Գլխավոր տեղեկություն
Номер
N 1275-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.11.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
31.10.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
31.10.2022
Дата вступления в силу
01.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1275-Ա

 

ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների 3-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով 2022 թվականի նոյեմբերի 2-4-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը, կատարել՝

1) Մհեր Գրիգորյանինը, Եղիշե Կիրակոսյանինը և Արման Ղազարյանինը, ինչպես նաև օդանավակայանում սպասարկման և փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Գրիգոր Մինասյանինը և Արամ Գուգարացինը՝ Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Մնացական Սաֆարյանինը, Վահան Կոստանյանինը և Վահագն Աֆյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին.

4) Արման Սարգսյանինը և Սերգեյ Պետրոսյանինը՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին.

5) Դավիթ Սանամյանինը՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

31.10.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 1275-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Մ. Գրիգորյան   - ՀՀ փոխվարչապետ
Գ. Մինասյան   - ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարող
Մ. Սաֆարյան   - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Սարգսյան   - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Ա. Գուգարաց   - ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ
Ե. Կիրակոսյան   - Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ
Դ. Սանամյան   - ՀՀ ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետ
Ս. Պետրոսյան   - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ
Վ. Կոստանյան   - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական
Վ. Աֆյան   - ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության
պետի պաշտոնակատար
Ա. Ղազարյան   - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

31.10.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ