ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ապրիլի 2019 թվականի |
թիվ 68 |
քաղ. Մոսկվա |
ԿԱՄԱՎՈՐ ՀԻՄՈՒՆՔՈՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ «ՁԿԱՆ ԵՎ ՁԿՆԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ԵԱՏՄ ՏԿ 040/2016) ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ՁԿԱՆ ԵՎ ՁԿՆԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ԵԱՏՄ ՏԿ 040/2016) ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐ ՈՒ ՄԵԹՈԴՆԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ (ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ՎԵՐԱՆԱՅՄԱՆ) ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 51-րդ հոդվածի 1-ին կետի 11-րդ և 12-րդ ենթակետերով նախատեսված սկզբունքներն իրագործելու նպատակով և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 7-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Ձկան և ձկնամթերքի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 040/2016) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Ձկան և ձկնամթերքի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 040/2016) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի ապրիլի 23-ի թիվ 68 որոշմամբ |
ԾՐԱԳԻՐ
Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Ձկան և ձկնամթերքի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 040/2016) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Ձկան և ձկնամթերքի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 040/2016) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման)
Համարը՝ ը/կ |
ՍՄԴ ծածկագիրը |
Միջպետական ստանդարտի նախագծի անվանումը. Աշխատանքների տեսակները |
Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի տարրերը |
Մշակման ժամկետը |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն՝ պատասխանատու մշակողը | |
սկիզբ |
ավարտ | |||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1 |
67.120.30 |
Ձկան խճողակ՝ սննդային սառեցրած. Տեխնիկական պայմաններ. |
II, III և V բաժիններ |
2020 թվական |
2021 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
2 |
67.120.30 |
Ձուկ, ոչ ձկնային օբյեկտներ և դրանցից ստացված արտադրանք. Եզրույթներ և սահմանումներ. |
II, III և V բաժիններ |
2020 թվական |
2021 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
3 |
67.120.30 |
Սաղմոնազգիների ձկնկիթ՝ հատիկավոր պաստերացված. Տեխնիկական պայմաններ. |
II, III և V բաժիններ |
2020 թվական |
2021 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
4 |
67.120.30 |
Փորոտիքը հանած և չհանած ձուկ՝ արագ սառեցրած. Ընդհանուր պահանջներ. |
V բաժին |
2020 թվական |
2021 թվական |
Ղազախստանի Հանրապետություն |
5 |
67.120.30 |
Ձկան կիսաֆաբրիկատներ. Ձողիկներ, մասնատած ձուկ, արտադրատեսակներ՝ մանր կտրտած, փշրապատված կամ հեղուկ խմորի մեջ. Ընդհանուր պահանջներ. |
V բաժին |
2020 թվական |
2021 թվական |
Ղազախստանի Հանրապետություն |
6 |
67.120.30 |
Ձկան ֆիլե, ձկան խճողակ, ձկան ֆիլեի և խճողակի խառնուրդներ՝ արագ սառեցրած. Ընդհանուր պահանջներ. ԳՕՍՏ-ի մշակումը՝ ՍՏ ՂՀ 1801-2008-ի հիման վրա |
V բաժին |
2020 թվական |
2021 թվական |
Ղազախստանի Հանրապետություն |
7 |
67.120.30 |
Բանջարեղենային պահածոներ ձկով. Ընդհանուր տեխնիկական պայմաններ. |
V բաժին |
2020 թվական |
2021 թվական |
Ղազախստանի Հանրապետություն |
8 |
67.120.30 |
Հում, թերխաշած և խաշած ծովախեցգետիններ՝ սառեցրած. Տեխնիկական պայմաններ. |
V բաժին |
2020 թվական |
2021 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
9 |
67.120.30 |
Պրեսերվներ ծովային կատարիկի ֆիլեից՝ սոուսի մեջ. Տեխնիկական պայմաններ. |
V բաժին |
2019 թվական |
2020 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
10 |
67.120.30 |
Ձողաձկնազգի ձկների ֆիլե «Էքստրա»՝ սառեցրած. Տեխնիկական պայմաններ. |
V բաժին |
2019 թվական |
2020 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
11 |
67.120.30 |
Սննդամթերք. Ձկների, կակղամորթների, խեցգետնակերպերի, երկկենցաղների, սողունների և դրանց վերամշակումից ստացված մթերքների սանիտարամակաբուծաբանական փորձաքննության մեթոդներ |
V բաժնի 19-րդ և 20-րդ կետեր, թիվ 3 հավելված |
2020 թվական |
2021 թվական |
Ղազախստանի Հանրապետություն |
12 |
67.120.30 |
Ձուկ, ոչ ձկնային օբյեկտներ և դրանցից ստացված արտադրանք. Հելմինտների թրթուրների կենսունակությունը որոշելու մեթոդներ. |
V բաժնի 19-րդ և 20-րդ կետեր, թիվ 3 հավելված |
2019 թվական |
2020 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
13 |
67.120.30 |
Ձուկ, ծովային կաթնասուններ, ծովային անողնաշարավորներ և դրանց վերամշակումից ստացված մթերքներ. Ցնդող հիմքերի ընդհանուր ազոտի չափման մեթոդիկա. |
V բաժնի 21-րդ կետ |
2020 թվական |
2021 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
14 |
67.120.30 |
Ձուկ, ոչ ձկնային օբյեկտներ և դրանցից ստացված արտադրանք. Ֆոսֆորի միացությունների պարունակության որոշում. |
VI բաժնի 40-րդ կետ |
2019 թվական |
2020 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
15 |
67.120.30 |
Ձուկ, ոչ ձկնային օբյեկտներ և դրանցից ստացված արտադրանք. Տրիֆենիլմեթանային ներկանյութերի մնացորդային պարունակության որոշման իմունաֆերմենտային մեթոդ. |
VI բաժնի 40-րդ կետ |
2020 թվական |
2021 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
16 |
67.120.30 |
Ձուկ, ոչ ձկնային մթերքներ և դրանցից ստացված արտադրանք. Բարձր լուծաչափի ժամանակաթռիչքային զանգվածասպեկտրաչափական դետեկտորով գերբարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրման միջոցով տրիֆենիլմեթանային ներկանյութերի մնացորդային պարունակության որոշման մեթոդ. |
VI բաժնի 40-րդ կետ |
2020 թվական |
2021 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
17 |
67.120.30 |
Ձուկ և ծովամթերք. Գնահատման սենսորային մեթոդ. |
թիվ 1-7 հավելվածներ |
2020 թվական |
2021 թվական |
Ղազախստանի Հանրապետություն |
18 |
67.120.30 07.100.30 |
Սանիտարամանրէաբանական հետազոտություններ՝ առանձնացված իմպեդանսի մեթոդով. |
թիվ 1 հավելված |
2020 թվական |
2021 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
19 |
67.120.30 07.100.30 |
Սննդամթերքի և կենդանիների համար նախատեսված կերերի մանրէաբանություն. Պոտենցիալ էնթերապաթոգեն Vibrio spp.-ի հայտնաբերման հորիզոնական մեթոդ. Մաս 1. Vibrio parahaemoliticus և Vibrio cholerae բակտերիաների հայտնաբերումը. |
թիվ 1 հավելվածի 1-ին և 3-րդ աղյուսակներ («v.parahaemolyticus»-ի ցուցանիշ) |
2019 թվական |
2020 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
20 |
67.120.30 |
Սննդամթերք, կերեր, պարենային հումք. Զանգվածասպեկտրաչափական դետեկտորով բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրման միջոցով կոկցիդիոստատիկների պարունակության որոշման մեթոդ. ԳՕՍՏ-ի մշակումը՝ ԳՕՍՏ Ռ 54518-2011-ի հիման վրա |
թիվ 2 հավելված |
2020 թվական |
2021 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
21 |
67.120.30 |
Ձուկ. Բարձր լուծաչափի ժամանակաթռիչքային զանգվածասպեկտրաչափական դետեկտորով գերբարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրման միջոցով բենզոիլմիզանյութի ածանցյալների մնացորդային պարունակության որոշման մեթոդ. |
թիվ 2 հավելված |
2020 թվական |
2021 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
22 |
67.120.30 |
Սննդամթերք, պարենային հումք. Զանգվածասպեկտրաչափական դետեկտորով բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրման միջոցով սուլֆանիլամիդների, նիտրոիմիդազոլների, պենիցիլինների, ամֆենիկոլների մնացորդային պարունակության որոշման մեթոդ. |
թիվ 2 հավելված, թիվ 6 հավելվածի 4-րդ աղյուսակ («լևոմիցետին (քլորամֆենիկոլ)» և «պենիցիլին» ցուցանիշներ) |
2020 թվական |
2021 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
23 |
67.120.30 |
Կենդանական ծագման արտադրանքի մեջ բացիտրացինի մնացորդների պարունակության որոշում՝ ԻՖԱ մեթոդով. Չափումների կատարման մեթոդիկա. |
թիվ 2 հավելված, թիվ 6 հավելվածի 4-րդ աղյուսակ («բացիտրացին» ցուցանիշ) |
2019 թվական |
2020 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
24 |
67.120.30 |
Պարենային հումքի և սննդամթերքի մեջ ցնդող N-նիտրոզամինների որոշում. |
թիվ 4 հավելված («նիտրոզամիններ (N-նիտրոզոդիմեթիլամինի (ՆԴՄԱ) և N-նիտրոզոդիէթիլամինի (ՆԴԷԱ) հանրագումարը)» ցուցանիշ), թիվ 5 հավելվածի 2-րդ և 4-րդ աղյուսակներ («նիտրոզամիններ» ցուցանիշ), թիվ 6 հավելվածի 2-րդ և 4-րդ աղյուսակներ ( «նիտրոզամիններ (N-նիտրոզոդիմեթիլամինի (ՆԴՄԱ) և N-նիտրոզոդիէթիլամինի (ՆԴԷԱ) հանրագումարը)» ցուցանիշ) |
2020 թվական |
2021 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
25 |
67.120.30 |
Թեստ-համակարգի միջոցով կակղամորթների մեջ օկադաիկային թթվի էքսպրես որոշում. |
թիվ 4 հավելված («կակղամորթների դիարեային թույն (օկադաիկային թթու)» ցուցանիշ), թիվ 6 հավելվածի 2-րդ և 4-րդ աղյուսակներ («կակղամորթների դիարեային թույն (օկադաիկային թթու)» ցուցանիշ) |
2020 թվական |
2021 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
26 |
67.120.30 |
Սննդամթերք. Սաքսիտոքսինի և DC-սաքսիտոքսինի որոշումը միդիաներում. Բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրման մեթոդ՝ նախագաղութային դերիվացման կիրառմամբ՝ պերօքսիդային կամ պերիոդատ օքսիդացման մեթոդով. |
թիվ 4 հավելված («կակղամորթների պարալիտիկ թույն (սաքսիտոքսին) ցուցանիշ» |
2019 թվական |
2020 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
27 |
67.120.30 |
Սննդամթերք. B1 վիտամինի որոշում՝ բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրման միջոցով |
թիվ 5 հավելվածի 1-ին և 3-րդ աղյուսակներ («վիտամիններ՝ թիամին (В1), ռիբոֆլավին (B2), նիացին (PP)» ցուցանիշ) |
2019 թվական |
2020 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
28 |
67.120.30 |
Սննդամթերք. B2 վիտամինի որոշում՝ բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրման միջոցով |
թիվ 5 հավելվածի 1-ին և 3-րդ աղյուսակներ («վիտամիններ՝ թիամին (В1), ռիբոֆլավին (B2), նիացին (PP)» ցուցանիշ) |
2019 թվական |
2020 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
29 |
67.120.30 |
Սննդամթերք. Միդիաների մեջ դոմոևային թթվի որոշում՝ բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրման մեթոդով. ԳՕՍՏ EN 14176-2015-ի վերանայում՝ կապված 2017 թվականի հունվարի 11-ից EN 14176:2017-ի սահմանման հետ |
թիվ 6 հավելվածի 2-րդ և 4-րդ աղյուսակներ («կակղամորթների ամնեստիկ թույն (դոմոևային թթու)» ցուցանիշ) |
2019 թվական |
2020 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
30 |
67.120.30 |
Բնական պահածոներ մանր ծովախեցգետնից. Տեխնիկական պայմաններ |
V բաժին |
2022 |
2023 |
Ռուսաստանի Դաշնություն |
31 |
67.120.30 |
Պահածոներ ձկան լյարդից՝ բուսական խավարտներով. Տեխնիկական պայմաններ |
V բաժին |
2022 |
2023 |
Ռուսաստանի Դաշնություն |
32 |
67.120.30 |
Պահածոներ ձկնաբուսական՝ արգանակի, լցվածքի, մարինադի կամ սոուսի մեջ. Տեխնիկական պայմաններ |
V բաժին |
2022 |
2023 |
Ռուսաստանի Դաշնություն |
(ծրագիրը լրաց. ԵՏՀԿ 13.09.21 թիվ 113)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.07.2023, թիվ 94 | 12.08.2023, թիվ 68 | |
13.09.2021, թիվ 113 | 16.10.2021, թիվ 68 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|