամ առանց դրանց. ացետիլենային գազագեներատորներ և նույնանման գազագեներատորներ՝ մաքրիչ կայանքներով կամ առանց դրանց |
8406 |
Ջրային շոգետուրբիններ և այլ շոգետուրբիններ |
8407 |
Կայծային բռնկմամբ ներքին այրման շարժիչներ՝ մխոցի պտտվող կամ հետադարձ-առաջընթաց շարժմամբ |
8408 |
Սեղմումով բոցավառվող ներքին այրման մխոցային շարժիչներ (դիզելներ և կիսադիզելներ) |
8409 |
Մասեր՝ բացառապես կամ հիմնականում 8407 կամ 8408 ապրանքային դիրքում ընդգրկված շարժիչների համար նախատեսված |
8410 |
Հիդրավլիկ տուրբիններ, ջրային անիվներ և կարգավորիչներ՝ դրանց համար |
8411 |
Շարժիչներ՝ տուրբոռեակտիվ և տուրբոպտուտակային, այլ գազային տուրբիններ |
8412 |
Այլ շարժիչներ և ուժային կայանքներ |
8413 |
Պոմպեր՝ հեղուկային, ծախսաչափերով կամ առանց դրանց. հեղուկների վերհաններ |
8414 |
Պոմպեր՝ օդային կամ վակուումային, օդային կամ գազային կոմպրեսորներ և օդափոխիչներ, օդափոխիչ կամ վերաշրջանառու օդաքաշ թասակներ կամ պահարաններ` օդափոխիչներով, ֆիլտրերով կամ առանց ֆիլտրերի |
8415 |
Օդորակման համար նախատեսված կայանքներ՝ շարժիչային օդափոխիչով և օդի ջերմաստիճանն ու խոնավությունը փոխելու համար սարքերով սարքավորված, ներառյալ՝ օդորակիչները, որոնցում խոնավությունն առանձին չի կարգավորվում |
8416 |
Բոցամուղներ՝ հեղուկ վառելիքի համար, փոշիացված պինդ վառելիքի համար կամ գազային հրածորաններ. մեխանիկական հնոցներ, ներառյալ՝ դրանց մեխանիկական կրակակալ ճաղացանցերը, մեխանիկական մոխրահեռացուցիչները և նույնանման սարքվածքները |
8417 |
Հնոցներ և վառարաններ՝ արդյունաբերական կամ լաբորատոր, ներառյալ՝ աղբայրիչ վառարանները, ոչ էլեկտրական |
8418 |
Էլեկտրական կամ այլ տիպերի սառնարաններ, սառցարաններ և այլ սառնարանային կամ սառցարանային սարքավորումներ. ջերմային պոմպեր՝ 8415 ապրանքային դիրքում ընդգրկված օդորակման կայանքներից բացի |
8419 |
Արդյունաբերական կամ լաբորատոր մեքենաներ, սարքավորումներ՝ էլեկտրական կամ ոչ էլեկտրական տաքացմամբ (բացառելով 8514 ապրանքային դիրքում ընդգրկված վառարանները, ջեռուցիչ խցերը և այլ սարքավորումներ)՝ ջերմաստիճանների փոփոխման հետևյալ գործընթացներում նյութերի մշակման համար՝ տաքացում, եփում, տապակում, թորում, բազմաթորում, մանրէազերծում, պաստերիզացում, շոգեհարում, չորացում, շոգեախտահանում, կոնդենսացում կամ սառեցում՝ բացառությամբ կենցաղային նպատակներով օգտագործվող մեքենաների ու սարքավորումների. հոսանուտ և կուտակային (ունակային) ջրատաքացուցիչներ՝ ոչ էլեկտրական |
8420 |
Գլոցիչներ կամ այլ գլանիկավոր (հոլովակավոր) մեքենաներ՝ բացի մետաղ կամ ապակի մշակող մեքենաներից, և գլանիկներ՝ դրանց համար |
8421 |
Կենտրոնախուսակներ, ներառյալ՝ կենտրոնախույս չորանոցները, սարքավորումներն ու սարքվածքները՝ հեղուկները կամ գազերը ֆիլտրելու կամ զտելու համար |
8422 |
Սպասք լվացող մեքենաներ. սարքավորումներ՝ շշեր կամ այլ տարողություններ լվանալու կամ չորացնելու համար. սարքավորումներ՝ շշեր, բանկաներ լցնելու, խցանելու համար, արկղեր, պարկեր և այլ տարողություններ փակելու, դրանք կնքելու և պիտակավորելու համար. սարքավորումներ՝ շշերի, բանկաների, պարկուճների (տյուբիկների) և նույնանման տարողությունների՝ կափույրներով կամ կափարիչներով հերմետիկ խցանափակման համար. այլ սարքավորումներ՝ փաթեթավորման կամ փաթաթման համար (փաթեթավորման նյութերի ջերմանստեցմամբ ապրանքի փաթաթման սարքավորումները). սարքավորումներ՝ ըմպելիքներ գազավորելու համար |
8423 |
Սարքավորումներ՝ կշռելու համար (բացի 0,05 գ կամ ավելի զգայունություն ունեցող կշեռքներից), ներառյալ՝ ապրանքի զանգվածը հաշվարկող և վերահսկող մեքենաները, որոնք գործարկվում են կշռվող ապրանքի ծանրության ուժով. մանրակշռաքարեր՝ բոլոր տիպերի կշեռքների համար |
8424 |
Մեխանիկական սարքվածքներ՝ (ձեռքի ղեկավարումով կամ առանց դրա) հեղուկը կամ փոշին արտամղելու, ցողելու կամ փոշեցրելու համար. կրակմարիչներ՝ լիցքավորված կամ չլիցքավորված. հեղուկացիրներ և նույնանման սարքվածքներ. շոգեշիթային կամ ավազաշիթային ու նույնանման արտամղիչ սարքվածքներ |
8425 |
Վերհան բազմաճախարակներ և վերհաններ՝ բացի սկիպային վերհաններից. կարապիկներ և կաբեստաններ. ամբարձիչներ (դոմկրատներ) |
8426 |
Նավային դերրիկ-կռունկներ. վերհան կռունկներ, ներառյալ՝ ճոպանավոր կռունկները. վերհան ֆերմաներ՝ շարժական, սայլակավոր բեռնիչներ և սայլակներ, համալրված վերհան կռունկով |
8427 |
Ավտոբեռնիչներ՝ եղանավոր բռնիչով. այլ բեռնիչներ՝ համալրված վերհան կամ բեռնիչ-բեռնաթափիչ սարքավորումներով |
8428 |
Բարձրացնելու, տեղափոխելու, բեռնելու կամ բեռնաթափելու համար այլ մեքենաներ ու սարքվածքներ (օրինակ` վերելակներ, շարժասանդուղքներ, փոխակրիչներ (կոնվեյերներ), ճոպանուղիներ) |
8429 |
Բուլդոզերներ (մղաններ)` ոչ դարձկեն և դարձկեն հարթաշերեփով, ուղեհարթիչներ, հարթիչներ, կեռաշերեփներ (սկրեպերներ), մեխանիկական բահեր, էքսկավատորներ, միաշերեփ բեռնիչներ, տոփանիչ մեքենաներ և ճանապարհային գլանիվներ, ինքնագնաց |
8430 |
Այլ մեքենաներ և մեխանիզմներ՝ բնահողը, օգտակար հանածոները կամ հանքաքարերը տեղափոխելու, համահարթելու, պրոֆիլավորելու, մշակելու, տոփանելու, խտացնելու, հեռացնելու կամ հորատելու համար. սարքավորումներ՝ ցցեր խփելու և հանելու համար. գութանային և ռոտորային ձյունամաքրիչներ |
8431 |
Մասեր՝ նախատեսված բացառապես կամ հիմնականում 8425-8430 ապրանքային դիրքերում ընդգրկված սարքավորումների համար |
8432 |
Հողի նախապատրաստման և մշակման համար գյուղատնտեսական, այգեգործական կամ անտառատնտեսական մեքենաներ. գլանիվներ՝ սիզամարգերի կամ սպորտային հրապարակների համար |
8433 |
Մեքենաներ կամ մեխանիզմներ՝ գյուղատնտեսական մշակաբույսերը հավաքելու կամ կալսելու համար, ներառյալ՝ մամլիչ-հասկահավաքները, ծղոտը կամ խոտը հակավորող մամլիչները. խոտհնձիչները կամ սիզամարգերի հնձիչները. ձվեր, պտուղներ կամ գյուղատնտեսական այլ մթերքներ մաքրելու, տեսակավորելու կամ տրամաչափարկելու համար մեքենաներ՝ բացի 8437 ապրանքային դիրքում ընդգրկված մեքենաներից |
8434 |
Կթելու համար սարքվածքներ և ապարատներ, կաթը մշակելու և վերամշակելու համար սարքավորումներ |
8435 |
Մամլիչներ, ջարդիչներ և նույնանման սարքավորումներ՝ գինեգործության, սիդրի, մրգահյութերի կամ նույնանման ըմպելիքների արտադրության համար |
8436 |
Սարքավորումներ՝ գյուղատնտեսության, այգեգործության, անտառատնտեսության, թռչնաբուծության կամ մեղվաբուծության համար, ներառյալ՝ սերմեր աճեցնելու համար սարքավորումները` մեխանիկական կամ տաքացնող սարքվածքներով, այլ. ինկուբատորներ՝ թռչնաբուծության համար, և բրուդերներ |
8437 |
Մեքենաներ՝ սերմեր, հացահատիկներ կամ չոր լոբազգի կուլտուրաներ մաքրելու, տեսակավորելու կամ տրամաչափարկելու համար. սարքավորումներ՝ ալրաղացի արդյունաբերության համար կամ հացահատիկների կամ չոր լոբազգի կուլտուրաների մշակման համար՝ բացի գյուղատնտեսական ֆերմաներում օգտագործվող սարքավորումներից |
8438 |
Սարքավորումներ՝ սննդամթերքի կամ ըմպելիքների արդյունաբերական պատրաստման կամ արտադրության համար, տվյալ խմբի այլ տեղում չնշված կամ չներառված՝ բացի կենդանական կամ բուսական ծագման չցնդող ճարպերից կամ յուղերից լուծամզման կամ պատրաստման համար նախատեսված սարքավորումներից |
8439 |
Սարքավորումներ` թաղանթանյութային թելքավոր նյութերից զանգվածի արտադրության կամ թղթի կամ ստվարաթղթի արտադրության կամ վերջնամշակման համար |
8440 |
Կազմարարական սարքավորումներ, ներառյալ՝ գրքի բլոկները կարելու համար նախատեսված մեքենաները |
8441 |
Սարքավորումներ՝ թղթային զանգվածից, թղթից կամ ստվարաթղթից արտադրատեսակներ արտադրելու համար, ներառյալ՝ ամեն տիպի կտրող մեքենաները. այլ |
8442 |
Մեքենաներ, ապարատուրաներ և սարքեր (բացի 8456-8465 ապրանքային դիրքերում ընդգրկված սարքավորումներից)` թիթեղների, գլանների կամ տպագրական այլ ձևերի նախապատրաստման կամ պատրաստման համար. թիթեղներ, գլաններ և այլ տպագրական ձևեր. թիթեղներ, գլաններ և վիմագրության քարեր՝ նախապատրաստված տպագրական նպատակների համար (օրինակ` տաշած, հղկած կամ ողորկած) |
8443 |
8442 ապրանքային դիրքում ընդգրկված թիթեղների, գլանների և այլ տպագրական ձևերի միջոցով տպագրության համար օգտագործվող տպագրական մեքենաներ. միացված կամ չմիացված այլ տպիչներ, պատճենահան ապարատներ և ֆաքսիմիլային ապարատներ. դրանց մասերն ու պարագաները |
8444 00 |
Մեքենաներ՝ քիմիական մանածագործական նյութերն արտամղելու, արտաձգելու, տեքստուրավորելու կամ կտրելու համար |
8445 |
Մեքենաներ՝ մանածագործական մանրաթելերի նախապատրաստման համար. մանող, միահյուսող կամ ոլորող մեքենաներ և այլ սարքավորումներ՝ մանածագործական մանվածք պատրաստելու համար. բոժոժամանող կամ կծկող (ներառյալ՝ թեզանաթել կծկող) մանածագործական մեքենաներ և 8446 կամ 8447 ապրանքային դիրքերում ընդգրկված մեքենաների վրա օգտագործելու համար մանվածք նախապատրաստող մեքենաներ |
8446 |
Մանածագործական հաստոցներ |
8447 |
Տրիկոտաժային, հյուսող-կարող մեքենաներ՝ ժապավենաթել, շղարշ, ժանյակներ ստանալու, ասեղնագործության, երիզներ կամ ցանցեր հյուսելու և գորգեր պատրաստելու համար |
8448 |
Օժանդակ սարքավորումներ՝ 8444, 8445, 8446 կամ 8447 ապրանքային դիրքերում ընդգրկված մեքենաների համար (օրինակ` ազբամբարձ սայլակները, ժակարդային մեքենաները, դադարակի ավտոմատ մեխանիզմները, մաքոքները փոխելու մեխանիզմները). մասեր և պարագաներ՝ բացառապես կամ հիմնականում նախատեսված 8444, 8445, 8446 կամ 8447 ապրանքային դիրքերում ընդգրկված մեքենաների համար նախատեսված (օրինակ` իլիկներ ու երկժանիներ, ասեղնավոր տեսակաշար (գարնիտուր), սանրեր, թելակորզաններ, մաքոքներ, ազբիկներ ու ազբիկային շրջանակներ, տրիկոտաժային ասեղներ) |
8449 00 000 0 |
Սարքավորումներ՝ կտորներով կամ ձևվածքով թաղիքի կամ նրբաթաղիքի կամ չգործված կտորեղենի արտադրության կամ վերջնամշակման համար, ներառյալ՝ նրբաթաղիքից գլխարկներ արտադրելու համար սարքավորումները. գլխարկներ պատրաստելու կաղապարներ |
8450 |
Լվացքի մեքենաներ` կենցաղային կամ լվացքատների համար, ներառյալ՝ քամիչ սարքվածքով համալրված մեքենաները |
8451 |
Սարքավորումներ (8450 ապրանքային դիրքում ընդգրկված մեքենաներից բացի)՝ մանվածքը, գործվածքները կամ պատրաստի մանածագործական արտադրատեսակները լվանալու, մաքրելու, քամելու, չորացնելու, արդուկելու, մամլելու (ներառյալ՝ նյութերի ջերմասևեռակման համար մամլիչները), սպիտակեցնելու, ներկելու, ապրետավորելու, վերջնամշակելու, ծածկապատելու և տոգորելու համար, և մեքենաներ՝ մանածագործական կամ այլ հիմքի վրա մածուկ քսելու համար, որոնք օգտագործվում են լինոլեումի նման հատակի ծածկույթների արտադրության մեջ. մեքենաներ՝ մանածագործվածքները կծկելու, հետ կծկելու, ծալելու, կտրելու կամ ծակելու համար |
8452 |
Կարի մեքենաներ՝ բացի 8440 ապրանքային դիրքում ընդգրկված գրքերի բլոկները կարելու մեքենաներից. հատուկ կարի մեքենաների համար նախատեսված կահույք, հենամասեր և պատյաններ. կարի մեքենաների համար ասեղներ |
8453 |
Սարքավորումներ՝ մորթի կամ կաշի նախապատրաստելու, դաբաղելու կամ մշակելու համար, կաշվե կոշիկներ կամ մորթուց կամ կաշվից այլ իրեր պատրաստելու կամ նորոգելու համար՝ բացի կարի մեքենաներից |
8454 |
Կոնվերտերներ, ձուլաշերեփներ, կոճղակաղապարներ և ձուլամեքենաներ, որոնք օգտագործվում են մետաղագործության կամ ձուլման արտադրության մեջ |
8455 |
Մետաղագլոցման հաստոններ և գլանիկներ՝ դրանց համար |
8456 |
Ցանկացած նյութի մշակման հաստոցներ՝ լազերային կամ այլ լուսային կամ ֆոտոնային ճառագայթով, ուլտրաձայնային, էլեկտրալիցքավորման, էլեկտրաքիմիական, էլեկտրաճառագայթային, իոնաճառագայթային կամ պլազմա-աղեղային պրոցեսների միջոցով նյութերի հեռացման համար. ջրաշիթային կտրող մեքենաներ |
8457 |
Մշակող կենտրոններ, միադիրք և բազմադիրք ագրեգատային հաստոցներ` մետաղի մշակման համար |
8458 |
Խառատային մետաղակտրիչ հաստոցներ (ներառյալ՝ բազմանպատակ խառատային հաստոցները) |
8459 |
Մետաղահատ հաստոցներ (ներառյալ՝ գծային դասավորությամբ ագրեգատային հաստոցները) գայլիկոնման՝ ներտաշման, ֆրեզման, ներքին կամ արտաքին պարուրակի ակոսման համար՝ մետաղի հեռացման միջոցով՝ բացի 8458 ապրանքային դիրքում ընդգրկված խառատային հաստոցներից (ներառյալ՝ բազմանպատակ խառատային հաստոցները) |
8460 |
Քերթիչ-հղկիչ, սրիչ, հղկիչ, հոնինգման, կիպահղկման, ողորկման հաստոցներ և հաստոցներ՝ հղկաքարերի, հղկանյութերի կամ ողորկող միջոցների օգնությամբ մետաղների կամ մետաղակերամիկայի մաքրամշակման այլ գործողություններ կատարելու համար՝ բացի 8461 ապրանքային դիրքում ընդգրկված ատամնահատ, ատամնահղկման կամ ատամնամշակման հաստոցներից |
8461 |
Երկայնառանդման, լայնական ռանդման, թործային, միջաձգիչ, ատամնահատ, ատամնահղկման կամ ատամնամշակման, սղոցող, կտորահատիչ հաստոցներ և այլ հաստոցներ՝ նյութի հեռացման միջոցով մետաղի կամ մետաղակերամիկայի մշակման համար, այլ տեղերում չնշված կամ չներառված |
8462 |
Հաստոցներ (ներառյալ՝ մամլիչները)՝ ծավալային դրոշմման, կռման կամ դրոշմման միջոցով մետաղները մշակելու համար. մետաղների մշակման համար կորացման, եզրակորացման, հարդարման, կտորահատիչ, անցքահատիչ կամ արտահատիչ հաստոցներ (ներառյալ՝ մամլիչները). վերևում չնշված մամլիչներ՝ մետաղների կամ մետաղների կարբիդների մշակման համար |
8463 |
Այլ հաստոցներ՝ մետաղների կամ մետաղակերամիկայի մշակման համար՝ առանց նյութի հեռացման |
8464 |
Հաստոցներ՝ քար, կերամիկա, բետոն, ասբեստացեմենտ կամ նույնանման հանքային նյութեր մշակելու համար կամ ապակու սառնամշակման համար |
8465 |
Հաստոցներ՝ փայտի, խցանի, ոսկորի, էբոնիտի, պինդ պլաստմասսաների կամ նույնանման պինդ նյութերի մշակման համար (ներառյալ՝ մեխերով, ամրակներով, սոսնձով կամ այլ միջոցներով հավաքման համար մեքենաները) |
8466 |
Մասեր և պարագաներ` նախատեսված բացառապես կամ հիմնականում 8456-8465 ապրանքային դիրքերում ընդգրկված սարքավորումների համար, ներառյալ՝ գործիքը կամ դետալներն ամրակելու հարմարանքները, ինքնաբացվող պարուրահատ գլխիկները, բաժանարար գլխիկները և այլ հատուկ հարմարանքներ հաստոցների համար. հարմարանքներ՝ ամեն տիպի ձեռքի գործիքների համար նախատեսված աշխատանքային գործիքներն ամրակելու համար |
8468 |
Սարքավորումներ և ապարատներ՝ ցածր ջերմաստիճանով զոդելու, բարձր ջերմաստիճանով զոդելու կամ եռակցելու համար, կտրելու համար պիտանի կամ ոչ պիտանի՝ բացի 8515 ապրանքային դիրքում ընդգրկված մեքենաներից և ապարատներից. մակերեսային ջերմամշակման համար մեքենաներ և ապարատներ՝ գազով աշխատող |
8470 |
Հաշվիչ մեքենաներ և տվյալների գրանցման, վերարտադրության ու տեսողական ներկայացման համար գրպանի մեքենաներ` հաշվարկչի գործառույթներով. հաշվապահական մեքենաներ, փոստային դրոշմանշիչ մեքենաներ, տոմսային ապարատներ և այլ նույնանման մեքենաներ՝ հաշվիչ սարքերով. դրամարկղային ապարատներ |
8471 |
Հաշվիչ մեքենաներ և դրանց բլոկները. մագնիսական կամ օպտիկական հաշվարկման սարքվածքներ, մեքենաներ՝ տվյալները տեղեկատվության կրիչների վրա ծածկագրված ձևով փոխադրելու համար, և մեքենաներ՝ նման տեղեկատվությունը մշակելու համար, այլ տեղում չնշված կամ չընդգրկված |
8472 |
Այլ գրասենյակային սարքավորումներ (օրինակ` հեկտոգրաֆիական կամ բազմացնող տրաֆարետային ապարատներ, հասցեների մեքենաներ, ավտոմատ սարքվածքներ՝ թղթադրամներ տրամադրելու համար, մեքենաներ՝ մետաղադրամները տեսակավորելու, հաշվելու կամ փաթեթավորելու համար, մատիտներ սրելու մեքենաներ, սորատային մեքենաներ կամ մեքենաներ՝ երկաթակապերով ամրակելու համար) |
8473 |
Մասեր և պարագաներ (բացի տեղափոխման համար նախատեսված պատյաններից, ծածկոցներից և նույնանման արտադրատեսակներից)՝ բացառապես կամ հիմնականում 8470-8472 ապրանքային դիրքերում ընդգրկված մեքենաների համար նախատեսված |
8474 |
Սարքավորումներ` բնահողը, քարը, հանքաքարը կամ այլ հանքային հանածոներ պինդ (այդ թվում՝ փոշենման կամ մածուկանման) վիճակում տեսակավորելու, քարմաղելու, զատելու, լվանալու, մանրացնելու, աղալու, խառնելու կամ միախառնելու համար. սարքավորումներ՝ պինդ հանքային վառելանյութի, կերամիկական բաղադրությունների, չկարծրացած ցեմենտի, գիպսային նյութերի կամ այլ փոշենման կամ մածուկանման հանքային արտադրանքի շեղջաքարացման (ագլոմերացման), կաղապարման կամ ձուլման համար. կաղապարման մեքենաներ՝ ավազե ձուլակաղապարներ պատրաստելու համար |
8475 |
Մեքենաներ՝ էլեկտրական կամ էլեկտրոնային լամպերի, խողովակների կամ էլեկտրոնաճառագայթային խողովակների կամ ապակյա անոթներում գազապարպման լամպերի հավաքման համար. մեքենաներ՝ ապակու կամ ապակյա արտադրատեսակների պատրաստման կամ տաք մշակման համար |
8476 |
Առևտրի ինքնաշխատ սարքեր (ավտոմատներ) (օրինակ` փոստային նամականիշների, սիգարետների, պարենային ապրանքների կամ ըմպելիքների վաճառքի համար), ներառյալ՝ թղթադրամ և մետաղադրամ մանրելու ինքնաշխատ սարքերը (ավտոմատները) |
8477 |
Սարքավորումներ՝ ռետինի կամ պլաստմասսաների մշակման կամ այդ նյութերից արտադրանք արտադրելու համար` տվյալ խմբի այլ տեղում չնշված կամ չներառված |
8478 |
Սարքավորումներ` ծխախոտի նախապատրաստման կամ պատրաստման համար, տվյալ խմբի այլ տեղում չնշված կամ չներառված |
8479 |
Մեքենաներ և մեխանիկական սարքվածքներ՝ անհատական գործառույթներ ունեցող՝ տվյալ խմբի այլ տեղում չնշված կամ չներառված |
8480 |
Ձուլման կաղապարարկղեր՝ մետաղաձուլական արտադրության համար. ձուլման տակդիրներ. ձուլամոդելներ. կաղապարներ (բացի կոճղակաղապարներից)՝ մետաղների, մետաղական կարբիդների, ապակու, հանքանյութերի, ռետինի կամ պլաստմասսաների ձուլման համար |
8481 |
Ծորակներ, կափույրներ, փականներ և նույնանման ամրաններ՝ խողովակատարների, կաթսաների, ամբարների, ցիստեռնների, բաքերի կամ նույնանման տարողությունների համար, ներառյալ՝ նվազիչ (ռեդուկցիոն) և ջերմակարգավորիչ կափույրները |
8482 |
Գնդիկավոր կամ հոլովակավոր առանցքակալներ |
8483 |
Փոխհաղորդիչ լիսեռներ (ներառյալ՝ բռնցքավոր և ծնկավոր) և շուռտվիկներ. առանցքակալների տուփեր և սահքի առանցքակալներ՝ լիսեռների համար. ժանանիվներ և ատամնավոր փոխանցիչներ. գնդիկավոր կամ հոլովակավոր պտուտակային փոխանցիչներ. փոխանցատուփեր և արագության այլ վարիատորներ, ներառյալ՝ հիդրոտրանսֆորմատորները. թափանիվներ և փոկանիվներ, ներառյալ՝ փոկանիվների բլոկները. կցորդիչներ և սարքեր՝ լիսեռների միացման համար (ներառյալ՝ ունիվերսալ հոդակապերը) |
8486 |
Մեքենաներ և ապարատուրա, որոնք բացառապես կամ հիմնականում օգտագործվում են կիսահաղորդչային բուլյաների կամ թիթեղների արտադրության համար, կիսահաղորդչային սարքերի, էլեկտրոնային ինտեգրալային սխեմաների կամ հարթ ցուցասարքային (դիսփլեյային) պանելների արտադրության համար. տվյալ խմբի 9(Գ) ծանոթագրության մեջ նշված մեքենաները և ապարատուրան. դրանց մասերը և պարագաները |
8487 |
Սարքավորումների մասեր, որոնք չունեն էլեկտրական միացումներ, մեկուսիչներ, հպակներ, կոճեր կամ այլ էլեկտրական դետալներ՝ տվյալ խմբի այլ տեղում չնշված կամ չներառված |
8501 |
Էլեկտրական շարժիչներ և գեներատորներ (բացի էլեկտրագեներատորային կայանքներից) |
8502 |
Էլեկտրագեներատորային կայանքներ և պտտվող էլեկտրական կերպափոխիչներ |
8503 00 |
Մասեր՝ բացառապես կամ հիմնականում 8501 կամ 8502 ապրանքային դիրքերում ընդգրկված մեքենաների համար նախատեսված |
8504 |
Տրանսֆորմատորներ էլեկտրական, ստատիկ էլեկտրական կերպափոխիչներ (օրինակ՝ ուղղիչներ), ինդուկտիվության կոճեր և դրոսելներ |
8505 |
Էլեկտրամագնիսներ. հաստատուն մագնիսներ և արտադրատեսակներ` նախատեսված մագնիսացումից հետո հաստատուն մագնիսների վերափոխման համար. էլեկտրամագնիսային կամ հաստատուն մագնիսներով սեղմակային կոթառներ, պրկիչներ և նույնանման ֆիքսող սարքվածքներ. էլեկտրամագնիսական կցորդիչներ, օղագոտիներ և արգելակներ. էլեկտրամագնիսային վերհան գլխիկներ |
8506 |
Առաջնային տարրեր և առաջնային մարտկոցներ |
8507 |
Կուտակիչներ (ակումուլյատորներ) էլեկտրական, ներառյալ՝ դրանց համար զատիչները` ուղղանկյուն (այդ թվում՝ քառակուսի) կամ այլ ձևի |
8511 |
Էլեկտրասարքավորումներ` ներքին այրման շարժիչների վառման կամ գործարկման համար` կայծից կամ վառելիքային խառնուրդի սեղմումից բոցավառումով (օրինակ` մագնետո, վառքի կոճեր, վառքի մոմեր, շիկացման մոմեր, մեկնարկիչներ). գեներատորներ (օրինակ՝ հաստատուն և փոփոխական հոսանքի) և այդ շարժիչների հետ օգտագործվող ընդհատիչներ |
8514 |
Արդյունաբերական կամ լաբորատոր էլեկտրական վառարաններ և խուցեր (ներառյալ ինդուկցիոն կամ դիէլեկտրիկ կորուստների երևույթների հիմքով աշխատող վառարանները). այլ արդյունաբերական կամ լաբորատոր սարքավորումներ` նյութերի՝ ինդուկցիոն կամ դիէլեկտրիկ կորուստների երևույթների միջոցով ջերմամշակման համար |
8515 |
Մեքենաներ և ապարատներ՝ էլեկտրական (այդ թվում՝ գազի էլեկտրական տաքացումով), լազերային կամ այլ լուսային կամ ֆոտոնային, գերձայնային, էլեկտրոնաճառագայթային, մագնիսաիմպուլսային կամ պլազմաաղեղային ցածրաջերմաստիճան զոդման, բարձրաջերմաստիճան զոդման կամ եռակցման համար, անկախ այն բանից՝ կարող են դրանք կատարել կտրման գործողություն, թե՝ ոչ. էլեկտրական մեքենաներ և ապարատներ՝ մետաղների կամ մետաղակերամիկայի տաք փոշեպատման համար |
8516 |
Էլեկտրական հոսանուտ կամ կուտակային (ունակային) ջրատաքացուցիչներ, ընկղմվող էլեկտրատաքացուցիչներ. էլեկտրասարքավորումներ՝ տարածքի ջեռուցման և բնահողի տաքացման համար, էլեկտրաջերմային ապարատներ՝ մազերի խնամքի համար (օրինակ` մազերի չորացուցիչներ, վարսափաթաթուկ (բիգուդի), տաք գանգրացման համար նախատեսված ունելի) և ձեռքերի չորացուցիչներ. էլեկտրական արդուկներ. կենցաղային այլ էլեկտրատաքացուցիչ սարքեր. դիմադրության հիմունքով տաքացնող էլեկտրական սարքեր՝ բացի 8545 ապրանքային դիրքում նշվածներից |
8517 |
Հեռախոսային ապարատներ, ներառյալ՝ հեռախոսային ապարատները բջջային կապի ցանցերի կամ այլ անլար կապի ցանցերի համար. այլ ապարատուրա՝ ձայնի, պատկերի կամ այլ տվյալների հաղորդման կամ ընդունման համար՝ ներառյալ հաղորդալարային կամ անլար ցանցում (օրինակ՝ կապի լոկալ կամ գլոբալ ցանց) հաղորդակցման համար ապարատուրաները՝ բացառությամբ 8443, 8525, 8527 կամ 8528 ապրանքային դիրքում ընդգրկված հաղորդող կամ ընդունող ապարատուրայի |
8518 |
Միկրոֆոններ և հենակալներ` դրանց համար. բարձրախոսներ՝ կորպուսների մեջ մոնտաժված կամ չմոնտաժված. ականջակալներ և գլխամասային հեռախոսներ՝ միկրոֆոնի հետ զուգակցված կամ չզուգակցված, և լրակազմեր, որոնք բաղկացած են միկրոֆոնից և մեկ կամ ավելի բարձրախոսներից. ձայնային հաճախականության էլեկտրական ուժեղարարներ. էլեկտրական ձայնաուժեղացնող լրակազմեր |
8519 |
Ապարատուրա՝ ձայնագրող կամ ձայնավերարտադրիչ |
8521 |
Տեսագրության կամ տեսավերարտադրության ապարատուրա՝ զուգորդված կամ չզուգորդված տեսաընդունիչով |
8525 |
Հաղորդող ապարատուրա՝ ռադիոհեռարձակման կամ հեռուստատեսության համար, իր կազմում ընդունող, ձայնագրող կամ ձայնավերարտադրող ապարատուրա ընդգրկող կամ չընդգրկող. հեռուստատեսային խցիկներ, թվային խցիկներ և գրառող տեսախցիկներ |
8526 |
Ռադիոտեղորոշման, ռադիոնավագնացային ապարատուրա և հեռակառավարման ռադիոապարատուրա |
8527 |
Ընդունող ապարատուրա` ռադիոհեռարձակման համար, մեկ կորպուսում ձայնագրող կամ ձայնավերարտադրող ապարատուրայի կամ ժամացույցների հետ համատեղված կամ չհամատեղված |
8528 |
Մոնիտորներ և պրոյեկտորներ, իր մեջ ընդունիչ հեռուստատեսային ապարատուրա չընդգրկող. ընդունիչ ապարատուրա՝ հեռուստատեսային կապի համար, իր մեջ լայնահեռարձակման ռադիոընդունիչ կամ ձայնը կամ պատկերը գրառող կամ վերարտադրող ապարատուրա ընդգրկող կամ չընդգրկող |
8530 |
Էլեկտրաազդանշանային սարքվածքներ՝ երկաթուղային գծերում, տրամվայի ուղիներում, ավտոմոբիլային ճանապարհներում, ներքին ջրային ուղիներում, կայանային հրապարակներում, նավահանգիստներում կամ օդանավակայաններում անվտանգությունն ապահովելու կամ երթևեկությունը կարգավորելու համար (բացի 8608 ապրանքային դիրքում ընդգրկված սարքավորումներից) |
8531 |
Էլեկտրասարքավորումներ՝ ձայնային կամ տեսողական ազդանշանային (օրինակ` զանգեր, շչակներ, ինդիկատորային պանելներ, պահպանության ազդանշանային սարքվածքներ կամ հրդեհի ազդանշանային սարքվածքներ)՝ բացի 8512 կամ 8530 ապրանքային դիրքերում ընդգրկված սարքավորումներից |
8535 |
Էլեկտրական ապարատուրա՝ կոմուտացիայի կամ էլեկտրական շղթաների պահպանման համար կամ էլեկտրական շղթաներին միացնելու համար (օրինակ` անջատիչներ, փոխարկիչներ, ընդհատիչներ, հալուն ապահովիչներ, շանթարգելներ, լարման սահմանափակիչներ, լարման ցատկերի մարիչներ, հոսանքընդունիչներ, հոսանքահաններ և այլ միակցիչներ, միակցման տուփեր) 1000 Վ-ից ավելի լարման համար |
8536 |
Էլեկտրական ապարատուրա՝ կոմուտացիայի կամ էլեկտրական շղթաների պահպանման համար կամ էլեկտրական շղթաներին միացնելու համար կամ էլեկտրական շղթաներում (օրինակ` անջատիչներ, փոխարկիչներ, ընդհատիչներ, ռելե, հալուն ապահովիչներ, լարման թռիչքների մարիչներ, խրոցակների եղանիկներ և վարդակներ, էլեկտրական լամպերի կոթառներ և այլ միակցիչներ, միակցման տուփեր) 1000 Վ-ից ոչ ավելի լարման համար. օպտիկական մանրաթելերի համար միակցիչներ, թելքաօպտիկական լարանների կամ մալուխների համար |
8537 |
Պուլտեր, պանելներ, բարձակներ, սեղաններ, բաշխիչ վահաններ և այլ հիմքեր՝ էլեկտրական ապարատուրայի համար` սարքավորված 8535 կամ 8536 ապրանքային դիրքերում ընդգրկված երկու կամ ավելի սարքվածքներով, էլեկտրական հոսանքի ղեկավարման կամ բաշխման համար, այդ թվում` իրենց մեջ 90-րդ խմբի սարքերը կամ սարքվածքները և թվային ղեկավարման ապարատներն ընդգրկող՝ բացի 8517 ապրանքային դիրքի կոմուտացիոն սարքվածքներից |
8538 |
Մասեր՝ բացառապես կամ հիմնականում 8535, 8536 կամ 8537 ապրանքային դիրքերում ընդգրկված ապարատուրայի համար նախատեսված |
8543 |
Էլեկտրական մեքենաներ և ապարատուրա՝ անհատական ֆունկցիաներ ունեցող՝ տվյալ խմբի այլ տեղում չնշված կամ չներառված |
8601 |
Երկաթուղային լոկոմոտիվներ՝ էլեկտրաէներգիայի արտաքին աղբյուրից կամ կուտակիչներից սնուցումով |
8602 |
Երկաթուղային լոկոմոտիվներ այլ. լոկոմոտիվային տենդերներ |
8603 |
Շարժիչով երկաթուղային կամ տրամվայի վագոններ՝ ուղևորատար, ապրանքատար կամ ուղեբեռային, բաց հենահարթակներ՝ բացի 8604 ապրանքային դիրքում ընդգրկվածներից |
8604 00 000 0 |
Տրանսպորտային միջոցներ՝ ինքնագնաց կամ ոչ ինքնագնաց՝ երկաթուղային կամ տրամվայի գծերի վերանորոգման կամ տեխնիկական սպասարկման համար նախատեսված (օրինակ` վագոն-արհեստանոցներ, կռունկներ, կոճախփիչ մեքենաներ, ուղեհարդարիչ մեքենաներ, վերահսկիչ-չափիչ վագոններ և տրանսպորտային միջոցներ՝ ուղիների զննման համար) |
8605 00 000 |
Ուղևորատար վագոններ՝ երկաթուղային կամ տրամվայի, ոչ ինքնագնաց. վագոններ՝ ուղեբեռային, փոստային և երկաթուղային, կամ տրամվայի այլ հատուկ վագոններ, ոչ ինքնագնաց (բացի 8604 ապրանքային դիրքում ընդգրկվածներից) |
8606 |
Վագոններ՝ երկաթուղային կամ տրամվայի, բեռնատար, ոչ ինքնագնաց |
8607 |
Երկաթուղային լոկոմոտիվների կամ տրամվայի շարժիչավոր վագոնների կամ շարժակազմի մասեր |
8701 |
Տրակտորներ (բացի 8709 ապրանքային դիրքում ընդգրկված տրակտորներից) |
8702 |
Շարժիչային տրանսպորտային միջոցներ՝ նախատեսված 10 կամ ավելի մարդ, ներառյալ՝ վարորդը փոխադրելու համար |
8704 10 |
Ինքնաթափ ավտոմոբիլներ` նախատեսված ճանապարհազուրկ պայմաններում շահագործման համար |
8705 |
Հատուկ նշանակության շարժիչային տրանսպորտային միջոցներ (օրինակ` բեռնատար ավտոմոբիլներ՝ վթարները վերացնելու համար, ավտոամբարձիչներ, հրշեջ տրանսպորտային միջոցներ, ավտոբետոնախառնիչներ, ճանապարհները մաքրող ավտոմոբիլներ, ջրող-լվացող ավտոմոբիլներ, ավտոարհեստանոցներ, ռենտգենյան կայանքներով ավտոմոբիլներ)՝ բացի ուղևորներ կամ բեռներ փոխադրելու համար օգտագործվող տրանսպորտային միջոցներից |
8709 |
Արդյունաբերական նշանակության տրանսպորտային միջոցներ, ինքնագնացներ՝ չսարքավորված վերամբարձ կամ բեռնման սարքվածքներով, օգտագործվող գործարաններում, պահեստներում, նավահանգիստներում կամ օդանավակայաններում՝ կարճ տարածություններում բեռներ փոխադրելու համար. երկաթուղային կայանների հարթակներում օգտագործվող տրակտորներ. վերոնշված տրանսպորտային միջոցների մասերը |
8801 00 |
Օդապարիկներ (աերոստատներ) և դիրիժաբլներ. սավառնակներ, դելտապլաններ և այլ՝ առանց շարժիչի թռչող ապարատներ |
8802 |
Այլ թռչող ապարատներ (օրինակ՝ ուղղաթիռներ, ինքնաթիռներ). տիեզերական ապարատներ (ներառյալ արբանյակները) և ենթաօրբիտային ու տիեզերական կրող-հրթիռներ |
8803 |
8801 կամ 8802 ապրանքային դիրքում ընդգրկված թռչող ապարատների մասեր |
8804 00 000 0 |
Անկարգելներ (պարաշյուտներ) (ներառյալ՝ ղեկավարվող անկարգելները և պարապլանները) և պտտվող պարաշյուտներ. դրանց մասերը և պարագաները |
8805 |
Մեկնարկային սարքավորումներ՝ թռչող ապարատների համար. տախտակամածային արգելակային կամ նույնանման սարքվածքներ. վերգետնյա վարժական սարքեր՝ թռիչքակազմի համար. դրանց մասերը |
8901 |
Նավեր՝ ծովագնացության, էքսկուրսիայի, լաստանավեր, բեռնատար նավեր, բեռնանավեր (բարժաներ) և ուղևորների կամ բեռների տեղափոխման համար նախատեսված նույնանման այլ լողացող միջոցներ |
8902 00 |
Նավեր ձկնորսական. լողացող բազաներ և այլ նավեր՝ ձկնամթերքի վերամշակման և պահածոյացման համար |
8903 |
Զբոսանավեր և այլ լողացող միջոցներ՝ հանգստի կամ սպորտի համար. թիանավեր և կանոե |
8904 00 |
Քարշանավեր և հրիչ նավեր |
8905 |
Լողացող փարոսներ, հրշեջ նավեր, հողածուծ սարքեր, լողացող ամբարձիչ կռունկներ և լողացող այլ միջոցներ, որոնց համար նավագնացային հատկանիշները երկրորդական են՝ իրենց հիմնական գործառույթի համեմատ. լողացող նավանորոգարաններ. լողացող կամ ջրի տակ աշխատող՝ հորատման կամ շահագործման հենահարթակներ |
8906 |
Նավեր այլ, ներառյալ՝ ռազմական նավերը և փրկարար նավերը՝ բացի թիանավակներից |
8907 |
Լողացող կառուցվածքներ այլ (օրինակ` լաստանավակներ, լողացող բաքեր, սուզարկղեր (կեսոններ), լողացող նավամատույցներ (դեբարկադերներ), ազդալողաններ (բույեր) և խարսխավոր լողաններ (բակեններ) |
8908 00 000 0 |
Ջարդման ենթակա նավեր և այլ լողացող կառուցվածքներ |
9005 |
Հեռադիտակներ, մենօկուլյարներ, այլ դիտափողեր և դրանց ամրանները. այլ աստղագիտական սարքեր և դրանց ամրանները՝ բացի ռադիոաստղագիտական սարքերից |
9006 |
Ֆոտոխցիկներ (բացի կինոխցիկներից). լուսաբռնկիչներ և լամպ-բռնկիչներ՝ բացի 8539 ապրանքային դիրքում ընդգրկված գազապարպման լամպերից |
9007 |
Կինոխցիկներ և կինոպրոյեկտորներ՝ ձայնագրող կամ ձայնավերարտադրող սարքվածքներ պարունակող կամ չպարունակող |
9008 |
Պատկերների պրոյեկտորներ՝ բացի կինեմատոգրաֆիական պրոյեկտորներից. լուսախոշորացուցիչներ և պատկերները փոքրացնելու միջոցով պրոյեկտող սարքավորումներ (բացի կինեմատոգրաֆիականից) |
9010 |
Ապարատուրա և սարքավորումներ՝ լուսանկարչական լաբորատորիաների համար (ներառյալ՝ կինոլաբորատորիաների համար), տվյալ խմբում այլ տեղում չնշված կամ չներառված. նեգատոսկոպներ. պրոյեկցիոն էկրաններ |
9011 |
Բարդ օպտիկական մանրադիտակներ, ներառյալ՝ միկրոլուսանկարահանումների, միկրոկինոնկարահանումների կամ միկրոպրոյեկտման մանրադիտակները |
9012 |
Մանրադիտակներ՝ բացի օպտիկական մանրադիտակներից. դիֆրակցիոն ապարատներ |
9013 |
Հեղուկ բյուրեղների հիմքով սարքվածքներ՝ բացի այն արտադրատեսակներից, որոնք առավել ճշգրիտ նկարագրված են այլ ապրանքային դիրքերում. լազերներ՝ բացի լազերային դիոդներից. օպտիկական այլ սարքեր և գործիքներ՝ տվյալ խմբում այլ տեղում չնշված կամ չներառված |
9014 |
Կողմնացույցներ՝ ուղղությունը որոշելու համար. նավիգացիոն այլ սարքեր և գործիքներ |
9015 |
Սարքեր և գործիքներ՝ գեոդեզիական կամ տեղագրական (ներառյալ լուսանկարչաչափականները), ջրագրական (հիդրոգրաֆիկական), օվկիանոսագրական, ջրաբանական (հիդրոլոգիական), օդերևութաբանական կամ երկրաֆիզիկական՝ բացի կողմնացույցներից. հեռաչափեր |
9016 00 |
Կշեռքներ՝ 0,05 գրամ կամ ավելի զգայունությամբ, մանրակշռաքարերով կամ առանց դրանց |
9017 |
Գործիքներ՝ գծագրության, չափանշման կամ մաթեմատիկական հաշվարկների համար (օրինակ` գծագրական մեքենաներ, պանտոգրաֆներ, անկյունաչափեր, գծագրական լրակազմեր, լոգարիթմական քանոններ, սկավառակային հաշվիչներ). ձեռքի գործիքներ՝ գծային չափեր կատարելու համար (օրինակ` չափիչ ձողեր ու չափերիզներ, միկրոմետրեր, չափակարկիններ)՝ տվյալ խմբում այլ տեղում չնշված կամ չներառված |
9018 |
Բժշկության, վիրաբուժության, ատամնաբուժության կամ անասնաբուժության մեջ օգտագործվող սարքեր և սարքվածքներ, ներառյալ՝ սցինտիգրաֆիկական ապարատուրաները, էլեկտրաբժշկական այլ ապարատուրաներ և տեսողությունը հետազոտելու սարքեր |
9019 |
Սարքվածքներ՝ մեքենաբուժության համար. մերսման ապարատներ. ունակությունների որոշման համար հոգեբանական թեստերի անցկացման ապարատուրա. օզոնային, թթվածնային և աերոզոլային թերապիայի ապարատուրա, արհեստական շնչառության կամ այլ թերապևտիկ շնչառական ապարատներ |
9020 00 000 0 |
Շնչառական այլ սարքավորումներ և գազային դիմակներ՝ բացի առանց մեխանիկական դետալների և փոխովի ֆիլտրերի պաշտպանիչ դիմակներից |
9022 |
Ապարատուրա՝ հիմնված ռենտգենյան, ալֆա, բետա և գամմա ճառագայթների օգտագործման վրա, բժշկական, վիրաբուժական, ատամնաբուժական կամ անասնաբուժական օգտագործման համար նախատեսված կամ չնախատեսված, ներառյալ՝ ռենտգենագրական կամ ռադիոթերապևտիկ հետազոտությունների համար ապարատուրաները, ռենտգենյան խողովակները և ռենտգենյան ճառագայթման այլ գեներատորներ, բարձր լարման գեներատորները, վահանները և կառավարման վահանակները, էկրանները, սեղանները, բազկաթոռները և նույնանման այլ արտադրատեսակներ՝ հետազոտության կամ բուժման համար |
9023 00 |
Սարքեր, ապարատուրա և մոդելներ, որոնք նախատեսված են ցուցադրության նպատակների համար (օրինակ` ուսուցման կամ ցուցադրման ժամանակ), պիտանի չեն այլ նպատակներով օգտագործման համար |
9024 |
Մեքենաներ և սարքվածքներ՝ նյութերի կարծրությունը, ամրությունը, սեղմվածությունը, առաձգականությունը կամ նյութերի այլ մեխանիկական հատկություններ փորձարկելու համար (օրինակ` մետաղների, փայտեղենի, մանածագործական նյութերի, թղթի, պլաստմասսայի) |
9025 |
Խտաչափեր և նույնանման սարքեր` հեղուկների մեջ ընկղմվելիս գործող, ջերմաչափեր, հրաչափեր, բարոմետրեր, խոնավաչափեր և խոնավաջերմաչափեր՝ գրանցող սարքվածքով կամ առանց գրանցման սարքվածքի, և այդ սարքերի ցանկացած համակցություն |
9026 |
Սարքեր և ապարատուրա՝ հեղուկների կամ գազերի ծախսի, մակարդակի, ճնշման կամ այլ փոփոխական հատկանիշների չափման կամ հսկման համար (օրինակ` ծախսաչափեր, մակարդակի ցուցիչներ, ճնշաչափեր (մանոմետրեր), ջերմահոսաչափեր)՝ բացի 9014, 9015, 9028 կամ 9032 ապրանքային դիրքերում ընդգրկված սարքերից և ապարատուրայից |
9027 |
Սարքեր և ապարատուրա՝ ֆիզիկական կամ քիմիական անալիզի համար (օրինակ` բևեռաչափեր, բեկումաչափեր, սպեկտրաչափեր, գազա- կամ ծխաանալիզատորներ). սարքեր և ապարատուրա՝ մածուցիկության, ծակոտկենության, ընդարձակման, մակերեսային ձգունության չափման կամ հսկման համար կամ նույնանման սարքեր ու ապարատուրա. սարքեր և ապարատուրա՝ ջերմության, ձայնի կամ լույսի չափման կամ հսկման համար (ներառյալ՝ էքսպոնոմետրերը). միկրոտոմներ |
9028 |
Հաշվիչներ՝ գազի, հեղուկի կամ էլեկտրաէներգիայի մատակարարման կամ արտադրության, ներառյալ՝ ստուգարկիչները |
9029 |
Հաշվիչներ` պտույտների թվի, արտադրանքի քանակի որոշման համար, սակահաշվիչներ (տաքսոմետրեր), անցած հեռավորությունը մղոններով չափող հաշվիչներ, քայլաչափեր և նույնանման սարքեր. արագաչափեր և պտուտաչափեր (տախոմետրեր)՝ բացի 9014 կամ 9015 ապրանքային դիրքում ընդգրկված սարքերից և գործիքներից. ստրոբոսկոպներ |
9030 |
Օսցիլոսկոպներ, սպեկտրաանալիզատորներ, այլ սարքեր և ապարատուրա` էլեկտրական մեծությունների չափման կամ հսկման համար՝ բացի 9028 ապրանքային դիրքում ընդգրկված չափիչ սարքերից. սարքեր և ապարատուրա` ալֆա, բետա, գամմա, ռենտգենյան, տիեզերական կամ այլ իոնացնող ճառագայթումներ հայտնաբերելու կամ չափելու համար |
9031 |
Չափող կամ հսկիչ սարքեր, սարքվածքներ և մեքենաներ՝ տվյալ խմբում այլ տեղում չնշված կամ չներառված. պրոֆիլային պրոյեկտորներ |
9032 |
Սարքեր և սարքվածքներ` ավտոմատ կարգավորման կամ կառավարման համար |
9406 |
Շինարարական հավաքովի կոնստրուկցիաներ (բացառությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9406 10 100 0 ստորաենթադիրքի շարժական տների) |
9508 |
Կարուսելներ, ճոճանակներ, հրաձգարաններ ու այլ ատրակցիոններ, կրկեսներ շրջիկ և գազանանոցներ շրջիկ, թատրոններ շրջիկ |
(հավելվածը լրաց. ԵՏՀԿ 17.03.20 թիվ 38)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
17.03.2020, թիվ 38 | 22.04.2020, թիվ 45 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|