ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 786-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 945-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի դեկտեմբերի 2-ի «Գևորգ Բարսեղյանին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի օգնական նշանակելու մասին» N 945-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով՝
«3. Սահմանել փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի օգնական Գևորգ Բարսեղյանի պարտականությունները՝ համաձայն հավելվածի:».
2) որոշումը լրացնել հավելվածով՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
02.11.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 786-Ա որոշման |
«Հավելված ՀՀ փոխվարչապետի N 945-Ա որոշման |
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ ԳԵՎՈՐԳ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Փոխվարչապետի օգնականը՝
1) կազմում է իր ընթացիկ աշխատանքային ծրագիրը և ներկայացնում փոխվարչապետին.
2) փոխվարչապետի հանձնարարությամբ՝ իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության, կրթության, գիտության, հանրային ծառայության և ընդերքօգտագործման ոլորտների վերաբերյալ հարցերի ուսումնասիրություն, անհրաժեշտության դեպքում ներկայացնում ոլորտային օրենքների և այլ իրավական ակտերի կատարելագործմանն ուղղված առաջարկություններ, զեկույցներ, իրավավերլուծական-խորհրդատվական նյութեր, վիճակագրական տվյալներ.
3) ուսումնասիրում է փոխվարչապետի կողմից իրեն հանձնարարված ոլորտների զարգացման միտումները, վերհանում առկա հիմնախնդիրները և առաջարկություններ է ներկայացնում փոխվարչապետին դրանց լուծման ուղղությամբ, ամփոփում և ներկայացնում է այդ ոլորտներում ձևավորված միջազգային փորձը.
4) վերլուծում է փոխվարչապետի կողմից իրեն մակագրված փոստը և ամփոփ տեղեկատվություն ներկայացնում փոխվարչապետին.
5) փոխվարչապետի հանձնարարությամբ՝ մշակում է իրավական ակտերի նախագծեր, ուսումնասիրում նախարարական կոմիտեների նիստերի, Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի օրակարգում ընդգրկված իրավական ակտերի նախագծերը, նախագծերի վերաբերյալ ներկայացնում կարծիք.
6) նախապատրաստում է պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարների հետ փոխվարչապետի հանդիպման համար անհրաժեշտ տեղեկատվական, իրավավերլուծական նյութեր, մասնակցում է փոխվարչապետի առանձին ելույթների, ուղերձների նախագծերի, ինչպես նաև փոխվարչապետի կողմից կազմվող այլ փաստաթղթերի կազմման աշխատանքներին.
7) փոխվարչապետի հանձնարարությամբ հետևում է փոխվարչապետի առանձին որոշումների և հանձնարարականների կատարման ընթացքին, անհրաժեշտության դեպքում, իրականացնում է ուսումնասիրություններ, խնդիրների բացահայտման դեպքում՝ ներկայացնում առաջարկություններ.
8) կատարում է փոխվարչապետի իրավական բնույթի առանձին հանձնարարականներ:»:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
02.11.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|