Գլխավոր տեղեկություն
Номер
N 1289-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.11.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
03.11.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.11.2022
Дата вступления в силу
04.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1289-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության և ՀՀ-ԵՄ Արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ենթակոմիտեի տասներկուերորդ նիստերին մասնակցելու նպատակով 2022 թվականի նոյեմբերի 6-9-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝

1) Արմենուհի Հարությունյանինը, Արմեն Ղազարյանինը, Անահիտ Աբրահամյանինը, Արսեն Գևորգյանինը, Ռաֆայել Վարդանյանինը, Սերգեյ Թաիրյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Արամ Արամյանինը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Արա Մարգարյանինը, Կարինե Խուդավերդյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

4) Արթուր Ստեփանյանինը՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

5) Հրանտ Թորոսյանինը՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Նունե Հովհաննիսյանի՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

03.11.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 1289-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

 Ա. Հարությունյան

 - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ (պատվիրակության
ղեկավար) (06.11.2022 թ.-09.11.2022 թ.)

 Ա. Մարգարյան  - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության
պետ (պատվիրակության ղեկավար) (06.11.2022 թ.-09.11.2022 թ.)
 Ա. Ղազարյան

 - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության միգրացիոն ծառայության պետ (06.11.2022 թ.-09.11.2022 թ.)

 Ն. Հովհաննիսյան  - ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ
(06.11.2022 թ.-08.11.2022 թ.) (համաձայնությամբ)
 Ա. Աբրահամյան  - ՀՀ արդարադատության նախարարության միջազգային
իրավական համագործակցության վարչության պետ (06.11.2022 թ.-09.11.2022 թ.)
 Ա. Արամյան  - Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի
միջպետական վեճերով ՀՀ շահերի պաշտպանության վարչության պետ
(05.11.2022 թ.-08.11.2022 թ.)
 Կ. Խուդավերդյան  - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության՝
առանձին գործառույթները համակարգող (ԵՄ) խորհրդական
(06.11.2022 թ.-09.11.2022 թ.)
 Ա. Գևորգյան  - ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում
մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ վարչության
դատախազ (06.11.2022 թ.- 09.11.2022 թ.) (համաձայնությամբ)
 Ռ. Վարդանյան  - ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության
հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ (06.11.2022 թ.
-08.11.2022 թ.) (համաձայնությամբ)
 Հ. Թորոսյան  - ՀՀ ոստիկանության շտաբի կազմակերպական-վերլուծական վարչության
պետի տեղակալ, բարեփոխումների և կառավարչական որոշումների
համակարգման բաժնի պետ (06.11.2022 թ.-09.11.2022 թ.)
 Ս. Թաիրյան  - ՀՀ քննչական կոմիտեի միջազգային հարցումների ապահովման
բաժնի պետ (06.11.2022 թ.-09.11.2022 թ.) (համաձայնությամբ)
 Ա. Ստեփանյան  - ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակից (07.11.2022 թ.
-09.11.2022 թ.)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

03.11.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան