Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 11
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (24.05.2020-20.02.2022)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
24.01.2017
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
24.01.2017
Дата вступления в силу
03.03.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հունվարի 2017 թվականի

թիվ 11

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ-ՏԵՂԵԿԱՏՈՒ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱԶՄԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ ՏԵՂԵԿԱՏՈՒՆԵՐԻ ԵՎ ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 4-րդ, 5-րդ և 7-րդ կետերի իրագործման նպատակով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 155 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատու տեղեկատվության միասնական համակարգի մասին» հիմնադրույթի 14-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Ստեղծել Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատու տեղեկատվության միասնական համակարգի ռեսուրսների կազմի մեջ մտնող տեղեկատուների և դասակարգիչների ստեղծման և վարման հետ կապված աշխատանքների համակարգման հարցերով աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ):

2. Հաստատել կից ներկայացվող՝ «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատու տեղեկատվության միասնական համակարգի ռեսուրսների կազմի մեջ մտնող տեղեկատուների և դասակարգիչների ստեղծման և վարման հետ կապված աշխատանքների համակարգման հարցերով աշխատանքային խմբի մասին» հիմնադրույթը:

3. Աշխատանքային խմբի ղեկավար նշանակել Կոլեգիայի՝ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով անդամ (նախարար) Գ.Լ. Վարդանյանին:

Աշխատանքային խմբի ղեկավարին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների առաջարկություններին համապատասխան ձևավորել և հաստատել աշխատանքային խմբի կազմը:

(3-րդ կետը խմբ. ԵՏՀԿ 21.04.20 թիվ 56)

4. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 10 օրացուցային օրվա ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողով ուղարկել իրենց լիազորված մարմինների և կազմակերպությունների, գործարար համայնքի, գիտական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, այլ անկախ փորձագետների աշխատանքային խմբի կազմում ներառելու վերաբերյալ առաջարկությունները:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2017 թվականի հունվարի 24-ի թիվ 11 որոշմամբ

 

ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ

 

Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատու տեղեկատվության միասնական համակարգի ռեսուրսների կազմի մեջ մտնող տեղեկատուների և դասակարգիչների ստեղծման և վարման հետ կապված աշխատանքների համակարգման հարցերով աշխատանքային խմբի մասին

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն հիմնադրույթը մշակված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 155 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատու տեղեկատվության միասնական համակարգի մասին» հիմնադրույթի (այսուհետ՝ նորմատիվ-տեղեկատու տեղեկատվության միասնական համակարգի մասին հիմնադրույթ) 14-րդ կետին համապատասխան և սահմանում է Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատու տեղեկատվության միասնական համակարգի ռեսուրսի կազմի մեջ մտնող տեղեկատուների և դասակարգիչների ստեղծման և վարման հետ կապված աշխատանքների համակարգման հարցերով աշխատանքային խմբի գործունեության կարգը (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, աշխատանքային խումբ, նորմատիվ-տեղեկատու տեղեկատվություն):

2. Սույն հիմնադրույթում օգտագործվող հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով և նորմատիվ-տեղեկատու տեղեկատվության միասնական համակարգի մասին հիմնադրույթով սահմանված իմաստներով:

3. Աշխատանքային խումբը ստեղծվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային (այսուհետ՝ Հանձնաժողով) կից՝ նորմատիվ-տեղեկատու տեղեկատվության միասնական համակարգի ռեսուրսների կազմի մեջ մտնող տեղեկատուների և դասակարգիչների ստեղծման և վարման հետ կապված աշխատանքների համակարգման համար:

4. Աշխատանքային խումբն իր գործունեության մեջ առաջնորդվում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով, Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով և ակտերով, նորմատիվ-տեղեկատու տեղեկատվության միասնական համակարգի մասին հիմնադրույթով, ինչպես նաև սույն հիմնադրույթով:

 

II. Հիմնական խնդիրները և գործառույթները

 

5. Աշխատանքային խումբը իրականացնում է՝

ա) նորմատիվ-տեղեկատու տեղեկատվության միասնական համակարգի օգտագործողներ կամ օպերատորներ հանդիսացող՝ Հանձնաժողովի շահագրգիռ դեպարտամենտներից, Միության անդամ պետությունների լիազորված մարմիններից (այսուհետ՝ անդամ պետություններ), անդամ պետությունների պետական իշխանության (պետական կառավարման) մարմիններից ստացվող՝ նոր տեղեկատուների և դասակարգիչների մշակման, նորմատիվ-տեղեկատու տեղեկատվության միասնական համակարգի կազմի մեջ մտնող տեղեկատուներում և դասակարգիչներում փոփոխությունների կատարման, այդ թվում՝ նոր տեղեկատու (դասակարգիչ) մշակելու հետ կապված առաջարկությունների քննարկում.

բ) Հանձնաժողովի կողմից հաստատվող՝ նորմատիվ-տեղեկատու տեղեկատվության միասնական համակարգի ձևավորման և կատարելագործման միջոցառումների ծրագրում (այսուհետ՝ միջոցառումների ծրագիր) ներառելու համար առաջարկությունների նախապատրաստում.

գ) անդամ պետությունների առաջարկությունների (ներկայացումների) քննարկում և նորմատիվ-տեղեկատու տեղեկատվության միասնական համակարգի օպերատորների հաստատման հետ կապված հարցերով խորհրդակցությունների անցկացում.

դ) նորմատիվ-տեղեկատու տեղեկատվության միասնական համակարգի ռեսուրսների վարման և կիրառման համար անհրաժեշտ կազմակերպչական-մեթոդաբանական և հրահանգչական-մեթոդական փաստաթղթերի նախագծերի մշակում և (կամ) քննարկում.

ե) Հանձնաժողովի՝ նորմատիվ-տեղեկատու տեղեկատվության միասնական համակարգի կազմի մեջ մտնող տեղեկատուների և դասակարգիչների կիրառման մասին հանձնարարականների նախագծերի մշակում և (կամ) քննարկում.

զ) տեղեկատուներում և դասակարգիչներում այնպիսի համակարգման (դասակարգման) լրացուցիչ օբյեկտներ և համակարգող (դասակարգող) հատկանիշներ ընդգրկելու վերաբերյալ առաջարկությունների քննարկում, որոնք չեն խախտում տեղեկատուների և դասակարգիչների դիրքերի և դրանցում նախատեսված ռեզերվային դիրքերի ծածկագրերն ու անվանումները՝ դրանց միանշանակ կիրառման նպատակներով, ինչպես նաև նշված առաջարկությունների գնահատում՝ նորմատիվ-տեղեկատու տեղեկատվության միասնական համակարգի մասին հիմնադրույթին, Հանձնաժողովի կողմից հաստատվող՝ նորմատիվ-տեղեկատու տեղեկատվության միասնական համակարգի ռեսուրսների կազմի մեջ մտնող տեղեկատուների և դասակարգիչների մշակման, վարման և կիրառման մեթոդաբանությանը, նորմատիվ-տեղեկատու տեղեկատվության միասնական համակարգի ռեսուրսների վարման ու կիրառման համար մշակվող հրահանգչական-մեթոդական փաստաթղթերի դրույթներին դրանց համապատասխանելու մասով.

է) առաջարկությունների քննարկում՝ նոր տեղեկատուների և դասակարգիչների և դրանցում կատարվող փոփոխությունները գործողության մեջ դնելու ժամկետների սահմանման վերաբերյալ՝ տեղեկատուների և դասակարգիչների հաստատման կամ դրանցում փոփոխությունների կատարման վերաբերյալ Հանձնաժողովի համապատասխան ակտն ուժի մեջ մտնելու ժամկետների վերաբերյալ առաջարկությունների հետագա մշակման նպատակներով:

 

III. Աշխատանքային խմբի կազմը

 

6. Աշխատանքային խմբի կազմի մեջ մտնում են՝

լիազորված մարմինների և կազմակերպությունների պաշտոնատար անձինք և աշխատակիցները, գործարար համայնքի, գիտական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, անդամ պետությունների այլ անկախ փորձագետներ (անդամ պետությունների առաջարկությունների հիման վրա).

Հանձնաժողովի պաշտոնատար անձինք և աշխատակիցները։

Աշխատանքային խմբի կազմում ընդգրկվում է Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումից ոչ ավելի, քան երկու ներկայացուցիչ:

7. Աշխատանքային խմբի կազմը հաստատվում է աշխատանքային խմբի ղեկավարի կողմից:

8. Աշխատանքային խմբի ղեկավարն է Հանձնաժողովի այն անդամը, որի իրավասությանն է վերապահված տեղեկատվայնացման և տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներին առնչվող հարցերը (այսուհետ՝ աշխատանքային խմբի ղեկավար):

9. Աշխատանքային խմբի ղեկավարը՝

ա) ղեկավարում է աշխատանքային խմբի գործունեությունը և կազմակերպում աշխատանքային խմբի վրա դրված խնդիրների կատարումը.

բ) որոշում է աշխատանքային խմբի նիստի անցկացման ամսաթիվը, ժամը և վայրը.

գ) հաստատում է աշխատանքային խմբի նիստի օրակարգը.

դ) նախագահում է աշխատանքային խմբի նիստերին.

ե) ստորագրում է աշխատանքային խմբի նիստի արձանագրությունը և նորմատիվ-տեղեկատու տեղեկատվության միասնական համակարգի մասին հիմնադրույթի 13-րդ կետի «դ» ենթակետով նախատեսված եզրակացությունը.

զ) իրականացնում է աշխատանքային խմբի գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ այլ գործողություններ:

10. Աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալին նշանակում է աշխատանքային խմբի ղեկավարը Հանձնաժողովի այն դեպարտամենտի պաշտոնատար անձ կամ աշխատակից հանդիսացող՝ աշխատանքային խմբի անդամներից, որի իրավասությանն են վերապահված տեղեկատվայնացման և տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերը:

11. Աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալն աշխատանքային խմբի ղեկավարի բացակայության ընթացքում և (կամ) նրա հանձնարարությամբ իրականացնում է սույն հիմնադրույթի 9-րդ կետով նախատեսված՝ աշխատանքային խմբի ղեկավարի գործառույթները:

12. Աշխատանքային խմբի պատասխանատու քարտուղարին նշանակում է աշխատանքային խմբի ղեկավարը Հանձնաժողովի այն պաշտոնատար անձանցից և աշխատակիցներից, որոնց իրավասությանն են վերապահվում աշխատանքային խմբի գործունեության ուղղությունների վերաբերյալ հարցերը:

13. Աշխատանքային խմբի պատասխանատու քարտուղարն ապահովում է՝

ա) աշխատանքային խմբի նիստի օրակարգի նախապատրաստում և համաձայնեցում, ինչպես նաև այդ օրակարգի, դրա անցկացման ամսաթվի, ժամի և վայրի համաձայնեցում աշխատանքային խմբի ղեկավարի հետ.

բ) աշխատանքային խմբի անդամներին աշխատանքային խմբի նիստի հաստատված օրակարգի և դրա վերաբերյալ նյութերի, ինչպես նաև դրա անցկացման ամսաթվի, ժամի և վայրի մասին նախապես (ոչ ուշ, քան նիստի անցկացման օրվանից 10 աշխատանքային օր առաջ) տեղեկությունների ուղարկում, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով.

գ) աշխատանքային խմբի նիստերի արձանագրությունների վարում, դրանք աշխատանքային խմբի ղեկավարի ստորագրմանը ներկայացում և արձանագրությունների պատճենների ուղարկում աշխատանքային խմբի անդամներին.

դ) աշխատանքային խմբի նիստի համար նյութերի նախապատրաստման և ներկայացման նկատմամբ հսկողություն։

 

IV. Աշխատակարգը

 

14. Աշխատանքային խմբի նիստի օրակարգը ձևավորվում է աշխատանքային խմբի ղեկավարի և անդամների առաջարկություններով: Աշխատանքային խմբի նիստի օրակարգի ձևավորման վերաբերյալ առաջարկությունները կարող են ներառել՝

ա) հարցի ընդհանուր բնութագիրը.

բ) Հանձնաժողովի ակտի նախագիծը.

գ) Հանձնաժողովի համապատասխան խորհրդատվական այն մարմինների նիստերին Հանձնաժողովի ակտի նախագծի նախնական քննարկման արդյունքների մասին տեղեկատվությունը, որոնց իրավասությանն է վերապահված Հանձնաժողովի համար այդ նախագծով շոշափվող հարցերով հանձնարարականների նախապատրաստումը, եթե այդպիսի քննարկում կատարվել է.

դ) նոր տեղեկատուների և դասակարգիչների մշակման, նորմատիվ-տեղեկատու տեղեկատվության միասնական համակարգի ռեսուրսների կազմի մեջ մտնող տեղեկատուներում և դասակարգիչներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկությունները, այդ թվում՝ միջոցառումների ծրագրում ներառելու համար առաջարկությունների տեսքով.

ե) արձանագրային որոշման նախագիծը.

զ) անհրաժեշտ տեղեկատվական և վերլուծական նյութերը։

15. Աշխատանքային խմբի նիստի օրակարգում չընդգրկված լրացուցիչ հարցերն աշխատանքային խմբի քննարկմանը ներկայացվում են աշխատանքային խմբի ղեկավարի որոշմամբ:

16. Աշխատանքային խմբի անդամներն աշխատանքային խմբի նիստերին մասնակցում են անձամբ:

Աշխատանքային խմբի անդամի՝ նիստին մասնակցելու անհնարինության դեպքում անդամ պետության առաջարկությամբ անդամ պետության կողմից նիստին կարող է մասնակցել այլ լիազորված պաշտոնատար անձ:

Հանձնաժողովից աշխատանքային խմբի անդամի՝ նիստին մասնակցելու անհնարինության դեպքում Հանձնաժողովի այն կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի (ղեկավարի տեղակալի) հանձնարարությամբ, որի ներկայացուցիչն է աշխատանքային խմբի անդամը, աշխատանքային խմբի նիստին կարող է մասնակցել այդ Հանձնաժողովի այլ պաշտոնատար անձ կամ կառուցվածքային ստորաբաժանման աշխատակից:

17. Աշխատանքային խմբի որոշումները ձևակերպվում են աշխատանքային խմբի նիստերի արձանագրություններով։

Աշխատանքային խմբի որոշման հետ համաձայն չլինելու դեպքում աշխատանքային խմբի անդամն իրավունք ունի արտահայտելու քննարկվող հարցի վերաբերյալ իր հատուկ կարծիքը, որն ամրագրվում է աշխատանքային խմբի նիստի արձանագրության մեջ:

18. Նախապատրաստված միջոցառումների ծրագիրը, Հանձնաժողովի ակտերի նախագծերը (այդ թվում՝ նորմատիվ-տեղեկատու տեղեկատվության միասնական համակարգի ռեսուրսների կազմում փոփոխություններ կատարելու մասին) ուղարկվում են Տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվության պաշտպանության հարցերով խորհրդատվական կոմիտե՝ նախնական քննարկման:

19. Աշխատանքային խմբերի նիստերը, որպես կանոն, անցկացվում են Հանձնաժողովի շենքերում՝ առերես կամ տեսաժողովի ձևաչափով, ըստ անհրաժեշտության, բայց առնվազն եռամսյակը 1 անգամ։

20. Անդամ պետությունների առաջարկություններով աշխատանքային խմբի նիստերին կարող են մասնակցել անդամ պետությունների լիազորված մարմինների և կազմակերպությունների, գործարար համայնքի ներկայացուցիչները:

Աշխատանքային խմբի ղեկավարի հրավերով աշխատանքային խմբի նիստերին կարող են մասնակցել Հանձնաժողովի պաշտոնատար անձինք և աշխատակիցները:

Անդամ պետությունների առաջարկություններով կամ աշխատանքային խմբի ղեկավարի հրավերով աշխատանքային խմբի նիստերին կարող են մասնակցել անդամ պետությունների գիտական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև անդամ պետությունների այլ անկախ փորձագետներ, որոնց իրավասությանն են վերապահված նիստերում քննարկվող հարցերը:

21. Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար լիազորված՝ անդամ պետությունների լիազորված մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչների՝ աշխատանքային խմբի նիստերին մասնակցելու հետ կապված ծախսերը կրում են անդամ պետությունների ուղարկող մարմինները: Անդամ պետությունների նորմատիվ-տեղեկատու տեղեկատվության միասնական համակարգի օպերատորների, գործարար համայնքի, գիտական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև այլ անկախ փորձագետների՝ աշխատանքային խմբի նիստերին մասնակցելու հետ կապված ծախսերը կրում են ուղարկող կազմակերպությունները և անձինք:

22. Աշխատանքային խմբի պատասխանատու քարտուղարն ապահովում է աշխատանքային խմբի անդամներին նիստի՝ աշխատանքային խմբի ղեկավարի կողմից ստորագրված արձանագրության պատճենի ուղարկումը ոչ ուշ, քան աշխատանքային խմբի նիստի անցկացման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում:

23. Աշխատանքային խմբի նիստերի արձանագրությունները և աշխատանքային խմբի գործունեությանն առնչվող մյուս փաստաթղթերը պահվում են աշխատանքային խմբի պատասխանատու քարտուղարի մոտ:

24. Աշխատանքային խմբի գործունեության կազմակերպչական և տեխնիկական ապահովումն իրականացվում է Հանձնաժողովի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների կողմից։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: