ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1267-Ա
ԳԱՅԱՆԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ԵՎ ՆՈՆԱ ԲՈՒԴՈՅԱՆԻՆ ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանին և Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կլիմայի քաղաքականության վարչության պետ Նոնա Բուդոյանին 2022 նոյեմբերի 5-16-ը գործուղել Եգիպտոսի Արաբական Հանրապետություն (Շարմ Էլ Շեյխ)՝ Միավորված ազգերի կազմակերպության շրջանակային կոնվենցիայի շրջանակներում կայանալիք 27-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով։
2. Գայանե Գաբրիելյանի և Նոնա Բուդոյանի՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետություն գործուղման 2022 թվականի նոյեմբերի 5-7-ի օրապահիկի ծախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Ընդունել ի գիտություն, որ Գայանե Գաբրիելյանի և Նոնա Բուդոյանի՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետություն գործուղման ճանապարհածախսը, գիշերավարձի և 2022 թվականի նոյեմբերի 8-16-ի օրապահիկի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Եգիպտոսի Արաբական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
28.10.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|