ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 նոյեմբերի 2022 թվականի N 1812-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԻ ՇԱՐՔ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ և 57-րդ կետերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 3 աղյուսակում կատարել փոփոխություններ և լրացումներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին՝
1) 1,713.4 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Արմավիրի N 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին` ճաշարանի և սանհանգույցների վերանորոգման աշխատանքների ձեռքբերման համար.
2) 6,448.0 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Արմավիրի N 10 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին` դպրոցի շենքի պատուհանների փոխարինման աշխատանքների ձեռքբերման համար.
3) 3,696.2 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Ալաշկերտի Հ. Քոչարի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին` դպրոցի շենքի տանիքի վերանորոգման աշխատանքների ձեռքբերման համար.
4) 4,541.1 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Եղեգնուտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին` դպրոցի շենքի պատուհանների փոխարինման աշխատանքների ձեռքբերման համար.
5) 6,688.0 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Մրգաշատի Մ. Մաղաքյանի անվան N 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին` սանհանգույցների վերանորոգման աշխատանքների ձեռքբերման համար.
6) 11,565.0 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Նոր Արմավիրի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին` մարզադահլիճի վերանորոգման աշխատանքների ձեռքբերման համար.
7) 56,307.2 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Ջանֆիդայի Է. Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին` ջեռուցման համակարգի կառուցման և պատուհանների փոխարինման աշխատանքների ձեռքբերման համար.
8) 4,189.0 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Վաղարշապատի Ռ. Պատկանյանի անվան հ․9 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին` դպրոցի շենքի աստիճանավանդակի և ճաշարանի վերանորոգման աշխատանքների ձեռքբերման համար.
9) 5,238.0 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Աղավնատան Ղ. Աբգարյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին` ջեռուցման համակարգի վերանորոգման աշխատանքների ձեռքբերման համար.
10) 9,782.0 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Գայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին` ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքների ձեռքբերման համար.
11) 8,824.9 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Ջրառատի Թաթուլ Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին` ճաշարանի և սանհանգույցների վերանորոգման աշխատանքների ձեռքբերման համար.
12) 10,818.4 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Արտամետի Գուրգեն Մարգարյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին` ջեռուցման համակարգի վերանորոգման աշխատանքների ձեռքբերման համար.
13) 990.0 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Արմավիրի N 9 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին` դպրոցի կաթսայատան կաթսաների աշխատանքների ձեռքբերման համար:
3. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին՝ 3,200.0 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Վերնաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին` դպրոցի կաթսայատան կաթսաների ձեռքբերման համար:
4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին ներքոնշյալ պայմանագրերով նախատեսված և 2023 թվականի հունվարի 3-ի դրությամբ առկա մնացորդային աշխատանքների կատարման համար սահմանել նոր օրացուցային գրաֆիկներ՝ միաժամանակ 2022 թվականին պետական բյուջեով հատկացված ֆինանսական միջոցների շրջանակներում կնքված համաձայնագրերով նախատեսված աշխատանքների կատարման վերջնաժամկետները թողնելով անփոփոխ՝
1) «Տ-ՔՆՍԹՐԱՔՇՆ» ՓԲԸ-ի հետ 17.02.2022 թվականին կնքված N ՀՀՔԿԲՄԱՇՁԲ-21/16 (բացառությամբ «Վերին Գետաշենի թիվ 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի համար նախատեսված չափաբաժնի), 07.03.2022 թվականին կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-21/17 (բացառությամբ «Ալավերդու N 12 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի համար նախատեսված չափաբաժնի), 01.04.2022 թվականին կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-21/15 (միայն «Երևանի Մ. Սարյանի անվան հ. 86 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի համար նախատեսված չափաբաժնի մասով) պայմանագրեր.
2) «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ-ի հետ 06.04.2022 թվականին կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-21/19 պայմանագիր.
3) «Թիվ 1 շինվարչություն» ԲԲԸ-ի հետ 06.10.2021 թվականին կնքված N ՀՀՔԿԲՄԱՇՁԲ-21/5 պայմանագիր:
5. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին 30.09.2021 թվականին «ԱՐՍԵՎ» ՍՊԸ-ի հետ կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-21/6 պայմանագրի կատարման համար 2022 թվականին պետական բյուջեով հատկացված ֆինանսական միջոցների շրջանակներում կնքված համաձայնագրերով նախատեսված աշխատանքների կատարման վերջնաժամկետը թողնել անփոփոխ:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
25.11.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 նոյեմբերի 2022 թվական: